Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆ ...

 

 

050.0162.130810

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        08            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2010 թվականի թիվ 162-Ն

 

i

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՆՇՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 16-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների կողմից ապահովադիրներին ուղղված ծանուցմանը և նշումներին ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հուլիսի 20-ի

թիվ 162-Ն որոշմամբ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՆՇՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն որոշումը տարածվում է այն ապահովագրական ընկերությունների վրա, որոնք ունեն ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրվող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դասով կամավոր հիմունքներով կնքված պայմանագրեր և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող պայմանագրեր, որոնց գործողության ժամկետը ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո (այսուհետ` պայմանագրեր):

2. Սույն հավելվածով սահմանվում է ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրի կողմ ապահովադիրներին ուղղված այդ պայմանագրերը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու նրանց իրավունքների, ինչպես նաև կամավոր հիմունքներով կնքված պայմանագիրն ԱՊՊԱ պայմանագրին չփոխարինելու մասին ծանուցմանը և նշումներին (այսուհետ` ծանուցում) ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները:

 

ԳԼՈՒԽ 2. ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

3. Ապահովագրական ընկերությունը ծանուցումն իրականացնում է ոչ ուշ, քան մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը:

4. Ծանուցումը իրականացվում է պատշաճ ձևով: Պատշաճ ծանուցում է համարվում առնվազն գրավոր ձևով (պատվիրված նամակով փոստային առաքման և առկայության դեպքում էլեկտրոնային կապի միջոցներով) և բանավոր (հեռախոսով) ծանուցումը:

5. Պատշաճ ծանուցմանը զուգահեռ, ապահովադրի կողմից ապահովագրական ընկերության գործունեության վայր այցելելու դեպքում, ապահովագրական ընկերությունը կարող է ծանուցել գրավոր (առձեռն) և բանավոր ձևով:

6. Ապահովագրական ընկերության կողմից ապահովադրին ծանուցվող տեղեկատվության ժամանակ պահպանվում են հետևյալ ընդհանուր սկզբունքները.

1) տեղեկատվությունը ներկայացվում է ճշգրիտ և արժանահավատ,

2) տեղեկատվությունը ներկայացվում է ժամանակին և ամբողջական (բավարար չափով),

3) տեղեկությունը ներկայացվում է պարզ և մատչելի լեզվով (տեքստի շարադրանքով)` առանց շփոթեցնող, խրթին կամ մոլորեցնող բառերի, արտահայտությունների, խիստ մասնագիտական, տեխնիկական եզրույթների,

4) ծանուցվող տեղեկատվությունը ներկայացվում է հայերեն լեզվով, եթե կողմերի համաձայնությամբ այլ լեզվով տեղեկացում նախատեսված չէ: Եթե տեղեկատվությունը ծանուցվում է նաև օտար լեզվով, ապա այդ տեղեկատվությունը պետք է համապատասխանի դրա հայերեն տարբերակին,

5) տեղեկատվությունը շարադրվում է հեշտ ընթեռնելի տառաչափերով և տառատեսակներով և տեսանելի ձևով,

6) տեղեկատվությունն այնպես է ծանուցվում, որ ապահովադիրը հեշտությամբ գտնի իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: (Օրինակ` տեքստի առավել կարևոր մասերը շեղատառերով կամ ավելի մեծ տառաչափերով են արտացոլվում` ապահովադիրների ուշադրությունը դրանց վրա հրավիրելու նպատակով):

7. Գրավոր ձևով ծանուցումը կատարվում է սույն Հավելվածի հավելված 1-ով սահմանված ձևով (այսուհետ` թերթիկ): Ապահովագրական ընկերությունը կարող է փոփոխել թերթիկի տեքստը և դիզայնը, ինչպես նաև այն համապատասխանեցնել իր ներքին ընթացակարգերին, սակայն թերթիկում առնվազն պետք է ներկայացվի սույն Հավելվածի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

8. Թերթիկը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) ապահովագրական ընկերության անվանումը, փոստային հասցեն(երը) հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային հասցեն(երը) և այլ կապի միջոցներ,

2) ծանուցման նպատակը,

3) ապահովադրի պայմանագիրը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու իրավունքի մասին մանրամասն տեղեկատվություն, ընդ որում նշվում է նաև այդ իրավունքից օգտվելու ընթացակարգը կամ ընթացակարգի մասին տեղեկացման կապի կամ այլ միջոցները, ինչպես նաև պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքը,

4) հայտարարություն այն մասին, որ կամավոր հիմունքներով կնքված պայմանագիրը ԱՊՊԱ պայմանագրին չի փոխարինում,

5) նշում պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունքն իրականացնելու կարգի մասին,

6) հայտարարություն այն մասին, որ պայմանագրի լուծման իրավունքից օգտվելու համար ապահովագրական ընկերության կողմից տույժ և տուգանքներ չեն գանձվելու,

7) հայտարարություն այն մասին, թե որտեղից ապահովադիրը կարող է ավելի մանրամասն ծանոթանալ ԱՊՊԱ գործընթացի և ԱՊՊԱ պայմանների մասին:

9. Գործունեության վայրում տրամադրվող թերթիկը ապահովագրական ընկերությունը տրամադրում է պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադիրներին և ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրվող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դասով նոր պայմանագիր կամավոր հիմունքներով կնքող ապահովադիրներին` ապահովագրական ընկերություն այցելության դեպքում:

10. Բանավոր ծանուցման դեպքում ապահովագրական ընկերության աշխատակիցը.

