Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ...

 

 

040.0528.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 528

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Արմավիրի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողերի սեփականաշնորհում: Լեռնագոգի գյուղական համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 1400 հեկտար, որից` ջրովի վարելահող` 93 հեկտար, արոտներ` 225 հեկտար, այլ անօգտագործելի հողեր` 973 հեկտար: Սեփականաշնորհման ենթակա է 269 հեկտար հողատարածք, որից` 93 հեկտար` ջրովի վարելահող, 152 հեկտար` մելիորատիվ նախապատրաստվող հողեր, 24 հեկտար` տնամերձ հողեր:

2. Հաստատել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման տարեկան գումարի չափը` ըստ 1997 թվականի հողային կադաստրի (կցվում է):

Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափի ինդեքսավորման գործակցի կիրառման դեպքում գումարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով 1998 թվականի մասնակի հատուցման չափի տվյալները:

3. Սահմանել, որ`

ա) գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը, որպես սեփականություն, առաջին հերթին տրամադրվում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

բ) Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը, որպես սեփականություն, առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի նոյեմբերի 1-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի նոյեմբերի 1-ից` 15-օրյա ժամկետում.

գ) Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներից սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար գանձվող մասնակի հատուցման գումարները փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Արմավիրի մարզպետին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:

5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

օգոստոսի 25-ի թիվ 528 որոշմամբ

 

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներին

սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական

հողատեսքերի համար մասնակի հատուցման տարեկան գումարի

չափը ըստ 1997 թվականի հողային կադաստրի

 

._________________________________________________________________________.

| Համայնքի և  գնահատման  |  Հողերի գնահատման  |        Վարելահող          |

| շրջանի անվանումը       |  խմբերը            |___________________________|

|                        |                    |         ջրովի             |

|                        |                    |___________________________|

|                        |                    | տարածու-   |հատուցման     |

|                        |                    | թյունը     |չափը          |

|                        |                    | (հա)       |(հազ.         |

|                        |                    |            | դրամ/հա)     |

|________________________|____________________|____________|______________|

| Լեռնագոգ               |          1         |    -       |    -         |

| (Ուրց-Կոտայք-          |____________________|____________|______________|

| Շամիրամի)              |          2         |    -       |    -         |

|                        |____________________|____________|______________|

|                        |          3         |    -       |    -         |

|                        |____________________|____________|______________|

|                        |          4         |   10,0     |   33,2       |

|                        |____________________|____________|______________|

|                        |          5         |   83,0     |   10,2       |

|________________________|____________________|____________|______________|

|  Ընդամենը              |                    |   93,0     |              |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 528
Որոշում