Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎ ...

25.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.11.2009  -ից մինչեւ   25.04.2011  -ը:
 

(ուժը կարցրել է 21.03.11 թիվ 98-ն հրաման)

i

121.0020.291009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109363

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,                       ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    4 սեպտեմբերի 2009 թվականի N 20-Ն     4 սեպտեմբերի 2009 թվականի N 543-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 5.2 կետի` մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 20-Ն

և ՀՀ մշակույթի նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 543-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|  |Գնահատման հիմնական ենթաչափորոշիչներ      |Կատարված |Գնահատ-|Գնահա-|

|  |                                         |աշխատանքը|ման    |տականը|

|  |                                         |(տոկոս)  |միավորը|      |

|__|_________________________________________|_________|_______|______|

|1.|Մշակութային ժառանգության պահպանություն   |     0-50|      0|      |

|  |                                         |_________|_______|______|

|  |                                         |    50-75|    0.5|      |

|  |                                         |_________|_______|______|

|  |                                         |   75-100|      1|      |

|__|_________________________________________|_________|_______|______|

|2.|Արվեստի և  մշակութային ժամանակակից       |     0-50|      0|      |

|  |ենթակառույցների զարգացում և  մշակութային |_________|_______|______|

|  |գործընթացների խթանում                    |    50-75|    0.5|      |

|  |                                         |_________|_______|______|

|  |                                         |   75-100|      1|      |

|__|_________________________________________|_________|_______|______|

|3.|Մշակույթի ոլորտի կադրային                |     0-50|      0|      |

|  |քաղաքականություն և  մշակութային          |_________|_______|______|

|  |կրթություն                               |    50-75|    0.5|      |

|  |                                         |_________|_______|______|

|  |                                         |   75-100|      1|      |

|__|_________________________________________|_________|_______|______|

|  |Գնահատման լրացուցիչ ենթաչափորոշիչներ     |Կատարված |Գնահատ-|Գնահա-|

|  |                                         |աշխատանքը|ման    |տականը|

|  |                                         |(տոկոս)  |միավորը|      |

|__|_________________________________________|_________|_______|______|

|4.|Մշակույթի բնագավառում ոչ պետական         |     0-50|      0|      |

|  |միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների |_________|_______|______|

|  |ոլորտում աշխատանքների իրականացում        |    50-75|    0.5|      |

|  |                                         |_________|_______|______|

|  |                                         |   75-100|      1|      |

._____________________________________________________________________.

 

1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

    0%-50%              0 միավոր

    50%-75%             0.5 միավոր

    75%-100%            1 միավոր

1. Մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման նպատակով`

1) միջոցներ ձեռնարկել մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

2) պետական լիազոր մարմնին ներկայացնել հողահատկացման փաստաթղթերը.

3) մարզի տարածքում ապահովել վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմակերպել լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.

5) մասնակցել մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքներին:

2. Մարզային մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների, զանգվածային միջոցառումների կազմակերպման, ավանդական ազգային ծեսերի վերականգնման ու տարածման նպատակով`

1) կազմակերպել պետական, ազգային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը.

2) աջակցել մարզի տարածքում ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպմանը.

3) աջակցել մարզին բնորոշ ավանդական արհեստագործության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

4) աջակցել մարզին բնորոշ բարբառների իմացության մրցույթ-փառատոնների անցկացմանը.

5) աջակցել մարզերի մշակույթի տներում ոչ նյութական մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության տարբեր ոլորտների ուսուցման կազմակերպմանը.

6) աջակցել հայ մշակույթի և արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպմանն ու անցկացմանը:

3. Թանգարանների և գրադարանների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է`

1) աջակցել գրադարանային ֆոնդի և թանգարանների հավաքածուները նոր թանգարանային առարկաներով համալրմանը.

2) աջակցել ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպմանը.

3) ստեղծել նպաստավոր պայմաններ այցելուների հետաքրքրության բարձրացման ուղղությամբ.

4) ստեղծել նպաստավոր պայմաններ` իրականացնելու համար մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումը սերունդներին իր ամբողջ բազմազանությամբ.

5) ստեղծել մատչելի պայմաններ մշակութային արժեքներին հաղորդակցվելու համար.

