Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.0595.191098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 595

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 29-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների առևտրի և տնտեսության զարգացման հարցերով աշխատանքային խմբի Երևանում կայանալիք հանդիպման մասին» թիվ 78 որոշման մեջ «6911,8 հազ. դրամի սահմաններում» բառերը փոխարինել «5000,0 հազ. դրամ» բառերով».

i

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 26-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կապի հարցերով աշխատանքային խմբի Երևանում կայանալիք հանդիպման մասին» թիվ 120 որոշման մեջ «7799,5 հազ. դրամի սահմաններում» բառերը փոխարինել «2670,0 հազ. դրամ» բառերով.

i

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 22-ի «Շվեդիայի Թագավորության տեսչական խմբի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» թիվ 204 որոշման մեջ «485,5 հազ. դրամի սահմաններում» բառերը փոխարինել «421,7 հազ. դրամ» բառերով.

i

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 5-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության փորձագետների Հայաստանի Հանրապետություն այցի մասին» թիվ 303 որոշման մեջ «788,5 հազ. դրամ» բառերը փոխարինել «754,4 հազ. դրամ» բառերով.

i

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 17-ի «Վրաստանի սահմանադրական դատարանի պատվիրակության և Եվրոպայի «ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետություն այցի մասին» թիվ 344 որոշման մեջ «2996866 դրամի սահմաններում» բառերը փոխարինել «2826,0 հազ. դրամ» բառերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.10.1998
N 595
Որոշում