Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱ ...

 

 

040.0498.120898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 1998 թվական թիվ 498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում 1998 թվականի հունիսին տեղացած հորդառատ անձրևների և կարկտահարության պատճառած վնասների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համապատասխան հիմնավորող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 38,0 մլն դրամ, այդ թվում`

6,0 մլն դրամ` Իջևան քաղաքի ամբողջապես քանդված երեք տների մասնավոր տնատերերին` նոր բնակարաններ գնելու համար.

7,0 մլն դրամ` Իջևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի, կրթության, մշակույթի, առողջապահության և քաղաքային տնտեսության այլ օբյեկտների վերանորոգման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար.

11 մլն դրամ` Իջևան քաղաքի «Անապատ» ջրաղբյուրի և դրանից սնվող ջրատարների վերականգնման համար:

14 մլն դրամ` Իջևան քաղաքի բազմահարկ շենքերի մոտ հեղեղատարի և հենապատի կառուցման համար:

i

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Աղստև գետի և դրա վտակների ու գանձաքար գյուղի տարածքում 1998 թվականին հեղեղապաշտպան միջոցառումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները գարնանային հեղեղումներից պաշտպանելու միջոցառումների մասին» թիվ 207 որոշման թիվ 2 հավելվածով Տավուշի մարզի համար նախատեսված 15 մլն դրամի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` Իջևան քաղաքի փողոցների վերանորոգման աշխատանքներն առաջնահերթ իրականացնել համայնքի բյուջեով նախատեսված բարեկարգման միջոցների հաշվին, իսկ չբավարարող մասը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով մարզային նշանակության ավտոճանապարհների շահագործման և պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Իջևան-Գանձաքար-Նավմոր-Այգեպար ավտոճանապարհի և Գանձաքար գյուղի կամրջի վերականգնման աշխատանքները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը ավտոճանապարհների նորոգման համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.1998
N 498
Որոշում