Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

01.03.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.05.1998  -ից մինչեւ   01.03.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.03. 1999 թվականից` 02.12.98 թիվ 232 որոշմամբ)

i

050.0077.110598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 1998 թվականի թիվ 77

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 329 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածների դրույթներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բանկերի և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործառնությունների հաշվառման բարելավման և մասնավոր պարտքի հաշվառման նկատառումներից, ինչպես նաև հաշվի առնելով բանկային վիճակագրության կատարելագործման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. հաստատել թիվ 9, 10, 17 և 18 հաշվետվությունների ձևերի նոր տարբերակները (կցվում են):

1.2. կանոն 1.01-ում 18-րդ տողը վերաշարադրել հետևյալ կերպ.

.____________________________________________________________________.

|    |  Հաշվետվության անվանումը | Հաշվետվության |    ներկայացման     |

|    |                          |   համարը      | հաճախականությունը  |

|____|__________________________|_______________|____________________|

| 18 | Բանկի և  ոչ ռեզիդենտների |     18        | եռամսյակային       |

|    | միջև  իրականացվող        |               |                    |

|    | գործառնությունների       |               |                    |

|    | վերաբերյալ               |               |                    |

.____________________________________________________________________.

 

1.3. կանոն 2.12-ը վերաշարադրել հետևյալ կերպ.

i

«Կանոն 2.12.

Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ պայմանագրով նախատեսված տեղաբաշխված և ներգրավված միջոցների մարմանը մնացած ժամկետների, ընդ որում ներգրավված և տեղաբաշխված միջոցների հանրագումարը պետք է հավասարակշռված լինի: Վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդի և ընդհանուր կապիտալի մեծությունները լրացվում են հաշվետվության առաջին մասի «180 օրից ավելի» սյունակում: Մնացած այն ակտիվները, որոնց գծով կուտակված է ամորտիզացիա (օրինակ` հիմնական միջոցները կամ ոչ նյութական ակտիվները) արտացոլվում են հաշվետվության երկրորդ մասում մնացորդային արժեքով:

Հաշվետվության «այդ թվում» բաժիններում առանձին-առանձին արտացոլվում են հայկական դրամով, ԱՄՆ-ի դոլարով, ՌԴ ռուբլով ներգրավված և տեղաբաշխված միջոցները` արտահայտված հազար միավորներով: Այլ արտարժույթներով ներգրավված և տեղաբաշխված միջոցները հաշվետվությունում առանձին չեն արտացոլվում, հետևաբար, վերոհիշյալ երեք արժույթների հանրագումարը դրամական արտահայտությամբ կարող է չհամընկնել «ընդամենը» տողի հետ».

1.4. կանոն 2.13-ում ավելացնել հետևյալ պարբերությունը.

i

«Եթե կանոնադրական հիմնադրամը հայտարարված է արտարժույթով, ապա հաշվետվության 6-րդ սյունակում նշվում է հիմնադրամի հայտարարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքը, իսկ փաստացի համալրման դեպքում 11-րդ սյունակում նշվում է համալրման օրվա դրությամբ գործող, բանկի կողմից սահմանված փոխարժեքը: Եթե կանոնադրական հիմնադրամը համալրվել է մի քանի անգամ, ապա բոլոր համալրումները լրացվում են մեկ տողով».

1.5. կանոն 2.18-ում 3-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ կերպ.

i

««Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները երկնիշ կոդերով, որի առաջին կոդը որոշվում է ըստ գործարքի իրականացման վայրի` հետևյալ եղանակով.

1. Գործառնություններ միջբանկային շուկայում,

2. Գործառնություններ ֆոնդային բորսայում,

3. Ներբանկային գործառնություններ (առանց գործառնական գրասենյակների),

4. Գործառնական գրասենյակներ, Երկրորդ կոդը որոշվում է ըստ գործարքի տեսակի.

1. Սփոթ

2. Ֆորվարդ

3. Ֆյուչերս

4. Սվոպ Օրինակ, 2.3 կոդը բնորոշում է ֆոնդային բորսայում ֆյուչերսային գործարքը».

1.6. կանոն 2.19-ում կատարել հետևյալ փոփոխությունը.

i

1-ին պարբերության վերջին նախադասությունից հանել «իսկ հաջորդ տողում լրացվում է տվյալ բանկում այդ մնացորդների հանրագումարը» բառերը.

