Սեղմել Esc փակելու համար:
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2011  -ից մինչեւ   11.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.15 թիվ 77-Ն հրաման)

i

121.0027.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    12 սեպտեմբերի 2009 թ. N 27-Ն          12 սեպտեմբերի 2009 թ. N 226-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի համաձայն

 

հրամայում ենք`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչների սյունակի 10-րդ կետի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

(հրամանը խմբ. 29.12.10 թիվ 356-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 12-ի

N 27-Ն և

ՀՀ բնապահպանության նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 12-ի

N 226-Ն համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու գնահատման միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:

3. Մեթոդական ուղեցույցի 9-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու գնահատման միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

4. Հաշվետու տարվա ընթացքում բնապահպանության բնագավառում կատարման ենթակա աշխատանքների համար մարզպետարանների կողմից կազմվում են տարեկան աշխատանքային ծրագրեր (այսուհետ` տարեկան աշխատանքային ծրագրեր):

Տարեկան աշխատանքային ծրագրերը հաստատում են մարզպետները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ: Մարզպետների կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում մինչև հաշվետու տարվա հունվարի 15-ը:

5. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային ու տարեկան հաշվետվությունների և տարեկան աշխատանքային ծրագրերի, բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ու դրանց համադրմամբ` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:

6. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`

1) կատարված աշխատանքների բնութագրերը.

2) կատարված աշխատանքների ժամկետները.

3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.

5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:

7. Մարզպետը`

1) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը:

8. Կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված տվյալ տարվա աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում պաշտոնապես` մեկ օրինակից, թղթային և էլեկտրոնային կրիչով:

9. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.

 

.______________________________________________________________________.

|Հ/հ|Բնապահպանական չափորոշիչները               |Գնա-   |Գնահա-|Գնահատող|

|   |                                          |հատման |տականը|մարմինը |

|   |                                          |առավե- |      |(մարմին-|

|   |                                          |լագույն|      |ները)   |

|   |                                          |միավորը|      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

| 1 |                     2                    |    3  |   4  |   5    |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |Բնության և  շրջակա միջավայրի պահպանության |   5   |      |ՀՀ ԲՆ   |

|   |բնագավառում մարզպետի կողմից կատարված      |       |      |ՀՀ ՏԿՆ  |

|   |աշխատանքների լիարժեքություն               |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|1. |ՀՀ օրենսդրության պահանջների կատարման      |  1.2  |      |        |

|   |ապահովում, ինչպես նաև  օրենսդրության      |       |      |        |

|   |կատարելագործման վերաբերյալ                |       |      |        |

|   |առաջարկությունների ներկայացում, այդ թվում`|       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |1.1. «Ընկերությունների կողմից վճարվող     |  0,4  |      |        |

|   |բնապահպանական վճարների նպատակային         |       |      |        |

|   |օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում|       |      |        |

|   |ֆինանսավորում ստանալու հնարավորություն    |       |      |        |

|   |ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի|       |      |        |

|   |ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի    |       |      |        |

|   |ներկայացման և  դրանց իրականացման համար    |       |      |        |

|   |նախատեսված սուբվենցիաների օգտագործման     |       |      |        |

|   |ապահովում                                 |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության    |  0,4  |      |        |

|   |փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, |       |      |        |

|   |համայնքների վարչական սահմաններից դուրս    |       |      |        |

|   |մարզի վարչական սահմանում նախատեսվող       |       |      |        |

|   |գործունեության փաստաթղթերի                |       |      |        |

|   |ուսումնասիրության, հասարակական լսումների  |       |      |        |

|   |կազմակերպման, իրականացման և  հասարակական  |       |      |        |

|   |լսումների արդյունքները սահմանված          |       |      |        |

|   |ժամկետներում բնապահպանության              |       |      |        |

|   |նախարարությանը տրամադրման ապահովում       |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում    |  0,4  |      |        |

|   |ներառված միջոցառումների կատարման նկատմամբ |       |      |        |

|   |հսկողության իրականացում և  դրանց ընթացքի  |       |      |        |

|   |մասին բնապահպանական պետական տեսչության    |       |      |        |

|   |համապատասխան տարածքային ստորաբաժանումներին|       |      |        |

|   |իրազեկում                                 |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|2. |ՀՀ գործադիր մարմինների հետ                |  0,7  |      |        |

