Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐ ...

12.11.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2011  -ից մինչեւ   25.02.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 08.07.15 թիվ 695-Ն և 14.08.15 թիվ 568-Ն հրամաններ)

i

121.0022.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    8 սեպտեմբերի 2009 թ. N 22-Ն           8 սեպտեմբերի 2009 թ. N 829-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 1-ին կետի` ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 22-Ն

և ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 829-Ն

համատեղ հրամանի

 

i

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԵՆԹԱՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի համաձայն:

2. Մեթոդական ուղեցույցի հիմքում դրված է Որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգի (այսուհետ` Կարգ) դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները և ենթաչափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները և սահմանում է «Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» գնահատման հիմնական չափորոշիչի ենթաչափորոշիչների գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից գնահատման մեթոդաբանությունը:

3. Չափորոշիչի ընդհանուր առավելագույն գնահատականը 6 միավոր է, որն իրենից ներկայացնում է առանձին ենթաչափորոշիչների գնահատականների հանրագումար:

4. Ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ենթակա են գնահատման, բաժանված են ենթաչափորոշիչների, որոնցով յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը սահմանվում է համաձայն Որոշման N 2 հավելվածով հաստատված չափորոշիչների և ենթաչափորոշիչների (ներառյալ իրենց ցուցիչների) հիման վրա կազմված հավելվածի աղյուսակի (այսուհետ` Աղյուսակ N 1):

5. Աղյուսակ 1-ում ներառված ենթաչափորոշիչներով (ցուցիչներով), բացառությամբ 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցուցիչի, աշխատանքների կատարողականի գնահատումն իրականացվում է հիմք ընդունելով աշխատանքների կատարման`

1) ժամկետը,

2) կազմը (ներկայացման ծավալի լրիվությունը),

3) որակը (համապատասխանությունը սահմանված ձևին և պահանջին /կարգին/):

Նշված 1), 2), 3) գործոններով գնահատման համար կիրառվում են հետևյալ ցուցիչները`

1) ըստ ժամկետների`

ա. կատարված է սահմանված ժամկետում` 1,0,

բ. կատարված է սահմանված ժամկետի ոչ էական բացթողումով` 0,7,

գ. կատարված է սահմանված ժամկետի էական բացթողումով` 0,

2) ըստ ծավալի`

ա. կատարված է լրիվ ծավալով` 1,0,

բ. կատարված է լրիվ ծավալի ոչ էական բացթողումով` 0,7,

գ. կատարված է լրիվ ծավալի էական բացթողումով` 0,

3) ըստ որակի`

ա. կատարված է սահմանված ձևին և պահանջին /կարգին/ համապատասխան` 1,0,

բ. կատարված է սահմանված ձևի և պահանջի /կարգի/ ոչ էական բացթողումով` 0,7,

գ. կատարված է սահմանված ձևի և պահանջի /կարգի/ էական բացթողումով` 0:

Բերված ցուցիչներով ստացված գնահատականների միջին թվաբանականը դիտարկվում է տվյալ ենթաչափորոշիչի կատարողական գնահատականի ինդեքս: Նշված ինդեքսի և այդ ենթաչափորոշիչի (ցուցիչների)` Աղյուսակ 1-ում բերված առավելագույն գնահատականի արտադրյալը հանդիսանում է ենթաչափորոշիչի (ցուցիչի) գծով կատարողականի գնահատականը:

6. Աղյուսակ 1-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցուցիչով նշված աշխատանքների կատարողականի գնահատումն իրականացվում է` հիմք ընդունելով ներկայացված ելակետային տվյալների`

1) լրիվությունը,

2) աղյուսակների` լրացման կարգին համապատասխանությունը:

Առաջին ցուցիչը հաշվարկվում է որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստացի ներկայացված աղյուսակների ընդհանուր թվի և մարզի բոլոր համայնքների գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով սահմանված կարգին համապատասխան ներկայացման ենթակա աղյուսակների ընդհանուր թվի հարաբերություն: Համայնքի կողմից որոշակի ելակետային տվյալներ պարունակող աղյուսակներ չներկայացնելու մասին տեղեկությունների տրամադրումը նշված ցուցիչի գնահատման ժամանակ դիտարկվում է որպես համապատասխան աղյուսակների փաստացի ներկայացում և դրանց ընդհանուր թիվը գումարվում է մարզի գծով փաստացի ստացված աղյուսակների թվին:

Երկրորդ ցուցիչի գնահատման միավորը ստանալու համար անհրաժեշտ է 1 թվից հանել մարզի բոլոր համայնքների կտրվածքով սխալ լրացված ելակետային տվյալների և ներկայացված աղյուսակներում ներառված ելակետային տվյալների ընդհանուր թվի հարաբերությունը (թվերը ստացվում են համակարգչային ծրագրից): Ընդ որում, մեկ տողի կամ մեկ սյունակի շեղման դեպքում սխալը հավասարեցվում է սխալ լրացված մեկ ելակետային տվյալի և հաշվարկների մեջ ներառվում է 0.5 գործակցով:

Եթե մարզի գծով ելակետային տվյալներ չեն ներկայացվել, ապա համապատասխան մարզպետի աշխատանքը սույն ենթաչափորոշիչի մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից չի գնահատվում:

Նշված 1) և 2) ցուցիչներով ստացված միավորների միջին թվաբանականը դիտարկվում է տվյալ ենթաչափորոշիչի կատարողական գնահատականի ինդեքս: Նշված ինդեքսի և աղյուսակ 1-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետի առավելագույն գնահատականի արտադրյալը հանդիսանում է այս ենթաչափորոշիչի գծով կատարողականի գնահատական:

7. Սույն մեթոդաբանությամբ որոշված ենթաչափորոշիչների ինդեքսները լրացվում են Աղյուսակի «Կատարողականի ինդեքսը» 3-րդ սյունակի համապատասխան տողում, իսկ «Կատարողականի գնահատականի միավորը» 4-րդ սյունակի ցուցանիշը հաշվարկվում է որպես 2-րդ և 3-րդ սյունակների արտադրյալ:

 

Աղյուսակ N 1

 

ԵՆԹԱՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

.___________________________________________________________________.

|      Գնահատման ենթաչափորոշիչներ      |Գնահատականի |Կատարո-|Կատարո-|

|                                      |առավելագույն|ղականի |ղականի |

|                                      |միավորը     |ինդեքսը|գնահա- |

|                                      |            |       |տականի |

|                                      |            |       |միավորը|

|______________________________________|____________|_______|_______|

|                  1                   |     2      |  3    |  4    |

|______________________________________|____________|_______|_______|

|1. Հայաստանի Հանրապետության օրենքների,|    1.0     |       |       |

|Հայաստանի Հանրապետության Նախագահի     |            |       |       |

|հրամանագրերի, կարգադրությունների,     |            |       |       |

|Հայաստանի Հանրապետության կառավարության|            |       |       |

|և  Հայաստանի Հանրապետության վարչապետի |            |       |       |

|որոշումների և  այլ նորմատիվ իրավական  |            |       |       |

|ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև |            |       |       |

|Հայաստանի Հանրապետության օրենսդրության|            |       |       |

|կատարելագործման վերաբերյալ            |            |       |       |

|առաջարկություններ ներկայացնելը`       |            |       |       |

|ընդամենը                              |            |       |       |

|այդ թվում                             |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|1) Հայաստանի Հանրապետության օրենքների,|    0.5     |       |       |

|Հանրապետության Նախագահի հրամանագրերի, |            |       |       |

|կարգադրությունների, կառավարության և   |            |       |       |

|վարչապետի որոշումների և  այլ նորմատիվ |            |       |       |

|իրավական ակտերի կատարման ապահովում    |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|2) օրենսդրության կատարելագործման      |    0.5     |       |       |

