Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.0260.220310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2010 թվականի N 260-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 14 հավելվածի N 14.11 աղյուսակի ծրագրային դասիչ Ը004 ԱԾ03-ում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի երրորդ պարբերությունում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` որպես ազգային օպերատոր, իրականացնում է» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը, որպես ազգային օպերատորներ, իրականացնում են» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից հատկացվող 500000.0 հազ. դրամ միջոցների շրջանակներում`

ա. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 200000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 100000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 100000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով,

բ. «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» Շանհայում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գրանցված ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 300000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 265000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 35000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 11-ի

N 260-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 840-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը |Աշխատանքների նկարագիրը|Նախատես-|Պատասխանատու|Աշխատան|

|ը/կ|            |                      |վող     |կատարողը    |քի կա- |

|   |            |                      |ժամկետը |            |տարման |

|   |            |                      |        |            |վիճակը |

|___|____________|______________________|________|____________|_______|

|1  |      2     |           3          |   4    |      5     |    6  |

|_____________________________________________________________________|

|                     ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ                           |

|_____________________________________________________________________|

|1. |Ազգային օրվա|Ցուցահանդեսի ընթացքում|2009 թ. |ՀՀ          |կատար- |

|   |հայտի       |Հայաստանի ազգային օրվա|1-ին    |էկոնոմիկայի |ված է  |

|   |ներկայացում |անցկացման համար       |եռամսյակ|նախարարու-  |       |

|   |կազմակերպիչ-|անհրաժեշտ է           |        |թյուն       |       |

|   |ներին       |ներկայացնել հայտ      |        |«Զարգացման  |       |

|   |            |կազմակերպիչներին, որի |        |հայկական    |       |

|   |            |մեջ կնշվի նախընտրելի  |        |գործակալու- |       |

|   |            |ժամկետը: Հայաստանի    |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |            |ազգային օրվա համար    |        |            |       |

|   |            |ներկայացվել է         |        |            |       |

|   |            |առաջարկություն        |        |            |       |

|   |            |անցկացնել այն 2010 թ. |        |            |       |

|   |            |սեպտեմբերի 21-ին:     |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|2. |Հայաստանյան |Կմշակվի հայաստանյան   |2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |մասնակցու-  |մասնակցության         |1-ին և  |հայկական    |ված է  |

|   |թյան        |հայեցակարգը, որը հիմք |2-րդ    |գործակալու- |       |

|   |հայեցակարգի |կհանդիսանա            |եռամսյակ|թյուն» ՓԲԸ  |       |

|   |մշակում     |ցուցահանդեսին         |ներ     |Կազմակերպչա-|       |

|   |            |մասնակցության խորագրի |        |կան կոմիտե  |       |

|   |            |ներկայացմանը:         |        |            |       |

|   |            |Ստեղծագործական խումբը |        |            |       |

|   |            |կնախագծի տաղավարը` ըստ|        |            |       |

|   |            |մշակված հայեցակարգի:  |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|3. |Տեղեկատվու- |Զարգացման հայկական    |2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |թյան և  համա|գործակալության կողմից |1-ին և  |հայկական    |ված է  |

|   |գործակցու-  |կուղարկվեն նամակներ   |2-րդ    |գործակալու- |       |

|   |թյան մասին  |համապատասխան          |եռամսյակ|թյուն» ՓԲԸ  |       |

|   |նամակ-      |տեղեկատվությունն      |ներ     |            |       |

|   |առաջարկ     |ստանալու, ինչպես նաև  |        |            |       |

|   |կազմակերպու-|կոմերցիոն մասի        |        |            |       |

|   |թյուններին  |կազմակերպման          |        |            |       |

|   |            |վերաբերյալ:           |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|4. |Մասնակցու-  |Չինական կողմից ստացված|2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |թյան        |մասնակցության         |1-ին և  |հայկական    |ված է  |

