Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ...

 

 

040.1097.020910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1097-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

i

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետից հանել «մշակում և» բառերը.

i

3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի`

i

ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության կազմակերպումը.»,

բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) մասնակցությունը բնակչության ուսուցման կազմակերպմանը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերով.»,

գ. «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. «ը» ենթակետից հանել «և պետական հրդեհային հսկողության իրականացումը», իսկ «թ» ենթակետից` «կազմակերպումն ու» բառերը.

4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի`

i

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) իր իրավասության սահմաններում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու նպատակով.»,

բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացման կազմակերպում.»,

գ. «գ» ենթակետում «վարչապետին» բառը փոխարինել «նախարարին» բառով,

դ. «դ» ենթակետից հանել «պետական կառավարման և» բառերը,

ե. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում.»,

զ. «է» ենթակետից հանել «պետական կառավարման և» բառերը,

է. «ը» ենթակետում «հաստատում» բառը փոխարինել «մշակում» բառով,

ը. «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) մասնակցությունը բնակչության ուսուցման կազմակերպմանը` քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնահարցերով.».

թ. «ժե» ենթակետում «կազմակերպում» բառը փոխարինել «մշակում» բառով,

ժ. «ժը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժա. «իե» և «իը» ենթակետերն «արտակարգ» բառից առաջ լրացնել «իր իրավասությունների սահմաններում» բառերով.

5) 11-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) լուծարել`

ա. միջազգային համագործակցության վարչությունը,

բ. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը.

2) իրավական ապահովման վարչության փրկարարական ծառայության հարցերի բաժինը և ներքին վերահսկողության բաժինը միաձուլման միջոցով վերակազմակերպել` ստեղծելով փրկարարական ծառայության կազմակերպման վարչություն.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ պետական հրդեհային տեսչություն» բաժինը:

i

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով լուծարվող ստորաբաժանումների թվաքանակը և պահպանման ծախսերը սահմանված կարգով հատկացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1097-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 19-ի

N 634-Ն որոշման

 

«ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Օպերատիվ կառավարման վարչություն

Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն

Փրկարարական ուժերի վարչություն

Նյութատեխնիկական ապահովման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Փրկարարական ծառայության կազմակերպման վարչություն

 

2. Բաժիններ

 

Սոցիալական ապահովության հարցերի բաժին

Բժշկական ապահովման բաժին

Առաջին բաժին
3. Քարտուղարություն

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևան քաղաքի փրկարարական վարչություն

Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն

Արարատի մարզային փրկարարական վարչություն

Արմավիրի մարզային փրկարարական վարչություն

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Լոռու մարզային փրկարարական վարչություն

Կոտայքի մարզային փրկարարական վարչություն

Շիրակի մարզային փրկարարական վարչություն

Սյունիքի մարզային փրկարարական վարչություն

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն

Տավուշի մարզային փրկարարական վարչություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2010
N 1097-Ն
Որոշում