Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ...

28.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   28.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 20.12.11 թիվ 07-Ն հրաման)

i

121.0036.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109406

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 նոյեմբերի 2009 թվականի N 36-Ն

 

i

ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 13-րդ կետի 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7, 13.9, 13.10, 13.13, 13.14 ենթակետերը և գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 1.1, 1.2, 1.3, 3-րդ կետի 3.2, 4-րդ կետի 4.2 ենթակետերը, 7-րդ և 9-րդ կետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար պատասխանատու ստորաբաժանումները` համաձայն հավելված 2-ի:

3. Այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարը:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 36-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչությունը ենթաչափորոշիչների հիման վրա գնահատում է մարզպետների կողմից այլ բնագավառներում կատարված աշխատանքները` համաձայն հավելված 2-ի 2-րդ կետի.

1) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում.

2) մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացում կամ կասեցում օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին` իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրում:

2. Ենթաչափորոշիչների գնահատման առավելագույն միավորը 0.285-ն է, նվազագույնը` 0-ն:

3. Ենթաչափորոշիչների լիարժեքությունը որոշվում է առանձին աշխատանքների կատարմամբ, որոնք էլ գնահատվում են` կատարված է 0.285 միավոր, կատարված է ոչ էական թերություններով 0.1425 միավոր և կատարված չէ կամ կատարված է էական թերություններով 0 միավոր:

4. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովման և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացման լիարժեքություն ենթաչափորոշիչը գնահատվում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` ելնելով հետևյալ բաղադրիչներից` ներկայացված հարցի.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններին համապատասխանության.

2) հարցի լուծման մեխանիզմների հստակ նկարագրության:

ա. Եթե ներկայացված հարցը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ունի հարցի լուծման մեխանիզմների հստակ նկարագրություն, ապա այն գնահատվում է որպես կատարված` 0.285 միավոր.

բ. եթե հարցը ներկայացված է վերոնշյալ սկզբունքներից որևէ մեկի բացակայությամբ, ապա այն գնահատվում է որպես ոչ էական թերություններով կատարված` 0.1425 միավոր.

գ. եթե հարցը ներկայացված է վերոնշյալ մոտեցումների բացակայությամբ, ապա այն գնահատվում է որպես չկատարված` 0 միավոր.

դ. հարց չներկայացնելու դեպքում 1.1 ենթակետի ենթաչափորոշիչը չի գնահատվում:

5. Մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացում կամ կասեցում օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեքություն ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ բաղադրիչներով` ելնելով ներկայացված հարցի.

1) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը մարզպետը մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված (աշխատանքից ազատում, ընդունում, ֆինանսական, գույքային խնդիրներին վերաբերող) իրավական ակտերը և դրանց նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.

2) նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ակտերում հայտնաբերված և մարզպետի կողմից կատարված հսկողության արդյունքներում չարտացոլված թերությունների դեպքում մարզպետի աշխատանքը գնահատվում է որպես չկատարված` 0 միավոր.

3) նախարարության և մարզպետի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների համապատասխանության դեպքում մարզպետի աշխատանքը գնահատվում է կատարված` 0.285 միավոր.

4) նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ակտերում հայտնաբերված այն խախտումները, որոնք վերաբերում են օրենսդրական տեխնիկայի կանոններին և մարզպետի կողմից կատարված հսկողության արդյունքներում թերի են արտացոլված, ապա մարզպետի աշխատանքը գնահատվում է որպես ոչ էական թերություններով կատարված աշխատանք` 0.1425 միավոր.

5) մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից տվյալ կիսամյակում իրավական ակտեր չընդունելու հիմքով մարզպետի կողմից այս աշխատանքը չկատարելու դեպքում այս չափորոշիչի համար մարզպետը ստանում է սահմանված առավելագույն միավորը:

6. Համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին` իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրման լիարժեքություն ենթաչափորոշիչը գնահատվում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` ելնելով հետևյալ սկզբունքից.

1) մարզպետի կողմից համապատասխան հանրապետական գործադիր մարմին տեղեկատվությունը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում աշխատանքը գնահատվում է որպես կատարված` 0.285 միավոր.

