Սեղմել Esc փակելու համար:
{17.11.2008 - 17.10.2021} ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{17.11.2008 - 17.10.2021} ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.11.2008  -ից մինչեւ   17.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

17/11/2008 - 17/10/2021

100.0017.201008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        10            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 սեպտեմբերի 2008 թվականի N 17-Ն

 

i

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

i

1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման կարգը` համաձայն Հավելված 1-ի.

2) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելված 2-ի.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

4) համառոտ գրառումների թերթիկի ձևը` համաձայն Հավելված 4-ի:

(1-ին կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

i

1.1 Սույն հրամանի հավելված 2-ով և հավելված 4-ով հաստատված փաստաթղթերը վարվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

(1.1-ին կետը լրաց. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

2. Առաջարկել, որ առողջության առաջնային պահպանման հաստատություններում մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի ներդրումը իրականացվում է աստիճանաբար, առաջին հերթին այն կիրառելով հետևյալ դեպքերում`

1) առաջին անգամ դիմած և նախկինում ամբուլատոր քարտ չունեցող բնակիչների համար,

2) եթե մաշվածության պատճառով ամբուլատոր բժշկական քարտը պիտանի չէ,

3) նախկին ամբուլատոր քարտը կորցրած անձանց համար,

4) 18 տարին լրացած և մեծահասակների ծառայություն տեղափոխված անձանց ամբուլատոր բժշկական քարտեր տրամադրելիս,

5) նորածնի բժշկական հսկողության ամբուլատոր քարտեր տրամադրելիս:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին`

սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո ապահովել հրամանի օրինակների առաքումը Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ:

4. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է առողջության առաջնային պահպանման հաստատություններում (պոլիկլինիկաներ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, ընտանեկան բժիշկների գրասենյակներ) (այսուհետ` ԱԱՊ հաստատություններ) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի վարման գործընթացը` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը ԱԱՊ հաստատության բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին:

2. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտը և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը ԱԱՊ հաստատությունում վարվող բնակչի անհատական և առողջության վերաբերյալ տվյալների գրանցման բժշկական փաստաթուղթն է: Սույն հրամանի իմաստով «բնակիչ» են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները, փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

 

II. ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

i

4. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ բացելու համար բնակիչն անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով) դիմում է իր կողմից ընտրված առողջության առաջնային պահպանման բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժիշկ):

(4-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

5. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալու նպատակով ամբուլատոր բժշկական քարտ ունեցող բնակիչն մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և իր կողմից ընտրված առողջության ԱԱՊ բժշկի անունը, ազգանունը:

6. Մատենավարման (գրանցման) բաժնի մատենավարը.

i

1) բժշկական ծառայություններ ստանալու համար բնակչին հայտնում է ԱԱՊ բժշկի կաբինետի համարը,

2) (2-րդ ենաթկետն ուժը կորցրել է 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

3) համապատասխան գրառում է կատարում սույն հրամանի հավելված 2-ով հաստատված ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:

(6-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

i

7. Մատենավարման (գրանցման) բաժնի աշխատակիցը բաժնում առկա ամբուլատոր բժշկական քարտը (թղթային տարբերակի դեպքում) տրամադրում է բնակչին` ԱԱՊ բժշկին ներկայացնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

8. Անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների դեպքում բնակիչն կարող է ուղղակի դիմել ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկին առանց ԱԱՊ բժշկի ուղեգրման:

9. Բնակչի դիմումի դեպքում նրան տրամադրվում է քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:

10. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:

 

2. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ

 

11. Ամբուլատոր բժշկական քարտը ԱԱՊ հաստատության բժշկի կողմից լրացվում է բնակչի այցի ընթացքում:

i

12. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված է, աշխատանքային օրվա վերջում ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, վերադարձվում է մատենավարման (գրանցման) բաժին, որտեղ մատենավարի կողմից կատարվում է համապատասխան գրառում ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:

(12-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

13. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված չէ և (կամ) լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտություն կա, ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, պահվում է բուժող բժշկի աշխատասենյակում մինչև լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտությունը, որից հետո հանձնվում են մատենավարման (գրանցման) բաժին:

(13-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

 

3. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ

 

14. Բնակչին ԱԱՊ հաստատության ներսում նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ԱԱՊ բժիշկը ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, հանձնում է բնակչին:

(14-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

15. Այցի ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն իրականացնող մասնագետը ամբուլատոր բժշկական քարտում լրացնում է հետազոտման արդյունքները: Այցի ավարտից հետո ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, տրվում է բնակչին, որն էլ այն վերադարձնում է ուղեգրող ԱԱՊ բժշկին: Ամբուլատոր բժշկական քարտի հետագա շրջանառությունն իրականացվում է սույն կարգի 3-րդ գլխում սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

16. ԱԱՊ հաստատությունից դուրս նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը չի տրվում:

 

4. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

17. Ամբուլատոր բժշկական քարտերը պահպանվում են ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ):

18. Գրապահարանները (գրադարակներ) համարակալվում և նշագրվում են ԱԱՊ բժիշկների անունով: Յուրաքանչյուր համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակում) պահվում են տվյալ ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը: Համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակ) բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը դասավորվում են ըստ ազգանունների` այբբենական կարգով:

i

19. Ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հսկման նպատակով, մատենավարման (գրանցման) բաժնում վարվում է հաշվառման մատյան, որում գրանցվում են յուրաքանչյուր օրվա ընթացքում մատենավարման (գրանցման) բաժնից դուրս եկած ամբուլատոր քարտերի շարժը:

 

