Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ...

 

 

040.0407.210410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 407-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ (ԴԻՄՈՒՄԻ) ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մասին հայտի (դիմումի) ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 407-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ` սեփականատեր) սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը և այդ գործընթացում ծագող հասարակական հարաբերությունները:

2. Սույն կարգով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա` գործարանային արտադրության բոլոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը` բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի:

3. Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառվում են կամավորության սկզբունքով` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված հայտի (իրավաբանական անձանց համար) կամ դիմումի (ֆիզիկական անձանց համար) հիման վրա:

4. Սույն կարգի իմաստով`

1) հաստոցներ են համարվում նյութերի մշակման կամ իրերի արտադրման համար նախատեսված մեքենաները.

2) սարքավորումներ են համարվում նյութերի մշակման կամ իրերի արտադրման համար նախատեսված մեխանիզմների, սարքերի կամ հարմարանքների համախումբը.

3) բաղկացուցիչ մասեր են համարվում հաստոցների և սարքավորումների այն հիմնական մասերը, որոնք համարակալված են գործարանային տեխնիկական անձնագրային համարով:

 

II. ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` հաշվառող մարմին):

6. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի սեփականատերը գործարանային արտադրության հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը, սույն կարգով սահմանված դրույթների համաձայն, հաշվառման, վերահաշվառման կամ հաշվառումից հանման համար կարող է դիմել հաշվառող մարմին:

7. Սեփականատերը հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման համար գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հաշվառող մարմին է ներկայացնում`

1) հայտ կամ դիմում (N 2 հավելված, ձև N 1 կամ N 2).

2) արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագրի կամ տեղեկամատյանի պատճենը.

3) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

4) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Սույն կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերն են հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ իրավունքի ծագման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, դատական ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր:

8. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառող մարմինը հայտը (դիմումը) ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում`

1) իրականացնում է հայտով կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) փաստաթղթերով ներկայացված` հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի մասին տվյալների հիման վրա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մատյանում (N 3 հավելված), ինչպես նաև համակարգչային ծրագրով կատարում է համապատասխան գրառում: Յուրաքանչյուր միավոր հաստոցի, սարքավորման և դրանց բաղկացուցիչ մասի համար կատարվում է առանձին գրառում.

3) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (եթե առկա են տեխնիկական հնարավորություններ) տեղեկատվություն է տրամադրում հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով սեփականատիրոջը տեղեկացնում է հաշվառման (հաշվառումից հանելու կամ վերահաշվառելու) մասին.

4) հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերին վերաբերող փաստաթղթերի բացակայության կամ դրանք սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրավոր տեղեկացնում է սեփականատիրոջը` նշելով մերժման պատճառները:

9. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման համար փաստաթղթերի բացակայության կամ դրանք սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սեփականատերը կարող է շտկել այն և ներկայացնել հաշվառող մարմնի լրացուցիչ քննարկմանը:

10. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառված են համարվում, եթե դրանց վերաբերյալ հաշվառող մարմնի կողմից համապատասխան հաշվառում է կատարվել սույն կարգով հաստատված հաշվառման մատյանում:

11. Սեփականատերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների համար:

12. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու հաշվառող մարմնի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. Սեփականատիրոջ փոխվելու դեպքում նոր սեփականատերը հաստոցները, սարքավորումները և դրա բաղկացուցիչ մասերը վերահաշվառելու համար կարող է դիմել հաշվառող մարմին` ներկայացնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

13. Հաշվառող մարմինը վերահաշվառումն իրականացնում է սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետներում և կարգով:

14. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառումից հանվում են սեփականատիրոջ հայտի կամ դիմումի հիման վրա: Հաշվառող մարմինը հաշվառման մատյանում, ինչպես նաև համակարգչային ծրագրով համապատասխան գրառում է կատարում հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառումից հանելու վերաբերյալ և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 407-Ն որոշման

 

Ձև N 1

 

__________________________________________

          (կազմակերպության անվանումը)

 

Գտնվելու վայրը ___________________________

 

Հեռախոսահամարը __________________________

 

_____________________________________________

                                       (հաշվառող մարմնի անվանումը)

 

____________________________________________

                               (հաշվառող մարմնի ղեկավարի անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ, համաձայն հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգի, հաշվառել, վերահաշվառել, հաշվառումից հանել (ընդգծել) կից ցանկով (N 3 ձև) ներկայացված______միավոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը:

 

Դրանց գտնվելու (շահագործման) վայրը ____________________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _____________________________________________________________________ 2. _____________________________________________________________________ 3. _____________________________________________________________________ 4. _____________________________________________________________________ 5. _____________________________________________________________________

 

Տնօրեն _________________________ ___________________________________

              (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

 

____ __________________ 20 թ.

 

Հայտը հաշվառման մատյանում հաշվառված է _______________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _________________ ______________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

