Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ Մ ...

 

 

121.0039.301109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ         ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ

                                          ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                          ՏՆՕՐԵՆ

 

    23 նոյեմբերի 2009 թ. N 39-Ն           16 հոկտեմբերի 2009 թ. N 1-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

հաստատել Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 12-րդ կետի` տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 39-Ն

և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

2009 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 1-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

| N |                                                |            |

|___|________________________________________________|____________|

|   |         Գնահատման հիմնական չափորոշիչներ        |Առավելագույն|

|   |                                                |գնահատականը |

|___|________________________________________________|____________|

|1. |ՀՀ պետական սահմանի պահպանությանը, սահմանամերձ   |     0,3    |

|   |համայնքների բնակչության զգոնության բարձրացմանը, |            |

|   |սահմանապահ ուժերի մարտունակության և             |            |

|   |օպերատիվության բարձրացմանը, սահմանապահ ուժերի և |            |

|   |սահմանամերձ համայնքների տեղական ինքնակառավարման |            |

|   |մարմինների միջև  համագործակցության բարելավմանն  |            |

|   |ուղղված մարզային իշխանությունների, առավելապես   |            |

|   |մարզպետի հետ համատեղ իրականացվող միջոցառումների |            |

|   |արդյունավետությունը                             |            |

|___|________________________________________________|____________|

|2. |Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացվող  |     0,2    |

|   |կենտրոնական ու տեղական հասարակական-քաղաքական    |            |

|   |միջոցառումների նախաշեմին, հասարակական ու ազգային|            |

|   |անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ        |            |

|   |միջոցառումներ, որոնք կնպաստեն կանխատեսվող       |            |

|   |հասարակական-քաղաքական լարվածությունների կանխմանն|            |

|   |ու իրադրության կայունացմանը                     |            |

|___|________________________________________________|____________|

|3. |Կանխատեսվող և  իրականացված ահաբեկչական,         |     0,3    |

|   |դիվերսիոն ու վնասարարական ակցիաների հավանական   |            |

|   |առկայության պայմաններում, նախատեսվող ծրագրային  |            |

|   |միջոցառումներում, ներառյալ նաև  մարզպետների և   |            |

|   |մարզային իշխանությունների կողմից տնտեսական ու   |            |

|   |կենցաղային օժանդակությունը                      |            |

|___|________________________________________________|____________|

|4. |Օրինախախտումների, պաշտոնական դիրքի չարաշահման,  |     0,1    |

|   |ֆինանսատնտեսական միջոցների ոչ նպատակային        |            |

|   |օգտագործման և  այլ կոռուպցիոն երևույթների  դեմ  |            |

|   |պայքարի արդյունքում, ՀՀ ազգային անվտանգության   |            |

|   |ծառայության մարզային վարչությունների կողմից     |            |

|   |բարձրացված խնդիրների լուծման նկատմամբ, մարզպետի |            |

|   |և  մարզային իշխանությունների կողմից դրսևորած    |            |

|   |հետևողականության  և  նույն խնդիրների լուծմանը   |            |

|   |ցուցաբերած օգնության ու օժանդակության աստիճանը  |            |

|___|________________________________________________|____________|

|5. |Մարզային իշխանությունների կողմից գաղտնի         |     0,1    |

|   |գործավարության վարման անհրաժեշտ կանոնների       |            |

|   |համապատասխանելիության աստիճանը և  մարզպետի      |            |

|   |կողմից դրսևորած  վերաբերմունքը գաղտնիության     |            |

|   |ապահովման գործընթացներին                        |            |

|___|________________________________________________|____________|

|6. |Պետական և  ծառայողական գաղտնիքի պահպանության    |     0,3    |

|   |կազմակերպման ուղղությամբ իրականացված            |            |

|   |աշխատանքների լիարժեքությունը                    |            |

|___|________________________________________________|____________|

|7. |Մարզում ազգային փոքրամասնությունների կրթության  |     0,1    |

|   |և  մշակույթի պահպանման ուղղությամբ իրականացված  |            |

|   |աշխատանքներ                                     |            |

|___|________________________________________________|____________|

|8. |Մարզպետի կողմից ընդունված որոշումների կատարման, |     0,1    |

|   |դրանց ընթացքի նկատմամբ ցուցաբերած               |            |

|   |հետևողականության  արդյունավետության ցուցանիշները|            |

._________________________________________________________________.

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
23.11.2009
N 39-Ն
Հրաման