1.7. կանոն 2.22-ի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը.

i

«ՀՀ կենտրոնական բանկի հետ CBANet միջբանկային համակարգչային ցանցին միացված բանկերը հաշվետվություններն ուղարկում են էլեկտրոնային փոստի միջոցով, մինչև տվյալ օրվա ժամը 1700, հետևյալ հասցեով` Departament Financial Operations 1».

1.8. կանոն 2.20-ը վերաշարադրել հետևյալ կերպ.

i

«Կանոն 2.20.

Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է միայն հաշվետու շաբաթվա ընթացքում կնքված նոր ավանդային, վարկային, ռեպո և հակադարձ ռեպո պայմանագրերի հիման վրա` հազար միավորներով: Երկարաձգված վարկերը (ավանդները) հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: Շաբաթվա ընթացքում տրված վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = ( Վ1*Տ1+Վ2*Տ2+ ... + Վm*Տm) / (Վ1+Վ2+...+Վm), որտեղ Վ-ն տրված վարկերի ծավալն է, Տ-ն` տրված վարկերի տարեկան տոկոսները, 1-ից m-ը` տրված վարկերի քանակը:

Ավանդների դիմաց վճարվող միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Մտ = (Ա1*Տ1+Ա2*Տ2+ ... + Աn*Տn)/(Ա1+Ա2+...+Աn), որտեղ Ա-ն ավանդների ծավալներն են, Տ -ն` ավանդների դիմաց վճարվող տարեկան տոկոսները, 1-ից n-ը` ավանդների քանակը: Ձևերը լրացվում են տարեկան տոկոսադրույքներով:

Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների մեջ մտնում են միայն այլ առևտրային բանկերի հետ արժեթղթերի հետգնման պայմանագրերով տեղաբաշխված և ներգրավված միջոցները: Հետգնման պայմանագրերով գործարքների դեպքում վաճառողը պարտավորվում է հետ գնել միևնույն կամ նմանատիպ արժեթուղթ` հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Ռեպո գործարքի կայացման դեպքում բանկը հանդես է գալիս իբրև արժեթղթերի գնորդ, հակադարձ ռեպո գործարքի դեպքում` իբրև վաճառող:

Շաբաթվա ընթացքում կայացված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների միջին ռեպո տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Ռ1*Տ1+Ռ2*Տ2+...+Ռn*Տn)/(Ռ1+Ռ2+...+Ռn), որտեղ Ռ-ն կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ծավալն է, Տ-ն` կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ռեպո տոկոսադրույքները, 1-ից n-ը` կայացված գործարքների քանակը:

Առանձին աղյուսակում լրացվում են այն բանկերի անվանումները, որոնց հետ իրականացվել են գործարքները` նշելով ներգրավված կամ տեղաբաշխված միջոցի ծավալը, ժամկետը և միջին տարեկան տոկոսադրույքը` ըստ արժույթի տեսակի».

1.9. կանոն 2.21-ը վերաշարադրել հետևյալ կերպ.

i

«Կանոն 2.21.

Թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 2 մասից:

Առաջին մասում գրանցվում են բոլոր այն գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, ընդ որում յուրաքանչյուր հոդվածում (տողում) լրացվում է տվյալ տիպի բոլոր գործառնությունների հանրագումարը:

Հաշվետվության ձևը լրացվում է միլիոն դրամով, առանց տասնորդականների: Տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:

Յուրաքանչյուր գործառնություն տարանջատվում է ըստ ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելության` հետևյալ տառերի հաջորդականությամբ.

- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ ռեզիդենտ

բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ապահովագրական

ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները և այլ ոչ

բանկային ֆինանսական հաստատությունները,

- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները (կենտրոնական

և տեղական մակարդակներով),

- Տ-ն ընդգրկում է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց,

- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում, Պ-ում և Տ-ում չներառված ոչ ռեզիդենտ

կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունները):

Ձևում լրացվում են տվյալ բանկի կողմից իրականացված հետևյալ գործառնությունները ոչ ռեզիդենտների հետ`

Բաժնետոմսեր: Տվյալ բանկի կողմից որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի առք ու վաճառքի գործառնությունները գրանցվում են «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գնումը գրանցվում է «ավելացում», իսկ վաճառքը` «պակասեցում» սյունակում: Տվյալ բանկի կողմից իր սեփական բաժնետոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի պասիվային մասի «ավելացում» սյունակում:

«Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածը պետք է հավասար լինի «Ուղղակի ներդրումներ» և «Պորտֆելային ներդրումներ» հոդվածներում արտացոլված ծավալների հանրագումարին: Բաժնետոմսերի հետ կապված գործարքների բաժանումը ուղղակի ներդրումների և պորտֆելային ներդրումների կատարվում է հետևյալ սկզբունքներով`

ա. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր վերջինիս կանոնադրական հիմնադրամի 10%-ի չափով և ավելի, ապա նշված գործարքը գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:

բ. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում նախքան այդ գնումը տվյալ բանկն արդեն տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի 10%-ը և ավելին, դա գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:

գ. Եթե տվյալ բանկը վաճառում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում նախքան վաճառքը տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի 10%-ը և ավելին, դա գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «պակասեցում» սյունակում:

դ. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր վերջինիս կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ի չափով, ընդ որում կամ բանկն առաջին անգամ է ձեռք բերում տվյալ կազմակերպության բաժնետոմսերը, կամ էլ անցյալում ձեռք բերված բաժնետոմսերը չեն հավասարվել կանոնադրական հիմնադրամի 10%-ին կամ ավելին, ապա դա գրանցվում է «Պորտֆելային ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:

ե. Եթե տվյալ բանկը վաճառում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում բանկը նախքան վաճառքը տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ը, դա գրանցվում է «Պորտֆելային ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «պակասեցում» սյունակում:

զ. «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում գրանցվում են բոլոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բաժնետոմսերը, որոնցում տվյալ բանկը որպես բաժնետեր տնօրինում է կանոնադրական հիմնադրամի 10%- ը և ավելին:

է. «Պորտֆելային ներդումներ» հոդվածի ակտիվային մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում գրանցվում են բոլոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բաժնետոմսերը, որոնցում տվյալ բանկը որպես բաժնետեր տնօրինում է կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ը:

Ոչ ռեզիդենտների կողմից բանկի թողարկված բաժնետոմսերի գնման և օտարման գործառնությունները լրացվում են «Ուղղակի ներդրումներ» և «Պորտֆելային ներդրումներ» հոդվածների պասիվային մասերում` ղեկավարվելով «ա» կետից մինչև «է» կետը նշված սկզբունքներով:

Ստացված և վճարված շահաբաժիններ (եկամուտներ): Այս հաշվում ստացված շահաբաժինները գրանցվում են ակտիվային մասի «ավելացում», իսկ վճարված շահաբաժինները` ակտիվային մասի «պակասեցում» սյունակում: «Ավելացում» սյունակում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը ստանում է որպես շահաբաժին (եկամուտ) ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերից, իսկ «պակասեցում» սյունակում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը վճարում է որպես շահաբաժին իր ոչ ռեզիդենտ բաժնետերերին:

Օրինակներ (վերաբերում են պասիվային մասի լրացմանը).

1. Ենթադրենք, ամերիկյան «B» բանկը ձեռք է բերում 100 մլն դրամ կանոնադրական հիմնադրամ ունեցող հայկական «A» բանկի բաժնետոմսերի 5%-ը (այսինքն` 5մլն դրամի) բանկի մեկ այլ բաժնետերից կամ էմիտենտից:

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |           |        Պասիվ          |           |

|_____________________|___________|_______________________|___________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Բաժնետոմսեր          |    0      | 5|  |  |  |  |  |  |  |    5      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ՈՒղղակի ներդրումներ |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Պորտֆելային         |    0      | 5|  |  |  |  |  |  |  |    5      |

| ներդրումներ         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

2. Ենթադրենք, հաջորդ ամսում «B» բանկը ցանկանում է որոշակի կշիռ ձեռք բերել հայկական «A» բանկի կառավարման մեջ և այդ նպատակով ձեռք է բերում բանկի կանոնադրական հիմնադրամի ևս 25%-ը (այսինքն` 25մլն դրամի):

 

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

 