|   |պայմանագրի  |պայմանագրի ձևի  հիման |2-րդ    |գործակալու- |       |

|   |ներկայացում |վրա կլրամշակվի        |եռամսյակ|թյուն» ՓԲԸ  |       |

|   |ՀՀ կառավա-  |հայաստանյան           |        |ՀՀ          |       |

|   |րություն`   |մասնակցության         |        |էկոնոմիկայի |       |

|   |հաստատելու  |պայմանագիրը, որը      |        |նախարարու-  |       |

|   |նպատակով    |կուղարկվի ՀՀ          |        |թյուն       |       |

|   |            |կառավարություն`       |        |            |       |

|   |            |հավանություն ստանալու |        |            |       |

|   |            |նպատակով:             |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|5. |Կոմերցիոն   |ԶՀԳ-ի կողմից կմշակվի  |2009 թ. |«Զարգացման  |       |

|   |մասի        |ՀՀ տաղավարի կոմերցիոն |4-րդ    |հայկական    |       |

|   |կազմակերպում|մասի հայեցակարգը, և   |եռամսյակ|գործակալու- |       |

|   |            |«Արմենիան Սեքշըն օֆ   |2010 թ. |թյուն» ՓԲԸ  |       |

|   |            |Էքսպո 2010»           |1-ին,   |«Արմենիան   |       |

|   |            |ընկերությունը         |2-րդ և  |Սեքշըն օֆ   |       |

|   |            |կիրականացնի դրա       |3-րդ    |Էքսպո 2010» |       |

|   |            |կազմակերպումը         |եռամսյակ|ընկերություն|       |

|   |            |ցուցահանդեսում:       |ներ     |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|6. |Հաստատված   |ՀՀ կառավարության      |2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |մասնակցու-  |կողմից հաստատված      |2-րդ    |հայկական    |ված է  |

|   |թյան        |մասնակցության         |եռամսյակ|գործակալու- |       |

|   |պայմանագրի  |պայմանագիրը կկնքվի    |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |կնքում կազ- |կազմակերպիչների հետ:  |        |ՀՀ          |       |

|   |մակերպիչների|                      |        |էկոնոմիկայի |       |

|   |հետ         |                      |        |նախարարու-  |       |

|   |            |                      |        |թյուն       |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|7. |Տաղավարի    |Կնախագծվի ՀՀ տաղավարը,|2009 թ. |Կազմակերպչա-|կատար- |

|   |նախագծում   |կկատարվեն դիզայներական|3-րդ    |կան կոմիտե  |ված է  |

|   |            |մշակումները, կհաստատվի|եռամսյակ|«Արմենիան   |       |

|   |            |էքսպոզիցիան, տաղավարը |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |կներկայացվի 3-Դ       |        |Էքսպո 2010» |       |

|   |            |անիմացիայի միջոցով:   |        |ընկերություն|       |

|   |            |Ընտրված ճարտարապետական|        |            |       |

|   |            |ընկերության կողմից    |        |            |       |

|   |            |կպատրաստվի և          |        |            |       |

|   |            |կթարգմանվի չիներեն    |        |            |       |

|   |            |նախագծի կառուցապատման |        |            |       |

|   |            |և  ձևավորման  պլանը:  |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|8. |Չինական     |Պայմանագիրը կնքելուց  |2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |կողմին      |հետո բանակցություններ |2-րդ    |հայկական    |ված է  |

|   |ֆինանսական  |կվարվեն չինական կողմի |եռամսյակ|գործակալու- |       |

|   |աջակցության |հետ և  կներկայացվի    |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |հայտի       |ֆինանսական աջակցության|        |ՀՀ          |       |

|   |ներկայացում |հայտ:                 |        |էկոնոմիկայի |       |

|   |            |                      |        |նախարարու-  |       |

|   |            |                      |        |թյուն       |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|9. |Ցուցահանդեսի|ՀՀ տաղավարի ներքին    |2009 թ. |«Զարգացման  |կատար- |