2) մարզպետի կողմից համապատասխան հանրապետական գործադիր մարմին տեղեկատվությունը սահմանված կարգի ոչ էական բացթողումներով ներկայացնելու դեպքում աշխատանքը գնահատվում է որպես ոչ էական թերություններով կատարված` 0.1425 միավոր.

3) մարզպետի կողմից համապատասխան հանրապետական գործադիր մարմին տեղեկատվությունը սահմանված կարգի էական խախտումով ներկայացնելու կամ առհասարակ չներկայացնելու դեպքում աշխատանքը գնահատվում է որպես չկատարված` 0 միավոր:

7. Այլ բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքությունն իր մեջ ներառում է 14 ենթաչափորոշիչ` ըստ առանձին բնագավառների: Չափորոշիչի գնահատման առավելագույն միավորը 4-ն է:

Չափորոշիչի գնահատված միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԳՄ13 = ԵՀ/ԵԹ. որտեղ.

ԳՄ13 - չափորոշչի գնահատված միավորն է,

ԵՀ - գնահատված ենթաչափորոշիչների գնահատված միավորների հանրագումարն է,

ԵԹ - գնահատված ենթաչափորոշիչների թիվն է:

ԵՀ = ԵՄ1 + ԵՄ2 + ԵՄ3 + ....+ ԵՄո, որտեղ

ԵՄո-ն` գնահատված կոնկրետ ենթաչափորոշիչի գնահատված միավորն է:

Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ իր հերթին գնահատվում է առավելագույնը 4 միավորով` ըստ առանձին բաղադրիչների, որոնցից յուրաքանչյուրի առավելագույն միավորը նույնպես 4-ն է: Յուրաքանչյուր բաղադրիչի համար նախատեսված գնահատականները բաշխվում են հետևյալ կերպ` եթե աշխատանքը կատարված է` 4 միավոր, եթե աշխատանքը կատարված է ոչ էական թերություններով` 2 միավոր, իսկ եթե աշխատանքը չի կատարվել` 0 միավոր` համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

______________________________

(Ենթաչափորոշիչի անվանումը)

 

.________________________________________________________.

|Հ/հ|Բաղադրիչը|Կատարված է|Կատարված է|Կատարված  |Գնահատված|

|   |         |          |ոչ էական  |չէ կամ    |միավորը  |

|   |         |          |բացթողում-|կատարված է|         |

|   |         |          |ներով     |էական     |         |

|   |         |          |          |բացթողում-|         |

|   |         |          |          |ներով     |         |

|   |         |(4 միավոր)|(2 միավոր)|(0 միավոր)|         |

|___|_________|__________|__________|__________|_________|

| 1.|         |          |          |          |         |

|___|_________|__________|__________|__________|_________|

| 2.|         |          |          |          |         |

.________________________________________________________.

 

Յուրաքանչյուր կոնկրետ ենթաչափորոշիչ գնահատվում է հետևյալ բանաձևով.

ԵՄո = ԲՀ/ԲԹ, որտեղ

ԲՀ - կոնկրետ ենթաչափորոշիչի գնահատված բաղադրիչների գնահատված միավորների հանրագումարն է,

ԲԹ - կոնկրետ ենթաչափորոշիչի գնահատված բաղադրիչների թիվն է:

Ստորև ներկայացվում է յուրաքանչյուր ենթաչափորոշիչի գնահատման առանձին մեթոդաբանությունը:

8. Հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և սահմանված ժամկետում այդ մարմիններին ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվության ներկայացում ենթաչափորոշիչի միավորների գնահատումն իրականացվում է հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա` համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

Հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված մարզպետարանի

աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների

աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և սահմանված

ժամկետում այդ մարմիններին ձեռնարկված միջոցների մասին

տեղեկատվության ներկայացում

 

.____________________________________________________________.

