Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ Զ ...

12.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   12.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.10 թիվ 1054-Ն հրաման)

i

121.0029.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    16 սեպտեմբերի 2009 թ. N 29-Ն          16 սեպտեմբերի 2009 թ. N 764-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 11-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` առևտրի, հանրային սննդի, սպասարկման և տնտեսական զարգացման աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 29-Ն

և ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 764-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|                      Չափորոշիչ                        |Առավե- |

|                                                       |լագույն|

|                                                       |գնահատ-|

|                                                       |ման    |

|                                                       |միավոր |

|_______________________________________________________|_______|

|1. ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ   |   2   |

|ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ   |       |

|_______________________________________________________|_______|

|1. Ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  |  0.5  |

|իրականացրած վերահսկողության արդյունքների մասին         |       |

|եռամսյակային հաշվետվությունների ընդունման ապահովում:   |       |

|_______________________________________________________|_______|

|2. Հաշվետվությունների վերլուծություն և  առաջարկների    |  0.5  |

|ներկայացում լիազոր մարմնին, առնվազն տարեկան կտրվածքով: |       |

|_______________________________________________________|_______|

|3. Ոլորտի ուսումնասիրության իրականացում, խնդիրների     |  0.5  |

|բացահայտում և  առաջարկների ներկայացում տարեկան         |       |

|կտրվածքով:                                             |       |

|_______________________________________________________|_______|

|4. Տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական    |  0.5  |

|գործառույթ իրականացնող մասնագետների վերապատրաստման     |       |

|դասընթացների կազմակերպման ապահովում:                   |       |

|_______________________________________________________|_______|

|2. ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ |  6.5  |

|ՄԱԿԱՐԴԱԿԸ                                              |       |

|_______________________________________________________|_______|

|1. Մասնավոր ներդրումների ներգրավման աշխատանքներ և  նոր |   2   |

|աշխատատեղերի ստեղծում:                                 |       |

|_______________________________________________________|_______|

|1) Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային   |  0.3  |

|հնարավորությունների բացահայտում:                       |       |

|_______________________________________________________|_______|

|2) Ներդրումային ծրագրերի մշակում և  ներկայացում,       |  0.3  |

|մասնավորապես գործարար համաժողովների կազմակերպում,      |       |

|ցուցահանդեսների կազմակերպում և  այլն:                  |       |

|_______________________________________________________|_______|

|3) Մարզի տնտեսվարող սուբյեկտներին միջազգային և         |  0.3  |

|տեղական ցուցահանդեսներին մասնակցության աջակցություն:   |       |

|_______________________________________________________|_______|

|4) Այլ երկրների մարզերի հետ տնտեսական                  |  0.3  |

|համագործակցության իրականացում:                         |       |

|_______________________________________________________|_______|

|5) Մարզի տնտեսվարող սուբյեկտների և  օտարերկրյա         |  0.4  |

|ներդրողների համատեղ ձեռնարկումների խրախուսում:         |       |

|_______________________________________________________|_______|

|6) Նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերի խրախուսում:        |  0.4  |

|_______________________________________________________|_______|

|2. Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտում:  |   2   |

|_______________________________________________________|_______|

|1) Առնվազն տարեկան կտրվածքով մարզի առկա ներուժի և      |   1   |

|տնտեսական վիճակի վերլուծության իրականացում և           |       |

|ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն:   |       |

|_______________________________________________________|_______|

|2) Առկա արդյունաբերական կազմակերպությունների,          |   1   |

|հանքահումքային, զբոսաշրջային (ռեկրեացիոն,              |       |

|պատմամշակութային և  այլն), մարդկային (գիտական,         |       |

|մասնագիտացում, աշխատուժ և  այլն) ռեսուրսների և         |       |

|ենթակառուցվածքների գույքագրում:                        |       |

|_______________________________________________________|_______|

|3. Մարզպետի կողմից բարդ ընթացակարգով լիցենզավորված     |  0.5  |

|տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող       |       |

|սուբյեկտներին աջակցության մակարդակը:                   |       |

|_______________________________________________________|_______|

|1) Բարդ ընթացակարգով լիցենզավորված գործունեության      |  0.5  |

|իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների         |       |

|ապահովում:                                             |       |

|_______________________________________________________|_______|

|4. Փոքր և  միջին ձեռնարկատիրության աջակցություն:       |   2   |

|_______________________________________________________|_______|

|1) Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող             |  0.6  |

|իրավաօրենսդրական ակտերի և  դրանցում տեղի ունեցող       |       |

|փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների         |       |

|շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային     |       |

|միջոցառումների իրականացում, ինչպես նաև                 |       |

|իրավաօրենսդրական նոր նախաձեռնությունների քննարկման     |       |

|նպատակով մարզի գործարարների և  վերջիններիս շահերը      |       |

|ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ      |       |

|հանդիպումների կազմակերպում:                            |       |

|_______________________________________________________|_______|

|2) Մարզում գործարարությանը աջակցության հարցերով        |  0.5  |

|զբաղվող կառույցների գործունեության խթանման և  համատեղ  |       |

|միջոցառումների իրականացում:                            |       |

|_______________________________________________________|_______|

|3) Մարզպետարանները պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն    |  0.9  |

|նաև  մարզերում փոքր և  միջին ձեռնարկատիրությանը        |       |

|պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանը      |       |

|նպաստելու ուղղությամբ, այդ թվում`                      |       |

|_______________________________________________________|_______|

|ա. Այս բաղադրիչի շրջանակներում մարզպետի կողմից պետք է  |  0.3  |

|կազմակերպչական բնույթի աշխատանքներ իրականացվեն ՓՄՁ     |       |

|պետական աջակցության տարեկան ծրագրերի հասանելիությունը  |       |

|տվյալ մարզի բոլոր համայնքների համար ապահովելու         |       |

|նպատակով: Պետք է գործընթացում ակտիվորեն ներգրավվեն     |       |

|մարզի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները:        |       |

|Հիմնական սկզբունքն այն է, որ մարզի համայնքապետարանների |       |

|կողմից մասամբ իրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի          |       |

|ներկայացուցչությունների գործառույթները, որոնք          |       |

|հիմնականում կայանում են տվյալ համայնքում Հայաստանի ՓՄՁ |       |

|ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտների       |       |

|շրջանում տեղեկատվության տարածման, վերջիններիս կողմից   |       |

|լրացված աջակցության ծրագրերից օգտվելու հայտերի         |       |

|հավաքագրման, ինչպես նաև  առանձին միջոցառումների        |       |

|իրականացման մեջ:                                       |       |

|_______________________________________________________|_______|

|բ. Աջակցի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում |  0.3  |

|դասընթացների կազմակերպման աշխատանքներին, որոնց         |       |

|կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից   |       |

|ներկայացված թեկնածուները: Դասընթացների ժամանակ         |       |

|մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի         |       |

|գործունեության սկզբունքները, աջակցության ծրագրերի      |       |

|իրականացման ընթացակարգերը, հայտերի լրացման կարգը,      |       |

|փաստաթղթավորման նկատմամբ առաջ քաշվող պահանջները և      |       |

|կազմակերպչական բնույթի այլ հարցեր:                     |       |

|_______________________________________________________|_______|

|գ. Իրականացնի վերոնշյալ գործընթացի կազմակերպչական      |  0.3  |

|աշխատանքների նկատմամբ վերահսկողություն:                |       |

._______________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
16.09.2009
N 29-Ն
Հրաման