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |                    Պասիվ                      |

|_____________________|_______________________________________________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Բաժնետոմսեր          |    5      |25|  |  |  |  |  |  |  |   30      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ՈՒղղակի ներդրումներ |           |25|  |  |  |  |  |  |  |   30      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Պորտֆելային         |    5      |  |  |  |  |  |  |  |  |           |

| ներդրումներ         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

3. Ենթադրենք, մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է «A» բանկի բաժնետոմսերի 6%-ը, (այսինքն 9 մլն դրամի):

 

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |                    Պասիվ                      |

|_____________________|_______________________________________________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Բաժնետոմսեր          |   30      |  |  |  |  | 6|  |  |  |   24      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ՈՒղղակի ներդրումներ |   30      |  |  |  |  | 6|  |  |  |   24      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Պորտֆելային         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| ներդրումներ         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

Ենթադրենք, որ մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է տվյալ բանկի բաժնետոմսերի մնացած 24%-ից 20%-ը ( 20 մլն դրամի): «A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ ձևով`

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |                    Պասիվ                      |

|_____________________|_______________________________________________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Բաժնետոմսեր          |   24      |  |  |  |  |20|  |  |  |    4      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ՈՒղղակի ներդրումներ |   24      |  |  |  |  |20|  |  |  |    4      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Պորտֆելային         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| ներդրումներ         |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված և  վճարված  |    X      | X| X| X| X| X| X| X| X|    X      |

| շահաբաժիններ        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

| (եկամուտներ)        |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

Պարտատոմսեր: Տվյալ բանկի գործարքները (գնման կամ վաճառքի), կապված որևէ ոչ ռեզիդենտի կողմից թողարկված ցանկացած տեսակի պարտքային արժեթղթի հետ, գրանցվում են «Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գնումը գրանցվում է «ավելացում», իսկ վաճառքը կամ մարումը` «պակասեցում» սյունակում: Տվյալ բանկի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի վաճառքի և գնման (կամ մարման) գործարքները ոչ ռեզիդենտների հետ գրանցվում են «Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի պասիվային մասում, ընդ որում պարտատոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «ավելացում», իսկ դրանց գնումը կամ մարումը` «պակասեցում» սյունակում:

«Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» և «երկարաժամկետ» հոդվածների հանրագումարին: «Կարճաժամկետ» հոդվածում գրանցվում են այն պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարուց (մեկ տարին ներառյալ): Մնացածը գրանցվում է «Երկարաժամկետ» հոդվածում:

Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր: «Ստացված եկամուտներ» հոդվածում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը ստանում է որպես եկամուտ (տոկոսավճար) ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և տվյալ բանկի կողմից ձեռք բերված պարտատոմսերից: «Կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը վճարում է որպես տոկոսավճար իր կողմից թողարկված այն պարտատոմսերի գծով, որոնք վաճառվել են ոչ ռեզիդենտներին:

 

Օրինակներ`

1. Ենթադրենք, հայկական «A» բանկը ձեռք է բերում ՌԴ ֆինանսների նախարարության կողմից թողարկված գանձապետական պարտատոմսեր, այդ թվում` 1 տարի մարման ժամկետով պարտատոմսեր 10 մլն դրամին համարժեք գումարի չափով և 5 տարի մարման ժամկետով 20 մլն դրամին համարժեք գումարի չափով:

 

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքները կգրանցվեն հետևյալ կերպ`

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |                    Ակտիվ                      |

|_____________________|_______________________________________________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Պարտատոմսեր          |    0      |  |30|  |  |  |  |  |  |   30      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Կարճաժամկետ         |           |  |10|  |  |  |  |  |  |   10      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված եկամուտներ  |    X      |  |  |  |  |  |  |  |  |    X      |

| և  կատարված ծախսեր  |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Երկարաժամկետ        |           |  |20|  |  |  |  |  |  |   20      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված եկամուտներ  |    X      |  |  |  |  |  |  |  |  |    X      |

| և  կատարված ծախսեր  |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

2. Մեկ տարի անց 1 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերը մարվում են, մարման հետ մեկտեղ վճարվում է դրանց տոկոսավճարը, որը կազմում է 2 մլն դրամ:

 

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքները կգրանցվեն հետևյալ կերպ`

._____________________________________________________________________.

