Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻ ...

22.11.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2010  -ից մինչեւ   22.11.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 07.10.14 թիվ 277-Ն որոշում)

i

050.0022.050310

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        03            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2010 թվականի թիվ 22-Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 026 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 026 հաշվետվական ձևը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 026 հաշվետվական ձևի տրամադրման կարգը, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների հաշվառման կարգը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 026 հաշվետվական ձևի տրամադրման ժամկետները»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի փետրվարի 16-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 026 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

    ՖԴԿ կողմից տրամադրված       Գործարքի կատարման     Հաշվետվության

    հաշվառման համարը            ամսաթիվը (օօաատտ)     հերթական համարը

._______________________.   ._________________.   .________.

._______________________. - ._________________. - .________.

 

1.1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

.__.                       ._________________________________________.

.__.Նոր հաշվետվություն կամ |.__.                                     |

|.__. Լրացում հաշվետվություն              |

|        ._______________________.        |

|        ._______________________.        |

|._________________. .________. .________.|

|._________________. .________. .________.|

|Լրացում հաշվետվության հերթական .________.|

|համարը                         .________.|

._________________________________________.

 

2. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱՆ

._____.   ._____.   .___________.

2.1. Գործարքի կնքման ամսաթիվը ._____. . ._____. . .___________.

 

    2.2. Արժույթը    2.3. Գումարը տվյալ      2.4. Գումարը համարժեք ՀՀ

                          արժույթով               դրամին

._____.       ._______________.      ._______________________.

._____.       ._______________.      ._______________________.

 

2.5. Գործարքի էությունը

._________________________________________________________.

|                                                         |

|                                                         |

._________________________________________________________.

 

2.6. Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ

._________________________________________________________.

|                                                         |

|                                                         |

|_________________________________________________________|

._________________________________________________________.

 

    Էջերի քանակը`    թերթ:                                     Կ.Տ.

                                       ստ. __________________

 

3. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Կասկածելի գործարքի հիմքերը և չափանիշները

 

.__. 3.1.1. «Փողերի լվացման և     .__. 3.1.2. Հայաստանի Հանրապետության

|  | ահաբեկչության ֆինանսավորման  |  | կենտրոնական բանկի կողմից

|  | դեմ պայքարի մասին» Հայաստանի |  | հաստատված ուղեցույցերով

.__. Հանրապետության օրենք         .__. սահմանված չափանիշ(ներ)

 

.__. 3.1.3. Հաշվետվություն        .__. 3.1.4. Այլ

.__. տրամադրող անձի ներքին        .__.

իրավական ակտեր

.________________________________________________________________.

|                                                                |

|                                                                |

.________________________________________________________________.

 

3.2. Կասկածների նկարագրությունը

.________________________________________________________________.

|                                                                |

|                                                                |

|                                                                |

|                                                                |

|                                                                |

|                                                                |

.________________________________________________________________.

 

    3.3. Գործարքը մերժվել է     .__.

.__.

                                    ստ. __________________     Կ.Տ.

 

4. ՀԱՃԱԽՈՐԴ

(Սույն բաժինը լրացնելիս կախված հաճախորդի տեսակից լրացման են ենթակա այն

հատվածները, որոնք վերաբերում են տվյալ տեսակի անձանց)

 

.__. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ    .__. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ    .__. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

.__.                  .__.                     .__.

 

4.1. Անուն/Անվանում  .____________________________________________.

.____________________________________________.

.____________________________________________.

.____________________________________________.

.____________________________________________.

    4.2. Ազգանուն         .____________________________________________.

._____.     ._____.    .___________.

4.3. Ծննդյան ամսաթիվ  ._____.  .  ._____.  . .___________.

.____________________________________________.

4.4. Բնակության վայր/ .____________________________________________.

Իրավաբանական անձի

գտնվելու վայր (երկիր,

քաղաք, փողոց, շենք,

տուն/բնակարան)

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

 

4.5. Քաղաքացիություն .____________________________________________.

.____________________________________________.

    4.6. Անձը հաստատող    .____________________________________________.

