Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ Ե ...

 

 

040.0522.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 522

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման մասին» թիվ 324 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի նոր անվանական արժեքը` 650 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության առաջին թողարկման շրջանառության մեջ մնացած պարտատոմսերը հետ գնել`

ա) 1000 ռուբլի անվանական արժեք ունեցողը 650 դրամով.

բ) 500 ռուբլի անվանական արժեք ունեցողը 325 դրամով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 522
Որոշում