Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐ ...

25.02.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   25.02.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 21.12.10 թիվ 183-Ն հրաման)

i

121.0019.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

                                          ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    4 սեպտեմբերի 2009 թ. N 19-Ն           4 սեպտեմբերի 2009 թ. N 80-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 13.8 և 13.11 կետերի` պետական սեփականության պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 19-Ն

և ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 80-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է պետական գույքի կառավարման ոլորտում մարզպետների գործունեության գնահատման հիմնական չափորոշիչները:

2. ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի «ժբ» ենթակետով սահմանված պետական գույքի կառավարման ոլորտում մարզպետի կողմից կատարված աշխատանքները գնահատվում է (գնահատման առավելագույն միավորը` 4)`

1) Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում (գնահատման ընդհանուր առավելագույն միավորը` 2,5), այդ թվում.

ա. մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

բ. մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցմանն ուղղված միջոցառումների իրականացում և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

գ. մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցմանը, այդ թվում` հողհատկացումների իրականացմանն ուղղված միջոցառումների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

դ. մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներին աջակցում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

ե. մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազոր ներկայացուցչի լիազորությունների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5).

2) մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացում (գնահատման ընդհանուր առավելագույն միավորը` 1,5), այդ թվում.

ա. մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքների պետական գրանցմանն ուղղված միջոցառումների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

բ. մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին հասանելիք տարածքների հաշվարկում` գործող նորմատիվներով (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

գ. ՊՈԱԿ-ների կողմից իրենց ամրացված անշարժ գույքի վարձակալության տրամադրման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5):

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
04.09.2009
N 19-Ն
Հրաման