Սեղմել Esc փակելու համար:
1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԼԵՅՔ ՍԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԼԵՅՔ ՍԱՔՍԵՍՈՒՄ (ՆՅՈՒ ...

 

 

020.0807.080609

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԼԵՅՔ ՍԱՔՍԵՍՈՒՄ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 07.05.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրը հաստատվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1950թ. հունիսի 17-ին` Ֆլորենցիայում, և բացվել է ստորագրման համար 1950թ. նոյեմբերի 22-ին` Լեյք Սաքսեսում (Նյու Յորք):

2. Համաձայնագիրը բաղկացած է հինգ հավելվածից և կից արձանագրությունից: Հավելվածները սահմանում են գրքերի, հրատարակությունների, փաստաթղթերի ցանկը, արվեստի գործերի և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հավաքածուների առարկաների ցանկը, կրթական, գիտական կամ մշակութային բնույթի տեսալսողական նյութերի ցանկը, գիտական գործիքների և սարքավորումների ցանկը, ինչպես նաև կույրերի համար նախատեսված առարկաների ցանկը: Համաձայնագրին կից արձանագրությամբ սահմանվում են համաձայնագրին ԱՄՆ-ի մասնակցության կարգը և վերապահման տեքստը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- հավելվածներում թվարկված նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր,

- համաձայնագրով սահմանված առարկաների ներմուծման համար տրամադրել անհրաժեշտ լիցենզիաներ և /կամ արտարժույթ,

- քանակական սահմանափակումներ և արժույթի նկատմամբ վերահսկողության միջոցներ կիրառելու դեպքում հնարավորության սահմաններում տրամադրել արտարժույթ և արտոնագիր, որոնք անհրաժեշտ են հավելվածներում թվարկված նյութերի ներմուծման համար,

- տրամադրել բոլոր հնարավոր միջոցները կրթական, գիտական և մշակութային բնույթի այն նյութերի ներմուծման համար, որոնք ներմուծվում են բացառապես իրավասու մարմինների կողմից հաստատված հանրային ցուցահանդեսների համար` հետագայում դրանք արտահանելու պայմանով,

- շարունակել համատեղ ջանքերի գործադրումը կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ազատ տարածմանը բազմակողմանիորեն աջակցելու, ցանկացած սահմանափակում վերացնելու կամ կրճատելու ուղղությամբ, ինչպես նաև պարզեցնել այդ նյութերի ներմուծման վարչական ընթացակարգը և աջակցել դրանց արագ ու անվտանգ մաքսազերծմանը,

- ՀՀ-ի համար համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները համաձայնագրի լիարժեք ու արդյունավետ գործողությունն ապահովելու համար, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել զեկույց համաձայնագրի` լիարժեք ու արդյունավետ գործողությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին,

- համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կարգավորելու նպատակով դիմել բանակցությունների կամ հաշտեցման գործընթացների:

4. Համաձայնագրով սահմանված են նաև համաձայնագիրը վավերացնելու, դրան միանալու, չեղյալ համարելու, վերանայելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

i

1. 1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունիսի 2009 թվականի

ՍԴՈ-807

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.06.2009
N ՍԴՈ-807
Որոշում