Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

040.1208.301008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1207-Ն

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կայուն զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններ ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումները ներկայացնելու օրինակելի ձևը.

2) մինչև 2009 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող` 2009-2012 թվականների միջոցառումների նախագիծը.

3) մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների համակարգը և Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1207-Ն որոշման

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալագիր

Հապավումների ցանկ

ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացը

1. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման հիմնական արդյունքները և ռազմավարական ծրագրի վերանայման անհրաժեշտությունը

1.1. ԱՀՌԾ-ի հիմնական նպատակային ցուցանիշները և ռազմավարական գերակայությունները

1.2. ԱՀՌԾ-ի իրականացման հիմնական արդյունքները 2003-2006 թթ.

1.3. ԱՌՀԾ-ի վերանայման անհրաժեշտությունն ու Կայուն զարգացման ծրագրի հիմնական գերակայությունները

1.4. Կայուն զարգացման ծրագրի նպատակները և ռազմավարական գերակայությունները

2. Աղքատության և անհավասարության պատկերը Հայաստանում և ԱՀՌԾ-ի նպատակադրումները

2.1. Տնտեսական աճը և նյութական աղքատության պատկերը Հայաստանում 1999-2006 թթ.

2.2. Նյութական աղքատության տարածքային պատկերը 1999-2006 թթ.

2.3. Նյութական աղքատության պատկերը 1999-2006 թթ.` ըստ գենդերային, տարիքային և սոցիալական խմբերի

2.4. Գյուղական աղքատության կրճատման գործոնները և առանձնահատկությունները Հայաստանում 1999-2006 թթ.

2.5. Սոցիալական քաղաքականությունը և աղքատության կրճատումը Հայաստանում 1999-2006 թթ.

2.6. Զբաղվածությունը և աղքատության կրճատումը Հայաստանում

2.7. Աղքատության այլընտրանքային գնահատականները

3. Նյութական աղքատության կրճատման ԿԶԾ-ի նպատակները

4. Մակրոտնտեսական շրջանակ

4.1. 2003-2007 թթ. մակրոտնտեսական հիմնական զարգացումները

4.1.1. Իրական հատված

4.1.2. Գներ

4.1.3. Արտաքին հատվածի զարգացումները

4.1.4. Պետական ֆինանսներ

4.2. 2008-2021 թթ. մակրոտնտեսական շրջանակի կանխատեսումներ

5. Տնտեսական զարգացման ռազմավարությունը

5.1. Կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական գերակայությունները և տնտեսական բարեփոխումների գերակա ուղղությունները

5.2. Տնտեսական մրցակցության հավասար պայմանների ապահովումը

5.3. Գործարար միջավայրի բարելավումը

5.4. Ներդրումային միջավայրի բարելավումը և ներդրումների խրախուսումը

5.5. Տնտեսությունում կանխատեսվող կառուցվածքային տեղաշարժերի և երկրի մրցունակության աստիճանի անընդհատ աճի ապահովմանը ուղղված քաղաքականությունը

5.6. Դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական միջնորդության խորացումը

5.7. Հարկային քաղաքականություն և վարչարարություն

5.8. Երկրի ինստիտուցիոնալ արդիականացումը

6. Զբաղվածություն, գործազրկություն, աշխատանքի արտադրողականություն, բնակչության եկամուտներ և աղքատության կրճատում

6.1. Զբաղվածության և աղքատության փոխադարձ կապը

6.2. Բնակչության տնտեսական ակտիվությունը

6.3. Զբաղվածության ընդհանուր մակարդակը

6.4. Գործազրկության մակարդակը և կառուցվածքը

6.5. Գյուղատնտեսական զբաղվածություն

6.6. Ոչ գյուղատնտեսական զբաղվածության իրավիճակը և հեռանկարը

6.7. Ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածություն

6.8. Աշխատանքի արտադրողականության աճը` որպես 2002-2006 թվականներին Հայաստանում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ

6.9. Արտագաղթը և այն պայմանավորող գործոնները

6.10. Աշխատաշուկայի ինստիտուտները և քաղաքականությունները

7. Գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը

8. Ենթակառուցվածքների զարգացում

8.1. Խմելու ջուր

8.2. Ոռոգման ջուր

8.3. Տրանսպորտ

8.4. Էներգետիկա

9. Տարածքային զարգացում

10. Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի բարեփոխումներ

10.1. Պետական կառավարման համակարգի բարեփոխումներ

10.1.1. Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներ

10.1.2. Քաղաքացիական ծառայության ներդնում և զարգացում

10.1.3. Ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումներ

10.1.4. ՀՀ կառավարման համակարգի զարգացման նպատակային ցուցանիշները

10.2. Դատաիրավական համակարգի բարեփոխումներ

10.2.1. Դատաիրավական համակարգի ռազմավարական բարեփոխումների իրականացման հիմնական ուղղությունները

10.2.2. Հասարակական կարգի պահպանման, հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

10.3. Հակակոռուպցիոն քաղաքականություն

11. Սոցիալական պաշտպանության համակարգը

11.1. Սոցիալական աջակցության համակարգը

11.1.1. Ընտանեկան նպաստներ

11.1.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

11.1.3. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

11.1.4. Առաջին խմբի հաշմանդամ և «հաշմանդամ երեխա» խնամող ընտանիքի նպաստ

11.1.5. Սոցիալական աջակցության այլ ծրագրեր

11.2. Կենսաթոշակային համակարգ

12. Մարդկային զարգացում և մարդկային աղքատության կրճատում

12.1. Առողջապահություն

12.1.1. Ընդհանուր ակնարկ` 2003-2006 թթ. զարգացումները և ներկա իրավիճակը

12.1.2. Առողջապահության ոլորտի գերակայությունները

12.1.3. Առողջապահության ոլորտի պետական ծախսերի ծրագրումը

12.1.4. Պետական քաղաքականության ներոլորտային առաջնահերթությունները առողջապահության բնագավառում

12.1.5. Առանձին ծրագրային շեշտադրումներ

12.2. Կրթություն

12.2.1. Կրթական ծառայությունների մատչելիություն և աղքատություն. ընդհանուր ակնարկ

12.2.2. Գերակայություններ, նպատակադրումներ և առաջնահերթություններ

12.2.3. Կրթության ոլորտում պետական ծախսերի ծրագրային ցուցանիշները և սպասվող արդյունքները

12.3. Աղքատության հաղթահարման մշակութային հայեցակետը

12.3.1. Ընդհանուր ակնարկ

12.3.2. Հիմնական խնդիրները

12.3.3. Աղքատության հաղթահարման մշակութային հայեցակետի հիմնական ուղղությունները

12.3.4. Մշակույթի ոլորտի ծրագրերի իրականացման ֆինանսական ապահովվածությունը 2008-2021 թթ.

12.4. Երիտասարդությանը միտված պետական քաղաքականություն

12.4.1. Իրավիճակի նկարագրություն

12.4.2. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում երիտասարդական պետական քաղաքականության հիմնադրույթները և սկզբունքները

12.4.3. Գործողությունների գերակայությունները

12.4.4. Երիտասարդական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

12.4.5. Իրագործում, մոնիթորինգ, գնահատում և ֆինանսավորում

12.5. Բնապահպանություն

12.6. Քաղաքաշինություն

12.6.1. Ընդհանուր ակնարկ

12.6.2. Տարածական զարգացում և պլանավորում

12.6.3. Կառույցների սեյսմակայունության և հուսալիության ապահովում

12.6.4. Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ազդեցության նվազեցման խնդիրներ (սողանքային աղետի դեմ պայքար)

12.6.5. Բնակարանային պայմանների բարելավում

13. Կայուն զարգացման ծրագրի բյուջետային շրջանակը

13.1. 2003-2007 թթ. հարկաբյուջետային հիմնական զարգացումները

13.2. 2008-2021 թթ. բյուջետային շրջանակի կանխատեսումներ

13.3. ՀՀ պետական պարտքը

14. Ծրագրի մոնիթորինգ, գնահատման համակարգ և վերանայում

 

Աղյուսակների ցանկ

Աղյուսակ 1.1. ԱՀՌԾ-ի իրականացման հիմնական արդյունքները 2006 թ. դրությամբ

Աղյուսակ 1.2. Համախմբված բյուջեի ծախսերի հավելաճի բաշխումը 2003-2006 թթ.