II. ԵՐԵԽԱՅԻ /ՏՂԱ, ԱՂՋԻԿ/ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

20. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչն (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ), որում նշված տեղեկությունների հիման վրա առաջին այցելության ժամանակ լրացվում է երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: ԱԱՊ հաստատությունների բուժակ-մանկաբարձական կետերում երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացվում է բուժքրոջ կողմից:

21. Նորածիններին հաշվառման վերցնելու համար փոխանակման քարտը պարտադիր է, բացառությամբ տնային ծննդաբերությունների դեպքում, երբ հաշվառման վերցնելու համար ներկայացնում են ծննդյան մասին տեղեկանք:

22. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը համարակալվում է ԱԱՊ բուժհաստատության ներքին ակտերով սահմանված համարակալման կարգի համաձայն:

 

2. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

23. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են ԱԱՊ հաստատության գրանցման/ մատենավարման բաժնում, առանձին գրադարակներում, բացառությամբ բուժակ-մանկաբարձական կետերի, որտեղ բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են այդ կետերում:

24. Յուրաքանչյուր բժշկին կցված տեղամասի բնակչության ամբուլատոր քարտերը պահվում են առանձին պահարաններում` ըստ բնակության վայրի:

25. Երեխաների ամբուլատոր քարտերը կարող են պահվել նաև բժշկի աշխատասենյակում` ըստ երեխայի ծննդյան տարեթվի և անուն-ազգանունի:

26. Ազատ ընտրության սկզբունքով այլ տեղամասերից տվյալ բժշկի մոտ հավաքագրված (գրանցված) երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահպանվում են այդ բժշկի կողմից սպասարկվող երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի հետ:

27. 18 տարեկանը լրացած բնակչի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը պահվում է ԱԱՊ հաստատությունների արխիվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ առողջության վերաբերյալ տեղեկությունները ըստ սահմանված կարգի փոխանցվում են այն ԱԱՊ բուժհաստատություններ, որոնք իրականացնում են մեծահասակների բժշկական օգնություն և սպասարկում:

 

3. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ

 

29. Բնակիչն (երեխայի օրինական ներկայացուցիչը) մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և ԱԱՊ բժշկի ազգանունը: Մատենավարը բնակչին (երեխայի ծնողին) հայտնում է բժշկի աշխատասենյակի համարը և բժշկական քարտը հանձնում է բնակչին (երեխայի ծնողին):

30. Եթե երեխան բժշկական քարտ չունի բժշկի կամ բուժքրոջ կողմից`

1) երեխայի անունով բացվում է նոր քարտ,

2) եթե տվյալ երեխայի համար նոր բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելն աննպատակահարմար է (երեխան այլ բուժհաստատությունում արդեն իսկ ունի ամբուլատոր բժշկական քարտ, սակայն տվյալ պահին չի կարող ներկայացնել), ապա այցելուի անունով բացվում է սույն հրամանի հավելված 4-ով հաստատված համառոտ գրառումների թերթիկ:

31. Անհետաձգելի դեպքերում եթե երեխայի վիճակը ծանր է, մատենավարը երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է ծնողին, իսկ 14 տարեկանից բարձր երեխաների դեպքում կարող է հանձնվել նաև անձամբ երեխային, որն էլ անմիջապես դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:

32. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:

 

4. ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ

 

33. ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկի օգնության անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է բնակչին, որն էլ դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:

34. Այցելության ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը լրացնում է բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: Մասնագիտացված կաբինետի բուժքույրը ամբուլատոր քարտը վերադարձնում է ուղեգրող բժշկին:

35. ԱԱՊ հաստատությունից դուրս ուղեգրելու դեպքում բժշկական հսկողության ամբուլատոր քարտը տվյալ հաստատությունից դուրս չի տրվում:

 

Հավելված 2

i

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

.__________________________________________________________________.

|Տրման   |Բնակչի  |Ամբուլատոր |Ամբուլատոր |Վերադարձման|Վերադարձնողի|

|ամիս,   |անուն,  |բժշկական   |բժշկական   |ամիս,      |պաշտոնը/    |

|ամսաթիվ,|ազգանուն|քարտի      |քարտ       |ամսաթիվ,   |Անուն,      |

|տարեթիվ |        |համարը     |ստացողի    |տարեթիվ    |ազգանուն    |

|        |        |           |անուն,     |           |            |

|        |        |           |ազգանուն   |           |            |

|________|________|___________|___________|___________|____________|

.__________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

 

Հավելված 3

i

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

ՁԵՎ

ԲՆԱԿՉԻ ԱՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 04.10.2021 թիվ 77-Ն հրաման)

 

Հավելված 4

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

____________________________________________________________________

(Սպասարկող Առողջության առաջնային պահպանման հաստատության անվանումը)

 

ՀԱՄԱՌՈՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ

 

ԱԶԳԱՆՈՒՆ -----------------------------------------------

ԱՆՈՒՆ --------------------------------------------------

ՀԱՅՐԱՆՈՒՆ ----------------------------------------------

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ------------------------------

ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ -------------------------------

._________________________________________________________________.

|Օրը, ամիսը,  |Գանգատները, օբյեկտիվ քննության  |Հետազոտություններ,|

|տարին        |տվյալները, հիվանդության ընթացքը,|նշանակումներ,     |

|ամբուլատոր,  |ախտորոշումը բժշկի ազգանունը,    |նշում             |

|տնային /նշել/|ստորագրությունը                 |անաշխատունակության|

|             |                                |թերթիկ տալու մասին|

|_____________|________________________________|__________________|

|             |                                |                  |

|             |                                |                  |

|             |                                |                  |

|             |                                |                  |

._________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.09.2008
N 17-Ն
Հրաման