1) բացահայտում է իր անունը, ինչպես նաև ընկերության անվանումը,

2) հաղորդում է զանգահարելու նպատակը,

3) տեղեկացնում է հեռախոսային խոսակցության ձայնագրման մասին, եթե տեղի է ունենում նման ձայնագրում,

4) ապահովադրի ցանկության դեպքում ընդհատում է հեռախոսային խոսակցությունը և ապահովադրին զանգում ավելի ուշ,

5) տեղեկանում է ապահովադրից, արդյոք ստացել է գրավոր ծանուցումը,

ա. դրական պատասխանի դեպքում հիշեցնում է սույն որոշման 8-րդ կետի 3-ից 7-րդ ենթակետերի մասին,

բ. բացասական պատասխանի դեպքում տեղեկանում է այն կապի միջոցների (էլեկտրոնային և փոստային հասցեներ, այլ կապի միջոցներ) մասին, որոնց միջոցով ապահովագրական ընկերությունը ապահովադրին կարող է ուղարկել թերթիկը և բանավոր տեղեկացնում է սույն որոշման 8-րդ կետի 3-ից 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հուլիսի 20-ի

թիվ 162-Ն որոշմամբ

հաստատված Հավելվածի

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

(Ապահովագրական ընկերության անվանումը,

փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը,

ինտերնետային կայքի հասցեն,

էլեկտրոնային հասցեն(երը), այլ կապի միջոցներ)

 

Հարգելի տիկին/պարոն (ապահովադրի անունը, ազգանունը),

 

Հիշեցնում ենք Ձեզ, որ Ձեր և (ապահովագրական ընկերության անվանումը) միջև կնքված ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրվող) պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:

Սույն ծանուցման նպատակն է հայտնել Ձեզ այն մասին, որ.

1) համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2011

թվականի հունվարի 1-ից գործելու է ավտոտրանսպորտային միջոցների

օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ)

համակարգը, ըստ որի 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի

Հանրապետության տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների

սեփականատերերը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր

ունենալու դեպքում` վարձակալները, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոց

վարելու միջոցով ներմուծողները (անկախ ավտոտրանսպորտային միջոցի

սեփականատեր լինելուց) պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր:

2) Ձեր և (ապահովագրական ընկերության անվանումը) միջև կնքված և գործող

պայմանագիրը չի փոխարինում ԱՊՊԱ պայմանագիրը, ուստի մինչև 2011

թվականի հունվարի 1-ն անհրաժեշտ կլինի կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

3) Դուք կարող եք օգտվել Ձեր և (ապահովագրական ընկերության անվանումը)

միջև կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու Ձեր իրավունքից

(սահմանել պայմանագրի լուծման իրավունքից օգտվելու ընթացակարգ):

4) Դուք իրավունք ունեք միակողմանիորեն վաղաժամկետ լուծել Ձեր պայմանագիրն

առանց տույժի և տուգանքների: Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում

պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները

ենթակա են վերադարձման Ձեզ: Այս իրավունքից օգտվելու համար հարկավոր է

կապվել մեզ հետ (ընկերության համապատասխան աշխատակցի հեռախոսահամարը)

կամ այցելել մեր գործունեության վայր` հետևյալ հասցեով (հասցեն) և

տեղեկանալ պայմանագրի լուծման գործընթացի մանրամասներին:

ԱՊՊԱ գործընթացի և ԱՊՊԱ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար

Դուք կարող եք.

1) այցելել (այստեղ թվարկվում են այն ինտերնետային կայքերը, որտեղ առկա են

ԱՊՊԱ գործընթացի և ԱՊՊԱ պայմանների մասին տեղեկություններ. օրինակ`

ապահովագրական ընկերության, Բյուրոյի, Կենտրոնական բանկի, Սպառողների

համար նախատեսված ինտերնետային կայքերի հասցեները) ինտերնետային

կայքերը,

2) այցելել ապահովագրական ընկերության գործունեության վայր և սպասարկման

բաժնից բանավոր կերպով տեղեկանալ,

3) ձեռք բերել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» բուկլետի տպագրված

կամ էլեկտրոնային տարբերակը` ապահովագրական ընկերության, Բյուրոյի

գործունեության վայրում կամ ինտերնետային կայքերում:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.07.2010
N 162-Ն
Որոշում