Աղյուսակ 2.1. Տնտեսության զարգացման և աղքատության հիմնական ցուցանիշները ԱՀՌԾ-ի նպատակային ցուցանիշների համեմատ

Աղյուսակ 2.2. Աղքատ և շատ աղքատ բնակչության միջին ամսական եկամուտների դինամիկան Հայաստանում 1999-2005 թթ. (ընթացիկ գներով, դրամ և տոկոսներով` ընդհանուրի նկատմամբ)

Աղյուսակ 2.3. Աղքատ, շատ աղքատ և ոչ աղքատ բնակչության եկամուտների գումարային առաձգականությունը 1999-2005 թթ. (ընթացիկ գներով)

Աղյուսակ 2.4. Ոչ աղքատ բնակչության միջին ամսական եկամուտների դինամիկան Հայաստանում 1999-2005 թթ. (ընթացիկ գներով, դրամ և տոկոսներով` ընդհանուրի նկատմամբ)

Աղյուսակ 2.5. Աղքատ և շատ աղքատ բնակչության քանակը 1999-2006 թթ. և տնտեսական զարգացման դինամիկան 1999-2006 թթ.` ըստ մարզերի և գյուղ-քաղաք կտրվածքով

Աղյուսակ 2.6. Աղքատ և շատ աղքատ բնակչության քանակը 1999-2006 թթ. և տնտեսական զարգացման դինամիկան 1999-2006 թթ.` ըստ մարզերի և գյուղ-քաղաք կտրվածքով

Աղյուսակ 2.7. Աղքատության կրճատման և տնտեսական աճի միջին տարածքային առաձգականությունները 1999-2005 թթ. (ընթացիկ գներով)

Աղյուսակ 2.8. Տնտեսական զարգացման և աղքատության տարածքային տարբերությունների դինամիկան 1999-2005 թթ.

Աղյուսակ 2.9. Աղքատության մակարդակների գենդերային և տարիքային տարբերությունների դինամիկան 1999-2006 թթ.

Աղյուսակ 2.10. Ընտանիքի չափից կախված աղքատության մակարդակի դինամիկան 1999-2006 թթ.

Աղյուսակ 2.11. Երեխաների և ծերերի քանակից կախված աղքատության մակարդակի դինամիկան 1999-2005 թթ.

Աղյուսակ 2.12. Աղքատության մակարդակի դինամիկան` կախված տնտեսությունում զբաղվածությունից և կրթական մակարդակից (16 տարեկանից բարձր բնակչության համար) 1999-2006 թթ.

Աղյուսակ 2.13. Բնակչության ամենաանապահով խմբերի աղքատության մակարդակի դինամիկան 1999-2006 թթ.

Աղյուսակ 2.14. Գյուղական աղքատության կախվածությունը բնակավայրի` ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից (1999-2006 թթ.)

Աղյուսակ 2.15. Գյուղական աղքատության կախվածությունը տնօրինվող հողակտորի չափից 1999-2006 թթ.

Աղյուսակ 2.16. Գյուղական տնտեսությունների պարտք վերցնելու հնարավորությունները և աղքատության մակարդակը 2002-2006 թթ.

Աղյուսակ 2.17. Սոցիալական տրանսֆերտների ազդեցությունը աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակների վրա 1999-2006թթ.

Աղյուսակ 2.18. Սոցիալական տրանսֆերտների ազդեցությունը աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակների վրա 2005 թ.` տարածքային կտրվածքով

Աղյուսակ 2.19. Սոցիալական տրանսֆերտների բաշխումը բնակչության մեկ շնչի հաշվով` ըստ եկամտային դեցիլների 1999-2005 թթ.

Աղյուսակ 2.20. Ընտանեկան նպաստների բաշխումը 2005թ.` ըստ սպառման ագրեգատի հիման վրա ձևավորված դեցիլային խմբերի

Աղյուսակ 2.21. Բնակչության զբաղվածությունը և տնտեսական աճով պայմանավորված եկամուտները մեկ զբաղվածի հաշվով 1999-2004 թթ.

Աղյուսակ 2.22. Բնակչության զբաղվածության և տնտեսական աճով պայմանավորված ամսական եկամուտների` մեկ զբաղվածի հաշվով 2004 թ. (ինդեքս, 1999թ.=100)

Աղյուսակ 2.23. Բնակչության զբաղվածությունը և գործազրկության մակարդակը 1999-2004 թթ.

Աղյուսակ 2.24. Աղքատության այլընտրանքային գնահատականները 1999-2005 թթ.

Աղյուսակ 3.1. Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 3.2. Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները` ըստ բնակչության առանձին խմբերի

Աղյուսակ 4.1. ԿԶԾ-ի մակրոտնտեսական շրջանակը. հիմնական ցուցանիշների կանխատեսում

Աղյուսակ 4.2. Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում

Աղյուսակ 5.1. ՎԶԵԲ անցումային կարգավիճակի գնահատականները 2001 և 2006 թթ.

Աղյուսակ 5.2. ՎԶԵԲ «առաջին» և «երկրորդ» սերնդի բարեփոխումների իրականացման գնահատականները 2001 և 2006 թթ.

Աղյուսակ 5.3. «Առաջին» և «երկրորդ» սերնդի բարեփոխումների իրականացման հենանիշերը

Աղյուսակ 5.4. Հայաստանի գործարար միջավայրի որակի գնահատականների համեմատությունը այլ անցումային երկրների գործարար միջավայրի գնահատականների հետ 2006 թ.

Աղյուսակ 5.5. Գործարար միջավայրի որակի հենանիշերը

Աղյուսակ 5.6. 2005 թ. ներդրումային միջավայրի ամփոփ գնահատականները ԵԿԱ երկրների համար

Աղյուսակ 5.7. Ենթակառուցվածքի որակը, ձեռնարկությունների ֆինանսավորումը և աշխատանքի շուկան բնութագրող նպատակային ցուցանիշները 2005-2021 թթ.

Աղյուսակ 5.8. Պետական կառավարման որակը, կոռուպցիայի հետ կապված իրավիճակը, դատական համակարգի որակը և հանցագործությունների ազդեցությունը բնութագրող նպատակային ցուցանիշները 2005-2021 թթ.

Աղյուսակ 5.9. Նորարարությունը և տեխնոլոգիաները ու արտաքին առևտուրը բնութագրող նպատակային ցուցանիշները 2005-2021 թթ. համար

Աղյուսակ 5.10. Ներդրումները 2005-2021 թթ. (համապատասխան տարիների գներով)

Աղյուսակ 5.11. Տնտեսության կառուցվածքի կանխատեսումները` ըստ ոլորտների (տոկոս ՀՆԱ նկատմամբ)

Աղյուսակ 5.12. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական հենանիշերը

Աղյուսակ 5.13. Զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնական արդյունքային ցուցանիշները

Աղյուսակ 5.14. Հայաստանի արժութային քաղաքականությունը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան 2001-2007 թթ.

Աղյուսակ 5.15. Համախառն միջազգային պահուստների և փողի զանգվածի կանխատեսումները 2010-2021թթ. (ընթացիկ գներով)

Աղյուսակ 5.16. Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները 2001-2007 թթ. (մլրդ դրամ` ընթացիկ գներով)

Աղյուսակ 5.17. Վարկային ներդրումների կառուցվածքը 2001-2007 թթ., մլրդ դրամ

Աղյուսակ 5.18. Ներքին վարկավորում/ՀՆԱ հարաբերակցության փաստացի և հաշվարկային արժեքները 2001-2007 թթ.

Աղյուսակ 5.19. Ներքին վարկավորում/ՀՆԱ հարաբերակցության կանխատեսվող հենանիշերը 2007-2021 թթ.

Աղյուսակ 5.20. Բանկային սպրեդի և բանկային կապիտալ/բանկային ակտիվներ հարաբերակցության փաստացի և հաշվարկային արժեքները 2001-2007 թթ.

Աղյուսակ 5.21. ՀՀ բանկային տոկոսադրույքների սպրեդի և բանկային կապիտալ/բանկային ակտիվներ հարաբերակցության կանխատեսվող հենանիշերը 2007-2021 թթ.

Աղյուսակ 5.22. Արժեթղթերի շուկայի ծավալները (ընթացիկ գներով) և կապիտալացումը բնութագրող հենանիշերը 2010-2021 թթ.

Աղյուսակ 7.1. Գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները 1996-2006 թթ.

Աղյուսակ 7.2. Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը և ներմուծումը 1996-2006 թթ.

Աղյուսակ 7.3. Գյուղացիական տնտեսությունների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները 1996-2006 թթ.

Աղյուսակ 7.4. Գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները 2006-2021 թթ.

Աղյուսակ 7.5. Գյուղական զարգացման նպատակային ցուցանիշները 2005-2021 թթ.

