Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱԶ ...

 

 

040.0519.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 519

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հացահատիկի գնումների գործընթացը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 25-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» թիվ 202 որոշման 1-ին կետի «ա» ենթակետի` թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընտրության Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրվող 90780 տոննա պարենային ցորենից 5,0 հազ. տոննա հատկացնել «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` մեկ տոննան 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, և պարտավորեցնել նրան գնել հանրապետությունում արտադրված համապատասխան քանակով հացահատիկ:

2. «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ցորենի իրացումից գոյացած միջոցները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին փոխանցելու ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 15-ը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ցորենի վերամշակումից և իրացումից գոյացած հասույթների հաշվին գնել հանրապետությունում արտադրված համապատասխան քանակով հացահատիկ ու դրա իրացումից գոյացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 519
Որոշում