|   |կազմակերպիչ-|հարդարանքը պետք է     |2-րդ և  |հայկական    |ված է  |

|   |ների կողմից |իրականացնի            |3-րդ    |գործակալու- |       |

|   |արտոնագրված |կազմակերպիչների կողմից|եռամսյակ|թյուն» ՓԲԸ  |       |

|   |ընկերության |արտոնագրված           |ներ     |Կազմակերպչա-|       |

|   |ընտրություն |ընկերություններից     |        |կան կոմիտե  |       |

|   |            |մեկը, որի ընտրությունն|        |«Արմենիան   |       |

|   |            |էլ կկատարվի մրցույթի  |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |միջոցով:              |        |Էքսպո 2010» |       |

|   |            |                      |        |ընկերություն|       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|10.|Ցուցահանդեսի|Մրցութային կարգով     |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |գովազդային  |կընտրվեն այն          |1-ին    |հայկական    |       |

|   |նյութերի    |ընկերությունները,     |եռամսյակ|գործակալու- |       |

|   |պատրաստում  |որոնցից կպահանջվի     |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |և           |հետևյալը`             |        |Կազմակերպչա-|       |

|   |ձեռքբերում  |հայաստանյան           |        |կան կոմիտե  |       |

|   |            |մասնակցության         |        |«Արմենիան   |       |

|   |            |խորհրդանիշի դիզայն,   |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |հուշանվերների         |        |Էքսպո 2010» |       |

|   |            |պատրաստում, նյութերի  |        |ընկերություն|       |

|   |            |տպագրում, Հայաստանը   |        |            |       |

|   |            |ներկայացնող սկավառակի |        |            |       |

|   |            |ստեղծում, «Զարգացման  |        |            |       |

|   |            |հայկական              |        |            |       |

|   |            |գործակալություն» ՓԲԸ-ի|        |            |       |

|   |            |բրոշյուրների, ազգային |        |            |       |

|   |            |օրվա հրավիրատոմսերի և |        |            |       |

|   |            |այլ անհրաժեշտ նյութերի|        |            |       |

|   |            |պատրաստում և          |        |            |       |

|   |            |տպագրում, արտահանող   |        |            |       |

|   |            |ձեռնարկությունների    |        |            |       |

|   |            |սկավառակի բազմացում,  |        |            |       |

|   |            |տեղեկատվական          |        |            |       |

|   |            |վահանակների,          |        |            |       |

|   |            |սլայդների, ֆոտոների,  |        |            |       |

|   |            |ցուցափեղկերի տեքստերի,|        |            |       |

|   |            |գովազդի պատրաստում և  |        |            |       |

|   |            |հասարակությանն        |        |            |       |

|   |            |իրազեկում, տաղավարի   |        |            |       |

|   |            |ընդհանուր կատալոգի    |        |            |       |

|   |            |տպագրություն,         |        |            |       |

|   |            |ընդհանուր             |        |            |       |

|   |            |ցուցահանդեսային       |        |            |       |

|   |            |պարագաների, ալբոմների |        |            |       |

|   |            |նյութերի հավաքագրում: |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|11.|ՀՀ տաղավարի |Կազմակերպչական կոմիտեի|2010 թ. |«Զարգացման  |       |

|   |ցուցանմուշ- |պահանջի հիման վրա     |1-ին    |հայկական    |       |

|   |ների և  դե- |ընտրված               |եռամսյակ|գործակալու- |       |

|   |կորացիաների |ընկերությունների      |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |ձեռքբերում  |կողմից կիրականացվի ՀՀ |        |Կազմակերպչա-|       |

|   |ընտրված     |տաղավարում            |        |կան կոմիտե  |       |

|   |ընկերություն|ցուցադրվելիք          |        |«Արմենիան   |       |

|   |ներից       |ցուցանմուշների և      |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |թեմատիկ դեկորացիաների |        |Էքսպո 2010» |       |