Աղյուսակ 7.6. Գյուղական զարգացման նպատակային ցուցանիշները 2006-2021 թթ. (2005 թ.=100)

Աղյուսակ 8.1. Հայաստան. խմելու ջրի մատչելիությունը տնային տնտեսությունների

համար` 1998/99, 2004 և 2006 թթ. համեմատականը (տոկոս` բնակչության թվաքանակի նկատմամբ)

Աղյուսակ 8.2. Խմելու ջրի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 8.3. Ոռոգման համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 8.4. Տրանսպորտի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 8.5. Էներգետիկայի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 9.1. Համախառն ներքին արդյունքը Հայաստանում` տարածքային կտրվածքով, 1999-2006 թթ. (մլրդ դրամ` ընթացիկ գներով)

Աղյուսակ 9.2. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Երևանում, Հայաստանի մարզերում,

գյուղական և քաղաքային բնակավայրերում 1999-2006թթ.

Աղյուսակ 9.3. Ներդրումների բաշխումը Հայաստանում 2001-2006թթ.` ըստ տարածքների 168

Աղյուսակ 9.4. Ծրագրվող տարածքային զարգացման (ՀՆԱ-ի աճի) միջին տարեկան տեմպերը 2008-2021 թթ.

Աղյուսակ 9.5. ԿԶԾ-ի շրջանակներում ծրագրվող ներդրումների տարածքային բաշխումը

Աղյուսակ 9.6. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշները` տարածքային կտրվածքով

Աղյուսակ 10.1. ՀՀ կառավարման համակարգի ցուցանիշները (տոկոսային գնահատական, 0-100, 1998-2006 թթ.)

Աղյուսակ 10.2. ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարման համակարգի ցուցանիշները 2007թ. (տոկոսային գնահատական, 0-100)

Աղյուսակ 10.3. ԵՄ կողմից բենչմարկինգի ենթարկվող հանրային էլեկտրոնային ծառայությունները և դրանց ապահովումը ՀՀ-ում մինչև 2021 թվականը

Աղյուսակ 10.4. Պետական կառավարման համակարգի աշխատողների միջին ամսական աշխատավարձերը 2007-2021 թթ. (հազ. դրամ)

Աղյուսակ 10.5. ՀՀ կառավարման համակարգի ծրագրվող ցուցանիշները (տոկոսային գնահատական, 0-100, 2006-2021 թթ.)

Աղյուսակ 10.6. Պետական բյուջեում դատական համակարգի ընդհանուր ծախսերի տեսակարար կշիռը ՀՀ-ում և մի շարք այլ պետություններում (2002թ.)

Աղյուսակ 10.7. Մեկ շնչի հաշվով դատական համակարգի ծախսերը ՀՀ-ում, ԱՊՀ և

Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններում (2004 թ.)

Աղյուսակ 10.8. Դատաիրավական համակարգի միջին ամսական աշխատավարձերը 2008-2021 թթ. (հազ. դրամ)

Աղյուսակ 10.9. Ոստիկանության ծառայողների միջին ամսական

աշխատավարձերը ՀՀ-ում, Եվրոմիության և ԱՊՀ մի շարք պետություններում (2007թ.)

Աղյուսակ 10.10. ՀՀ ոստիկանության ծառայողների միջին ամսական աշխատավարձերը 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.1. Սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման հիմնական ցուցանիշների կանխատեսումները 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.2. Սոցիալական աջակցության համակարգի ֆինանսավորման հիմնական ցուցանիշների կանխատեսումները 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.3. ԸՆՀ-ում հաշվառված և նպաստառու ընտանիքների քանակի դինամիկան 1999-2007 թթ.

Աղյուսակ 11.4. Ընտանեկան նպաստներին ուղղված պետական ծախսերի դինամիկան 2000-2007 թթ.

Աղյուսակ 11.5. ԸՆՀ-ի ազդեցության գնահատականները

Աղյուսակ 11.6. Ընտանեկան նպաստ ստացող բնակչության բաշխումն ըստ նախանպաստային կենսամակարդակի խմբերի, %

Աղյուսակ 11.7. Նախանպաստային սպառման դեցիլներում ընտանեկան նպաստ ստացող բնակչությունն ու նպաստներին ուղղված գումարները

Աղյուսակ 11.8. Ընտանեկան նպաստներն ու աղքատությունը 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.9. Նպաստառու ընտանիքի հաշվով միջին ամսական նպաստի մեծությունն ու ընտանեկան նպաստի մեծության հարաբերակցությունը միջին ընտանիքի հաշվով աղքատության շեմերի ու ՆՍԶ նկատմամբ 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.10. Ընտանեկան նպաստների հարաբերակցությունը նվազագույն և միջին աշխատավարձերի նկատմամբ 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.11. Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած անձանց թիվը 2001-2007 թթ.

Աղյուսակ 11.12. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափի կանխատեսումները 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.13. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստառուների թիվը 1999-2006 թթ.

Աղյուսակ 11.14. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխատեսումներ 2008-2021 թթ.

Աղյուսակ 11.15. Առաջին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա խնամող ընտանիքի նպաստի չափի կանխատեսումները 2010-2021 թթ.

Աղյուսակ 11.16. Կենսաթոշակառուների աղքատության մակարդակի ծրագրային ցուցանիշները, տոկոս

Աղյուսակ 12.1. Բնակչության առողջական վիճակի բնութագրիչներ` միջազգային համեմատական

Աղյուսակ 12.2. Առողջապահության բնագավառում համախմբված բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները

Աղյուսակ 12.3. Մանկական և մայրական մահացության ցուցանիշների նպատակադրումը

Աղյուսակ 12.4. Կրթության ոլորտում պետական ծախսերի դինամիկան 2000-2006 թթ., տոկոս` ՀՆԱ նկատմամբ

Աղյուսակ 12.5. Կրթության ոլորտում պետական ծախսերի կառուցվածքը 2000-2006 թթ.

Աղյուսակ 12.6. Մեկ աշակերտի և ուսանողի հաշվով տարեկան պետական կրթական ծախսերը 2000-2006 թթ.

Աղյուսակ 12.7. Համախմբված բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության ոլորտում 257

Աղյուսակ 12.8. Կրթությանն ուղղվող ծախսերի ներոլորտային կառուցվածքը, տոկոս

Աղյուսակ 12.9. Տարրական, միջին ու ավագ դպրոցների մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական կրթական ծախսերը

Աղյուսակ 12.10. Մասնագիտական ծրագրերին ուղղվող պետական ծախսերի ներոլորտային կառուցվածքը, տոկոս

Աղյուսակ 12.11. Հանրակրթությանն ուղղվող պետական ծախսերի կառուցվածքը, տոկոս

Աղյուսակ 12.12. ՀՀ պետական բյուջեից մշակույթի ոլորտի հիմնական ուղղությունների ֆինանսավորումը 2006-2021 թթ.

Աղյուսակ 12.13. ԿԶԾ-ի շրջանակներում քաղաքաշինության բնագավառի պետական ֆինանսավորման կողմնորոշիչ գնահատականներ, 2009-2012 թթ. (մլն դրամ)

Աղյուսակ 13.1. Համախմբված բյուջեի շրջանակը 2002-2007 թթ.

Աղյուսակ 13.2. ՀՀ 2003-2007 թթ. համախմբված բյուջեի ծախսերը գործառական դասակարգման խոշորացված խմբերով (տոկոս` ՀՆԱ նկատմամբ)

Աղյուսակ 13.3. 2008-2021 թթ. համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշների կանխատեսումը

Աղյուսակ 13.4 Համախմբված բյուջեի ծախսերի բաշխումը` ըստ գործառական դասակարգման խոշորացված խմբերի

Աղյուսակ 13.5. 2008-2021 թթ. համախմբված բյուջեի պակասուրդի և դրա ֆինանսավորման կանխատեսումներ (տոկոս` ՀՆԱ նկատմամբ)

Աղյուսակ 13.6. ՀՀ պետական պարտքը 2002-2007 թթ. (տոկոս` ՀՆԱ նկատմամբ)

Աղյուսակ 13.7. Ներքին պետական պարտքի գծով գործառնությունները 2002-2006 թթ., մլն դրամ

Աղյուսակ 13.8. ՀՀ պետական պարտքը բնութագրող ցուցանիշների կանխատեսումներ

 

Գծանկարների ցանկ

Գծանկար 1.1. Համախմբված բյուջեի սոցիալական ոլորտի ծախսերը 2003-2006թթ. (%` 2002թ. նկատմամբ, ձախ առանցք) և դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ և պետական ծախսերի նկատմամբ (%, աջ առանցք)

Գծանկար 2.1. Տնտեսական աճը և աղքատության կրճատումը Հայաստանում 1999-2005 թթ., տոկոսային գումարային հավելաճ

Գծանկար 2.2. Տնտեսական աճը և աղքատության կրճատումը Երևանում 1999-2005 թթ., տոկոսային գումարային հավելաճ

