Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ, «ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության             Քաղաքացիական գործ թիվ 3-1710 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                       2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1786/2006 թ.

Նախագահող դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչության (այսուհետ` նաև Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` նաև Ձեռնարկատեր) Համայակ Թությանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով տնտեսական դատարան տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 1.749.500 ՀՀ դրամ, որից 1.191.300 ՀՀ դրամը` հաստատագրված և սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ, իսկ 558.200 ՀՀ դրամը` օրենսդրությունը խախտելու համար հաշվարկված տույժ:

ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` որոշվել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 94.300 ՀՀ դրամ, որից 11.300 ՀՀ դրամ ապառք և 83.000 ՀՀ դրամ տույժ, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Պատասխանող Ձեռնարկատերը ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) դատարանը չի կիրառել ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով. Դատարանը հաստատագրված վճարի գծով 1.440.000 ՀՀ դրամի պահանջը բավարարել է 94.300 ՀՀ դրամի չափով` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու գործունեությունը դադարեցված է եղել:

Սակայն հիշյալ հարկատեսակով պարտավորությունն առաջացել է ոչ թե արտարժույթի առուվաճառքով զբաղվելու հետևանքով, այլ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու և օրենքով սահմանված կարգով հասարակական սննդի սպասարկման 30 քմ տարածքի համար ելակետային տվյալներ չներկայացնելու համար, ինչը արձանագրվել է Խորհրդային հարկային տեսչության 2004 թվականի հունիսի 14-ի թիվ ՍԱ-215806 ստուգման ակտով:

i

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է նրանով, որ նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված է, որ այն տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա, հետևաբար, օրենքի դրույթները չեն կարող տարածվել սույն գործով պատասխանող ձեռնարկատիրոջ վրա, քանի որ նա ունի այլ հարկատեսակների գծով չկատարված պարտավորություններ:

Վերոնշյալ հիմքերով վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա) Ձեռնարկատերը զբաղվել է տարադրամի փոխանակման և հանրային սննդի կազմակերպման ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

բ) 14.06.2004 թվականին Ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել է մինչև 15.04.2004 թվականը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Համայակ Թությանը հասարակական սննդի սպասարկման 30 քմ տարածքի համար մայիս և հունիս ամիսներին չի ներկայացրել ելակետային տվյալներ: Այս խախտման համար հաշվարկվել է 144,0 հազար ՀՀ դրամ տուգանք:

գ) Ձեռնարկատերը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 354 լիցենզիայով իրականացրել է արտարժույթի առուվաճառքի գործառնություններ:

դ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 227 Ա որոշմամբ նշված լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել: Մինչ այդ, 16.04.2004 թվականին ձեռնարկատերը հայտարարություն է ներկայացրել տեսչություն այն մասին, որ ժամանակավորապես դադարեցնում է արտարժույթի փոխանակման գործունեությունը և այն վերսկսելու դեպքում պարտավորվում է տեղյակ պահել տեսչությանը:

ե) 06.04.2006 թվականին տրված հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Համայակ Թությանի մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության լուծարային ստուգում, ինչի արդյունքում 12.04.2006 թվականին կազմվել է տեղեկանք, որի համաձայն ձեռնարկատերը զբաղվել է տարադրամի փոխանակման և հանրային սննդի սպասարկման գործունեության տեսակներով, իսկ ստուգումը սկսելու օրվա դրությամբ բյուջեի նկատմամբ պարտքը կազմել է 1775,4 հազար ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում, վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

Տնտեսական դատարանը հաստատագրված վճարի գծով հայցը մասնակի բավարարելիս սխալմամբ հիմք է ընդունել այն, որ Ձեռնարկատերն զբաղվում է միայն արտարժույթի առուվաճառքի գործունեությամբ և 16.04.2004 թվականին հայտարարություն է ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, իսկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 227 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել իրեն տրված թիվ 354 լիցենզիան: Մինչդեռ, դատարանը իր եզրակացությունների հիմքում չի դրել այն հանգամանքը, որ Ձեռնարկատերը գործունեություն է իրականացրել նաև հանրային սննդի ոլորտում, որի կապակցությամբ չի ներկայացրել ելակետային տվյալներ` մինչև 30 քմ սպասարկման տարածքի համար, իսկ հայցապահանջը հիմնված է եղել նաև նշված պարտավորության, ինչպես նաև այն չկատարելու համար հաշվարկված տույժերի վրա:

2. Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների համաձայն` այդ օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա: Այսինքն, նշված արտոնությունը տարածվում է եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող բոլոր անհատ ձեռնարկատերերի վրա, անկախ այլ հարկատեսակների գծով վերջիններիս մոտ պարտավորությունների առկայության կամ բացակայության հանգամանքից:

Սույն գործով Տեսչության կողմից տնտեսական դատարան ներկայացված հայցադիմումին կից հաշվարկից հետևում է, որ ձեռնարկատիրոջ պարտավորություններից 267.100 ՀՀ դրամի պարտավորությունն առաջացել է 2003-2005 թվականների համար սոցիալական վճարի գծով, որից 180.000 ՀՀ դրամ` ապառք և 87.100 ՀՀ դրամ` տույժ:

Օրենքի 4-րդ հոդվածով սահմանվել է, որ մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած, ինչպես նաև 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մայիսի 1-ը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30%-ը վճարած ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, հետևաբար, սույն օրենքով նախատեսված արտոնությունները տարածվում են սույն գործով պատասխանող Ձեռնարկատիրոջ վրա:

i

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն` ՀՀ տնտեսական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճիռը 1.388.100 ՀՀ դրամ հաստատագրված վճարի բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Մնացած մասով վճռաբեկ բողոքը մերժել:

3. Նոր քննության արդյունքում կայացված վճռով լուծել դատական ծախսերի բաշխման հարցը:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Վr

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1710(ՏԴ)
Որոշում