|   |համագործակցության ապահովում և  դրանց      |       |      |        |

|   |քննարկմանը վերջիններիս իրավասությանը      |       |      |        |

|   |վերաբերող մարզին առնչվող հարցերի          |       |      |        |

|   |ներկայացում                               |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   | 2.1. Մթնոլորտի աղտոտվածության և  օզոնային|   0,3 |      |        |

|   |շերտի վիճակով պայմանավորված               |       |      |        |

|   |ուլտրամանուշակագույն ճառագայթման          |       |      |        |

|   |անբարենպաստ, վտանգավոր և  արտակարգ        |       |      |        |

|   |մակարդակների գրանցման և  կանխատեսման      |       |      |        |

|   |ժամանակահատվածում, ինչպես նաև  կլիմայի    |       |      |        |

|   |փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր      |       |      |        |

|   |հիդրոօդերևութաբանական  երևույթների  մասին |       |      |        |

|   |տեղեկատվություն ստանալու դեպքում`         |       |      |        |

|   |արձագանքման միջոցառումների կազմակերպում   |       |      |        |

|   |                                          |       |      |        |

|   |( * - հաշվետու ժամանակահատվածի համար      |       |      |        |

|   |համապատասխան տեղեկատվություն չստանալու    |       |      |        |

|   |դեպքում մարզպետի աշխատանքն այդ մասով      |       |      |        |

|   |գնահատվում է որպես կատարված աշխատանք)     |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման,     |  0,4  |      |        |

|   |վնասազերծման, պահպանման, փոխադրման և      |       |      |        |

|   |տեղադրման համար բարդ ընթացակարգով         |       |      |        |

|   |լիցենզավորված տնտեսական գործունեություն   |       |      |        |

|   |իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին     |       |      |        |

|   |մարզպետի կողմից աջակցություն              |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|3. |Մարզում աղբահանության կազմակերպում և      |  0,9  |      |        |

|   |ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի |       |      |        |

|   |բարելավման ապահովում                      |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |3.1. Իրենց վարչական տարածքի սահմաններում  |  0,30 |      |        |

|   |սանիտարական մաքրման սխեմաների կազմում և   |       |      |        |

|   |աղբահանության նկատմամբ հսկողության        |       |      |        |

|   |իրականացում                               |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |3.2. Մարզում աղբահանության և  թափոնների   |  0,30 |      |        |

|   |(աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում|       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |3.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում  |  0,30 |      |        |

|   |չհսկվող և  չարտոնագրված աղբավայրերի       |       |      |        |

|   |վերացում (լիկվիդացում)                    |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|4. |Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն  |  0,1  |      |        |

|   |ուղղված միջոցառումների իրականացման        |       |      |        |

|   |աջակցություն                              |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |4.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու  |  0,1  |      |        |

|   |կամ նվազագույնի հասցնելու նպատակով        |       |      |        |

|   |միջոցառումների ծրագրերի մշակմանը          |       |      |        |

|   |մասնակցություն և  միջոցառումների          |       |      |        |

|   |իրականացմանը աջակցություն                 |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|5. |Բնապահպանական օրենսդրության պահանջների    |  0,9  |      |        |

|   |կատարման նկատմամբ հսկողության իրականացում |       |      |        |

|   |(ջրային ռեսուրսների կայուն օգտագործում,   |       |      |        |

|   |հողերի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր |       |      |        |

|   |նյութերի ու թափոնների պահեստավորում,      |       |      |        |

|   |թաղում, տեղադրում և  այլն)                |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և        |  0,3  |      |        |

|   |գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների  |       |      |        |

|   |վրա ազդեցության գնահատման նկատմամբ        |       |      |        |

|   |հսկողության իրականացում                   |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու      |  0,2  |      |        |

|   |նպատակով նավթի, գազի, բենզինի և  այլ      |       |      |        |

|   |նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի|       |      |        |

|   |ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ)      |       |      |        |

|   |թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ      |       |      |        |

|   |հսկողության իրականացում և  դրանց          |       |      |        |

|   |վերաբերյալ ՀՀ բնապահպանության             |       |      |        |

|   |նախարարությանը տեղեկատվության ներկայացում |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |5.3. Թափոնների գործածության (հավաքում,    |  0,2  |      |        |

|   |փոխադրում, պահում, մշակում, վերամշակում,  |       |      |        |

|   |օգտահանում, հեռացում, վնասազերծում,       |       |      |        |

|   |ոչնչացում և  թաղում) ոլորտում իրենց       |       |      |        |

|   |վարչական տարածքի սահմաններում տարածքային  |       |      |        |

|   |նշանակության ծրագրերի կազմում և  դրանց    |       |      |        |

|   |իրականացման համակարգում                   |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |5.4. Թափոնների գոյացման, մշակման ու       |  0,2  |      |        |