|   |            |պատվիրում և           |        |ընկերություն|       |

|   |            |ձեռքբերում: Դրանք պետք|        |            |       |

|   |            |է համապատասխանեն ՀՀ   |        |            |       |

|   |            |տաղավարի ընդհանուր    |        |            |       |

|   |            |թեմատիկային:          |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|12.|Ցուցանմուշ- |Ձեռքբերված նյութերը և |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |ների և  այլ |դեկորացիաները         |1-ին    |հայկական    |       |

|   |անհրաժեշտ   |կհավաքագրվեն,         |եռամսյակ|գործակալու- |       |

|   |պարագաների  |կփաթեթավորվեն, ընտրված|        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |տեղափոխում  |ընկերության կողմից    |        |            |       |

|   |ցուցահանդես |կմաքսավորվեն          |        |            |       |

|   |            |Հայաստանում, կառաքվեն,|        |            |       |

|   |            |կմաքսազերծվեն         |        |            |       |

|   |            |Չինաստանում, կառաքվեն |        |            |       |

|   |            |ցուցահանդես,          |        |            |       |

|   |            |կպահեստավորվեն        |        |            |       |

|   |            |ցուցահանդեսի          |        |            |       |

|   |            |տարածքում:            |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|13.|ՀՀ տաղավարի |Ընտրված արտոնագրված   |2009 թ. |«Զարգացման  |       |

|   |ներքին      |ընկերության կողմից    |4-րդ    |հայկական    |       |

|   |հարդարանք և |կիրականացվի ՀՀ        |եռամսյակ|գործակալու- |       |

|   |դեկորացիանե-|տաղավարի ներքին       |2010 թ. |թյուն» ՓԲԸ  |       |

|   |րի տեղադրում|հարդարանքը և          |1-ին և  |Կազմակերպչա-|       |

|   |            |դեկորացիաների         |2-րդ    |կան կոմիտե  |       |

|   |            |տեղադրումը` ԶՀԳ-ի     |եռամսյակ|«Արմենիան   |       |

|   |            |կողմից ներկայացված    |ներ     |Սեքշըն օֆ   |       |

|   |            |նախագծի հիման վրա:    |        |Էքսպո 2010» |       |

|   |            |                      |        |ընկերություն|       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|14.|Մուլտիմեդիա |Տաղավարում առկա       |2009 թ. |«Զարգացման  |       |

|   |ծրագրի      |տեղեկատվական ակտիվ    |4-րդ    |հայկական    |       |

|   |պատվիրում   |էկրանների (touch      |եռամսյակ|գործակալու- |       |

|   |            |screen), ինչպես նաև   |        |թյուն» ՓԲԸ  |       |

|   |            |էքսպո օնլայն ծրագրի   |        |«Արմենիան   |       |

|   |            |համար մրցութային      |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |կարգով ընտրված        |        |Էքսպո 2010» |       |

|   |            |ընկերությունից        |        |ընկերություն|       |

|   |            |կպատվիրվեն            |        |            |       |

|   |            |համապատասխան          |        |            |       |

|   |            |համակարգչային         |        |            |       |

|   |            |ծրագրերը, որոնք       |        |            |       |

|   |            |էլեկտրոնային ձևով     |        |            |       |

|   |            |կներկայացնեն ՀՀ       |        |            |       |

|   |            |տաղավարը և  Հայաստանը:|        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|15.|Տաղավարի    |ՀՀ տաղավարի           |2009 թ. |«Զարգացման  |       |

|   |նախապատրաստ-|շինարարության ընթացքի |4-րդ    |հայկական    |       |

|   |ման նպատակով|վերահսկման համար      |եռամսյակ|գործակալու- |       |

|   |աշխատողների |կապալառու             |2010 թ. |թյուն» ՓԲԸ  |       |

|   |գործուղում  |ընկերությունների հետ  |1-ին և  |Կազմակերպչա-|       |

|   |Շանհայ      |բանակցությունների     |2-րդ    |կան կոմիտե  |       |

|   |            |իրականացման նպատակով  |եռամսյակ|            |       |

|   |            |ԶՀԳ-ի աշխատողներն ու  |ներ     |            |       |

|   |            |Կազմակերպչական կոմիտեի|        |            |       |

|   |            |անդամները կգործուղվեն |        |            |       |

|   |            |Շանհայ:               |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|16.|Գույքի և    |Ցուցահանդեսի անցկացման|2010 թ. |«Զարգացման  |       |