|Հ/հ|ՀԳՄ անվանումը|Կատարված է|Կատարված է|Կատարված  |Գնահատված|

|   |             |          |ոչ էական  |չէ կամ    |միավորը  |

|   |             |          |բացթողում-|կատարված է|         |

|   |             |          |ներով     |էական     |         |

|   |             |          |          |բացթողում-|         |

|   |             |          |          |ներով     |         |

|   |             |(4 միավոր)|(2 միավոր)|(0 միավոր)|         |

|___|_____________|__________|__________|__________|_________|

| 1.|             |          |          |          |         |

|___|_____________|__________|__________|__________|_________|

| 2.|             |          |          |          |         |

|___|_____________|__________|__________|__________|_________|

| 3.|             |          |          |          |         |

|___|_____________|__________|__________|__________|_________|

| 4.|             |          |          |          |         |

|___|_____________|__________|__________|__________|_________|

| 5.|             |          |          |          |         |

.____________________________________________________________.

 

9. Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն հանրապետական գործադիր որևէ մարմին կոնկրետ մարզպետին ենթաչափորոշիչին համապատասխան առաջարկություններ հաշվետու տարում չի ներկայացրել, ապա սույն ենթաչափորոշիչը չի գնահատվում:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառումը մարզպետարանում ենթաչափորոշիչի միավորների գնահատումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սույն ենթաչափորոշիչի աղյուսակում նշված բաղադրիչների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության հիման վրա` համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին

օրենսդրության կիրառումը մարզպետարանում

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Բաղադրիչի անվանումը |Կատարված է|Կատարված է  |Կատարված չէ|Գնահատ-|

|   |                    |          |ոչ էական    |կամ        |ված    |

|   |                    |          |բացթողում-  |կատարված է |միավորը|

|   |                    |          |ներով       |էական      |       |

|   |                    |          |            |բացթողում- |       |

|   |                    |          |            |ներով      |       |

|   |                    |(1 միավոր)|(0,5 միավոր)|(0 միավոր) |       |

|___|____________________|__________|____________|___________|_______|

|1. |Քաղ. ծառայողի       |          |            |           |       |

|   |պահանջով անցկացված  |          |            |           |       |

|   |ծառայողական         |          |            |           |       |

|   |քննություն          |          |            |           |       |

|___|____________________|__________|____________|___________|_______|

|2. |Մարզպետարանի դիմումի|          |            |           |       |

|   |հիման վրա անցկացված |          |            |           |       |

|   |ծառայողական         |          |            |           |       |

|   |քննություն          |          |            |           |       |

|___|____________________|__________|____________|___________|_______|

|3. |Մարզպետարանի        |          |            |           |       |

|   |աշխատակազմի         |          |            |           |       |

|   |կառուցվածքային      |          |            |           |       |

|   |փոփոխություններով   |          |            |           |       |

|   |պայմանավորված քաղ.  |          |            |           |       |

|   |ծառայության մասին ՀՀ|          |            |           |       |

|   |օրենսդրության       |          |            |           |       |

|   |պահանջների կատարում,|          |            |           |       |

|   |այդ թվում`          |          |            |           |       |

|   |արտամրցութային      |          |            |           |       |

|   |կարգով նշանակումները|          |            |           |       |

|   |քաղ. ծառայության    |          |            |           |       |

|   |պաշտոններում        |          |            |           |       |

|___|____________________|__________|____________|___________|_______|

|4. |Քաղ. ծառայության    |          |            |           |       |

|   |մասին ՀՀ            |          |            |           |       |

|   |օրենսդրության սույն |          |            |           |       |

|   |աղյուսակի 3-րդ      |          |            |           |       |

|   |կետում չնշված այլ   |          |            |           |       |

|   |պահանջների կատարում |          |            |           |       |

.____________________________________________________________________.