6) աջակցել ժամանակակից տեխնիկական հնարավորություններով գրադարանների և թանգարանների համալրմանն ու կիրառմանը:

 

2. ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ

 

    0%-50%              0 միավոր

    50%-75%             0.5 միավոր

    75%-100%            1 միավոր

1. Թատերահամերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման նպատակով`

1) աջակցել դասական և ժամանակակից դրամատուրգների և կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացումների և համերգային ծրագրերի իրականացմանը.

2) նպաստել ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը.

3) ստեղծել հավասար պայմաններ նոր գաղափարների և նոր արժեքների որոնման, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման համար:

2. Մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը համապատասխան` աջակցել

1) մարզում կազմակերպվող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերին.

2) ազգագրական համույթներին, թատերական խմբերին, կիրառական արվեստի վարպետների գործունեությունը խթանող դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը.

3) մարզային մշակույթի օրերի, փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների, մանկապատանեկան մշակութային միջոցառումների կազմակերպմանը:

3. Մշակույթի տների գործունեության կազմակերպման ընթացքում մշակույթի տներում, ակումբներում, պալատներում տանել նպատակաուղղված աշխատանքներ արվեստի տարբեր ոլորտների պահպանման, զարգացման և տարածման ուղղությամբ.

1) աջակցել արհեստագործական և ժողովրդական ինքնագործ խմբակների գործունեությանը, միաժամանակ, խրախուսել սաների նվաճումները պարբերաբար կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում.

2) աջակցել ժամանցի և հանգստի կազմակերպմանն ուղղված աշխատանքներին.

3) ապահովել իրականացված միջոցառումներին հաղորդակցվելու մատչելիությունը.

4) ստեղծել նպաստավոր պայմաններ ժողովրդական վարպետների գործունեության համար, խթանել ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը.

5) աջակցել արհեստագործական կենտրոնների, արհեստանոցների ստեղծմանը, ընդլայնել ժողովրդական վարպետների գործունեության շրջանակները.

6) աջակցել ճամփորդական նպատակային երթուղիների, ազգագրական գոտիների ձևավորմանը` օգտագործելով հասարակության ստեղծագործական ներուժը, զուգակցելով ազգային ծեսերն ու տոնակատարությունները:

4. Մարզային ենթակայության մշակութային օբյեկտների կառուցման կազմակերպման ընթացքում`

1) լիազորված պետական մարմնին ներկայացնել մարզպետարանի մշակույթի և քաղաքաշինության վարչությունների կողմից մշակված վերականգնվող մշակութային օբյեկտների ցանկերը` սահմանելով առաջնահերթություն առավել կարևոր մշակութային օբյեկտների համար.

2) օժանդակել մշակութային օբյեկտների կառուցման աշխատանքներին:

 

3. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

    0%-50%              0 միավոր

    50%-75%             0.5 միավոր

    75%-100%            1 միավոր

1. Երաժշտական և արվեստի դպրոցների գործունեությունն ապահովելու նպատակով`

1) ստեղծել նպաստավոր պայմաններ գեղարվեստական կրթության որակի բարձրացման և գեղագիտական դաստիարակության մատչելիության համար.

2) աջակցել ազգային, լարային, փողային նվագարանների ուսուցման գծով ուսման վարձավճարի փոխհատուցման աշխատանքների վերահսկմանը.

3) նպաստել գեղարվեստական կրթության պայմանների մատչելիությանը.

4) նպաստել դպրոցների ուսումնանյութական բազաների արդիականացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը.

5) աջակցել գյուղական համայնքներում նոր մշակութային կրթական հաստատությունների ստեղծմանը:

 

4. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

    0%-50%              0 միավոր

    50%-75%             0.5 միավոր

    75%-100%            1 միավոր

1. Ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում աշխատանքներն իրականացնելու նպատակով /ընթացքում/`

1) աջակցել մշակութային ժառանգության պահպանությանը,

2) նպաստել արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացմանը և մշակութային գործընթացների խթանմանը,

3) աջակցել մշակույթի ոլորտի կադրային քաղաքականության ապահովմանը, ինչպես նաև ստեղծել նպաստավոր պայմաններ մշակութային կրթության հաստատությունների համար:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
Հրաման