    փաստաթղթի տեսակ       .____________________________________________.

.____________________________________________.

.____________________________________________.

    4.6.1. Փաստաթղթի      .____________________________________________.

    սերիա և  համար        .____________________________________________.

 

    4.6.2. Փաստաթղթի      ._____.     ._____.    .___________.

    տրամադրման ամսաթիվ    ._____.  .  ._____.  . .___________.

 

    4.7. Կազմակերպական    .____________________________________________.

    իրավական ձև           .____________________________________________.

 

    4.8. Պետ. գրանցման    .____________________________________________.

    վկայականի համար       .____________________________________________.

 

    4.9. ՀՎՀՀ             .____________________________________________.

.____________________________________________.

 

                                    ստ. __________________        Կ.Տ.

 

5. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

(Այս բաժինը լրացվում է միայն, եթե գործարքը իրականացվել է լիազորված

անձի (անձանց) միջոցով)

 

    5.1. ՈՒմ լիազորված անձն է     .___________________________________.

    հանդիսանում                   .___________________________________.

.___________________________________.

.___________________________________.

                                լրացրեք հաճախորդի անուն, ազգանուն/անվանում

    5.2. Անուն            ._______________________________________________.

._______________________________________________.

    5.3. Ազգանուն         ._______________________________________________.

._______________________________________________.

5.4. Ծննդյան ամսաթիվ  ._______________________________________________.

._______________________________________________.

5.5. Բնակության վայր ._______________________________________________.

(երկիր, քաղաք, փողոց, ._______________________________________________.

շենք, տուն/բնակարան)

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

 

    5.6. Քաղաքացիություն    .____________________________________________.

.____________________________________________.

    5.7. Անձը հաստատող      .____________________________________________.

    փաստաթղթի տեսակ         .____________________________________________.

 

    5.7.1. Փաստաթղթի        .____________________________________________.

    սերիա և  համար          .____________________________________________.

 

    5.7.2. Փաստաթղթի        ._____.     ._____.    .___________.

    տրամադրման ամսաթիվ      ._____.  .  ._____.  . .___________.

 

                                    ստ. __________________        Կ.Տ.

 

6. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.__. Չի տիրապետում իրական շահառուի .__. Չկա իրական  .__. Առկա է իրական

.__. մասին տեղեկատվությանը         .__. շահառու     .__. շահառու

 

    6.1. ՈՒմ իրական շահառուն է        .___________________________________.

    հանդիսանում                       .___________________________________.

.___________________________________.

.___________________________________.

                              լրացրեք հաճախորդի անուն, ազգանունը/անվանումը

    6.2. Անուն            ._______________________________________________.

._______________________________________________.

    6.3. Ազգանուն         ._______________________________________________.

._______________________________________________.

6.4. Ծննդյան ամսաթիվ  ._______________________________________________.

._______________________________________________.

6.5. Բնակության վայր ._______________________________________________.

(երկիր, քաղաք, փողոց, ._______________________________________________.

շենք, տուն/բնակարան)

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

 

6.6. Քաղաքացիություն ._______________________________________________.

._______________________________________________.

    6.7. Անձը հաստատող                .___________________________________.

    փաստաթղթի տեսակ                   .___________________________________.

 

6.7.1. Փաստաթղթի սերիա և համար  .___________________________________.

.___________________________________.

    6.7.2. Փաստաթղթի տրամադրման       ._____.     ._____.    .___________.

    ամսաթիվ                           ._____.  .  ._____.  . .___________.

 

                                    ստ. __________________        Կ.Տ.

7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

    7.1. Անուն         .__________________________________________________.

.__________________________________________________.

    7.2. Ազգանուն      .__________________________________________________.

.__________________________________________________.

    7.3. Լրացման ամսաթիվ        ._____.     ._____.    .___________.

._____.  .  ._____.  . .___________.

7.4. Հաշվառման համարը ՖԴԿ-ում   ._______________________.

._______________________.