|վերաբերյալ առաջարկությունների         |            |       |       |

|ներկայացում                           |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|2. Հաշվետու տարվա պետական բյուջեի     |            |       |       |

|կատարումն ապահովող միջոցառումների     |            |       |       |

|մասին Հայաստանի Հանրապետության        |            |       |       |

|կառավարության որոշմամբ նախատեսված     |            |       |       |

|աշխատանքների կատարման գործընթացի      |    0.5     |       |       |

|շրջանակներում Հայաստանի Հանրապետության|            |       |       |

|օրենսդրությամբ սահմանված կարգով և     |            |       |       |

|ժամկետներում հաշվետու տարվա հունվարի  |            |       |       |

|1-ի դրությամբ և  ուսումնական տարվա    |            |       |       |

|սկզբում դասարանների փաստացի           |            |       |       |

|կոմպլեկտավորման արդյունքում           |            |       |       |

|հանրակրթական դպրոցների աշակերտների թվի|            |       |       |

|մասին տվյալները` տարբերակված ըստ      |            |       |       |

|հարթավայրային, լեռնային, բարձր        |            |       |       |

|լեռնային բնակավայրերում գտնվող        |            |       |       |

|դպրոցների, միևնույն  բնակավայրում     |            |       |       |

|միակ, մինչև  400 աշակերտ ունեցող      |            |       |       |

|դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև |            |       |       |

|ներառական կրթության, հատուկ           |            |       |       |

|հանրակրթական ուսումնական              |            |       |       |

|հաստատությունների և  նախնական         |            |       |       |

|մասնագիտական (արհեստագործական)        |            |       |       |

|ուսումնական հաստատությունների հաշվետու|            |       |       |

|տարվա ճշտված ծախսերի անհատական և      |            |       |       |

|ամփոփ նախահաշիվները` ցանցային         |            |       |       |

|ցուցանիշներով Հայաստանի Հանրապետության|            |       |       |

|ֆինանսների նախարարություն ներկայացում |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|3. Առաջիկա տարվա բյուջետային          |    2.5     |       |       |

|գործընթացի շրջանակներում Հայաստանի    |            |       |       |

|Հանրապետության վարչապետի որոշմամբ     |            |       |       |

|հաստատված ժամանակացույցով`            |            |       |       |

|մարզպետարանի կողմից իրականացվելիք     |            |       |       |

|աշխատանքների կատարման գործընթացի      |            |       |       |

|կազմակերպում` ընդամենը                |            |       |       |

|այդ թվում                             |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների|    1.0     |       |       |

|նախարարության տրամադրած մեթոդական     |            |       |       |

|ցուցումների համաձայն մարզպետարանի     |            |       |       |

|բյուջետային հայտի (ներառյալ ծրագրային |            |       |       |

|բյուջետավորման ձևաչափով)  կազմում,    |            |       |       |

|Հայաստանի Հանրապետության տարածքային   |            |       |       |

|կառավարման նախարարության հետ          |            |       |       |

|համաձայնեցում և  Հայաստանի            |            |       |       |

|Հանրապետության ֆինանսների             |            |       |       |

|նախարարություն ներկայացում:           |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|2) Հայաստանի Հանրապետության պետական   |    0.5     |       |       |

|բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին |            |       |       |

|մարզի տարածքում տեղաբաշխված           |            |       |       |

|համայնքներից հայտերի ստացում և  դրանք |            |       |       |

|Հայաստանի Հանրապետության ֆինանսների   |            |       |       |

|նախարարություն ներկայացում            |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|3) Հայաստանի Հանրապետության           |            |       |       |

|օրենսդրությամբ սահմանված կարգով և     |    0.5     |       |       |

|ժամկետում առաջիկա տարվա գնումների     |            |       |       |

|անվանացանկի կազմման գործընթացի        |            |       |       |

|իրականացման ապահովում                 |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|4) «Համայնքի բյուջեի եկամուտները      |            |       |       |