 

11. Մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում ենթաչափորոշիչի միավորների գնահատումն իրականացվում է` համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

._________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի անվանումը      |          Գնահատականը              |

|   |                         |___________________________________|

|   |                         | կատարվել է|կատարվել է |կատարվել է |

|   |                         |           |ոչ էական   |էական      |

|   |                         |           |թերություն-|թերություն-|

|   |                         |           |ներով      |ներով      |

|___|_________________________|___________|___________|___________|

|1. |Մարզպետարանում և         |    2.0    |    1.5    |    0.5    |

|   |տարածաշրջաններում        |           |           |           |

|   |ընդունելությունների      |           |           |           |

|   |կազմակերպումը            |           |           |           |

|   |քաղաքացիների             |           |           |           |

|   |ընդունելությունների      |           |           |           |

|   |կարգին համապատասխան      |           |           |           |

|___|_________________________|___________|___________|___________|

|2. |Ընդունելությունների      |    2.0    |    1.5    |    0.5    |

|   |օրերի, ժամերի և  վայրերի |           |           |           |

|   |մասին մարզի քաղաքացիներին|           |           |           |

|   |իրազեկման ապահովումը     |           |           |           |

._________________________________________________________________.

 

4. Քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տեղեկությունների տեղադրում առնվազն մարզի ինտերնետային էջում և ընդունելությունների կազմակերպման վայրերում` ցուցատախտակների վրա:

Բաղադրիչների գնահատումն իրականացվում է ելնելով հետևյալ մոտեցումներից.

Աղյուսակի 1-ին կետ.

Եթե անցկացված ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայողի պահանջը բավարարվել է, ապա բաղադրիչը գնահատվում է 0 միավոր:

Եթե ծառայողական քննության արդյունքում կիրառված կարգապահական տույժը փոխարինվել է այլ տեսակի կարգապահական տույժով, կամ արձանագրվել են օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի որոշակի խախտումներ, ապա բաղադրիչը գնահատվում է 2 միավոր:

Եթե անցկացված ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայողի պահանջը մերժվել է, ապա բաղադրիչը գնահատվում է 4 միավոր:

Եթե հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի պահանջով ծառայողական քննություն չի անցկացվել, ապա նշված բաղադրիչը չի գնահատվում:

Աղյուսակի 2-րդ կետ.

Եթե անցկացված ծառայողական քննության արդյունքում մարզպետարանի դիմումը մերժվել է, ապա բաղադրիչը գնահատվում է 0 միավոր:

Եթե ծառայողական քննության արդյունքում առաջարկված կարգապահական տույժը փոխարինվել է այլ տեսակի կարգապահական տույժով, կամ արձանագրվել են օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի որոշակի խախտումներ, ապա բաղադրիչը գնահատվում է 2 միավոր:

Եթե անցկացված ծառայողական քննության արդյունքում մարզպետարանի դիմումը բավարարվել է, ապա բաղադրիչը գնահատվում է 4 միավոր:

Եթե հաշվետու ժամանակահատվածում ծառայողական քննություն անցկացնելու մասին մարզպետարանը քաղաքացիական ծառայության խորհուրդ դիմում չի ներկայացրել, հետևաբար, ծառայողական քննություն չի անցկացվել, ապա նշված բաղադրիչը չի գնահատվում:

Աղյուսակի 3-րդ և 4-րդ կետեր.

Աղյուսակի 3-րդ և 4-րդ կետերի գնահատումն իրականացվում է ելնելով այդ կետերում նշված աշխատանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից տրված գնահատականներից:

 

13.13 Լիազորված պետական մարմնին ներկայացված տեղեկատվության

հավաստիություն

 

1. Սահմանվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության այն ստորաբաժանումները, որոնք ՀՀ մարզպետարաններից ստանում են տեղեկատվություններ:

2. Ստորաբաժանումների կողմից սահմանվում են ՀՀ մարզպետարաններից ստացվող տեղեկատվությունները ըստ տեսակների և հաճախականության:

 

Տարածքային կառավարման և զարգացման վարչություն

 

.______________________________________________________________.

|Տեղեկատվության անվանումը       |Հաճախակա-  |Հավաստիու-|Գնահա- |

|                               |նությունը  |թյունը    |տականը |

|_______________________________|___________|__________|_______|

|ՀՀ մարզպետների կողմից ընդունված|ամսական    |          |       |

|որոշումներ                     |           |          |       |

|_______________________________|___________|__________|_______|

|ՀՀ մարզպետների կողմից          |ըստ        |          |       |

|համայնքներում իրականացված      |իրականացված|          |       |

|վարչական և  ֆինանսական         |հսկողության|          |       |

|հսկողության արդյունքների       |           |          |       |

|վերաբերյալ                     |           |          |       |

|տեղեկանք                       |           |          |       |

|_______________________________|___________|__________|_______|

|ՀՀ մարզերում տեղի ունեցած      |ըստ        |          |       |

|արտակարգ իրավիճակների մասին    |կատարված   |          |       |

|տեղեկատվության                 |իրավիճակի  |          |       |

.______________________________________________________________.

