Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏ ...

 

 

040.0854.160710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2010 թվականի N 854-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ-2010» ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի ինն ամսում հատկացնել 101,308.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին «Արմենիա-2010» ուսումնավարժության անցկացման նպատակով փոխանցված միջոցներն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եկամուտներում որպես պաշտոնական դրամաշնորհներ` դրանք ուղղելով 2011 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին:

(3-րդ կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կողմից «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները:

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի նախապատրաստումը և անցկացումը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշման 4-րդ կետում չնշված այլ պետական կառավարման մարմինների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ձևակերպումները ներկայացված հայտերի հիման վրա իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքը ղեկավարող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անվամբ:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի ընթացքում մասնակիցներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դաշտային ճամբարի տարածքում ծավալել բուժկետ` այն ապահովելով համապատասխան գույքով և սանիտարական տրանսպորտային միջոցներով.

2) անհրաժեշտության դեպքում «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների ստացիոնար բուժումը կազմակերպել Երևան քաղաքի բժշկական կենտրոններում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայտերի` ապահովել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների անվտանգությունն ու ուղեկցումը:

9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային վճարները վճարել սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարից:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի      |Ցուցանիշների փոփոխությունը  |

|ֆինանսավորման աղբյուրների     |(գումարների ավելացումը նշված|

|ու դրանց տարրերի անվանումները |է դրական նշանով)            |

|______________________________|____________________________|

|1. Եկամուտների գծով           |          74,571.9          |

|______________________________|____________________________|

|2. Ծախսերի գծով               |          74,571.9          |

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ      |Ցուցանիշների      |

|                                |փոփոխությունը     |

|                                |(գումարների       |

|                                |ավելացումը նշված  |

|                                |է դրական նշանով)  |

|                                |__________________|

|                                |ինն ամիս| տարի    |

|________________________________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                        |     0.0| 74,571.9|

|________________________________|________|_________|

|այդ թվում`                      |        |         |

|________________________________|________|_________|

|Պաշտոնական դրամաշնորհներ        |     0.0| 74,571.9|

.___________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________.

|Բա|Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական   |Ցուցանիշների      |

|ժի|ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի    |փոփոխությունը     |

|նը|մ |ս |և  դասերի անվանումները           |(ծախսերի          |

|  |բ |ը |                                 |ավելացումները     |

|  |ը |  |                                 |նշված են դրական   |

|  |  |  |                                 |նշանով)           |

|  |  |  |                                 |__________________|

|  |  |  |                                 |ինն ամիս|   տարի  |

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 |     0.0| 74,571.9|

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                       |        |         |

|__|__|__|_________________________________|________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ      |     0.0| 74,571.9|

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ                 |        |         |

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                       |        |         |

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների  |        |         |

|  |  |  |պահուստային ֆոնդ                 |     0.0| 74,571.9|

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                       |        |         |

|__|__|__|_________________________________|________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության և  համայնքների  |        |         |

|  |  |  |պահուստային ֆոնդ                 |     0.0| 74,571.9|

._____________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________.

|Բյուջետային ծախսերի           |Ցուցանիշների      |

|տնտեսագիտական դասակարգման     |փոփոխությունը     |

|հոդվածների անվանումները       |(ծախսերի          |

|                              |ավելացումները     |

|                              |նշված են դրական   |

|                              |նշանով)           |

|                              |__________________|

|                              |ինն ամիս|   տարի  |

|______________________________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |     0.0| 74,571.9|

|______________________________|________|_________|

|այդ թվում`                    |        |         |

|______________________________|________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                |     0.0| 74,571.9|

|______________________________|________|_________|

|այդ թվում`                    |        |         |

|______________________________|________|_________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                    |     0.0| 74,571.9|

|______________________________|________|_________|

|այդ թվում`                    |        |         |

|______________________________|________|_________|

|Պահուստային միջոցներ          |     0.0| 74,571.9|

._________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական           |Ցուցանիշների      |

|ժի|ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի և  դասերի, |փոփոխությունը     |

|նը|մ |ս |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,    |(ծախսերի          |

|  |բ |ը |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք          |ավելացումները     |

|  |ը |  |իրականացնող մարմինների անվանումները      |նշված են դրական   |

|  |  |  |                                         |նշանով)           |

|  |  |  |                                         |__________________|

|  |  |  |                                         |ինն ամիս|   տարի  |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                         |   -    | 74,571.9|

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                               |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ  |   -    | 74,571.9|

|  |  |  |ՖՈՆԴ                                     |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                               |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների          |   -    | 74,571.9|

|  |  |  |պահուստային ֆոնդ                         |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |այդ թվում`                               |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության և  համայնքների          |   -    | 74,571.9|

|  |  |  |պահուստային ֆոնդ                         |        |         |

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    |   -    | 74,571.9|

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                        |   -    | 74,571.9|

|__|__|__|_________________________________________|________|_________|

|  |  |  |Պահուստային միջոցներ                     |   -    | 74,571.9|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 1-ի

N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Բա|Խ |Դա|Դրամաշնորհային     |     Ինն ամիս   |         Տարի          |

|ը/կ|ժի|ու|սը|ծրագրերի, դրանք    |________________|_______________________|

|   |նը|մ |  |իրականացնող        |ընդա| այդ թվում`|Ընդամենը|  այդ թվում`  |

|   |  |բ |  |մարմինների և       |մենը|___________|        |______________|

|   |  |ը |  |բյուջետային ծախսերի|    |Դրամա|Համա-|        |Դրամա-  |համա-|

|   |  |  |  |տնտեսագիտական      |    |շնոր-|ֆինան|        |շնորհա- |ֆինան|

|   |  |  |  |դասակարգման        |    |հային|սավո-|        |յին     |սավո-|

|   |  |  |  |հոդվածների         |    |միջոց|րում |        |միջոցներ|րում |

|   |  |  |  |անվանումները       |    |ներ  |     |        |        |     |

|____________|___________________|____|_____|_____|________|________|_____|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ| 0.0|  0.0|  0.0|74,571.9|74,571.9|  0.0|

|            |այդ թվում`         |    |     |     |        |        |     |

|            |___________________|____|_____|_____|________|________|_____|

|            |- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ   | 0.0|  0.0|  0.0|74,571.9|74,571.9|  0.0|

|            |___________________|____|_____|_____|________|________|_____|

|            |- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ    | 0.0|  0.0|  0.0|     0.0|     0.0|  0.0|

|            |ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ     |    |     |     |        |        |     |

|            |ԾԱԽՍԵՐ             |    |     |     |        |        |     |

|____________|___________________|____|_____|_____|________|________|_____|

|01 |11|01|01|01. ՀՀ             | 0.0|  0.0|  0.0|74,571.9|74,571.9|  0.0|

|   |  |  |  |կառավարության      |    |     |     |        |        |     |

|   |  |  |  |պահուստային ֆոնդ   |    |     |     |        |        |     |

|   |  |  |  |(«Արմենիա-2010»    |    |     |     |        |        |     |

|   |  |  |  |ուսումնավարժության |    |     |     |        |        |     |

|   |  |  |  |անցկացում)         |    |     |     |        |        |     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2010
N 854-Ն
Որոշում