Ձև N 2

 

__________________________________________

                                          (հաշվառող մարմնի անվանումը)

                                 __________________________________________

                                   (հաշվառող մարմնի ղեկավարի անունը,

                                              ազգանունը)

                                 Քաղաքացի ________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                 Բնակության վայրը ________________________

                                 _________________________________________

                                 _______________ հեռ._____________________

 

Անձնագիրը ______________________________

(սերիան, համարը, երբ և ում

կողմից է տրված)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ, համաձայն հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգի, հաշվառել, վերահաշվառել, հաշվառումից հանել (ընդգծել) կից ցանկով (N 4 ձև) ներկայացված______միավոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը:

 

Դրանց գտնվելու (շահագործման) վայրը _______________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _____________________________________________________________________ 2. _____________________________________________________________________ 3. _____________________________________________________________________ 4. _____________________________________________________________________ 5. _____________________________________________________________________

 

Դիմող _______________________ ________________________________

             (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

Դիմումը հաշվառման մատյանում հաշվառված է _____________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու__________________ _______________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՑԱՆԿ

 

____________________________ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N________________ՀԱՅՏՈՎ

(կազմակերպության անվանումը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը|Մակնիշը|Արտադրման|Արտադրող |Գործարա-|Տեխնի-|Այլ     |Ծանոթա|

|ը/կ|         |       |տարեթիվը |գործարանը|նային   |կական |տվյալներ|գրու- |

|   |         |       |         |         |համարը  |անձնա-|        |թյուն |

|   |         |       |         |         |        |գիրը  |        |      |

|   |         |       |         |         |        |(վկայա|        |      |

|   |         |       |         |         |        |կանը) |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|1. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|2. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|3. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|4. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|5. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|...|         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|10.|         |       |         |         |        |      |        |      |

._________________________________________________________________________.

 

____________________ ____________________ ________________________

            (պաշտոնը)         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

____ _______________ 20 թ.

 

Ձև N 4

 

ՑԱՆԿ

 

__________________________ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N_____________ ՀԱՅՏՈՎ

(անձի անունը, ազգանունը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը|Մակնիշը|Արտադրման|Արտադրող |Գործարա-|Տեխնի-|Այլ     |Ծանոթա|

|ը/կ|         |       |տարեթիվը |գործարանը|նային   |կական |տվյալներ|գրու- |

|   |         |       |         |         |համարը  |անձնա-|        |թյուն |

|   |         |       |         |         |        |գիրը  |        |      |

|   |         |       |         |         |        |(վկայա|        |      |

|   |         |       |         |         |        |կանը) |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|1. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|2. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|3. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|4. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|5. |         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|...|         |       |         |         |        |      |        |      |

|___|_________|_______|_________|_________|________|______|________|______|

|10.|         |       |         |         |        |      |        |      |

._________________________________________________________________________.

 

Դիմող ____________________ ________________________________

           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 407-Ն որոշման

 

ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

.__________________________________________________________________________

|NN |Հայտի    |Մուտքի|Սեփականատիրոջ   |Հաստոցների, սարքավորումների և      |

|ը/կ|(դիմումի)|ամիսը,|                |դրանց բաղկացուցիչ մասերի           |

|   |մուտքի   |ամսա- |________________|___________________________________|

|   |համարը   |թիվը  |անվա-  |գտնվելու|անվանումը|մակնիշը,|արտադը-|գործարա-|

|   |         |      |նումը  |վայրը   |         |տիպը    |րության|նային   |

|   |         |      |(ազգա- |(բնակու-|         |        |տարե-  |համարը  |

|   |         |      |նունը, |թյան    |         |        |թիվը   |        |

|   |         |      |անունը)|վայրը)  |         |        |       |        |

|___|_________|______|_______|________|_________|________|_______|________|

|1. |         |      |       |        |         |        |       |        |

|___|_________|______|_______|________|_________|________|_______|________|

|2. |         |      |       |        |         |        |       |        |

|___|_________|______|_______|________|_________|________|_______|________|

|3. |         |      |       |        |         |        |       |        |

.__________________________________________________________________________

.____ ______________________________________________________.

|NN | |Հաշվառման մասին|Հաշվառումից հանելու  |Ծանոթագրություն|

|ը/կ| |տեղեկություն   |մասին հայտի (դիմումի)|               |

|   | |_______________|_____________________|_______________|

|   | |համարը|ամսաթիվը|մուտքի  |   ամիսը    |               |

|   | |      |        |համարը  |  ամսաթիվը  |               |

|___| |______|________|________|____________|_______________|

|1. | |      |        |        |            |               |

|___| |______|________|________|____________|_______________|

|2. | |      |        |        |            |               |

|___| |______|________|________|____________|_______________|

|3. | |      |        |        |            |               |

.____ ______________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 407-Ն
Որոշում