|   |օգտահանման օբյեկտների և  հեռացման վայրերի |       |      |        |

|   |գրանցամատյանների կազմում ու վարում և      |       |      |        |

|   |անձնագրավորման գործընթացի կազմակերպում    |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|6. |Բուսական և  կենդանական աշխարհի, բնության  |  0,8  |      |        |

|   |հատուկ պահպանվող տարածքների, որսի         |       |      |        |

|   |կենդանիների և  որսահանդակների             |       |      |        |

|   |պահպանության, կայուն օգտագործման և        |       |      |        |

|   |վերարտադրության, ինչպես նաև               |       |      |        |

|   |որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ   |       |      |        |

|   |կազմակերպվող միջոցառումների իրականացման   |       |      |        |

|   |աջակցություն                              |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |6.1. Բուսական և  կենդանական աշխարհի,      |  0,4  |      |        |

|   |բնության հատուկ պահպանվող տարածքների,     |       |      |        |

|   |բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի|       |      |        |

|   |կենդանիների ու որսահանդակների             |       |      |        |

|   |պահպանության, պաշտպանության, կայուն       |       |      |        |

|   |օգտագործման, ինչպես նաև  բուսական և       |       |      |        |

|   |կենդանական աշխարհի վերարտադրության        |       |      |        |

|   |ծրագրերի մշակմանը մասնակցություն և        |       |      |        |

|   |միջոցառումների իրականացմանը աջակցություն  |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |6.2. Որսորդական տնտեսություն վարելու      |  0,4  |      |        |

|   |իրավունքի տրամադրման համար կազմակերպվող   |       |      |        |

|   |մրցույթի մրցութային հանձնաժողովի          |       |      |        |

|   |աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև  |       |      |        |

|   |որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ   |       |      |        |

|   |կազմակերպվող միջոցառումների իրականացում և |       |      |        |

|   |վարման բնագավառներին առնչվող պետական      |       |      |        |

|   |ծրագրերի մշակմանը և  իր իրավասության      |       |      |        |

|   |սահմաններում դրանց իրականացում և          |       |      |        |

|   |աջակցություն                              |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|7. |Հողերի պահպանության և  ապօրինի            |  0,4  |      |        |

|   |հողօգտագործման կասեցման ապահովում         |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |7.1. Հողերի պահպանության ու ապօրինի       |  0,2  |      |        |

|   |հողօգտագործման կասեցման ապահովում և  հողի |       |      |        |

|   |բերրի շերտի օգտագործման նկատմամբ          |       |      |        |

|   |վերահսկողության իրականացում               |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |7.2. Ընդհանուր օգտագործման հողային        |  0,2  |      |        |

|   |տարածքներում (փողոցներ, հրապարակներ,      |       |      |        |

|   |զբոսայգիներ և  հանրության կողմից          |       |      |        |

|   |օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական  |       |      |        |

|   |օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ|       |      |        |

|   |մարզպետների ենթակա կառույցների կողմից     |       |      |        |

|   |հսկողության իրականացում և  հայտնաբերված   |       |      |        |

|   |իրավախախտումների մասին սահմանված ժամկետում|       |      |        |

|   |բնապահպանական պետական տեսչության          |       |      |        |

|   |համապատասխան տարածքային ստորաբաժանումներին|       |      |        |

|   |տեղեկացում, ինչպես նաև  իրավախախտումների  |       |      |        |

|   |կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու|       |      |        |

|   |գործընթացի ապահովում                      |       |      |        |

|___|__________________________________________|_______|______|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                  |  5,0  |      |        |

.______________________________________________________________________.

 

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատում է բնապահպանական յուրաքանչյուր չափորոշչի համար`

1) յուրաքանչյուր կիսամյակ` կիսամյակային հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը.

2) յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված գնահատականները 5-օրյա ժամկետում քննարկում է մարզպետների հետ և համապատասխանաբար, մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող գնահատականներին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքի պատճենը:

12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային և տարեկան գնահատականները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով, անհրաժեշտության դեպքում դրան կցելով հիմնավորումներ և բացատրություններ:

13. Մարզպետների կողմից հաշվետվություններն ու տարեկան աշխատանքային ծրագրերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
12.09.2009
N 27-Ն
Հրաման