|նվազեցնող` Հայաստանի Հանրապետության   |            |       |       |

|օրենքների կիրարկման արդյունքում       |            |       |       |

|համայնքի բյուջեի եկամուտների          |            |       |       |

|կորուստները պետության կողմից          |            |       |       |

|փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի  |            |       |       |

|Հանրապետության օրենքով սահմանված      |    0.5     |       |       |

|կարգով տեղական ինքնակառավարման        |            |       |       |

|մարմինների կողմից հաշվառվող           |            |       |       |

|համապատասխան ելակետային տվյալների     |            |       |       |

|հավաքում, ուսումնասիրում և  Հայաստանի |            |       |       |

|Հանրապետության տարածքային կառավարման  |            |       |       |

|նախարարության միջոցով Հայաստանի       |            |       |       |

|Հանրապետության ֆինանսների             |            |       |       |

|նախարարություն ներկայացում            |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|4. Մարզպետարանի աշխատակազմում և       |    1.0     |       |       |

|ենթակա պետական ոչ առևտրային           |            |       |       |

|կազմակերպություններում Հայաստանի      |            |       |       |

|Հանրապետության օրենսդրությամբ         |            |       |       |

|սահմանված պահանջներին համապատասխանող  |            |       |       |

|գնումների համակարգի առկայություն`     |            |       |       |

|ընդամենը                              |            |       |       |

|այդ թվում                             |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|1) Գնման գործընթացների` գնումների     |    0.5     |       |       |

|մասին Հայաստանի Հանրապետության        |            |       |       |

|օրենսդրության պահանջներին համապատասխան|            |       |       |

|կազմակերպում                          |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|2) Պետական ոչ առևտրային               |            |       |       |

|կազմակերպությունների կարիքների համար  |    0.5     |       |       |

|կազմակերպված գնման գործընթացների      |            |       |       |

|շրջանակներում ներկայացված բողոքների`  |            |       |       |

|գնումների մասին Հայաստանի             |            |       |       |

|Հանրապետության օրենսդրությամբ         |            |       |       |

|սահմանված կարգով քննում և  որոշումների|            |       |       |

|կայացում                              |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|5. Մարզպետարանի աշխատակազմում և       |            |       |       |

|ենթակա պետական ոչ առևտրային           |            |       |       |

|կազմակերպություններում Հայաստանի      |    1.0     |       |       |

|Հանրապետության օրենսդրությամբ         |            |       |       |

|սահմանված պահանջներին համապատասխանող  |            |       |       |

|ներքին աուդիտի համակարգի առկայություն`|            |       |       |

|ընդամենը                              |            |       |       |

|այդ թվում                             |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|1) Մարզպետարանի աշխատակազմում         |    0.5     |       |       |

|Հայաստանի Հանրապետության              |            |       |       |

|օրենսդրությամբ սահմանված պահանջներին  |            |       |       |

|համապատասխանող ներքին աուդիտի         |            |       |       |

|համակարգի առկայություն                |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|2) Մարզպետարանի աշխատակազմում և       |    0.5     |       |       |

|ենթակա պետական ոչ առևտրային           |            |       |       |

|կազմակերպություններում ներքին աուդիտի`|            |       |       |

|Հայաստանի Հանրապետության              |            |       |       |

|օրենսդրությանը համապատասխան           |            |       |       |

|իրականացում                           |            |       |       |

|______________________________________|____________|_______|_______|

|«Ֆինանսների բնագավառում մարզպետի      |    6.0     |       |       |

|կողմից կատարված աշխատանքների          |            |       |       |

|լիարժեքություն» չափորոշիչի գնահատականը|            |       |       |

|ԸՆԴԱՄԵՆԸ                              |            |       |       |

.___________________________________________________________________.

 

(մեթոդական ուղեցույցը խմբ. 27.12.10 թիվ 871-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
08.09.2009
N 22-Ն
Հրաման