 

Տեղական ինքնակառավարման վարչություն

 

._______________________________________________________.

|Տեղեկատվության անվանումը   |Հաճախակա-|Հավաստիու-|Գնահա-|

|                           |նությունը|թյունը    |տականը|

|___________________________|_________|__________|______|

|ՀՀ համայնքային բյուջեների  | ամսական |          |      |

|կատարողականների վերաբերյալ |         |          |      |

|հաշվետվություն             |         |          |      |

._______________________________________________________.

 

Համայնքային ծառայության հարցերի վարչություն

 

._____________________________________________________________.

|Տեղեկատվության անվանումը        |Հաճախակա- |Հավաստիու-|Գնահա-|

|                                |նությունը |թյունը    |տականը|

|________________________________|__________|__________|______|

|Համայնքային ծառայության թափուր  |ըստ անհրա-|          |      |

|պաշտոն զբաղեցնելու համար        |ժեշտության|          |      |

|հայտարարված մրցույթների         |          |          |      |

|ժամանակացույց                   |          |          |      |

|________________________________|__________|__________|______|

|Համայնքային ծառայողների         |ըստ անհրա-|          |      |

|ատեստավորումների անցկացման      |ժեշտության|          |      |

|ժամանակացույց                   |          |          |      |

|________________________________|__________|__________|______|

|Անցկացված մրցույթների և         |ըստ ներկա-|          |      |

|ատեստավորումների արդյունքների   |յացված    |          |      |

|վերաբերյալ տեղեկատվություն      |          |          |      |

._____________________________________________________________.

 

Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ

 

1. Համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրման

գնահատման ուղեցույց

 

1.1 Գույքահարկի հավաքագրում

Գույքահարկի հավաքագրումը գնահատելիս օգտվել աղյուսակ 1.1- ից`

0-30% գույքահարկի հավաքագրման դեպքում` գնահատել 0 միավոր,

30-60%-ի դեպքում` գնահատել 1 միավոր,

60-80%-ի դեպքում` գնահատել 1.5 միավոր,

իսկ 80%-ից բարձր` գնահատել 2.5 միավոր:

 

աղյուսակ 1.1

 

._________________________________________________.

|Անվանումը|  0-30% | 30-60% |  60-80%  |  80%-ից  |

|         |        |        |          |  բարձր   |

|_________|________|________|__________|__________|

|    1    |   2    |    3   |     4    |    5     |

|_________|________|________|__________|__________|

|         |0 միավոր|1 միավոր|1.5 միավոր|2.5 միավոր|

._________________________________________________.

 

1.2 Հողի հարկի հավաքագրում

Հողի հարկի հավաքագրումը գնահատելիս օգտվել աղյուսակ 1.2-ից`

0-30% հողի հարկի հավաքագրման դեպքում` գնահատել 0 միավոր,

30-50%-ի դեպքում` գնահատել 1 միավոր,

50-70%-ի դեպքում` գնահատել 1.5 միավոր,

իսկ 70%-ից բարձր` գնահատել 2.5 միավոր*:

 

աղյուսակ 1.2

 

._________________________________________________.

|Անվանումը|  0-30% | 30-50% |  50-70%  |  70%-ից  |

|         |        |        |          |  բարձր   |

|_________|________|________|__________|__________|

|    1    |    2   |    3   |    4     |     5    |

|_________|________|________|__________|__________|

|         |0 միավոր|1 միավոր|1.5 միավոր|2.5 միավոր|

._________________________________________________.

