Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին որոշման, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հաստատել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի կանոնադրությունը:

2. ՀՀ կառավարությանը` Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի հետ ԳԽ նախագահությանը առաջարկություն ներկայացնել պետական խորհրդի ֆինանսավորման և վճարովի հաստիքների վերաբերյալ:

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդը (այսուհետև` պետական խորհուրդ) ներկայացուցչական մարմին է, որը ստեղծվել է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

2. Պետական խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. Պետական խորհուրդը համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության, ինչպես նաև ՀՀ պետական այլ մարմինների հետ:

4. Պետական խորհրդի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական խորհրդի գտնվելու վայրն է Երևան քաղաքը:

 

2. Պետական խորհրդի լիազորությունները

 

Պետական խորհուրդը`

ա) հսկողություն է իրականացնում օրենքի պահանջների նկատմամբ.

բ) նպաստում է մշակութային արժեքների պահպանմանը.

գ) քննարկում և լուծում է մշակութային արժեքների պահպանության վարչության որոշման, ինչպես նաև փորձաքննության եզրակացության մասին հայտարարատուի գանգատը: Ընդունված որոշման մասին հայտարարատուին տեղյակ է պահվում գանգատը պաշտոնապես ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում.

դ) որոշում է ընդունում մշակութային արժեքների պահպանության վարչության` օրենքով սահմանված կարգով հարուցած միջնորդությունների վերաբերյալ.

ե) քննարկում և լուծում է օրենքի կիրարկման ժամանակ ծագած վիճելի հարցերը.

զ) իրավասու պետական մարմինների քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ մշակութային արժեքների պահպանությանն առնչվող օրենսդրական կամ գործնական միջոցառումների, այդ թվում` մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող պատժամիջոցների վերաբերյալ.

է) իր աշխատանքներում ներգրավում է փորձագետների և մասնագետների.

ը) պահանջում է փաստաթղթեր, գրավոր եզրակացություններ, տեղեկություններ և այլ նյութեր մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից.

Պետական խորհուրդը իրականացնում է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

i

Պետական խորհրդի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով` միայն գանգատների քննարկման կարգի խախտման առնչությամբ:

i

Պետական խորհուրդը հաշվետու է ՀՀ ԳԽ նախագահությանը, ՀՀ կառավարությանը և պատասխանատու է նրանց առջև: Պետական խորհուրդը ՀՀ ԳԽ նախագահությանը, ՀՀ կառավարությանը տարեկան մեկ անգամ գրավոր հաշվետվություն է ներկայացնում իր կատարած աշխատանքների մասին:

Պետական խորհրդի բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ, պարտավոր են մասնակցել խորհրդի գործունեությանը, աջակցել նրա որոշումների կենսագործմանը, կատարել խորհրդի հանձնարարականները: Պետական խորհրդի անդամների լիազորությունները ՀՀ կառավարության ներկայացմամբ և ՀՀ ԳԽ նախագահության որոշմամբ կարող են դադարեցվել խորհրդի աշխատանքներին պարբերաբար չմասնակցելու, իրենց իրավունքները չարաշահելու կամ պարտականություններում թերանալու համար, ինչպես նաև այդ անձանց խնդրանքով կամ այնպիսի հանգամանքների կապակցությամբ, որոնք անհնար են դարձնում նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը: Խորհրդի նոր անդամի ընտրությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Պետական խորհրդի ամբողջ կազմի լիազորությունները կարող են դադարեցվել իր առջև դրված խնդիրները չկատարելու դեպքում` ՀՀ կառավարության ներկայացմամբ և ՀՀ ԳԽ նախագահության որոշմամբ: Խորհրդի նոր կազմի ընտրությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Պետական խորհրդի անդամը օրենսդրության պահանջները խախտելու դեպքում կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

3. Պետական խորհրդի աշխատանքի կազմակերպումը

 

1. Պետական խորհրդի կազմը հաստատում է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը` ՀՀ կառավարության ներկայացմամբ: Պետական խորհրդի նախագահին նշանակում է ՀՀ կառավարությունը` պետական խորհրդի անդամների կազմից:

2. Պետական խորհրդի նիստերը իրավազոր են, եթե դրանց ներկա են խորհրդի ընդհանուր կազմի առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Պետական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ: Պետական խորհրդի նիստ գումարվում է նրա յուրաքանչյուր անդամի պահանջով:

4. Իր աշխատանքների կազմակերպման ընթացքում պետական խորհուրդը օգտվում է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության ծառայություններից:

5.Պետական խորհուրդն ունենում է իր կողմից հաստատված աշխատակարգ: Պետական խորհրդի նիստերը արձանագրվում են: Պետական խորհրդի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում խորհրդի անդամը նախապես տեղեկացնում է խորհրդի նախագահին: Պետական խորհրդի անդամի` խորհրդի նիստերին հաճախակի անհարգելի բացակայելու դեպքում նախագահը այդ մասին տեղյակ է պահում ՀՀ կառավարությանը և ՀՀ ԳԽ նախագահությանը:

6. Պետական խորհրդի նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:

7. Պետական խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում և կազմակերպում է պետական խորհրդի աշխատանքները.

բ) գումարում է պետական խորհրդի նիստեր.

գ) կազմակերպում է նիստերի համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը և պետական խորհրդի որոշումների կատարումը.

դ) քննարկվող հարցերը նախապատրաստելու համար ստեղծում է աշխատանքային խմբեր` պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչներից, մասնագետներից և գիտնականներից.

ե) պատասխանատվություն է կրում պետական խորհրդի վրա դրված խնդիրների իրագործման համար.

զ) ստորագրում է պետական խորհրդի որոշումները.

է) ՀՀ ԳԽ նախագահությանը, ՀՀ կառավարությանը տեղեկացնում է խորհրդի գործունեության մասին.

ը) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

8. Պետական խորհուրդն ունի ՀՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, պաշտոնաթուղթ:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
02.12.1994
N ՀՆԽ-691-I
Որոշում