Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ...

 

501.0046.151098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1997 թ. թիվ 46

 

i

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 19-ի «ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 347 որոշման և ՀՀ կառավարության նիստի 1997 թ. օգոստոսի 14-ի թիվ 30 արձանագրության,

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման պատասխանատվությունը դնել մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վրա (պետ Մ. Առաքելյան):

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման հսկողությունը դնել մարզպետի տեղակալ Ռ. Մկրտչյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ

1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

22-Ի ԹԻՎ 46 ՈՐՈՇՄԱՄԲ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 19-ի «ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 347 որոշման և ՀՀ կառավարության նիստի 1997 թ. օգոստոսի 14-ի թիվ 30 արձանագրության` ՀՀ Արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստացած» ՀՀ տարածքում հանրային սննդի կազմակերպման լիցենզիաների տրման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արագածոտնի մարզում հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիայի տրման կարգը:

2. Հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիան տրվում է մարզպետի կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին:

3. Լիցենզիաների համար սահմանվում է գործողության 2 տարի ժամկետ:

4. Տրված լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

2. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիա ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտները ըստ իրենց գտնվելու վայրի, մարզպետին են ներկայացնում.

ա) գործունեության իրականացման հայտ,

բ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները եթե տնտեսվարող սուբյեկտը չունի

պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում»

հատուկ պահանջներ» մասում,

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,

դ) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների

համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը,

համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,

ե) տեղեկանք սանիտարա-հիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,

զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու

մասին,

է) խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական նկարագիրը,

ը) սպասարկող անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, մատուցող) մասնագիտական

կրթության, համապատասխան որակավորման մասին վկայականների պատճենները

կամ քաղվածք աշխատանքային գրքույկից որակավորման համապատասխան կարգ

ունենալու վերաբերյալ:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

7. Հասարակական սննդի կազմակերպման և իրացման նպատակով լիցենզիա ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են Մարզպետին:

8. Փաստաթղթերի ընդունումը կատարվում է գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու միջոցով:

9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժինը կատարում է ընդունված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և դրական եզրակացության դեպքում մարզպետի հաստատմանն է ներկայացնում լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշման կամ կարգադրության նախագիծ:

10. Կարգադրության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացվում է համապատասխան լիցենզիան և տրվում տնտեսվարող սուբյեկտին:

11. Անհատ ձեռներեցին և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, Ա. Ա. Հ. տնտեսական գործունեություն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը (օրինակելի ձևը կցվում է):

12. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են կազմակերպա-իրավական տեսակը, ֆիրմային անվանումը, լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը, ձեռնարկության իրավաբանական հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվելու է տարբեր վայրերում):

13. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը իրականացվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգին համապատասխան:

14. Լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել, տրամադրվել կամ վաճառվել այլ տնտեսվարող սուբյեկտներին:

15. Տնտեսվարող սուբյեկտի տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվելու է տարբեր վայրերում) փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերաձևակերպման ՀՀ օրենսդրության և սույն կարգի համաձայն:

16. Ձեռնարկության իրավական-կազմակերպական տեսակի փոփոխման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխումներ կատարվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը դիմում է տարածքային կառավարման մարմնին և ստանում է լիցենզիայի վերաձևակերպված տարբերակը:

17. Լիցենզիայի բնօրինակը կամ կրկնօրինակը կորցնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը դիմում է տարածքային կառավարման մարմնին և ստանում լիցենզիայի պատճեն:

 

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Տնտեսվարող սուբյեկտները տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել լիցենզիայի տրման ժամանակ ներկայացված պահանջները և լիցենզիայում նշված հատուկ պահանջները:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Գործունեության իրականացման հայտը կարող է մերժվել հետևյալ պատճառներով.

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը

համապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում,

բ) եթե հայտատուի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ

օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:

20. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրամադրման մերժումն արգելվում է:

 

6. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

21. Մարզպետի որոշմամբ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել կամ ժամանակավորապես դադարեցվել:

22. Լիցենզիայի գործողության դադարեցման ժամանակավոր դադարեցման հիմք կարող են հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող գործադիր մարմինների կողմից մարզպետին ներկայացված հայտերը:

23. Արգելվում է լիցենզիայով նախատեսված գործունեության կասեցումը մինչև դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունումը:

24. Լիցենզիայի դադարեցման մասին որոշում ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը գրավոր իրազեկվում է որոշման մասին, որին կցվում է քաղվածք որոշումից, իսկ ժամանակավորապես դադարեցման դեպքում` նաև թերությունների վերացման միջոցառումների ցանկը:

25. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում մարզպետը սահմանում է ժամկետ` ձեռնարկության և անհատ ձեռներեցի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:

26. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել մարզպետի կողմից հետևյալ հիմքերով`

ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և

հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող

տեղեկություններ,

բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրի

կամ մարդկանց առողջությանը,

գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ

պահանջները:

27. Լիցենզիայի գործողության դադարեցման որոշման մասին եռօրյա ժամկետում ծանուցագիր է ուղարկում համապատասխան տարածքային հարկային մարմնին, պետական ռեգիստրի բաժանմունքին և սպասարկող բանկին:

28. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը տնտեսվարող սուբյեկտը կարող է գանգատարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Տնտեսվարող սուբյեկտին, լիցենզիային կից տրվում է քաղվածք, սույն կարգի 22, 23, 24, 25, 26, 27, 28 կետերի դրույթների վերաբերյալ:

30. Տնտեսվարող սուբյեկտի գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան համարվում է ուժը կորցրած:

31. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշման պատճեն ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն գանգատարկել դատարանում:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

32. Տնտեսվարող սուբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պատասխանատվություն են կրում լիցենզիայի հատուկ պահանջների, առևտրի և հասարակական սննդի կազմակերպման կանոնների կատարման համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                         «15»  10    1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 71980195

 

 

pin
Արագածոտի մարզպետ
22.09.1998
N 46
Հրաման