Գծանկար 2.3. Տնտեսական աճը և աղքատության կրճատումը այլ քաղաքներում 1999-2005 թթ., տոկոսային գումարային հավելաճ

Գծանկար 2.4. Տնտեսական աճը և աղքատության կրճատումը գյուղական վայրերում 1999-2005 թթ., տոկոսային գումարային հավելաճ

Գծանկար 2.5. Բնակչության եկամուտների դինամիկան Հայաստանում 1999-2005թթ. (տոկոսներով` 1999 թ. նկատմամբ, ընթացիկ գներով)

Գծանկար 2.6. Տնտեսական աճի և սոցիալական տրանսֆերտների ներդրումը աղքատության և ծայրահեղ աղքատության կրճատման մեջ 1999-2005 թթ., % 58

Գծանկար 2.7. Ընտանեկան նպաստների բաշխումը աղքատ և ոչ աղքատ բնակչության միջև 2001-2005 թթ., % (ըստ եկամտային դեցիլների)

Գծանկար 2.8. Ընտանեկան նպաստների համակարգում գրանցված տնտեսությունների քանակը 2005 թ.` ըստ աղքատության մակարդակի

Գծանկար 2.9. Ընտանեկան նպաստների համակարգում չընդգրկվելու հիմնական պատճառները` ըստ աղքատության մակարդակի

Գծանկար 2.10. Տնտեսական աճով պայմանավորված եկամուտների հարաբերությունը աղքատության գծին 1999 և 2004 թվականներին

Գծանկար 5.1. Ներդրումային միջավայրի որակի ընդհանուր համաթիվը 2005-2021 թթ.

Գծանկար 5.2. Ենթակառուցվածքի որակի, ձեռնարկությունների ֆինանսավորման և աշխատանքի շուկայի համաթվերը 2005-2021 թթ.

Գծանկար 5.3. Պետական կառավարման որակի և կոռուպցիայի ու դատական համակարգի և հանցագործությունների համաթվերը 2005-2021 թթ.

Գծանկար 5.4. Նորարարության և տեխնոլոգիաների ու արտաքին առևտրի համաթվերը 2005-2021 թթ.

Գծանկար 6.1. Տնտեսական ակտիվության մակարդակը ըստ տարիքային խմբերի 2002 և 2006 թթ., տոկոս` համապատասխան խմբի բնակչության նկատմամբ

Գծանկար 6.2. Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի կանխատեսումը հաստատուն (65 տոկոս) ակտիվության մակարդակի պայմաններում

Գծանկար 6.3. Բնակչության եկամուտների կառուցվածքը 1999-2006 թթ., տոկոս` ընդամենը եկամուտների նկատմամբ

Գծանկար 6.4. Գրանցված և իրական գործազրկության մակարդակների դինամիկան 2002-2006 թթ., տոկոս` տնտեսապես ակտիվ բնակչության նկատմամբ

Գծանկար 6.5. Իրական գործազրկության մակարդակը` ըստ տարիքային խմբերի 2002-2006 թթ., տոկոս

Գծանկար 6.6. Ոչ գյուղատնտեսական զբաղվածության ճյուղային կառուցվածքի միտումները 2002-2006 թթ.

Գծանկար 6.7. Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշներ (տոկոս` զբաղվածության կառուցվածքում)

Գծանկար 6.8. Սոցիալական ապահովագրության վճարներ կատարողների թվաքանակը` ֆորմալության աստիճանի ակնկալվող սցենարի դեպքում, 2002-2021 թթ.

Գծանկար 6.9. Աշխատանքի արտադրողականությունը 2002-2006 թթ., 2000 թ. համադրելի ԱՄՆ ԳՈՒՀ դոլար

Գծանկար 6.10. Աշխատանքի արտադրողականության ինդեքսը (2002 թ. =100)

Գծանկար 6.11. Միգրացիայի հաշվեկշիռը Հայաստանում 2000-2006 թթ.

Գծանկար 6.12. Աշխատանքի հարկումը Հայաստանում և ՏՀԶԿ անդամ երկրներում

Գծանկար 6.13. Զբաղվածության կարծրության ինդեքսը Հայաստանում և Եվրոմիության անդամ մի շարք Արևելյան Եվրոպայի երկրներում, 2005թ.

Գծանկար 6.14. Նվազագույն աշխատավարձը 2002-2021 թթ. 139

Գծանկար 7.1. ՀՆԱ, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ոլորտների ավելացված արժեքի շարժընթացը 1996-2006 թթ. (ինդեքս, 1995=100)

Գծանկար 8.1. Ջրամատակարարման տևողության դինամիկան 2004-2007 թթ.

Գծանկար 8.2. Ջրամատակարարման միջին օրական տևողությունը ՀՀ քաղաքներում 2007 թ.

Գծանկար 8.3. Խմելու ջրի մատչելի և ծախսածածկող սակագների կանխատեսումը 2007-2021 թթ.

Գծանկար 8.4. Երևան քաղաքում խմելու ջրի մատչելիության աստիճանի կանխատեսվող մակարդակները` ըստ միջին սպառման և սպառման 1-ին և 2-րդ դեցիլների

Գծանկար 9.1. Երևանի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 1999-2006 թթ. (տոկոս` ընդամենի նկատմամբ)

Գծանկար 9.2. Տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը Հայաստանում 1999-2006 թթ.` ըստ տարածքների

Գծանկար 9.3. Երևանի մասնաբաժինը հանրապետությունում ստեղծված ավելացված արժեքի կառուցվածքում 1999-2006 թթ., տոկոս

Գծանկար 11.1. Նախանպաստային «զուտ» աղքատության և ԸՆՀ ազդեցությամբ ձևավորված իրական աղքատության բնութագրիչները 2005թ. համար` Երևան, քաղաք, գյուղ կտրվածքով

Գծանկար 11.2. Աղքատության ընդհանուր շեմի ու ՆՍԶ-ի նկատմամբ աղքատ և նպաստառու բնակչությունը 2008-2021 թթ.

Գծանկար 11.3. ԸՆՀ-ի ազդեցության գնահատականները աղքատության (ըստ աղքատության ընդհանուր շեմի) նվազեցման վրա 2005-2015 թթ.

Գծանկար 11.4. Խնամառության ընդհանուր և արդյունավետ գործակիցների կանխատեսումը 2008-2050 թթ.

Գծանկար 11.5. Միջին ամսական ապահովագրական կենսաթոշակի համապատասխանության աստիճանի թիրախները (հարաբերությունը աղքատության գծին և ՆՍԶ-ին` աջ սանդղակ, և միջին աշխատավարձին` ձախ սանդղակ)

Գծանկար 11.6. Ապահովագրական կենսաթոշակների ֆիսկալ ցուցանիշների կանխատեսումները

Գծանկար 12.1. Երեխաների (մինչև 5 տարեկան) և մայրական մահացության 2006 թ. փաստացի ցուցանիշները և ԱՀՌԾ-ի նպատակադրումները

Գծանկար 12.2. Ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների օգտագործումը

Գծանկար 12.3. Առողջապահական հաստատություններ դիմելու հաճախականությունը` ըստ սպառման քվանտիլային խմբերի (տոկոս` խմբում առողջության հետ կապված խնդիրներ ունեցած բնակչության թվաքանակի նկատմամբ)

Գծանկար 12.4. Տարբեր կենսամակարդակի բնակչության խմբերի կողմից առողջապահական ծառայությունների օգտագործումը` ըստ ծառայություն մատուցողների (տոկոս)

Գծանկար 12.5. Պետական բյուջեի փաստացի ծախսերը առողջապահության ոլորտում 2003-2006 թթ. և ԱՀՌԾ-ի նպատակադրումները

Գծանկար 12.6. Առողջապահության ոլորտում ծախսերը Հայաստանում և ԱՊՀ, ԵՄ և ՏՀԶԿ անդամ երկրներում 2004 թ. (տոկոս` ՀՆԱ նկատմամբ)

Գծանկար 12.7. 3-29 տարեկանների ընդգրկվածությունը կրթահամակարգում` ըստ տարիքի, տոկոս

Գծանկար 12.8. Համախառն ընդգրկվածությունները կրթահամակարգի տարբեր օղակներում` ըստ սպառման քվանտիլների, %

Գծանկար 12.9. Երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2003-2007 թթ., մլն դրամ

Գծանկար 12.10. Երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացման դինամիկան 2003-2007 թթ.

Գծանկար 13.1. ՀՀ արտաքին պետական պարտքի ցուցանիշների դինամիկան 1999-2006 թթ.

 

Շնորհակալագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայման և Կայուն զարգացման ծրագրի մշակման գործընթացում: Մասնավորապես, այդ շնորհակալությունն ուղղված է.

