Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

050.0084.220409

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        04            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2009 թվականի թիվ 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 39.1-րդ, 49-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ և 10-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կանոն 1-ի 1.3-րդ կետում «բանկային վերահսկողության վարչությունը» բառերը փոխարինել «իրավաբանական վարչությունը» բառերով:

2) Կանոնակարգը լրացնել Կանոն 1.1-ով` հետևյալ բովանդակությամբ.

i

«Կանոն 1.1. Կանոնակարգում օգտագործվող հասկացություններ:

1.1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Առավելագույն փոխարժեք` բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում` տվյալ տեսակի արտարժույթի առավելագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

2) Առևտրային նստաշրջան` առևտրային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում բորսայի կանոններով սահմանված կարգով կազմակերպվում են արտարժույթի առուվաճառքի սակարկություններ բորսայում,

3) Առևտրային օր` աշխատանքային օր, որի ընթացքում բորսայում կազմակերպվում են արտարժույթի սակարկություններ,

4) Բացման փոխարժեք` փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի առաջին գործարքը,

5) Նվազագույն փոխարժեք` բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում տվյալ տեսակի արտարժույթի նվազագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

6) Շրջանառություն` բորսայում կնքված տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը (ՀՀ դրամով, ինչպես նաև` գործարքի առարկա արտարժույթով) պահանջվող ժամանակահատվածի համար,

7) Փակման փոխարժեք` փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի վերջին գործարքը:»:

3) Կանոն 9-ը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Կանոն 9. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ բորսայի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող ընթացիկ տեղեկությունները և այդ տեղեկությունների հրապարակման կարգը:

9.1. Առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև դրա ավարտը բորսայի կողմից շարունակաբար հրապարակվում են բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ ընթացիկ տեղեկություններ (այսուհետ` ընթացիկ տեղեկությունների)` ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:

9.2. Ընթացիկ տեղեկությունների կազմում ներառվում են առևտրային նստաշրջանի ընթացքում բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) գնված կամ վաճառված արտարժույթի ISO կոդը,

2) փոխարժեքը, որով կնքվել է արտարժույթի առուվաճառքի գործարքը,

3) կնքված նախորդ գործարքի նկատմամբ փոխարժեքի բացարձակ և տոկոսային փոփոխությունները,

4) տվյալ առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված նվազագույն և առավելագույն, բացման փոխարժեքները,

5) հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի փոխարժեքը, գործարքի ծավալը,

6) շրջանառությունը` առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի կնքման պահն ընկած ժամանակահատվածի համար,

7) գործարքի կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը,

8) ընթացիկ առևտրի վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.3. Բորսայի կողմից կայքում ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են իրական ժամանակի ռեժիմից առավելագույնը 30 րոպե ուշացումով` բացառությամբ սույն կարգի 9.4-րդ կետում սահմանված տեղեկությունների:

9.4. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի առևտրի կասեցման, կասեցման դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունումից առավելագույնը 3 րոպեի ընթացքում:

9.5. Յուրաքանչյուր առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում սույն կանոնով սահմանված և բորսայի կողմից հրապարակված տեղեկությունները պահպանվում են կայքում և ապահովվում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար` մինչև տվյալ առևտրային նստաշրջանի ավարտը:

9.6. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող միջին փոխարժեքների ցանկի:

9.7. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ ընթացիկ տեղեկություններ` ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:»:

4) Կանոնակարգը լրացնել Կանոն 9.1-ով` հետևյալ բովանդակությամբ.

i

«Կանոն 9.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ առևտրային նստաշրջանի ավարտից հետո բորսայի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկություններ և դրանց հրապարակման ժամկետները:

9.1.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ օրական կտրվածքով` ըստ յուրաքանչյուր տեսակի արտարժույթի պետք է հրապարակվեն հետևյալ տեղեկությունները.

1) արտարժույթի ISO կոդը,

2) առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված բացման, փակման փոխարժեքները,

3) տվյալ առևտրային օրվա ընթացքում կնքված գործարքների նվազագույն, առավելագույն և միջին կշռված փոխարժեքները,

4) տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների քանակը, շրջանառությունը,

5) բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.1.2. Բորսայի կողմից կայքում սույն գլխով սահմանված տեղեկությունները հրապարակվում են տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ավարտից առավելագույնը 30 րոպեի ընթացքում` բացառությամբ սույն կանոնակարգի 9.1.3-րդ կետում նշված տեղեկությունների:

9.1.3. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի` առևտրին թույլտվության կամ թույլտվության դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունման օրվան հաջորդող առևտրային օրվա ավարտից ոչ ուշ:

9.1.4. Սույն կանոնով սահմանված տեղեկությունների հրապարակման դեպքում նշվում են գործարքների կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը:

9.1.5. Բորսան պահպանում է սույն կանոնով սահմանված և հրապարակված տեղեկությունները կայքում և ապահովում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար տեղեկությունների հրապարակումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում:

9.1.6. Բորսայի կայքը պետք է ընձեռի հնարավորություն կայքի այցելուներին ստանալ սույն կանոնով սահմանված և կայքում օրական կտրվածքով հրապարակված տեղեկությունները այդ տեղեկությունների` կայքում պահպանվելու ժամանակահատվածից ոչ ավելի ցանկացած ժամանակահատվածի օրերի համար` xls, csv կամ այլ էլեկտրոնային ֆորմատով:

9.1.7. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 9.6-րդ կետի:

9.1.8. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ տեղեկություններ ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

ա

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.04.2009
N 84-Ն
Որոշում