Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ Մ ...

11.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   11.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.10 թիվ 9-Ն հրաման)

i

121.0038.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    23 նոյեմբերի 2009 թ. N 38-Ն           2 հոկտեմբերի 2009 թ. N 4-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 12-րդ կետի` տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 38-Ն

և ՀՀ ոստիկանության պետի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 4-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

.__________________________________________________________________.

|N |                 Չափորոշիչ                |Գնահատման   |Գնահա- |

|  |                                          |առավելագույն|տական  |

|  |                                          |գնահատական  |       |

|__|__________________________________________|____________|_______|

|1.|ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների,   |     0.2    |       |

|  |հանրապետական գործադիր մարմինների          |            |       |

|  |տարածքային ծառայությունների, ինչպես նաև   |            |       |

|  |տեղական ինքնակառավարման մարմինների        |            |       |

|  |գործունեության համակարգում                |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|2.|Մարզի տարածքում հանցավորության վիճակի     |     0.2    |       |

|  |վերաբերյալ ոստիկանությունից ստացված       |            |       |

|  |տեղեկատվության քննարկում և                |            |       |

|  |հանցավորությունների կանխարգելման ոլորտում |            |       |

|  |անհրաժեշտ կառավարչական որոշումների        |            |       |

|  |ընդունում                                 |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|3.|Մարզի տարածքում հասարակական կարգի         |     0.6    |       |

|  |պահպանման և  ամրապնդման նպատակով ՀՀ       |            |       |

|  |ոստիկանության տարածքային մարմիններին      |            |       |

|  |հանձնարարականներ տալը, դրանց կատարման     |            |       |

|  |համար լիարժեք պայմանների ապահովումը, այդ  |            |       |

|  |թվում`                                    |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|1)|ժողովների, հանրաքվեների, երթերի, ցույցերի |     0.2    |       |

|  |և  այլ զանգվածային միջոցառումների         |            |       |

|  |անցկացման ընթացքում հասարակական կարգի     |            |       |

|  |պահպանման ոլորտում                        |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|2)|տարերային և  տեխնածին աղետների            |     0.2    |       |

|  |հետևանքների  վերացման, մարզի տարածքում    |            |       |

|  |քաղաքացիական պաշտպանության, համաճարակային |            |       |

|  |և  կարանտին հատուկ միջոցառումների         |            |       |

|  |կազմակերպման աշխատանքներում ոստիկանության |            |       |

|  |տարածքային մարմիններին աջակցելու,         |            |       |

|  |վերջիններիս վրա դրված պարտականությունների |            |       |

|  |պատշաճ կատարումն ապահովելու համար         |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|3)|ապօրինի շինարարության, ընդերքի            |     0.1    |       |

|  |օգտագործման, ապօրինի ծառահատման,          |            |       |

|  |հողազավթումների և  որսագողության դեպքերի  |            |       |

|  |նախականխման ոլորտում                      |            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|4)|Համայնքներում զինակոչային հաշվառումներ,   |     0.1    |       |

|  |հավաքներ և  զորակոչեր իրականացնելու       |            |       |

|  |ընթացքում զինվորական կոմիսարիատներին      |            |       |

|  |աջակցելու աշխատանքներում ոստիկանության    |            |       |

|  |տարածքային մարմիններին օժանդակելու գործում|            |       |

|__|__________________________________________|____________|_______|

|  |                Ընդամենը                  |     1.0    |       |

.__________________________________________________________________.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
23.11.2009
N 38-Ն
Հրաման