Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱ ...

11.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   11.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.10 թիվ 801-Ն հրաման)

i

121.0031.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    17 սեպտեմբերի 2009 թ. N 31-Ն          12 սեպտեմբերի 2009 թ. N 490-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 4-րդ կետի` տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 31-Ն

և ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 490-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույնով սահմանվում են տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից գնահատման մեթոդաբանությունը:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում բնութագրվում է աղյուսակ 1-ում բերված ենթաչափորոշիչներով և գնահատման միավորներով, իսկ կատարման որակը և ժամկետները` համաձայն աղյուսակ 2-ում բերված կատարված աշխատանքների գնահատման սանդղակի:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից կատարված աշխատանքը գնահատվում է ըստ յուրաքանչյուր ենթաչափորոշիչների հետևյալ կերպ.

 

Ա x Բ

Գենթչ = _____

100

 

որտեղ`

Գենթչ - կատարված աշխատանքի գնահատականն է ըստ կոնկրետ ենթաչափորոշիչի.

Ա - աղյուսակ 1-ում նշված ենթաչափորոշիչների գնահատականն է.

Բ - աղյուսակ 2-ում նշված սանդղակին համապատասխան աշխատանքի գնահատականն է:

4. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքի ընդհանուր գնահատականը որոշվում է բոլոր ենթաչափորոշիչներով հաշվարկված գնահատականների հանրագումարով:

 

Աղյուսակ 1

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ենթաչափորոշիչների

գնահատման միավորների

 

._________________________________________________________________.

|N |                 Ենթաչափորոշիչներ                   |Գնահատման|

|  |                                                    |միավորը  |

|__|____________________________________________________|_________|

|1.| Աջակցություն ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության   |   0,5   |

|  |ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության  |         |

|  |ավտոմոբիլային ճանապարհների շինարարության,պահպանման  |         |

|  |ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը           |         |

|__|____________________________________________________|_________|

|2.| ՀՀ միջպետական և  ՀՀ տրանսպորտի և  կապի             |   0,5   |

|  |նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ           |         |

|  |հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների|         |

|  |օտարման շերտում և  (կամ) պաշտպանական գոտում         |         |

|  |գովազդների, հաղորդակցուղիների սպասարկման օբյեկտների |         |

|  |և  այլ կառույցների տեղադրման համաձայնեցումը ՀՀ      |         |

|  |տրանսպորտի և  կապի նախարարության հետ                |         |

|__|____________________________________________________|_________|

|3.| Մարզպետի նախաձեռնությամբ ոչ պետական միջոցներով     |   0,5   |

|  |հաշվետու ժամանակահատվածում ճանապարհաշինարարական     |         |

|  |աշխատանքների իրականացում                            |         |

|__|____________________________________________________|_________|

|4.| ՀՀ միջպետական և  ՀՀ տրանսպորտի և  կապի             |   0,5   |

|  |նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ           |         |

|  |հանրապետական նշանակության ավտոմոբիլային             |         |

|  |ճանապարհներով ծանրաքաշ և  մեծ եզրաչափերով           |         |

|  |տրանսպորտային միջոցներով երթևեկության  համաձայնեցում|         |

|  |ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության հետ             |         |

|__|____________________________________________________|_________|

|5.| Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային)       |   0,5   |

|  |կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպման    |         |

|  |մրցութային հանձնաժողովների կազմում ՀՀ տրանսպորտի և  |         |

|  |կապի նախարարության ներկայացուցիչների ապահովում      |         |

|__|____________________________________________________|_________|

|6.| Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային)       |   0,5   |

|  |կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի            |         |

|  |կազմակերպման համաձայնեցում ՀՀ տրանսպորտի և  կապի    |         |

|  |նախարարության հետ                                   |         |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Կատարված աշխատանքների գնահատման սանդղակ

 

.__________________________________________________________________.

|Կատարման որակը (ծավալը)|Կատարված  |Կատարված  |Կատարված  |Կատարված |

|_______________________|է ամբողջ  |է ոչ էական|է էական   |չէ       |

|Կատարման ժամկետ        | ծավալով  |բացթողում-|բացթողում-|         |

|                       |          |ներով     |ներով     |         |

|_______________________|__________|__________|__________|_________|

|Սահմանված ժամկետում    |   100    |    90    |    70    |    0    |

|_______________________|__________|__________|__________|_________|

|Սահմանված ժամկետի ոչ   |    90    |    80    |    70    |    0    |

|էական բացթողումներով   |          |          |          |         |

|_______________________|__________|__________|__________|_________|

|Սահմանված ժամկետի էական|    80    |    70    |     0    |    0    |

|բացթողումներով         |          |          |          |         |

.__________________________________________________________________.

 

__

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
17.09.2009
N 31-Ն
Հրաման