Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏ ...

12.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.02.2015  -ից մինչեւ   12.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 10.06.2021 թիվ 934-Ն որոշում)

i

040.0562.270509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2009 թվականի N 562-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող կողմնորոշիչ միավորները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.01.15 թիվ 118-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ:

(2-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1381-Ն, 28.11.13 թիվ 1327-Ն, 23.04.14 թիվ 443-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 22.01.15 թիվ 118-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2009 թվականի մայիսի 21-ի

N 562-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման հետ (այսուհետ` գնահատում) կապված հարաբերությունները:

2. Գնահատման կողմնորոշիչ միավորները լինում են երկու տեսակի` հիմնական և լրացուցիչ:

3. Գնահատման հիմնական կողմնորոշիչ միավորները ընդգրկում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետներին ուղղակի վերապահված լիազորությունները:

4. Գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորները ընդգրկում են համապատասխան մարզում այն աշխատանքների կատարումը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակի վերապահված չեն մարզպետին, սակայն մարզպետի կողմից այդ լիազորությունների պատշաճ կատարումը կարող է էական նշանակություն ունենալ տվյալ աշխատանքների կատարման վերջնական արդյունքների վրա:

5. Գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորների չափորոշիչները, ենթաչափորոշիչները, չափորոշիչների և ենթաչափորոշիչների միավորները ու մեթոդական ուղեցույցը կարող են փոփոխվել յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունները և իրականացվելիք ծրագրերը:

i

6. Համապատասխան ոլորտը համակարգող գործադիր մարմնի ղեկավարի հրամանով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ մշակվում և հաստատվում են սույն կարգից բխող մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց), որում սահմանվում են հաշվետվությունների ուսումնասիրության ընթացակարգը, ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` կողմնորոշիչ միավորները:

i

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված մեթոդական ուղեցույցը համապատասխան ոլորտը համակարգող մարմնի ղեկավարն ընդունում է (փոփոխում է)` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ:

8. Հանրապետական գործադիր մարմինները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, մեթոդական ուղեցույցները մշակելիս, առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորություններով:

9. Չափորոշիչների կողմնորոշիչ միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր:

10. Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, առավելագույն միավորը` յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար նախատեսված առավելագույն միավորը:

11. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է համապատասխան ոլորտը համակարգող մարմիններին:

12. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմինը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ուսումնասիրում են Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները:

13. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները, այն նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

14. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով եզրակացության հետ, հատուկ կարծիք է ներկայացնում համապատասխան մարմին, որն էլ եզրակացության և հաշվետվության հետ միասին, սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

15. Ներկայացված եզրակացությունները և հաշվետվությունները, իսկ հատուկ կարծիքի առկայության դեպքում նաև հատուկ կարծիքը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ամփոփվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվությունները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այդ հաշվետվությունների ամփոփման տեղեկանքը, ինչպես նաև գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորները, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մարզպետները գնահատվում են և գնահատականը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 10-ը:

18. Գնահատման արդյունքներով`

1) մինչև 75 միավորը գնահատվում է անբավարար.

2) 75-ից մինչև 90 միավորը` բավարար.

3) 90 միավորից բարձրը` լավ:

(1-ին հավելվածը փոփ. 16.12.10 թիվ 1653-Ն որոշում)

(1-ին հավելվածը խմբ. 22.01.15 թիվ 118-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2009 թվականի մայիսի 21-ի

N 562-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Չափորոշիչները|Առա- |Ենթաչափորոշիչները             |Կողմ-|Գնահատող|

|ը/կ|             |վելա-|                              |նորո-|մարմինը |

|   |             |գույն|                              |շիչ  |(մարմին-|

|   |             |գնա- |                              |միա- |ները)   |

|   |             |հատ- |                              |վոր- |        |

|   |             |ման  |                              |ները |        |

|   |             |միա- |                              |     |        |

|   |             |վորը |                              |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|   |Գնահատման    |     |                              |     |        |

|   |հիմնական     |     |                              |     |        |

|   |չափորոշիչները|     |                              |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|1. |Ֆինանսների   |6.0  |Հայաստանի Հանրապետության      |1.0  |ՀՀ ՖՆ   |