(i) ԱՀՌԾ-ի համակարգման խորհրդի անդամներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ.

(ii) ԱՀՌԾ-ի աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անդամներին` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի (խմբի ղեկավար) ղեկավարությամբ.

(iii) ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում ընդգրկված պետական կառավարման մարմինների բոլոր ստորաբաժանումներին և դրանց մասնագետներին.

(iv) Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությանը` ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար: Կառավարությունը երախտապարտ է նաև գործընթացին աջակցություն ցուցաբերած մյուս միջազգային կազմակերպություններին (Եվրոպական Միություն, Եվրոպական Խորհուրդ և ԱՄՆ ՄԶԳ) և տարբեր երկրների կառավարություններին, որոնք իրենց անձնակազմի և միջազգային փորձագետների մասնագիտական ունակությունների ներդրման միջոցով ներգրավվել են այդ գործընթացում և աջակցել ԱՀՌԾ-ի վերանայմանը.

(v) Հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և մասնագետներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ԱՀՌԾ-ի վերանայման տարբեր փուլերում ունեցած մասնակցության համար.

ՀՀ կառավարությունը իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում ԱՀՌԾ-ի վերանայման և Կայուն զարգացման ծրագրի մշակման գործընթացում ներգրավված Հայաստանի տեղական փորձագետներին` բարձր մասնագիտական կարողությունների ներդրման համար, այդ թվում` փորձագետներ` «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Վահրամ Ավանեսյանին, Մելիք Գասպարյանին, տնտեսագիտության թեկնածուներ Լևոն Բարխուդարյանին, Արմեն Եղիազարյանին և Նաիրուհի Ջրբաշյանին:

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Հապավումների ցանկ

    ԱԱՀ       ավելացված արժեքի հարկ

    ԱԸՀ       աշխատուժի ընտրանքային հետազոտություն

    ԱՀԿ       Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

    ԱՀՌԾ      Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր

    ԱՄԿ       Աշխատանքի միջազգային կազմակերպություն

    ԱՄՀ       Արժույթի միջազգային հիմնադրամ

    ԱՄՆ       Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ՄԶԳ   Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման

գործակալություն

    ԱՊՀ       Անկախ Պետությունների Համագործակցություն

    ԲՈՒՀ      բարձրագույն ուսումնական հաստատություն

    ԳՀՀ       Գործընկերության և  համագործակցության համաձայնագիր

    ԳՈՒՀ      գնողունակությամբ համարժեք

    ԵԿԱ       Եվրոպա և  Կենտրոնական Ասիա

    ԵՀՔ       Եվրոպական հարևանության  քաղաքականություն

    ԵՄ        Եվրոպական Միություն

    ԶԼՄ       զանգվածային լրատվության միջոց

    ԶՆԱ       զուտ ներկա արժեք

    ԸՆՀ       ընտանեկան նպաստների համակարգ

    ԽՍՀՄ      Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն

    ԿԶԾ       Կայուն զարգացման ծրագիր

    կկալ      կիլոկալորիա

    կմ        կիլոմետր

    հազ.      հազար

    ՀԶՆ       Հազարամյակի զարգացման նպատակներ

    ՀՀ        Հայաստանի Հանրապետություն

    ՀՀ ԱԺ     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

ՀՀ ԱՍՀՆ   Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

    ՀՀ ԱՎԾ    Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

    ՀԲ        Համաշխարհային բանկ

    ՀՀ ԿԲ     Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

    ՀԿ        հասարակական կազմակերպություն

    ՀՄԾ       «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիր

    ՀՆԱ       համախառն ներքին արդյունք

    ՁԻԱՀ      ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ

    ՄԱԶԾ      Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

    ՄԱԿ       Միավորված ազգերի կազմակերպություն

    ՄԶԾ       մարզային զարգացման ծրագիր

    ՄԶՀ       մարդկային զարգացման համաթիվ

    ՄԹ ՄԶՆ    Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարություն

    ՄԺԾԾ      միջին ժամկետ ծախսերի ծրագիր

    ՄԻԱՎ      մարդու իմունային անբավարարության վիրուս

    մլն       միլիոն

    մլրդ      միլիարդ

    ՆՍԶ       նվազագույն սպառողական զամբյուղ

    ՊՖՎ       պետական ֆինանսների վիճակագրություն

    ՋՕԸ       ջրօգտագործողների ընկերություն

    ՍԳԻ       սպառողական գների ինդեքս

    ՎԶԵԲ      Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկ

    ՏԻՄ       տեղական ինքնակառավարման մարմին

    ՏՀԶԿ      Տնտեսական համագործակցության և  զարգացման կազմակերպություն

    ՏՏԿԱՀ     տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված

              հետազոտություն

    ՓՄՁ       փոքր և  միջին ձեռնարկություններ

    ՕՈՒՆ      օտարերկրյա ուղղակի ներդրումներ

 

ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացը

 

ԱՀՌԾ-ի իրականացման գործընթացում գործընկերության կայացում

 

1. ԱՀՌԾ-ի մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացում հանրային մասնակցության և գործընկերության ապահովման նպատակներն ու մեխանիզմները

ԱՀՌԾ-ի հաստատումից հետո սահմանվել էին 2004 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված ԱՀՌԾ-ի իրականացման գործընկերային համաձայնագրով: Համաձայնագրով սահմանվել էին գործընկերության հիմնական նպատակները, կողմերի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև համագործակցության ապահովման ինստիտուցիոնալ կառույցները` Համակարգող խորհուրդ, Աշխատանքային խումբ, Բաց ֆորում: Համաձայնագրի կողմերն են` ՀՀ Կառավարությունը, համայնքները, Հայ առաքելական եկեղեցին, արհմիությունները, Արդյունաբերողների և գործարարների միությունը և հասարակական կազմակերպությունների հինգ խմբեր: Համաձայնագիրը ստորագրվել էր եռամյա ժամկետի համար, և դրա գործողության ժամկետն ավարտվել է 2007 թվականին:

2. Համաձայնագրի կողմերի գնահատմամբ` վերջինիս գործողության անցած ժամանակահատվածում զգալի առաջընթաց է արձանագրվել ԱՀՌԾ-ի շրջանակներում միմյանց մոտեցումների առավել հստակ ընկալման և անգամ տեսակետների համաձայնեցման ուղղությամբ: ԱՀՌԾ-ի գործընթացի շրջանակներում արդյունավետ երկխոսություն է սկսվել հանրության տարբեր խմբեր ներկայացնող կողմերի միջև, և խորացել է Կառավարություն - շահագրգիռ հանրություն վստահությունը:

3. Միևնույն ժամանակ, դեռևս առկա են գործընկերության հետագա զարգացման և դրա արդյունավետության բարձրացման մեծ հնարավորություններ: Այդ մասին են վկայում ինչպես աշխատանքային խմբում, այնպես էլ այս նպատակով կազմակերպված մի շարք քննարկումների ընթացքում առաջադրված հիմնահարցերը:

4. Մասնավորապես, 2007թ. հուլիսի 12-13-ը կայացած քննարկումների ժամանակ ամփոփվեցին Հայաստանի ԱՀՌԾ-ի շրջանակներում հանրային մասնակցության և գործընկերության փորձը, գործընթացում առկա խնդիրները: Հանդիպմանը քննարկվեցին մասնակցության տարբեր փուլերում (ծրագրերի մշակում, իրականացում և մոնիթորինգ) հանրության մասնակցության մեխանիզմների զարգացման հնարավորությունները: Ներկայացվեցին նաև անկախ փորձագետների կողմից այս խնդրով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Հանդիպմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ՀՀ Ազգային ժողովի բոլոր կուսակցական խմբակցությունները:

5. Քննարկման արդյունքները հաշվի առնելով` ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի 2007թ. սեպտեմբերի 14-ի նիստում քննարկվեցին սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը և ձևավորվեց պատասխանատու փորձագիտական խումբ: Փորձագիտական խմբի աշխատանքների արդյունքներով ներկայացվել են ԱՀՌԾ-ի շրջանակներում սոցիալական գործընկերության զարգացման հայեցակարգը և Համաձայնագրի նախագիծը: Վերջիններս ևս ներկայացվել են լայն քննարկման, և համապատասխան փոփոխություններով Համաձայնագիրը արժանացել է ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի և ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի հավանությանը:

 

ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացի նկարագիրը և նպատակը

 

6. Համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» (ԱՀՌԾ) (2003թ. օգոստոսի 8-ի թիվ 994-Ն որոշում)` ծրագիրը պետք է վերանայվի երկու տարին մեկ անգամ` հիմք ընդունելով ԱՀՌԾ-ի ցուցանիշների և միջոցառումների մոնիթորինգի ու գնահատման արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացրած` գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկությունները:

7. ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացը սկսվել է 2006 թվականին, իսկ դրա կազմակերպման և իրականացման սկզբունքները հաստատվել են 2006 թ. մայիսի 19-ին` ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի նիստում: Ըստ այդմ` ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացի հիմնական նպատակ էր սահմանվել հանրության իրական և նպատակային մասնակցության ապահովումը, որպեսզի հասարակության առաջարկությունները և մոտեցումները առավելագույնս արտացոլվեն ԱՀՌԾ-ի վերանայված տարբերակում:

8. ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացի ապահովման մեխանիզմները ներկայացված են հետևյալ սխեմատիկ պատկերում.

