Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2011  -ից մինչեւ   25.02.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 15.04.15 թիվ 80-Ն հրաման)

i

121.0021.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    8 սեպտեմբերի 2009 թ. N 21-Ն           8 սեպտեմբերի 2009 թ. N 156-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 21-Ն

և ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 156-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

i

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը:

2. Մեթոդական ուղեցույցը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզպետներին քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը:

3. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

.___________________________________________________________________.

|N|     Ենթաչափորոշիչ     |  |            Բաղադրիչ          |Առավե- |

| |                       |  |                              |լագույն|

| |                       |  |                              |գնահա- |

| |                       |  |                              |տական  |

|_|_______________________|__|______________________________|_______|

|1|Հայաստանի              |1)|Հայաստանի Հանրապետության      | 1,2   |

| |Հանրապետության         |  |օրենսդրությամբ սահմանված      |       |

| |օրենքների,             |  |դեպքերում և  կարգով           |       |

| |Հանրապետության Նախագահի|  |կառուցապատման գործառույթները  |       |

| |հրամանագրերի,          |  |(հողահատկացում,               |       |

| |կարգադրությունների,    |  |ճարտարապետահատակագծային       |       |

| |կառավարության և        |  |առաջադրանքի տրամադրում,       |       |

| |վարչապետի որոշումների  |  |ճարտարապետահատակագծային       |       |

| |և  այլ նորմատիվ        |  |նախագծերի փաստաթղթերի         |       |

| |իրավական ակտերի        |  |համաձայնեցում) նախարարության  |       |

| |կատարման ապահովում,    |  |հետ համաձայնեցման             |       |

| |ինչպես նաև             |  |աշխատանքների իրականացում      |       |

| |օրենսդրության          |__|______________________________|_______|

| |կատարելագործման        |2)|Համայնքների ղեկավարների       | 0,8   |

| |վերաբերյալ             |  |քաղաքաշինական գործունեության  |       |

| |առաջարկությունների     |  |նկատմամբ վերահսկողության      |       |

| |մշակում                |  |իրականացում                   |       |

|_|_______________________|__|______________________________|_______|

|2|Հանրապետական գործադիր  |1)|Համայնքի ղեկավարի կողմից      | 0,2   |

| |մարմինների հետ         |  |կազմվող նախագծման առաջադրանքի |       |

| |համագործակցության      |  |և  վերջինիս հիման վրա մշակվող |       |

| |ապահովում և  դրանց     |  |համայնքների գլխավոր           |       |

| |քննարկմանը վերջիններիս |  |հատակագծերի և  գոտևորման      |       |

| |իրավասությանը վերաբերող|  |նախագծերի համաձայնեցման       |       |

| |մարզին առնչվող հարցերի |  |աշխատանքների իրականացում      |       |

| |ներկայացում            |__|______________________________|_______|

| |                       |2)|Հողերի օգտագործման ժամանակավոր| 0,1   |

| |                       |  |սխեմաների կազմման աշխատանքների|       |

| |                       |  |իրականացում                   |       |

| |                       |__|______________________________|_______|

| |                       |3)|Համայնքների ղեկավարների կողմից| 0,2   |

| |                       |  |հուղարկավորությունների        |       |

| |                       |  |կազմակերպման և  գերեզմանատների|       |

| |                       |  |շահագործման ոլորտում          |       |

| |                       |  |աշխատանքների վերահսկողության  |       |

| |                       |  |իրականացում                   |       |

| |                       |__|______________________________|_______|

| |                       |4)|Միջնաժամկետ ծախսային ծրագրի և | 0,4   |

| |                       |  |բյուջետային հայտերի կազմման և |       |

| |                       |  |ներկայացման աշխատանքների      |       |

| |                       |  |իրականացում                   |       |

| |                       |__|______________________________|_______|

| |                       |5)|Քաղաքաշինական գործունեությունը| 0,1   |

| |                       |  |կանոնակարգող իրավական ակտերի  |       |

| |                       |  |նախագծերի համաձայնեցում       |       |

|3|Պետական միջոցների      |  |                              |  2    |

| |հաշվին իրականացվող     |  |                              |       |

| |ծրագրերի շրջանակներում |  |                              |       |

| |աշխատանքների           |  |                              |       |

| |իրականացում            |  |                              |       |

.___________________________________________________________________.

 

4. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

 

Աղյուսակ 2

.______________________________________________________________.

| Կատարման որակ /         |Կատարված  |Կատարված է|Կատար- |Կատար-|

| / Կատարման ժամկետ       |է առանց   |ոչ էական  |ված է  |ված է |

|                         |թերու-    |թերու-    |       |առանց |

|                         |թյունների |թյուններով|       |թերու-|

|                         |          |          |       |թյուն-|

|                         |          |          |       |ների  |

|_________________________|__________|__________|_______|______|

|Սահմանված ժամկետին       |  100     |   85     | 70    |  0   |

|Սահմանված ժամկետի ոչ     |   90     |   75     | 60    |  0   |

|էական բացթողումներով     |          |          |       |      |

|Սահմանված ժամկետի էական  |   70     |   60     | 50    |  0   |

|բացթողումներով           |          |          |       |      |

.______________________________________________________________.

 

5. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

Y * Z

X= ----- 100

 

որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,

Y- ը` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է,

*-ը` բազմապատկման նշան:

Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:

6. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

A

A + ( ----- * K ) = C

5-K

 

որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,

C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:

7. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ և (կամ) 6 կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով:

(ուղեցույցը խմբ. 22.12.10 թիվ 140-Ն հրաման)

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
08.09.2009
N 21-Ն
Հրաման