Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ...

 

 

040.0646.020610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 646-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

i

ա. 1-ին կետի 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ ենթակետերում և NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածներում «ծրագրեր» բառը` իր համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ծրագիր» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,

i

բ. N 1 հավելվածի I գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:

5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից:»,

i

գ. NN 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների I գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:»,

դ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում և N 3 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան» բառերով,

ե. 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում և N 5 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան» բառերով,

զ. 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում և N 7 հավելվածում «(լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան» բառերով,

i

է. 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը և NN 9 ու 10 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,

 

ը. N 2 հավելվածը «__________________________» բառերից հետո լրացնել

i

(գտնվելու վայրը) «___________________________________ «բառերով,

(գործունեության իրականացման վայրը)

 

i

թ. N 4 հավելվածի վերնագրում «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Տարրական ___________________ հանրակրթական

(ծրագրի անվանումը) ծրագրի իրականացման» բառերով, «Տարրական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը` «Տարրական __________________ հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ հավելվածը

(ծրագրի անվանումը) «__________________» բառերից հետո լրացնել «_____________________________»

 (գտնվելու վայրը)                          (գործունեության իրականացման

                                                     վայրը)

բառերով,

 

i

ժ. N 6 հավելվածի վերնագրում «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Հիմնական ____________________ հանրակրթական

(ծրագրի անվանումը) ծրագրի իրականացման» բառերով, «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը` «Հիմնական ____________________________ հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ

(ծրագրի անվանումը) հավելվածը «__________________» բառերից հետո լրացնել»_____________________»

            (գտնվելու վայրը)                         (գործունեության

                                                      իրականացման վայրը)

բառերով,

 

i

ժա. N 8 հավելվածի վերնագրում «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Միջնակարգ _____________________

(ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը` «Միջնակարգ __________________ հանրակրթական ծրագիր»

(ծրագրի անվանումը) բառերով, իսկ հավելվածը «__________________________» բառերից հետո լրացնել

(գտնվելու վայրը) «____________________________________» բառերով,

(գործունեության իրականացման վայրը)

 

i

ժբ. NN 11, 13 և 15 հավելվածների 3-րդ կետերը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության)» բառերով, իսկ «նման» բառը փոխարինել «Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 646-Ն
Որոշում