|  (մլն դրամ)         |                    Ակտիվ                      |

|_____________________|_______________________________________________|

|                     |           | Ավելացում | Պակասեցում|           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     | Մնացորդը  | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը  |

|                     | եռամսյակի |  |  |  |  |  |  |  |  | եռամսյակի |

|                     | սկզբի     |  |  |  |  |  |  |  |  | վերջի     |

|                     | դրությամբ |  |  |  |  |  |  |  |  | դրությամբ |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

|Պարտատոմսեր          |    30     |  |  |  |  |  |10|  |  |   20      |

|(ընդամենը), այդ թվում|           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Կարճաժամկետ         |    10     |  |  |  |  |  |10|  |  |    0      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված եկամուտներ  |    X      |  | 2|  |  |  |  |  |  |    X      |

| և  կատարված ծախսեր  |           |  |  |  |  |  |  |  |  |           |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| Երկարաժամկետ        |    20     |  |  |  |  |  |  |  |  |   20      |

|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|

| ստացված եկամուտներ  |    X      |  |  |  |  |  |  |  |  |    X      |

| և  կատարված ծախսեր  |           |  |  |  |  |  |  |  |  |           |

._____________________________________________________________________.

 

Վարկեր (տրամադրված և ներգրավված), այդ թվում օվերդրաֆտ և վարկային քարտեր: Տվյալ բանկի գործարքները, կապված ոչ ռեզիդենտների վարկավորման հետ, գրանցվում են «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում վարկի տրամադրումը գրանցվում է «ավելացում», իսկ վարկի մարումը` «պակասեցում» սյունակում: Ոչ ռեզիդենտների կողմից տվյալ բանկին վարկավորման գործարքները գրանցվում են «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի պասիվային մասում, ընդ որում վարկի ներգրավումը գրանցվում է «ավելացում», իսկ վարկի մարումը` «պակասեցում» սյունակում:

«Վարկեր (տրամադրած և ներգրավված), այդ թվում օվերդրաֆտ և վարկային քարտեր» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» և «երկարաժամկետ» հոդվածների հանրագումարին:

«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են տրամադրված և ներգրավված կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերի գծով տոկոսավճարները:

«Ավանդներ (տրամադրված և ներգրավված)» հոդվածը լրացվում է նույն սկզբունքով, որը գործում է «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հաշվում: «Ավանդներ (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի ակտիվային մասում գրանցվում է ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը, ընդ որում ակտիվային մասի «ավելացում» սյունակում գրանցվում են տվյալ եռամսյակի ընթացքում ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը, իսկ «պակասեցում» սյունակում գրանցվում է տվյալ եռամսյակի ընթացքում մարված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը: Ոչ ռեզիդենտներից ավանդների ներգրավման և նրանց թղթակցային հաշիվների (լորո) գումարը գրանցվում է «Ավանդներ (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի պասիվային մասում, ընդ որում ավանդի ներգրավումը և թղթակցային հաշվի (լորո) ավելացումը գրանցվում է «ավելացում», իսկ ավանդի մարումը և թղթակցային հաշվի (լորո) նվազումը` «պակասեցում» սյունակում:

«Ավանդներ (տրամադրված և ներգրավված)» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» (ցպահանջ ավանդներ և մեկ տարին չգերազանցող ժամկետային ավանդներ) և «երկարաժամկետ» (մեկ տարուց ավելի ժամկետով ժամկետային ավանդներ) հոդվածների հանրագումարին:

«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են տրամադրված և ներգրավված կարճաժամկետ և երկարաժամկետ ավանդների գծով տոկոսավճարները:

Ֆինանսական լիզինգ: Տվյալ բանկի կողմից ոչ ռեզիդենտներին ֆինանսական լիզինգի գծով տրամադրված գումարները գրանցվում են «Ֆինանսական լիզինգ» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը ոչ ռեզիդենտին գրանցվում է «ավելացում», իսկ այդ գումարների մարումը` «պակասեցում» սյունակում: Ոչ ռեզիդենտի կողմից բանկին ֆինանսական լիզինգի գծով գումարների տրամադրումը գրանցվում է «Ֆինանսական լիզինգ» հոդվածի պասիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը գրանցվում է «ավելացում», իսկ մարումը` «պակասեցում» սյունակում:

«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են ֆինանսական լիզինգի գծով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:

Ֆակտորինգ: Տվյալ բանկի կողմից ոչ ռեզիդենտներին ֆակտորինգի գծով գումարների տրամադրումը գրանցվում է «Ֆակտորինգ» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը ոչ ռեզիդենտին գրանցվում է «ավելացում», իսկ այդ գումարների մարումը` «պակասեցում» սյունակում: Եթե տվյալ բանկը ստանում է գումարներ որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ֆակտորինգի գծով, այդ գործարքը գրանցվում է «Ֆակտորինգ» հոդվածի պասիվային մասում, ընդ որում գումարի ստանալը գրանցվում է «ավելացում», իսկ մարումը` «պակասեցում» սյունակում:

«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են ֆակտորինգի գծով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:

Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարներ: Եթե տվյալ բանկը մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտներին, օրինակ, կատարում է փոխանցումներ, մատուցում է հավատարմագրային ծառայություններ, կնքում է ֆորվարդային, ֆյուչերսային կամ օպցիոնային պայմանագրեր և մատուցում այլ ծառայություններ, ապա այդ ծառայությունների դիմաց ստացված վճարները և եկամուտները գրանցվում են «Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարներ» հոդվածի ակտիվային մասի «ավելացում» սյունակում:

Եթե տվյալ բանկն օգտվում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցված ծառայությունից, ապա դրանց դիմաց կատարած վճարները գրանցվում են «Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարված գումարներ» հոդվածի ակտիվային մասի «պակասեցում» սյունակում:

Այլ գործառնություններ: Այն բոլոր գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, և որոնք չեն հանդիսանում վերը նշված գործառնություններից ոչ մեկը, գրանցվում են «Այլ գործառնություններ» հոդվածում:

«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են այլ գործառնությունների գծով ստացված և վճարված եկամուտները:

«Ընդամենը ստացված եկամուտներ և կատարված ծախսեր». Այս հոդվածում լրացվում է (3+5+8+10+13+15+18+20+22+24+25+27) տողերի ակտիվային և պասիվային գումարների հանրագումարը:

2. Հաշվետվության 11-րդ տողի պասիվային մասի վերաբերյալ մանրամասն տվյալները հավաքագրվում են սույն հաշվետվության երկրորդ մասում, որում, բացի 5-րդ սյունակից, այլ սյունակներում տվյալները լրացվում են միլիոն դրամով, առանց տասնորդականների:

Հաշվետվության երկրորդ մասը լրացվում է հետևյալ կերպ.

2-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի երկիրը.

3-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելությունը ըստ հետևյալ տառերի հաջորդականության.

- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ ռեզիդենտ

բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ապահովագրական

ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները և այլ ոչ

բանկային ֆինանսական հաստատությունները,

- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները (կենտրոնական

և տեղական մակարդակներով),

- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում և Պ-ում չներառված ոչ ռեզիդենտ

կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ

պետական ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունները),

4-րդ սյունակում նշվում է տնտեսության ճյուղը (համաձայն կանոնակարգ 3-ի կանոն 2.08-ում նշված տնտեսության ճյուղերի դասակարգման), որի ֆինանսավորմանն է ուղղվել ներգրավված վարկը,

5-րդ, 6-րդ սյունակներում նշվում է վարկային պայմանագրում տվյալ արժույթով նշված վարկի գումարը և արժույթի ISO կոդը,

7-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի ներգրավման և մարման ժամկետը (օրինակ` 25.03.98-25.09.98),

8-րդ սյունակում նշվում է վարկի տոկոսադրույքը,

9-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը,

10-րդ սյունակում նշվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ներգրավված վարկի մասնաբաժինը կամ մասնաբաժինները (եթե վարկը տրամադրվում է մի քանի մասնաբաժնով) կամ վարկի ընդհանուր գումարը (եթե վարկը տրամադրվում է ամբողջությամբ),

11-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում վարկի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը (եթե վարկը մարվում է մի քանի մասնաբաժիններով): Տվյալ եռամսյակում հիմնական գումարի միանվագ մարումը նշվում է ամբողջ ծավալով.

12-րդ սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում վարկի դիմաց վճարված տոկոսագումարները.

13-րդ սյունակում լրացվում է ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ»:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված թիվ 9, 10, 17 (18 հաշվետվությունների ձևերը ենթակա են ներկայացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սույն թվականի օգոստոսի 5-ից: Մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը թիվ 9, 10, 17 և 18 հաշվետվությունների ձևերը ենթակա են ներկայացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 329 որոշմամբ սահմանված ձևերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.05.1998
N 77
Որոշում