|   |բնագավառում  |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |մարզպետի     |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |կողմից       |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կատարված     |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |աշխատանքների |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |լիարժեքու-   |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |թյուն        |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |             |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հաշվետու տարվա ՀՀ պետական     |0.5  |        |

|   |             |     |բյուջեի կատարումն ապահովող    |     |        |

|   |             |     |միջոցառումների մասին ՀՀ       |     |        |

|   |             |     |կառավարության որոշմամբ        |     |        |

|   |             |     |նախատեսված աշխատանքների       |     |        |

|   |             |     |կատարման գործընթացի           |     |        |

|   |             |     |շրջանակներում ՀՀ              |     |        |

|   |             |     |օրենսդրությամբ սահմանված      |     |        |

|   |             |     |կարգով ու ժամկետներում        |     |        |

|   |             |     |հաշվետու տարվա հունվարի 1-ի   |     |        |

|   |             |     |դրությամբ և  ուսումնական տարվա|     |        |

|   |             |     |սկզբում դասարանների փաստացի   |     |        |

|   |             |     |կոմպլեկտավորման արդյունքում   |     |        |

|   |             |     |հանրակրթական դպրոցների        |     |        |

|   |             |     |աշակերտների թվի մասին         |     |        |

|   |             |     |տվյալները` տարբերակված ըստ    |     |        |

|   |             |     |հարթավայրային, լեռնային, բարձր|     |        |

|   |             |     |լեռնային բնակավայրերում գտնվող|     |        |

|   |             |     |դպրոցների, միևնույն           |     |        |

|   |             |     |բնակավայրում միակ, մինչև  400 |     |        |

|   |             |     |աշակերտ ունեցող դպրոցների,    |     |        |

|   |             |     |ավագ դպրոցների, ինչպես նաև    |     |        |

|   |             |     |ուսումնական տարվա սկզբի       |     |        |

|   |             |     |դրությամբ ներառական կրթության,|     |        |

|   |             |     |հատուկ հանրակրթական           |     |        |

|   |             |     |ուսումնական հաստատությունների |     |        |

|   |             |     |և  նախնական մասնագիտական      |     |        |

|   |             |     |(արհեստագործական) ուսումնական |     |        |

|   |             |     |հաստատությունների սովորողների |     |        |

|   |             |     |թվի մասին տվյալները ՀՀ        |     |        |

|   |             |     |ֆինանսների նախարարություն     |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |առաջիկա տարվա բյուջետային     |2.5  |        |

|   |             |     |գործընթացի շրջանակներում ՀՀ   |     |        |

|   |             |     |վարչապետի որոշմամբ հաստատված  |     |        |

|   |             |     |ժամանակացույցով` մարզպետարանի |     |        |

|   |             |     |կողմից իրականացվելիք          |     |        |

|   |             |     |աշխատանքների կատարման         |     |        |

|   |             |     |գործընթացի կազմակերպում       |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզպետարանի աշխատակազմում և  |1.0  |        |

|   |             |     |ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ         |     |        |

|   |             |     |օրենսդրությամբ սահմանված      |     |        |

|   |             |     |պահանջներին համապատասխանող    |     |        |

|   |             |     |գնումների համակարգի           |     |        |

|   |             |     |առկայություն                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզպետարանի աշխատակազմում և  |1.0  |        |

|   |             |     |ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ         |     |        |

|   |             |     |օրենսդրությամբ սահմանված      |     |        |

|   |             |     |պահանջներին համապատասխանող    |     |        |

|   |             |     |ներքին աուդիտի համակարգի      |     |        |

|   |             |     |առկայություն                  |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|2. |Սոցիալական   |5    |Հայաստանի Հանրապետության      |2.5  |ՀՀ ԱՍՀՆ |

|   |ապահովության |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |2.5  |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|3. |Առողջապահու- |5    |Հայաստանի Հանրապետության      |1.5  |ՀՀ ԱՆ   |

|   |թյան         |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև         |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |1.5  |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ոչ պետական միջոցներով         |1    |        |