 

* Ըստ ուղեցույցի` գույքահարկի և հողի հարկի հավաքագրման գնահատման ընթացքում հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եթե տվյալ ժամանակահատվածում գույքահարկի և հողի հարկի հավաքագրման ցուցանիշը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, ապա հանվում է 1 միավոր համապատասխան սյունակից:

1.3 Գույքահարկի և հողի հարկի գծով ապառքների հավաքագրում

Գույքահարկի և հողի հարկի ապառքների հավաքագրումը գնահատելիս օգտվել աղյուսակ 1.3-ից`

0-10% հավաքագրման դեպքում` գնահատել 0 միավոր,

10-30% -ից բարձր հավաքագրման դեպքում` գնահատել 0.5 միավոր,

30%-ից բարձր հավաքագրման դեպքում` գնահատել 1 միավոր:

 

աղյուսակ 1.3

 

.______________________________________.

|Անվանումը|  0-10% |  10-30%  | 30%-ից |

|         |        |          | բարձր  |

|_________|________|__________|________|

|    1    |    2   |     3    |   4    |

|_________|________|__________|________|

|         |0 միավոր|0.5 միավոր|1 միավոր|

.______________________________________.

 

1-ին կետի 1.4. ենթակետի

Գնահատման կարգը

Համայնքների կողմից հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրման արդյունավետությունը գնահատվում է համայնքների կողմից հողերի օտարման բնագավառի (գնահատման առավելագույն գնահատական` 1 միավոր) և համայնքների կողմից հողերի վարձակալությամբ տրամադրման բնագավառի (գնահատման առավելագույն գնահատական` 1 միավոր) համար նախատեսված գումարների հանրագումարի արդյունքում:

1. Համայնքների կողմից հողերի օտարման բնագավառ (գնահատման առավելագույն գնահատական` 1 միավոր): Գնահատումն իրականացվում է ըստ տարածաշրջանների Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն կադաստրային արժեքի նկատմամբ`

ա) Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը տվյալ հողերի կադաստրային արժեքի մինչև 193.0%-ը կազմելու դեպքում մարզպետի տվյալ տարվա գործունեությունը գնահատվում է 0.5 միավոր:

բ) Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը տվյալ հողերի կադաստրային արժեքի 193.0%-ից բարձր կազմելու դեպքում մարզպետի տվյալ տարվա գործունեությունը գնահատվում է 1 միավոր:

2. Համայնքների կողմից հողերի վարձակալությամբ տրամադրման բնագավառ (գնահատման առավելագույն գնահատական` 1 միավոր, նվազագույնը` 0 միավոր)

ա) Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությամբ տրամադրման վարձավճարը մեկ միավորի հաշվով տվյալ հողակտորի հողի հարկի դրույքաչափի մինչև 130%-ը կազմելու դեպքում մարզպետի տվյալ տարվա գործունեությունը գնահատվում է 0.5 միավոր:

բ) Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությամբ տրամադրման վարձավճարը մեկ միավորի հաշվով հողի տվյալ հողակտորի հարկի դրույքաչափը 130%-ից բարձր կազմելու դեպքում մարզպետի տվյալ տարվա գործունեությունը գնահատվում է 1 միավոր:

3-րդ կետի 3.2. ենթակետի

Գնահատման կարգը

1. ՀՀ գյուղացիական տնտեսություններին տրամադրված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման գործառույթի գնահատման առավելագույն գնահատական` 2 միավոր է:

2. ՀՀ գյուղացիական տնտեսություններին տրամադրված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման գործառույթի գնահատման նվազագույն գնահատական` 0 միավոր է:

3. Եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում տրամադրված ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-ների կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է մինչև 60%, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 0 միավոր:

4. Եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում տրամադրված ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-ների կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 60-ից 70%, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 0.5 միավոր:

5. Եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում տրամադրված ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-ների կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 70-ից 85%, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 1 միավոր:

6. Եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում տրամադրված ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-ների կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 85-ից 100%, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 1.5 միավոր:

7. Եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում տրամադրված ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-ների կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 100% և ավելի, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 2 միավոր:

8. Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում նախորդ տարվա նկատմամբ ոռոգման ջրի վարձավճարի հավաքագրման 20% և ավելի աճ արձանագրվելու դեպքում տվյալ մարզպետին լրացուցիչ տրամադրվում է 1 միավոր:

9. Հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզում նախորդ տարվա նկատմամբ ոռոգման ջրի վարձավճարի հավաքագրման 20% և ավելի նվազում արձանագրվելու դեպքում տվյալ մարզպետի գնահատականից հանվում է 1 միավոր:

10. ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի և ՀՀ Կոտայքի մարզերի ոռոգման ջրի գերնորմատիվային պահանջարկ ունեցող համայնքներում գերնորմատիվային գործակցի արդյունքում ձևավորված հասույթի 80%-ից բարձր հավաքագրման մակարդակ ապահովելու դեպքում տվյալ մարզպետին լրացուցիչ տրամադրվում է 0.5 միավոր

4 կետի 4.2. ենթակետ

Գնահատման կարգը

1. Եթե հաշվետու ժամանակահատվածում մարզպետի գործունեության արդյունքում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվում է մինչև 10.0 մլն դրամի կապիտալ ներդրումներ խմելու կամ ոռոգման ջրի ոլորտում, որի արդյունքներից օգտվում են առնվազն 50 մարդ, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 0.5 միավոր:

2. Եթե հաշվետու ժամանակահատվածում մարզպետի գործունեության արդյունքում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվում է 10.0 մլն դրամից ավելի կապիտալ ներդրումներ խմելու կամ ոռոգման ջրի ոլորտում, որի արդյունքներից օգտվում են 50-ից ավելի մարդ, ապա տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 1 միավոր:

Գործառույթի նպատակը

Մարզային ենթակայության կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված ժամկետներից ուշ վճարման բացառում:

Գնահատման կարգը

1. ՀՀ մարզպետների գործունեության կամ անգործության արդյունքում մարզային ենթակայության կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանված ժամկետների ուշացման դեպքում հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզպետի գործունեությունը գնահատվում է 0 միավոր:

2. Մարզային ենթակայության կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված ժամկետներին վճարման դեպքում կամ ՀՀ մարզպետների գործունեությունից կամ անգործությունից անկախ հանգամանքներով պայմանավորված մարզային ենթակայության կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանված ժամկետների ուշացման դեպքում հաշվետու ժամանակահատվածում համապատասխան մարզպետի գործունեությունը գնահատվում է 1 միավոր:

7-րդ կետ

1. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերի լուսաբանում - 0,5 միավոր:

2. Մարզխորհրդի նիստերի լուսաբանում` համաձայն նախարարությունում մշակված մեթոդաբանության (կցվում է) - 0,5 միավոր:

3. ՀՀ մարզպետի և համայնքապետերի գործունեության հրապարակայնության ապահովում` տարեկան և ընթացիկ հաշվետվություններ - 0,5 միավոր:

4. Մարզպետարանների կայքերում մարզպետի, համայնքների ղեկավարների և ավագանու որոշումների տեղադրում - 0,5 միավոր:

5. Համայնքներում տեղեկատվական ցուցատախտակների առկայություն, դրանց միջոցով համայնքի ղեկավարի և ավագանիների որոշումների իրազեկումը - 0,5 միավոր:

6. Մարզպետարանների աշխատակազմերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների հագեցվածությունը կադրերով և հանրային իրազեկման համար անհրաժեշտ միջոցներով - 0,5 միավոր:

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 36-Ն հրամանի

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. 13.1, 13.2, 13.6 ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից,

2. 13.3, 13.7, 13.9 ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության կողմից,

3. 13.5, 13.10, 13.14 ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի համայնքային հարցերի վարչության կողմից,

4. 13.13 ենթակետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից,

5. 1.1, 1.2, 1.3, 1.4 ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության կողմից,

6. 3.2, 4.2 ենթակետերով և 9-րդ կետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական ծրագրավորման և վերլուծության բաժնի կողմից,

7. 7-րդ կետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
23.11.2009
N 36-Ն
Հրաման