Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ...

 

 

040.0606.240510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2010 թվականի N 606-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1741-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող վարչական շենքերը` 1066,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 97500 դրամ հաշվեկշռային արժեքով, շինությունները (երկու կաթսայատուն, ավտոտնակներ, երկու փայտե տնակներ)` 299.91 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 46680 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) և նշված գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,424 հեկտար հողամասը հետ վերցնել:

(1-ին կետը փոփ. 19.01.12 թիվ 37-Ա, 06.12.12 թիվ 1578-Ա որոշումներ)

2. Թույլատրել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող վարչական շենքի առաջին հարկի աջ կառուցահատվածի վերջնամասի` 180.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն կետում նշված գույքը և գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Սույն կետով նախատեսված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 06.12.12 թիվ 1578-Ա որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 18.08.11 թիվ 1173-Ա որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1578-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված աշխատանքների իրականացումը:

(վերնագիրը փոփ. 06.12.12 թիվ 1578-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2010
N 606-Ա
Որոշում