__________________________

ԻՐՏԵԿ - սխեմատիկ պատկերը չի բերվում

 

Ամրագրվել էին նաև մասնակցային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող հետևյալ հայեցակարգային մոտեցումները`

. ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացը պետք է խարսխվի «ներքևից-վերև» սկզբունքի վրա, այսինքն` վերանայման գործընթացը կսկսվի ներքևից` հասարակությունից, դեպի որոշում կայացնողները` Կառավարություն.

. ԱՀՌԾ-ի վերանայման համար պատասխանատու կառույցները առավելագույնս պետք է աջակցեն մասնակցային գործընթացին` անհրաժեշտ միջավայր ապահովելով քաղաքացիական հասարակության և կառավարական մարմինների քննարկումների և բանակցային գործընթացների համար.

. ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում ուշադրության կենտրոնում պետք է դրվի ԱՀՌԾ-ի մոնիթորինգի և գնահատման համակարգի ինստիտուցիոնալացման հիմնախնդիրը` նկատի ունենալով կառավարական և ոչ կառավարական կառույցների կարողությունների հզորացումը:

9. Արդյունքում կարելի է արձանագրել, որ ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացը, որը տևեց շուրջ երկու տարի, իրականացվեց մասնակցային լայն գործընթացի ապահովման միջոցով: Այդ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի հանրության բոլոր շահագրգիռ կողմերը:

 

Սոցիոլոգիական հետազոտություն

 

10. Ելնելով այն հանգամանքից, որ մի քանի տարի է, ինչ Հայաստանում մշակվել և իրականացվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որի մշակմանը, իրագործմանը և ընթացքի վերահսկմանը մասնակցել են բազմաթիվ հաստատություններ, կազմակերպություններ, անհատներ, և այսօր այդ ծրագիրը վերանայման և ճշգրտումների կարիք ունի, ԱՀՌԾ-ի վերանայման գերակայությունների որոշման համար իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն: Սույն հետազոտության խնդիրն էր պարզել, թե որոնք են ԱՀՌԾ-ի վերանայման գերակայությունները` ըստ այն մշակող, իրականացնող և վերահսկող կողմերի: Հետազոտության օբյեկտը ԱՀՌԾ-ի մշակմանը, իրականացմանը և վերահսկմանը ակտիվ մասնակցած հաստատություններն ու կազմակերպություններն էին: ՈՒսումնասիրվող համախմբությունը նշված գործընթացների 207 ակտիվ մասնակիցներն էին:

11. Հետազոտության նպատակն էր ստանալ ԱՀՌԾ-ի վերանայման գերակայությունների դասակարգված շարքը: Այս առումով, համաձայն ստացված պատասխանների, առաջին տեղում է «Գործարար և ներդրումային միջավայրը», որին առաջնություն էին տվել հարցվողների ընդհանուր թվի շուրջ 18 տոկոսը: Երկրորդ տեղում են «Հանրային կառավարում» և «Առողջապահություն» ոլորտները` հարցվողների 15-ական տոկոսի կողմից դասվելով առաջին տեղում: Երրորդ և չորրորդ տեղերում համապատասխանաբար «Կենսաթոշակային ապահովություն» (14%) և «Կրթություն» (12%) ոլորտներն են:

 

Հանդիպումներ և քննարկումներ

 

12. ԱՀՌԾ-ի վերանայման հայեցակարգով նախատեսված քննարկումները կազմակերպվել են երկու մակարդակներում` հանրապետական և մարզային: Քննարկումների նյութ են հանդիսացել բանակցային կողմերի և ԱՀՌԾ-ի Բաց ֆորումի կողմից ԱՀՌԾ-ի վերանայման համար վեր հանված, այնուհետև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ԱՀՌԾ-ի համակարգման և մոնիթորինգի բաժնի կողմից ամփոփված խնդիրների արդյունքները: Քննարկումները հիմնվել են նաև ԱՀՌԾ-ի վերանայման գերակայությունների որոշման համար իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վրա:

13. Հանրապետական մակարդակում կազմակերպված քննարկումները եղել են երկու տեսակի` մասնագիտական և հանրային: Ընդհանուր առմամբ, այս մակարդակում կազմակերպվել է 20 քննարկում, որից 16-ը եղել է մասնագիտական, իսկ 4-ը` հանրային: Քննարկումները կազմակերպվել են Երևան, Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում:

. Մասնագիտական քննարկումները անցկացվել են հետևյալ խորագրերով`

(i) Հիմնական ցուցանիշների նպատակադրումներ. մակրոտնտեսական, հարկաբյուջետային, եկամտային և մարդկային աղքատություն, ժողովրդագրական և տարածաշրջանային անհամամասնություններ,

(ii) ԱՀՌԾ-ի քաղաքականություններում գենդերային հավասարության մոտեցումների ընդգրկման հնարավորություններ,

(iii) Աղքատության գիծ. հաշվարկման և նպատակադրման հիմնախնդիրներ, անհավասարության հիմնախնդիրներ,

(iv) Հանրակրթության համակարգի արդյունավետության գնահատման որակական ցուցանիշների համակարգ,

(v) Նախադպրոցական կրթական համակարգ,

(vi) Բուժօգնության երաշխավորված պետական պատվեր,

(vii) Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում (Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում, հոսքաջրերի մաքրման խնդիրներ),

(viii) Հայաստանի անտառների ներկա իրավիճակը, ապօրինի անտառհատումների հիմնախնդիրը, լուծման ուղիները, բնապահպանական վճարների հասցեական օգտագործման հիմնախնդիրներ,

(ix) ՀՀ մեծ քաղաքների (Երևան) էկոլոգիական իրավիճակի բարեփոխման հիմնախնդիրներ,

(x) Հանրային ծառայությունների մատչելիություն,

(xi) Ժողովրդագրական հիմնահարցերը ԱՀՌԾ-ի շրջանակներում,

(xii) Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ,

(xiii) Զբաղվածության քաղաքականության արդյունավետության բարձրացում,

(xiv) Ընտանեկան նպաստների համակարգի արդյունավետության բարձրացում,

(xv) Տարածքային համաչափ զարգացում և տեղական ինքնակառավարում,

(xvi) Հանրային մասնակցության մեխանիզմների և գործընկերության զարգացում:

. Հանրային քննարկումները ներառել են հետևյալ թեմաները.

(i) Առողջապահության ծառայությունների որակի ապահովման և դեղերի տնտեսական մատչելիության հիմնախնդիրներ,

(ii) Դատաիրավական համակարգի բարեփոխումներ,

(iii) Հատուկ կարիքներով բնակչության խմբերի հիմնահարցերը ԱՀՌԾ-ի շրջանակներում,

(iv) Հանրային կառավարման բարեփոխումներ:

14. Մարզային մակարդակում կազմակերպված քննարկումները եղել են միայն հանրային ձևաչափով: Քննարկումները կազմակերպվել են հանրապետության բոլոր մարզերում` ըստ ժամանակացույցի, որոնց մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը:

15. Մարզային քննարկումների համար ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք առավելապես բացահայտում են տեղերում սուր արտահայտված խնդիրները, այդ թվում` զբաղվածության, փոքր և միջին ձեռներեցության, կրթության և առողջապահական ծառայությունների զարգացման ծրագրերը: Հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքային զարգացումը որոշակի խնդիրներ է առաջացրել, և մարզերի զարգացումը չի հասնում Երևանի զարգացման գոնե կեսին, ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացի նպատակներից է նաև լուծել այս խնդիրը, մեղմել այդ տարբերությունը` ծրագրերն ուղղորդելով դեպի մարզերը:

16. Ընդհանուր առմամբ, մարզային մակարդակում կազմակերպվել է 18 քննարկում, որոնց մասնակցել են ավելի քան հազար մասնակիցներ:

17. Գործարար միջավայր և փոքր ու միջին բիզնես ոլորտի քննարկումները կազմակերպվել են բոլոր 10 մարզերում (Տավուշ, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Արմավիր, Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք)` հետևյալ խորագրերով.

