Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Կ ...

11.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   11.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.10 թիվ 463-ն հրաման)

i

121.0026.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ

                                          ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ

                                          ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    10 սեպտեմբերի 2009 թ. N 26-Ն          10 սեպտեմբերի 2009 թ. N 243-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 5-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 26-Ն

և ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2009 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 243-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման պահանջներից:

2. ՀՀ հողային օրենսգրքով և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով հողերի օգտագործման բնագավառում մարզպետի իրավասության շրջանակներում կատարված աշխատանքները գնահատվում են հետևյալ չափորոշիչներով /գնահատման առավելագույն միավորը` 4/:

 

Հիմնական ենթաչափորոշիչներ

 

1. Հողային հարաբերությունների և դրանց կարգավորման վիճակը մարզի համայնքներում /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

2. Համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի առկայությունը համայնքներում տոկոսային հարաբերությամբ, ելնելով մարզի համայնքների քանակից /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

3. Համայնքների վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

4. Համայնքների վարչական սահմաններում և դրանց վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումների առկայությունը /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

5. Ապօրինի հողօգտագործման հայտնաբերման, կանխարգելման, կասեցման և վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

6. Մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման վիճակը /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

7. Մարզի վարչական սահմաններում գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը /հնարավոր գնահատականը` 0.0-0.4/:

8. Մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման մակարդակը /հնարավոր գնահատականը` 0.0-0.3/:

9. Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման և պահպանման վիճակը համայնքներում /հնարավոր գնահատականը` 0.0-0.3/:

10. Հողամասերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակը համայնքներում /հնարավոր գնահատականը` 0.0-0.3/:

11. Համայնքների վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերի նպատակային նշանակության փոփոխության և կառուցապատման հիմնավոր անհրաժեշտության առկայությունը /հնարավոր գնահատականը` 0.0-0.3/:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
10.09.2009
N 26-Ն
Հրաման