Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ Հ ...

22.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2010  -ից մինչեւ   22.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1740-Ա որոշում)

i

041.0605.300710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2010 թվականի N 605-Ա

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Հաստատել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի հուլիսի 30-ի

N 605-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի N 213-Ա որոշմամբ: Սույն աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի նպատակը և հիմնական խնդիրները, աշխատանքների կազմակերպումը, հանձնաժողովի նախագահի, անդամների և քարտուղարի պարտականությունները, գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև նիստերի վարման և որոշումների ընդունման կարգը, պայմաններն ու սահմանները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը նրան է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից կատարված աշխատանքների մասին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության դեմ ուղղված պետական ռազմավարության մշակումն է, դրա իրականացման ապահովմանն ուղղված աշխատանքների համակարգմանն աջակցելն է, գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումն է:

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է պարբերաբար հրավիրվող իր նիստերի ընթացքում քննության առնել և ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ` հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) գործող օրենսդրության կիրարկման բնագավառում`

ա. օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկներ,

բ. օրենքների կիրարկելիության ապահովմանն ուղղված մեխանիզմների առաջարկներ,

գ. գենդերային բռնության դեմ արդյունավետ պայքարի իրականացման միջոցառումներ.

2) գենդերային բռնության կանխարգելման բնագավառում`

ա. հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպաստում,

բ. պետական մարմինների աշխատողների գենդերային բռնության հիմնախնդիրներին առնչվող գիտելիքների և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպաստում,

գ. գենդերային բռնության դեմ պայքարի կազմակերպման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացման նպաստում.

3) գենդերային բռնությունից տուժած անձանց պաշտպանության և աջակցության բնագավառում`

ա. տուժածների պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ,

բ. տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ օժանդակության տրամադրման ապահովմանն ուղղված ուղղորդման մեխանիզմներ:

6. Գենդերային բռնության դեմ ուղղված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնաժողովը քննության է առնում և ընդունում որոշումներ միջազգային, տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և բռնության երևույթի հետ առնչություն ունեցող այլ հարցերով:

7. Հանձնաժողովի իրավասությունների հարցերով համապատասխան նյութերը պատրաստելու և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու, ինչպես նաև հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են հանձնաժողովի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից առնվազն 2 օր առաջ:

14. Հանձնաժողովի նիստերն սկսվում են նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

15. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

16. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

18. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. հարցեր ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը,

բ. առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. հանձնաժողովի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,

դ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նրա նախագահի հանձնարարականները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և կազմում հանձնաժողովի որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

3) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարմանը և հանձնաժողովի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) իրականացնում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.07.2010
N 605-Ա
Որոշում