. «Գյուղում ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորություններ, հիմնախնդիրներ. ֆինանսական ռեսուրսների մատչելիություն»,

. «Փոքր և միջին բիզնեսի զարգացման խնդիրներ և հեռանկարներ»,

. «Զբաղվածության ծրագրերի հասցեականություն և արդյունավետություն»:

18. Առողջապահության ոլորտի քննարկումները կազմակերպվել են Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում` հետևյալ խորագրով`

. «Բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության ապահովում»:

19. Կրթության ոլորտի քննարկումները կազմակերպվել են հանրապետության 5 մազերում (Շիրակ, Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի)` հետևյալ խորագրով`

. «Դպրոցների կառավարման համակարգերի գործունեություն»:

20. Հանրապետական և մարզային քննարկումների ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացվել են ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբին և ԱՀՌԾ-ի վերանայման համար պատասխանատու փորձագետներին` ԱՀՌԾ-ի վերանայված տարբերակում արտացոլելու նպատակով:

 

Հանրային իրազեկում

 

21. ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացի հանրային իրազեկման 1-ին փուլի ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ են գտել մի շարք դիտարկումներ, դիտողություններ ու առաջարկություններ: Հանրապետական ԶԼՄ-ներում տպագրվել են ավելի քան 20 հոդվածներ, վերլուծություններ, հարցազրույցներ ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացի մասին, ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի անդամների և փորձագետների մասնակցությամբ, այդ թվում` կազմակերպվել է ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի ղեկավարի մասնակցությունը «Իրավունք» թերթի «ուղիղ հեռախոսակապին»:

22. Տպագրվել է «ԱՀՌԾ-ի վերանայման գործընթաց. արդյունքներ, ազդակներ, առաջընթացի միտումներ» գրքույկը, որտեղ ներկայացվել են ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացի հանրային իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացված քննարկումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները, վերլուծությունները, ինչպես նաև մասնագիտական և հանրային քննարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առաջարկությունները: Տպագրվել է նաև «ԱՀՌԾ-ի վերանայման գործընթաց. արդյունքներ, ազդակներ, սկզբունքներ» հրապարակումը, որը տարածվել է 10 մարզային թերթերի միջոցով` որպես միջուկ-ներդիր:

23. ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի և ԱՀՌԾ-ի փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել են հեռուստատեսային հաղորդումներ, այդ թվում` Հ1 («Ձեռագիր»), «Շանթ» (»Հեռանկար»), Հ-2 (»Լրաբեր») հեռուստաալիքներով, ինչպես նաև ծաղկաձորյան սեմինարի աշխատանքների մասին ընդարձակ հաղորդում է հեռարձակել «Հրազդան» մարզային հեռուստաընկերությունը: Իրականացվել է «ԱՀՌԾ. ձեռքբերումներ, առաջընթացի միտումներ» հեռուստաֆիլմի նկարահանում, որը ցուցադրվել է մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Վերջինս տեղադրվել է նաև ԱՀՌԾ-ի էլեկտրոնային կայքում:

24. ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացի իրականացման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է տեղադրված www.prsp.am ինտերնետային կայքի «ԱՀՌԾ-ի վերանայում» բաժնում, որը պարբերաբար համալրվում է:

25. ԱՀՌԾ-ի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվել է նաև ԱՀՌԾ-ի վերանայման մասնակցային գործընթացի սոցիոլոգիական ուսումնասիրություն, որի կազմակերպումը 2006թ. իրականացրեց Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը: Սոցիոլոգիական հետազոտության նպատակն էր ուսումնասիրել բնակչության կարծիքը այնպիսի հարցերի առնչությամբ, ինչպիսիք են` ինչու՞ է վերանայվում երեք տարի առաջ` 2003թ. օգոստոսին հաստատված ԱՀՌԾ-ն, որո՞նք են վերանայման նախապայմաններն ու սկզբունքները, ինչպիսի՞ նպատակներ է դրել իր առջև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, և վերանայման արդյունքում ի՞նչ կստանա հանրությունը, հատկապես որքանո՞վ կբարելավվի աղքատ և խոցելի բնակչության սոցիալական վիճակը, որո՞նք են նոր իրադրության մեջ աղքատության նվազեցման ազդակներն ու կողմնորոշիչները և նման մի շարք այլ հարցեր:

26. Իրականացված ուսումնասիրությանն արձագանքեցին մարզերի, համայնքների և մայրաքաղաքի սոցիալական տարբեր շերտերի 500 ներկայացուցիչներ, մասնավորապես, մասնագետներ, գիտնականներ, պետական ծառայողներ, թոշակառուներ, գործատուներ, գործազուրկներ:

 

«Աղքատների ձայնը»

 

27. ԱՀՌԾ-ի մասնակցային գործընթացի շրջանակներում իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` «Աղքատների ձայնը» հետազոտությունը, որի նպատակն էր ապահովել մարդկանց մասնակցությունը ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացին: Մարդկանց կարծիքները ստանալու մեթոդաբանության հիմնաքարը այն էր, որ մարդիկ տվյալները ներկայացնում են իրենց իմացածի հիման վրա, իրենք են վերլուծում իրենց վիճակը, իրենք են մատնանշում իրենց հիմնախնդիրները, իրենք են գտնում իրենց հիմնախնդիրների լուծումները և իրենք են մշտադիտարկում ու գնահատում իրենց համար մշակված պետական քաղաքականությունը, ռազմավարությունները, պլանները և ծրագրերը: Իրականացված հետազոտության արդյունքում ստացվել են տարբեր ոլորտներում (կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, սոցիալական ապահովություն) իրավիճակը բարելավելու վերաբերյալ առաջարկներ:

 

Մասնակցային գործընթացի երկրորդ փուլը և հիմնական արդյունքները

 

28. ԱՀՌԾ-ի վերանայված նախագիծը 2007 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդին ներկայացվելուց և քննարկելուց հետո այն ներկայացվեց հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի քննարկմանը: Միևնույն ժամանակ իրականացվեց ԱՀՌԾ-ի վերանայված տարբերակի 700 օրինակ տպագրություն և այն 2008 թվականի հունվարի 13-ին կազմակերպված խորհրդաժողովին ներկայացվեց ավելի քան 200 մասնակիցներին և զանգվածային լրատվության միջոցներին:

29. ԱՀՌԾ-ի նախագծի հիմնական ուղղությունների և գերակայությունների ներկայացման և առաջարկությունների ներգրավման նպատակով տպագրվել են մի քանի հոդվածներ և հարցազրույցներ` ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հեռուստատեսությամբ ևս կազմակերպվել են հարցազրույցներ և քննարկումներ: Առանձին ոլորտային քննարկումներ են կազմակերպվել նաև նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:

30. Միաժամանակ, ՀՀ մարզերում բնակչության և հասարակական կազմակերպությունների շրջանում ԱՀՌԾ-ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և քննարկումներ նախաձեռնելու նպատակով 2008 թ. հունվարի 15-ից ութ մարզերում իրականացվել են քննարկումներ և հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր կազմակերպությունների 600 ներկայացուցիչներ: Այդ քննարկումներն առավել

արդյունավետ կազմակերպելու համար մշակվել և տպագրվել է փաստաթղթի պարզեցված տարբերակը (700 օրինակ) (1):

___________________

1) 2008 թ. սեպտեմբերի 16-26-ը ՀՀ ինը մարզերում քննարկումներ և ԱՀՌԾ-ի նախագծի ներկայացում է կազմակերպվել նաև ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի կողմից 2008 թ. սեպտեմբերի 10-ի նիստում այն հավանության արժանացնելուց հետո:

 

31. ԱՀՌԾ-ի վերանայված նախագիծը նաև թարգմանվել և ներկայացվել է Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպություններին: ԱՀՌԾ-ի վերանայված նախագիծը նաև տեղադրվել է ԱՀՌԾ-ի էլեկտրոնային կայքում` առավել մեծ հնարավորություն ընձեռելով բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց դիրքորոշումը նախագծի վերաբերյալ:

32. Արդյունքում, 2008 թ. մարտի դրությամբ, ԱՀՌԾ-ի վերանայված տարբերակի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ և դիտողություններ են ներկայացվել պետական կառավարման մարմինների (26), հասարակական հատվածի (14) և դոնոր հանրության կողմից (6):

33. Ներկայացված դիտողություններին համապատասխան` նախագծում իրականացվել են հետևյալ հիմնական փոփոխությունները`