|   |անձնակազմի  |ժամանակահատվածում     |1-ին և  |հայկական    |       |

|   |ապահովագրու-|ցուցադրվելիք գույքն   |2-րդ    |գործակալու- |       |

|   |թյուն       |ապահովագրվելու է      |եռամսյակ|թյուն» ՓԲԸ  |       |

|   |            |կազմակերպիչների կողմից|ներ     |«Արմենիան   |       |

|   |            |արտոնագրված           |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |ընկերության կողմից,   |        |Էքսպո 2010» |       |

|   |            |ինչպես նաև  կգործի    |        |ընկերություն|       |

|   |            |Հայաստանից մեկնած     |        |            |       |

|   |            |անձնակազմի            |        |            |       |

|   |            |ապահովագրությունը:    |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|17.|Տաղավարի    |Ընտրված ընկերության   |2010 թ. |«Արմենիան   |       |

|   |ենթակառուց- |կողմից կիրականացվեն   |1-ին    |Սեքշըն օֆ   |       |

|   |վածքի       |հետևյալ  աշխատանքները`|եռամսյակ|Էքսպո 2010» |       |

|   |ձեռքբերում  |օդափոխության համակարգի|        |ընկերություն|       |

|   |և           |մոնտաժում և           |        |            |       |

|   |մոնտաժում/  |համապատասխան          |        |            |       |

|   |տեխնիկական  |պարագաների ձեռքբերում,|        |            |       |

|   |հագեցվածու- |գրասենյակի կահավորման |        |            |       |

|   |թյան        |և  սարքավորումների    |        |            |       |

|   |ապահովում   |ձեռքբերում, մոնտաժում |        |            |       |

|   |            |ու ապամոնտաժում, ջրի  |        |            |       |

|   |            |և  կոյուղու           |        |            |       |

|   |            |համակարգերի մոնտաժում,|        |            |       |

|   |            |էլեկտրականության,     |        |            |       |

|   |            |հեռահաղորդակցական     |        |            |       |

|   |            |ցանցի և  անվտանգության|        |            |       |

|   |            |համակարգերի մոնտաժում |        |            |       |

|   |            |և  համապատասխան       |        |            |       |

|   |            |պարագաների ձեռքբերում,|        |            |       |

|   |            |մուլտիմեդիա համակարգի,|        |            |       |

|   |            |ձայնային համակարգի,   |        |            |       |

|   |            |լուսավորության        |        |            |       |

|   |            |համակարգի և  վիդեո    |        |            |       |

|   |            |համակարգի ձեռքբերում  |        |            |       |

|   |            |և  մոնտաժում:         |        |            |       |

|_____________________________________________________________________|

|      ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ     |

|_____________________________________________________________________|

|18.|Սպասարկող   |Հայաստանի տաղավարում  |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |անձնակազմի  |աշխատանքների          |ընթաց-  |հայկական    |       |