|   |             |     |առողջապահական ոլորտում        |     |        |

|   |             |     |իրականացրած ներդրումները      |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզային ենթակայության        |1    |        |

|   |             |     |առողջապահական                 |     |        |

|   |             |     |հաստատություններում պարտքերի  |     |        |

|   |             |     |բացակայության ուղղությամբ     |     |        |

|   |             |     |մարզպետների կողմից իրականացված|     |        |

|   |             |     |գործառույթները                |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|4. |Կրթության    |5    |Հայաստանի Հանրապետության      |1    |ՀՀ ԿԳՆ  |

|   |բնագավառում  |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |մարզպետի     |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |կողմից       |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կատարված     |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |աշխատանքների |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |լիարժեքու-   |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |թյուն        |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |             |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |1    |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ոչ պետական միջոցներով կրթական |1    |        |

|   |             |     |օբյեկտների և  նախադպրոցական   |     |        |

|   |             |     |հաստատությունների մասով       |     |        |

|   |             |     |իրականացրած ներդրումները      |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |դպրոցներում և  իրենց          |1    |        |

|   |             |     |ենթակայությամբ գործող         |     |        |

|   |             |     |արհեստագործական               |     |        |

|   |             |     |ուսումնարաններում ինտերնետ    |     |        |

|   |             |     |կապով ապահովվածության         |     |        |

|   |             |     |ուղղությամբ ձեռնարկված        |     |        |

|   |             |     |միջոցները                     |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |կրթական հաստատություններում   |0.6  |        |

|   |             |     |աշխատավարձի` ժամանակին վճարում|     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզպետարանի և  մարզային      |0.4  |        |

|   |             |     |ենթակայության                 |     |        |

|   |             |     |կազմակերպությունների կրթության|     |        |

|   |             |     |բնագավառում իրականացրած       |     |        |

|   |             |     |գործունեության                |     |        |

|   |             |     |թափանցիկությունը և            |     |        |

|   |             |     |հրապարակայնությունը           |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|5. |Քաղաքաշինու- |5    |Հայաստանի Հանրապետության      |2    |ՀՀ ՔՆ   |

|   |թյան         |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |1    |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |պետական միջոցների հաշվին      |2    |        |

|   |             |     |իրականացվող ծրագրերի          |     |        |

|   |             |     |շրջանակներում աշխատանքների    |     |        |

|   |             |     |իրականացում                   |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|6. |Տրանսպորտի և |5    |Հայաստանի Հանրապետության      |0.5  |ՀՀ Տ և  |

|   |ճանապարհաշի- |     |օրենքների, Հայաստանի          |     |ԿՆ      |

|   |նության      |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |բնագավառում  |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |մարզպետի     |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կողմից       |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |կատարված     |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |աշխատանքների |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |լիարժեքու-   |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |թյուն        |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |0.5  |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ճանապարհային գործունեության   |1.5  |        |

|   |             |     |իրականացման արդյունավետություն|     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ուղևորափոխադրումների          |1.5  |        |

|   |             |     |կազմակերպման                  |     |        |

|   |             |     |արդյունավետություն            |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ոչ պետական միջոցներով հաշվետու|1    |        |

|   |             |     |ժամանակահատվածում իրականացված |     |        |

|   |             |     |ճանապարհաշինարարական          |     |        |

|   |             |     |աշխատանքները                  |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|7. |Տնտեսական    |10   |Հայաստանի Հանրապետության      |2    |ՀՀ ԷՆ   |

|   |զարգացման    |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |2    |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |նոր աշխատատեղերի ստեղծման     |2    |        |

|   |             |     |ուղղությամբ գործառույթների    |     |        |

|   |             |     |իրականացում                   |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզում տնտեսական             |1    |        |

|   |             |     |հնարավորությունների           |     |        |

|   |             |     |բացահայտման և  իրազեկման      |     |        |

|   |             |     |ուղղությամբ գործառույթների    |     |        |

|   |             |     |իրականացում                   |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզում փոքր և  միջին         |2    |        |