. Ամբողջովին վերանայվել է մակրոտնտեսական և ֆիսկալ շրջանակը` հաշվի առնելով 2007 թ. արդյունքները, 2008 թ. ձևավորված միտումները և առկա մարտահրավերները, մասնավորապես, կանխատեսվող ավելի բարձր սպառողական գներն ու ՀՆԱ-ի դեֆլյատորը, իրական աճի` անփոփոխ պայմաններում` անվանական ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակ, ենթադրվել է փոխարժեքի անփոփոխ մակարդակ` ծրագրային ամբողջ ժամանակահատվածի համար, վերանայվել է տնտեսության կառուցվածքը` ժամանակահատվածի վերջում նպատակադրելով արդյունաբերության և ծառայությունների ոլորտների ավելի մեծ մասնաբաժին` հիմնականում ի հաշիվ շինարարության նվազման:

. Վերանայվել են ծրագրի հիմքում դրված ժողովրդագրական կանխատեսումները:

. Փաստաթուղթը վերանայվել է` հաշվի առնելով 2006 թվականի տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները: Մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ժողովրդագրական կանխատեսումների փոփոխության հետևանքով վերանայվել են հետևյալ առանցքային ցուցանիշների կանխատեսումները` աղքատության շեմ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքային գնահատական, միջին և նվազագույն աշխատավարձեր, կենսաթոշակների և նպաստների մակարդակներ:

. Փոփոխություններ են տեղի ունեցել նախագծի առանձին ոլորտների և ենթաոլորտների զարգացմանը նվիրված հատվածներում, որոնցից հիմնականներն են`

ա) փաստաթուղթը արտացոլում է ՀՀ Կառավարության մտադրությունները` երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում առաջատար դիրքերի հասնել գործարար միջավայրի, ֆինանսական, առողջապահական և կրթական ծառայությունների ոլորտներում.

բ) «Տնտեսական զարգացում» բաժնում ավելացվել են ենթաբաժիններ` նվիրված ֆինանսական համակարգի զարգացմանը, տնտեսության կառուցվածքային փոփոխություններին և երկրի ինստիտուցիոնալ արդիականացմանը, վերանայվել են գործարար միջավայրի բարելավման հենանիշերը.

գ) ավելացվել է տարածքային զարգացման բաժինը, պետական կառավարման և դատաիրավական բարեփոխումների բաժնում ավելացվել են էլեկտրոնային կառավարմանը և հասարակական կարգի պահպանմանը նվիրված ենթաբաժիններ, խորացվել և ընդլայնվել են ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող դրույթները` ներկայացնելով առանձին ենթաբաժիններով, կարևորվել և շեշտադրվել են երիտասարդությանը վերաբերող հարցերը` առանձին ենթաբաժնով, ավելացվել է քաղաքաշինության հիմնախնդիրներին նվիրված բաժին.

դ) սոցիալական պաշտպանության բաժնում` շեշտադրվել և դետալացվել են կուտակային կենսաթոշակային համակարգին անցման դրույթները, ավելացվել է հիմնական թոշակին վերաբերող թիրախ, առանձին դիտարկվել են ներկա կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ուղղությունները, ներկայացվել են հաշմանդամների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությունները:

. Միաժամանակ, փաստաթղթի գրեթե բոլոր բաժիններում կատարվել են բովանդակային, ինչպես նաև տեխնիկական բազմաթիվ փոփոխություններ` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի հետ իրականացված քննարկումներն ու ներկայացված առաջարկությունները:

34. 2008 թ. ապրիլ ամսին վերոնշյալ լրամշակումներով ԱՀՌԾ-ի նախագիծը ևս ներկայացվել է բոլոր շահագրգիռ կողմերի քննարկմանը: Համատեղ արտագնա քննարկում է կազմակերպվել սույն թվականի մայիսին, որի ընթացքում ներկայացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակը սույն թվականի սեպտեմբերի 1-3-ը ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի արտագնա նիստում քննարկվել և համապատասխան լրամշակումներով արժանացել է հավանության:

35. Ինչպես ԱՀՌԾ-ի մշակման մասնակցային գործընթացի առաջին փուլում, նախագծի քննարկման երկրորդ փուլում ևս հանրության տարբեր խմբերը ներկայացնող կողմերը և նրանց ներկայացուցիչները, այդ թվում` նաև կենտրոնական և տեղական իշխանության մարմինները, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների, բիզնես հանրության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ԱՀՌԾ-ի մասնակցային գործընթացին և ԱՀՌԾ-ի քննարկումներին:

36. ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի կողմից ԱՀՌԾ-ի վերանայված փաստաթուղթը քննարկվել և հավանության է արժանացել 2008 թ. սեպտեմբերի 10-ի նիստում, որին մասնակցում էին ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի, ԱՀՌԾ-ի աշխատանքային խմբի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միաժամանակ, նիստի ընթացքում որոշում է կայացվել փաստաթուղթը վերանվանել Կայուն զարգացման ծրագիր` հաշվի առնելով, որ այն բովանդակությամբ և կառուցվածքով որոշակիորեն տարբերվում է նախորդից, ունի ավելի լայն ընդգրկում և, ըստ էության, երկրի սոցալ-տնտեսական զարգացման ծրագիր է:

37. Ծրագրի վերանվանումը ենթադրում է նաև որոշակի փոփոխությունների և ճշգրտումների կատարում նաև ծրագրի մասնակցային կառավարման ինստիտուտներում և կառուցվածքներում: Այդուհանդերձ, այդ համակարգը, հիմնականում, առաջնորդվելու է ԱՀՌԾ-ի իրականացման մասնակցային կառավարման համակարգի գործառնման սկզբունքներով` հիմքում ունենալով սոցիալական գործընկերության գաղափարախոսությունը:

38. Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ-ի) Սոցիալական գործընկերության նպատակն է լինելու հասարակական տարբեր ոլորտները, հանրային ինստիտուտները, սոցիալական խմբերը և խավերը ներկայացնող սուբյեկտների միջև շահերի ներդաշնակեցումը և ջանքերի համադրումը` ուղղված ծրագրի արդյունավետ իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը ու, անհրաժեշտության դեպքում, վերանայմանը: Այն նպատակադրում է`

. ապահովել աղքատության հաղթահարման ու զարգացման գործընթացով հետաքրքրված բոլոր կողմերի դիրքորոշումների ու շահերի ներկայացման և պաշտպանության հնարավորությունների ապահովումը,

. նախադրյալներ ստեղծել ծրագրով նախանշված ուղղություններով քաղաքականությունների մշակմանը, որոշումների կայացմանը, իրականացմանը և մոնիթորինգին ու գնահատմանը հասարակության մասնակցության միջոցով ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման համար,

. ինչպես նաև աջակցել քաղաքացիական հասարակության կայացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

39. Ըստ Կայուն զարգացման ծրագրի Սոցիալական գործընկերության համաձայնագրի` ԿԶԾ-ի մասնակցային իրականացման կառավարման համակարգը բաղկացած կլինի երկու մակարդակից` Կայուն զարգացման ծրագրի իրականացման գործընթացը համակարգող խորհուրդ (ԿԶԾ-ի համակարգող խորհուրդ) և Կայուն զարգացման ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ (ԿԶԾ-ի աշխատանքային խումբ):

40. ԿԶԾ-ի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում քաղաքացիական հասարակության, որպես հավասար գործընկեր կողմ, արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով կձևավորվի ԿԶԾ-ի Սոցիալական գործընկերության ինստիտուտի կազմակերպական կառույց` Կայուն զարգացման ծրագրի քաղաքացիական հասարակության ցանց (ԿԶԾ-ի ՔՀՑ): Վերջինիս գործունեությունն ուղղված է կոնկրետ խնդիրների շուրջ շահագրգիռ դերակատարներին համախմբելու, ԿԶԾ-ի մասնակցային գործընթացի աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և նպատակաուղղելու աղքատության հաղթահարման հիմնախնդրի արդյունավետ լուծմանը:

41. Կայուն զարգացման ծրագրի քաղաքացիական հասարակության ցանցը համակարգ է, որը բաղկացած է լինելու բանակցային խմբերից, ԿԶԾ ՔՀՑ-ի քարտուղարությունից և ԿԶԾ ՔՀՑ-ի խորհրդից: ԿԶԾ-ի քաղաքացիական հասարակության ցանցի և դրա կառուցվածքային միավորների ձևավորման մեխանիզմները, լիազորությունների և պարտականությունների շրջանակները ներկայացված են Կայուն զարգացման ծրագրի Սոցիալական գործընկերության համաձայնագրում: ԿԶԾ-ի քաղաքացիական համագործակցության ցանցի ձևավորումը, ներառյալ` ցանցի կանոնադրության ու աշխատակարգի մշակումը և հաստատումը, կիրականացնեն Համաձայնագիրը ստորագրած ոչ կառավարական հատվածի կողմերը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2008
N 1207-Ն
Որոշում