Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻ ...

11.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   11.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.10 թիվ 1532-Ն հրաման)

i

121.0037.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    23 նոյեմբերի 2009 թ. N 37-Ն           19 հոկտեմբերի 2009 թ. N 1159-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 13.12-րդ կետի` ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 37-Ն

և ՀՀ պաշտպանության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 1159-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման գնահատման չափորոշիչները.

0,25 միավոր - մարզպետարանում ստեղծված է զորահավաքային մարմին, մշակված են զորահավաքային պլանները, մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային պլանների կատարումն ապահովելու նպատակով միջոցառումներն անցկացվում են պլաններով նախատեսված պարբերականությամբ և նպատակաուղղված, զորահավաքային միջոցառումների ժամանակ ռեսուրսների ծանուցումը և զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել է զորահավաքային պլանների համաձայն:

2. Օդային վտանգի մասին մարզի բնակչության ազդարարման համակարգի պատրաստականության աստիճանը.

0,25 միավոր - տեղադրված և աշխատանքային վիճակում է ազդարարման համակարգի 90% և ավելին,

0,15 միավոր - տեղադրված և աշխատանքային վիճակում է ազդարարման համակարգի 70-90%-ը,

0,05 միավոր - տեղադրված և աշխատանքային վիճակում է ազդարարման համակարգի մինչև 70%-ը:

3. Ապաստարանների վիճակը և մարզի բնակչության պաշտպանվածության աստիճանը.

0,25 միավոր - կառուցված է անհրաժեշտ ապաստարանների 90% և ավելին,

0,15 միավոր - կառուցված է անհրաժեշտ ապաստարանների 70-90%-ը,

0,10 միավոր - կառուցված է անհրաժեշտ ապաստարանների 50-70%-ը,

0,5 միավոր - կառուցված է անհրաժեշտ ապաստարանների մինչև 50-ը:

4. Անհատական պաշտպանության միջոցներով մարզի բնակչության ապահովվածության աստիճանը.

0,25 միավոր - ապահովված է 90% և ավելին,

0,15 միավոր - ապահովված է 50-90%-ը,

0,05 միավոր - ապահովված է մինչև 50-ը:

5. Մարզի տարածքում նախազորակոչիկների կցագրման ցուցանիշները.

0,25 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 90% և ավելին,

0,15 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 85-90%-ը,

0,10 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 75-85%-ը,

0,05 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների մինչև 75%-ը:

6. Մարզի տարածքից ռազմաուսումնական հաստատությունների համար առաջադրված դիմորդ-թեկնածուների քանակից ընդունվել են.

0,25 միավոր - 30% և ավելին,

0,15 միավոր - 25-30%-ը,

0,10 միավոր - 20-25%-ը,

0,05 միավոր - մինչև 20-ը:

7. Մարզի տարածքում հանրակրթական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կազմակերպման վիճակը (բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմագիտության դասասենյակների կահավորվածությունը և ուսումնական զենքով ապահովվածությունը կազմում է).

0,25 միավոր -90-100%-ը,

0,15 միավոր -80-90%-ը,

0,10 միավոր -70-80%-ը,

0,05 միավոր - մինչև 70%-ը:

8. Յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում զորակոչից խուսափել է զորակոչի ենթակա քաղաքացիների.

0,25 միավոր - մինչև 1%-ը,

0,15 միավոր - 1-2%-ը,

0,10 միավոր - 2-3%-ը,

0,05 միավոր - 3% և ավելին:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
23.11.2009
N 37-Ն
Հրաման