 

8. Սույն հաշվետվությունը լրացվում է Հավելված 1.1-ով սահմանված ուղեցույցի համաձայն:

 

Հավելված 1.1

«Թանկարժեք մետաղների դիլերների,

թանկարժեք քարերի դիլերների, արվեստի

գործերի դիլերների, սակարկությունների

կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով

գործարքի վերաբերյալ տեղեկությունների

տրամադրման թիվ 026 հաշվետվական ձև»`

հավելված 1-ի

 

.____________________________________________________________.

|                         ՈՒՂԵՑՈՒՅՑ                          |

|                                                            |

|Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների,  |

|արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների|

|կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքի վերաբերյալ           |

|տեղեկությունների տրամադրման թիվ 026 հաշվետվական ձևի  լրացման|

|և  ներկայացման վերաբերյալ                                   |

.____________________________________________________________.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1. Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները............................................. 13
ԳԼՈՒԽ 2. Կանխիկ դրամով կատարված կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը .......................... 13

 

Սույն ուղեցույցը սահմանում է թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների լրացման կարգը: Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 1. Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները

 

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք, եթե հանդիսանում եք թանկարժեք մետաղների դիլեր, թանկարժեք քարերի դիլեր, արվեստի գործերի դիլեր, սակարկությունների կազմակերպիչ (այսուհետ նաև` հաշվետվություն տրամադրող անձ):

2. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում և ներկայացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործարքների վերաբերյալ, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) հաշվառման համար ստանալուց հետո:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով` հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, բացառությամբ այն դաշտերի, որոնց համար անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Այդ դաշտերը լրացվում են համապատասխան լեզվով: Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել կամ ՖԴԿ-ին դիմելու միջոցով, կամ ՖԴԿ (http://www.cba.am/CBA_SITE/fmc/reports.html?_locale=hy) ինտերնետային կայքից արտահանելու միջոցով:

1) Հաշվետվական ձևը լրացրեք համակարգչի օգնությամբ կամ գրիչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ կամ երկու նիշ (եթե վանդակների քանակը բավարար չէ): Հաշվետվական ձևի 2.5., 2.6., 3.1. և 3.2. կետերի ներքո հատկացված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի ձախ կողմում նշեք, թե որ կետն եք լրացնում, ստորագրեք, հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցեք հիմնական հաշվետվական ձևին: Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև, իսկ տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

2) Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):

3) Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում):

4) Հաշվետվական ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

5. Կանխիկ դրամով կատարվող փոխկապակցված կասկածելի գործարքների վերաբերյալ կարող է ներկայացվել մեկ հաշվետվություն (փոխկապակցված գործարքների լրացման կարգը տե՛ս սույն ուղեցույցի 12-րդ կետում):

6. Կանխիկ դրամով կատարվող փոխկապակցված կասկածելի գործարքներ են.

1) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 4-րդ կետով սահմանված գործարքները,

2) կանխիկ դրամով կատարվող այն գործարքները, որոնք առանձին-առանձին չեն համարվում կասկածելի, բայց դրանց հանրագումարն է կասկածի տեղիք տալիս:

7. Կանխիկ դրամով կատարվող փոխկապակցված կասկածելի գործարքների դեպքում պարտադիր չէ, որ փոխկապակցված կասկածելի գործարքները կատարված լինեն միաժամանակ: Օրինակ` որևէ նոր կատարված գործարք և որոշ ժամանակ առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված ու նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:

 

ԳԼՈՒԽ 2. Կանխիկ դրամով կատարված կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը

 

8. «Հաշվետվության անվանումը» 1-ին բաժնում նշված երեք դաշտերից`

1) Առաջին դաշտում լրացրեք ՖԴԿ կողմից տրամադրված հաշվառման համարը` 8 նիշից կազմված,

2) Երկրորդ դաշտում լրացրեք կանխիկ դրամով կատարվող գործարքի վերաբերյալ կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու ամսաթիվը, որն անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեսքով. օր` 2 նիշ, ամիս` 2 նիշ, տարի` 2 նիշ,

3) Երրորդ դաշտում լրացրեք տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը` 3 նիշ:

9. «Հաշվետվության տեսակը» 1.1 կետում «Նոր հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե ներկայացվում է նոր հաշվետվություն:

10. «Լրացում հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ անհրաժեշտ է կատարել սխալի կամ թերացման ճշտում: Նշված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը կարող է առաջանալ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ ՖԴԿ կողմից տեղեկատվության խնդրարկմամբ: Լրացում հաշվետվություն ներկայացնելիս լրացման են ենթակա միայն այն դաշտերը, որոնց կապակցությամբ ներկայացվում է այդ հաշվետվությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն այն կետերի վերաբերյալ, որոնք ենթակա են հայեցողական լրացման: Սխալի կամ թերացման ճշտում կատարելու դեպքում «Լրացում հաշվետվություն» ներկայացնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել գրություն ՖԴԿ ղեկավարի անունով` սխալի կամ թերացման ճշտման վերաբերյալ:

1) «Լրացվող հաշվետվության անվանումը» դաշտում լրացրեք սույն ուղեցույցի 8-րդ կետով նախատեսված` արդեն իսկ տրամադրված այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «Լրացում հաշվետվությունը»:

2) «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում նշեք (թվերով), թե հաշվետվության լրացման որ հերթական տարբերակն է այն:

11. «Կանխիկ դրամով կատարված կասկածելի գործարքի առարկան» 2-րդ բաժնում ներկայացվում են կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի վերաբերյալ ընդհանուր տվյալներ:

12. Այն դեպքում, երբ կանխիկ դրամով կատարվող փոխկապակցված կասկածելի գործարքների վերաբերյալ ներկայացվում է մեկ հաշվետվություն, ապա հաշվետվական ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ բաժինները, կախված կանխիկ դրամով կատարվող կասկածելի փոխկապակցված գործարքների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

1) «Գործարքի կնքման ամսաթիվը» 2.1. կետում լրացրեք կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքը փաստացի կատարելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով): Եթե այն դեռևս չի կատարվել, նշեք այն ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), երբ ներկայացվել է այդ գործարքի կատարման պահանջը, իսկ այն դեպքում, երբ գործարքը մերժվել է, նշեք գործարքի մերժման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

2) «Արժույթը» 2.2. կետում լրացրեք այն արժույթը, որով կատարվել է կամ պետք է կատարվի կանխիկ դրամով կասկածելի գործարքը:

3) «Գումարը տվյալ արժույթով» 2.3. կետում լրացրեք կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի գումարի չափն այն արժույթով, որով կատարվել է կամ պետք է կատարվի այդ գործարքը:

4) «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.4. կետում լրացրեք կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի գումարը արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված տվյալ օրվա միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» կետում նշեք AMD, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտը ենթակա չէ լրացման և կանխիկ դրամով կասկածելի գործարքի կատարման գումարը լրացվում է «Գումարը տվյալ արժույթով» 2.3 կետում:

5) «Գործարքի էությունը» 2.5. կետում նկարագրեք այն գործարքը կամ այն հարաբերությունը և դրանց բնույթը, որոնք դիտվել են կասկածելի գործարքներ:

6) «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6. կետում նշեք սույն ուղեցույցի 14-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև գործարքին առնչվող` Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկությունները:

13. «Կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի նկարագրությունը» 3-րդ բաժնում ներկայացվում են գործարքը կանխիկ դրամով կատարվող կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները, կասկածների նկարագրությունը, ինչպես նաև գործարքը մերժված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն:

1) «Կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները» 3.1. կետում նշեք գործարքը կասկածելի համարելու նշված 3.1.1.-3.1.3. ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները այդ ենթակետերում առկա չեն, ապա նշեք «Այլ» 3.1.4. ենթակետը: Նշված 3.1.1.-3.1.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից ստորև առկա դաշտում մեջբերեք օրենքով, ուղեցույցով, ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ` կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի հիմքը կամ չափանիշը:

2) «Կասկածների նկարագրությունը» 3.2. կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են այն բոլոր հանգամանքները և իրավիճակները, որոնք վկայել են գործարքի կասկածելիության մասին կամ հաստատում են գործարքի կասկածելիությունը: 3.3. կետում նշում կատարելու դեպքում 3.2. կետում նկարագրեք նաև գործարքի մերժման պատճառները:

3) «Գործարքը մերժվել է» 3.3. կետում կատարվում է նշում, երբ գործարքի կատարումը մերժվել է:

14. Երբ հաշվետվությունը վերաբերում է մեկից ավելի գործարքների և մերժվել են ոչ բոլոր գործարքները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներառված հաշվետվական ձևում, ապա այդ մասին նշում է կատարվում հաշվետվական ձևի «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6. կետում:

15. «Հաճախորդ» 4-րդ բաժնում լրացվում է հաճախորդ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս բաժնում նշեք հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր: Այն դեպքում, երբ հաճախորդների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդ» 4. կետում, կախված հաճախորդների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

1) «Անուն/անվանում» 4.1. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:

2) «Ազգանուն» 4.2. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:

3) «Ծննդյան ամսաթիվ» 4.3. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

4) «Բնակության վայր/Իրավաբանական անձի գտնվելու վայր» 4.4. ենթակետում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացրեք այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Եթե դա հնարավոր չէ պարզել, ապա նշեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը), իսկ իրավաբանական անձի դեպքում լրացրեք իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):

5) «Քաղաքացիություն» 4.5. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

6) «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.6. ենթակետում նշեք Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերից մեկը:

7) «Փաստաթղթի սերիա և համար» 4.6.1., «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.6.2. ենթակետերում նշեք «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), եթե այդ փաստաթղթում առկա են այդ տվյալները, իսկ եթե ոչ` ապա նշեք տվյալ փաստաթղթի անհատականացման համարը:

8) «Կազմակերպական-իրավական ձև» 4.7. ենթակետում նշեք իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

9) «Պետ. գրանցման վկայականի համար» 4.8. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:

10) «ՀՎՀՀ» 4.9. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

16. «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը լրացվում է, եթե գործարքում առկա է լիազորված անձ: Այն դեպքում, երբ լիազորված անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը, կախված լիազորված անձանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

1) «ՈՒմ լիազորված անձն է հանդիսանում» 5.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը/անվանումը, ով լիազորել է այդ անձին հանդես գալ իր անունից կամ ներկայացնել իր շահերը:

2) «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժնի 5.2-5.7.2. կետերը և ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 16-րդ կետի 1-7 ենթակետերով սահմանված կարգով:

17. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնում լրացվում են հաճախորդի կողմից իրական շահառուի վերաբերյալ ներկայացված կամ այլ աղբյուրից ստացված տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ իրական շահառուների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժինը, կախված իրական շահառուների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

1) «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» կետում նշում կատարվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե` ոչ:

2) «Չկա իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու: Օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը:

3) «Առկա է իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:

ա. «Առկա է իրական շահառու» կետը նշելուց հետո «ՈՒմ իրական շահառուն է հանդիսանում» 6.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը/անվանումը, ում իրական շահառուն է հանդիսանում:

բ. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնի 6.2.-6.7.2. կետերը և ենթակետերը լրացրեք սույն ուղեցույցի 16-րդ կետի 1-7 ենթակետերով սահմանված կարգով:

18. «Պատասխանատու աշխատակից» 7-րդ բաժնում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները, որը հաշվառված է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում:

1) «Անուն» 7.1. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի անունը:

2) «Ազգանուն» 7.2. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի ազգանունը:

3) «Լրացման ամսաթիվը» 7.3. կետում լրացրեք հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

4) «Հաշվառման համարը ՖԴԿ-ում» 7.4. կետում լրացրեք հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի հիման վրա տրամադրված հաշվառման համարը:

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի փետրվարի 16-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 026 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների (այսուհետ նաև` հաշվետվություն տրամադրող անձինք) հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` ՖԴԿ) նրանց գրանցելու միջոցով:

2. Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

2) հաշվետվություն տրամադրող անձանց ներառում ՖԴԿ տվյալների շտեմարանում,

3) հաշվառման համարի` հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրում:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար ստանալու համար ՖԴԿ-ին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված ժամկետում ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման համար կարող է տրամադրվել նաև ՖԴԿ կողմից` որակավորող մարմնի կողմից տրամադրված ցանկերի համաձայն:

1) Դիմումը ՖԴԿ ներկայացվում է.

ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով կամ

բ. փոստի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով: Տվյալ դեպքում դիմումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6) և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի.

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը),

բ. հաշվետվություն տրամադրող անձի բնակության/գտնվելու վայրը,

գ. հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

դ. թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների նկատմամբ լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման ու վերահսկողության) պահանջների ամրագրումից հետո նաև` լիցենզիայի կամ վարչական այլ ակտի համարը,

ե. ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը), ովքեր պատասխանատու են հաշվետվությունների տրամադրման համար,

զ. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

4. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և ՖԴԿ ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հաշվառման համար:

5. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված կամ վերահսկող մարմնի կողմից տրամադրված տվյալների փոփոխման կամ լրացման անհրաժեշտության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացնում է լրացում-դիմում` օգտագործելով սույն կարգի հավելվածով սահմանված դիմումի ձևը և դրա վերևի աջ անկյունում նշելով «Լրացում» բառը: Լրացում-դիմումի մեջ փոփոխված կամ լրացված մասերը նշվում են ընդգծված ձևով: Լրացում-դիմում ներկայացնելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը մնում է անփոփոխ:

1) Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված տվյալների փոփոխման դեպքում լրացում-դիմումը պետք է ներկայացվի փոփոխությունը կատարվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:

2) Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ»-»ե» պարբերությունում նշված տվյալների փոփոխման դեպքում լրացում-դիմումը պետք է ներկայացվի մինչև հաջորդող հաշվետվության տրամադրումը կամ դրա հետ միաժամանակ` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:

6. Կանխիկ դրամով կատարվող գործարքների վերաբերյալ հաշվետվությունները ՖԴԿ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով):

7. Կանխիկ դրամով գործարքների վերաբերյալ հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

8. Սույն կետով ներկայացվող հաշվետվությունների տրամադրման կարգը վերաբերում է թղթային տարբերակով ներկայացվող հաշվետվություններին:

1) Հաշվետվական ձևը ՖԴԿ է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով,

բ. փոստի միջոցով (տվյալ դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6)) և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:

2) Հաշվետվական ձևը ներկայացվում է ՖԴԿ փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով:

 

Հավելված

«Թանկարժեք մետաղների դիլերների,

թանկարժեք քարերի դիլերների, արվեստի

գործերի դիլերների, սակարկությունների

կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով

կատարվող կասկածելի գործարքների

վերաբերյալ տեղեկությունների տրամադրման

թիվ 026 հաշվետվական ձևի տրամադրման

կարգը, թանկարժեք մետաղների դիլերների,

թանկարժեք քարերի դիլերների, արվեստի

գործերի դիլերների, սակարկությունների

կազմակերպիչների հաշվառման կարգը»

Հավելված 2-ի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

___ ____________ - ին

 

Խնդրում եմ Ձեզ ________________________________________________ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը) տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`

 

Բնակության վայր/Գտնվելու վայրը _______________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________

Պետական գրանցման համարը ______________________________________________

Լիցենզիայի կամ վարչական այլ ակտի համարը (առկայության դեպքում) ________

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները

1. ___________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 2. ___________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 3. ___________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 4. ___________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձ

 

_______________---

ստորագրություն

__- ____________ ___- թ.

 

          ք. Երևան                                         Կ.Տ.

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի փետրվարի 16-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ, ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 026 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքի առաջարկի, կամ կատարման դեպքում` նույն կամ կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու այդ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.02.2010
N 22-Ն
Որոշում