|   |             |     |ձեռնարկատիրության զարգացմանն  |     |        |

|   |             |     |աջակցում                      |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |միջազգային կառույցների և      |1    |        |

|   |             |     |կազմակերպությունների հետ      |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում   |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|8. |Գյուղատնտե-  |7    |Հայաստանի Հանրապետության      |1    |ՀՀ ԳՆ   |

|   |սության      |     |օրենքների, Հայաստանի          |     |        |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |1    |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցություն և          |     |        |

|   |             |     |քննարկվող հարցերին, ըստ       |     |        |

|   |             |     |իրավասության, նրանց           |     |        |

|   |             |     |մասնակցության ապահովում       |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |գյուղատնտեսական մթերքների     |1    |        |

|   |             |     |իրացմանն աջակցություն         |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզում մշակվող               |1    |        |

|   |             |     |գյուղատնտեսական նշանակության  |     |        |

|   |             |     |հողերի տարածության            |     |        |

|   |             |     |փոփոխություն                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հիմնական գյուղատնտեսական      |1    |        |

|   |             |     |արտադրանքների արտադրության    |     |        |

|   |             |     |ծավալների փոփոխություն        |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |պետական և  այլ միջոցներով     |1    |        |

|   |             |     |հաշվետու ժամանակահատվածում    |     |        |

|   |             |     |իրականացված խմելու և  ոռոգման |     |        |

|   |             |     |ջրով ապահովելու նպատակով      |     |        |

|   |             |     |աշխատանքները                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզպետի աջակցությունը ոռոգման|1    |        |

|   |             |     |ջրի գումարների հավաքագրման    |     |        |

|   |             |     |գործընթացին                   |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

|9. |Հողօգտագործ- |3    |Հայաստանի Հանրապետության      |1    |ՀՀ ԿԱ   |

|   |ման          |     |օրենքների, Հայաստանի          |     |ԱԳԿՊԿ   |

|   |բնագավառում  |     |Հանրապետության Նախագահի       |     |        |

|   |մարզպետի     |     |հրամանագրերի,                 |     |        |

|   |կողմից       |     |կարգադրությունների, ՀՀ        |     |        |

|   |կատարված     |     |կառավարության և  ՀՀ վարչապետի |     |        |

|   |աշխատանքների |     |որոշումների և  այլ նորմատիվ   |     |        |

|   |լիարժեքու-   |     |իրավական ակտերի կատարման      |     |        |

|   |թյուն        |     |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |     |        |

|   |             |     |օրենսդրության կատարելագործման |     |        |

|   |             |     |վերաբերյալ առաջարկություններ  |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |հանրապետական գործադիր         |1    |        |

|   |             |     |մարմինների հետ                |     |        |

|   |             |     |համագործակցության ապահովում և |     |        |

|   |             |     |դրանց քննարկմանը վերջիններիս  |     |        |

|   |             |     |իրավասությանը վերաբերող`      |     |        |

|   |             |     |մարզին առնչվող հարցեր         |     |        |

|   |             |     |ներկայացնելը                  |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |մարզի տարածքում քաղաքաշինական,|0.5  |        |

|   |             |     |հողաշինարարական նախագծերի     |     |        |

|   |             |     |առկայությունը և  դրանց        |     |        |

|   |             |     |իրականացման վիճակը            |     |        |

|   |             |     |______________________________|_____|        |

|   |             |     |ապօրինի հողօգտագործումների,   |0.5  |        |

|   |             |     |ինքնակամ կառույցների          |     |        |

|   |             |     |առկայությունը, դրանց վերացման |     |        |

|   |             |     |նկատմամբ հսկողության          |     |        |

|   |             |     |իրականացումը                  |     |        |

|___|_____________|_____|______________________________|_____|________|

 

(2-րդ հավելվածը խմբ. 22.01.15 թիվ 118-Ն որոշում)

 

(2-րդ հավելվածը փոփ. 16.12.10 թիվ 1653-Ն, 01.11.12 թիվ 1381-Ն, 28.11.13 թիվ 1327-Ն, 23.04.14 թիվ 443-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2009
N 562-Ն
Որոշում