Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Փ ...

24.02.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.09.2010  -ից մինչեւ   24.02.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)

i

040.1178.150910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 20.240,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

3. Հաստատել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1178-Ա որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքների  |Չափի|Մեկ միավորի |Քա-|Ընդամենը`|Գն- |     Պայմանագրի    |

|անվանումները|միա-|գինը (դրամ) |նա-|գումարը  |ման |___________________|

|            |վորը|            |կը |(հազ.    |ձևը |կնքման   |կատարման |

|            |    |            |   |դրամ)    |    |ժամկետը  |ժամկետը  |

|____________|____|____________|___|_________|____|_________|_________|

|Օպերացիոն   |դրամ|20.240.000,0|1.0| 20,240.0|ՄԱ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|սպասարկման  |    |            |   |         |    |         |         |

|ծառայու-    |    |            |   |         |    |         |         |

|թյուններ    |    |            |   |         |    |         |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1178-Ա
Որոշում