|   |գործուղում  |իրականացման նպատակով  |քում    |գործակալութ-|       |

|   |ցուցահանդես |նախատեսվում է ԶՀԳ-ի 12|        |յուն» ՓԲԸ   |       |

|   |            |աշխատողի գործուղում   |        |            |       |

|   |            |ցուցահանդեսի անցկացման|        |            |       |

|   |            |ընթացքում` 6 ամիս     |        |            |       |

|   |            |ժամանակահատվածով (1   |        |            |       |

|   |            |մարդ 2 ամիս), որտեղ   |        |            |       |

|   |            |ըստ ժամանակացույցի    |        |            |       |

|   |            |նոր աշխատողն էստաֆետը |        |            |       |

|   |            |կհանձնի 30 օր         |        |            |       |

|   |            |համատեղելով նախորդի   |        |            |       |

|   |            |հետ, այնուհետև        |        |            |       |

|   |            |միանձնյա կկատարի իր   |        |            |       |

|   |            |պարտականությունները   |        |            |       |

|   |            |(օրապահիկ, գիշերավարձ,|        |            |       |

|   |            |ավիատոմսեր):          |        |            |       |

|   |            |Տաղավարում միաժամանակ |        |            |       |

|   |            |կգտնվի 4 աշխատող:     |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|19.|Ընթացիկ     |Տաղավարի աշխատանքների |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |աշխատանքներ |իրականացման համար     |ընթաց-  |հայկական    |       |

|   |            |անհրաժեշտություն կա   |քում    |գործակալութ-|       |

|   |            |վարձակալել            |        |յուն» ՓԲԸ   |       |

|   |            |համապատասխան չինացի   |        |«Արմենիան   |       |

|   |            |մասնագետներին,        |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |քարտուղար (2 չինացի   |        |Էքսպո 2010» |       |

|   |            |մասնագետ, ովքեր       |        |ընկերություն|       |

|   |            |կաշխատեն տաղավարում   |        |            |       |

|   |            |ամբողջ ցուցահանդեսի   |        |            |       |

|   |            |ընթացքում), թարգմանիչ |        |            |       |

|   |            |(2 չինացի մասնագետ,   |        |            |       |

|   |            |ովքեր կաշխատեն        |        |            |       |

|   |            |տաղավարում ամբողջ     |        |            |       |

|   |            |ցուցահանդեսի          |        |            |       |

|   |            |ընթացքում):           |        |            |       |

|   |            |Կիրականացվեն նաև      |        |            |       |

|   |            |տաղավարի շահագործման  |        |            |       |

|   |            |համար անհրաժեշտ       |        |            |       |

|   |            |ընթացիկ վճարումներ,   |        |            |       |

|   |            |դրանք են              |        |            |       |

|   |            |էլեկտրաէներգիայի վճար,|        |            |       |

|   |            |ջրմուղ-կոյուղու վճար, |        |            |       |

|   |            |հեռահաղորդակցության   |        |            |       |

|   |            |վճար, աղբահանության   |        |            |       |

|   |            |վճար, տաղավարի        |        |            |       |

|   |            |շահագործում,          |        |            |       |

|   |            |անվտանգության և       |        |            |       |

|   |            |սանիտարական           |        |            |       |

|   |            |աշխատանքների վճար     |        |            |       |

|   |            |ցուցահանդեսի ընթացքում|        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|20.|Ցուցահանդեսի|Ցուցահանդեսի անցկացման|2010 թ. |ՀՀ մշակույթի|       |

|   |ընթացքում   |ընթացքում նախատեսվում |3-րդ    |նախարարութ- |       |

|   |Հայաստանի   |է անցկացնել Հայաստանի |եռամսյակ|յուն        |       |

|   |ազգային օրվա|ազգային օր, որն ըստ   |        |«Զարգացման  |       |

|   |անցկացում   |նախնական              |        |հայկական    |       |

|   |            |պայմանավորվածության   |        |գործակալութ-|       |

|   |            |կանցկացվի 2010 թ.     |        |յուն» ՓԲԸ   |       |

|   |            |սեպտեմբերի 21-ին: Օրը |        |Կազմակերպչա-|       |

|   |            |պատշաճ անցկացնելու    |        |կան կոմիտե  |       |

|   |            |նպատակով Հայաստանից   |        |«Արմենիան   |       |

|   |            |ցուցահանդես           |        |Սեքշըն օֆ   |       |

|   |            |կգործուղվեն           |        |Էքսպո 2010» |       |

|   |            |ստեղծագործական        |        |ընկերություն|       |

|   |            |համույթներ, ինչպես    |        |            |       |

|   |            |նաև  կիրականացվի ՀՀ   |        |            |       |

|   |            |պաշտոնական            |        |            |       |

|   |            |պատվիրակության        |        |            |       |

|   |            |ընդունելություն:      |        |            |       |

|   |            |Սեպտեմբերի 21-ին      |        |            |       |

|   |            |նախատեսվում է         |        |            |       |

|   |            |կազմակերպել տոնական   |        |            |       |

|   |            |ֆուրշետ, որտեղ        |        |            |       |

|   |            |հյուրերը կճաշակեն     |        |            |       |

|   |            |հայկական ուտեստներ և  |        |            |       |

|   |            |կկազմակերպվեն         |        |            |       |

|   |            |ներկայացումներ, որոնք |        |            |       |

|   |            |կշարունակվեն ևս  4 օր:|        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|21.|Տաղավարի    |ՀՀ տաղավարի           |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |ապամոնտաժման|ապամոնտաժման          |4-րդ    |հայկական    |       |

|   |նպատակով 2  |աշխատանքների          |եռամսյակ|գործակալութ-|       |

|   |աշխատողի    |վերահսկման, ինչպես    |        |յուն» ՓԲԸ   |       |

|   |գործուղում  |նաև  գույքագրման և    |        |            |       |

|   |Շանհայ      |որոշ պարագաների հետ   |        |            |       |

|   |            |առաքման համար ԶՀԳ-ն 2 |        |            |       |

|   |            |աշխատող կգործուղի     |        |            |       |

|   |            |32-ական օրով          |        |            |       |

|   |            |ցուցահանդեսի փակումից |        |            |       |

|   |            |հետո:                 |        |            |       |

|___|____________|______________________|________|____________|_______|

|22.|Հայաստանյան |ԶՀԳ-ի կողմից          |2010 թ. |«Զարգացման  |       |

|   |մասնակցութ- |կազմակերպիչների հետ   |4-րդ    |հայկական    |       |

|   |յան ազգային |միասին կիրականացվեն   |եռամսյակ|գործակալութ-|       |

|   |օպերատորի   |ցուցահանդեսի          |        |յուն» ՓԲԸ   |       |

|   |գլխավորութ- |կատարողական ակտերի    |        |            |       |

|   |յամբ անկախ  |ստորագրման            |        |            |       |

|   |փորձագետի և |գործընթացները:        |        |            |       |

|   |կազմակերպիչ-|                      |        |            |       |

|   |ների կողմից |                      |        |            |       |

|   |համապատասխան|                      |        |            |       |

|   |փաստաթղթերի |                      |        |            |       |

|   |ստորագրում, |                      |        |            |       |

|   |ցուցահանդեսի|                      |        |            |       |

|   |փակում      |                      |        |            |       |

|_____________________________________________________________________|

|       ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ              |

|_____________________________________________________________________|

|23.|Ցուցահանդեսի|Ցուցահանդեսի փակումից |2010 թ. |«Արմենիան   |       |

|   |ավարտից հետո|հետո կիրականացվեն     |4-րդ    |Սեքշըն օֆ   |       |

|   |տաղավարի    |տաղավարի ապամոնտաժում,|եռամսյակ|Էքսպո 2010» |       |

|   |ապամոնտաժում|գույքի փաթեթավորում,  |        |ընկերություն|       |

|   |            |մաքսային              |        |            |       |

|   |            |ձևակերպումներ  և      |        |            |       |

|   |            |տեղափոխում Հայաստան:  |        |            |       |

|_____________________________________________________________________|

|                       ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ                            |

|_____________________________________________________________________|

|24.|Չնախատեսված |                      |2009-   |«Զարգացման  |       |

|   |ծախսեր      |                      |2010 թթ.|հայկական    |       |

|   |            |                      |ընթաց-  |գործակալութ-|       |

|   |            |                      |քում    |յուն» ՓԲԸ   |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2010
N 260-Ն
Որոշում