Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀ ...

10.10.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.11.1998  -ից մինչեւ   10.10.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 29.08.02 թիվ 1473-Ն որոշում)

i

040.0667.291098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 1998 թ. թիվ 667

 

i

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 667 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգն ու պայմանները:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետև` առաջադրանք) փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և շինարարության պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները:

3. Համայնքում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետև` իրավասու մարմին):

4. Կառուցապատողն առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:

5. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսները, հարկերի քանակը և, կառուցապատողի ցանկությամբ, օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

6. Հայտին կցվում են`

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կամ անշարժ գույքը փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

7. Իրավասու մարմինը հայտը ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում կառուցապատողին տալիս է առաջադրանք կամ մերժում այն` նշելով մերժման պատճառները:

8. Հայտը կարող է մերժվել, եթե`

ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

9. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 15 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

10. Առաջադրանքը` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի, տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ու բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությանը, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվների պահանջներին համապատասխան սահմանում է կառուցապատվող տարածքում օբյեկտի տեղադրությունը, թույլատրելի բարձրությունը, հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) և կարմիր գծերից:

i

11. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում առաջադրանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 479 որոշմամբ սահմանված կարգով:

12. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում օբյեկտի շինարարության նախագծային փաստաթղթերի մշակման համար:

13. Առաջադրանքով սահմանված պայմանները նախագծային փաստաթղթերի մշակման ընթացքում կարող են փոփոխվել միայն իրավասու մարմնի համաձայնությամբ, սույն կարգի 10-րդ կետի պահանջների փոփոխության դեպքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ

 

_______________________________________________________________________

                  (մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

 

Կառուցապատող __________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

 

_______________________________________________________________________

         ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք _________________

 

_______________________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, ուժեղացվող, վերականգնվող

 

_______________________________________________________________________

         օբյեկտի անվանումը` ընդգծելով գործառնական նշանակությունը)

 

նախագծման համար _______________________________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը

 

___________________________________________ հասցեում գտնվող հողամասում:

հողամասի ծածկագիրը)

 

Նախատեսում եմ _____________________________________________________

(նշել ցանկալի հարկայնությունը, մակերեսները)

 

_______________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ`

 

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող

(վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող) օբյեկտի մոտավոր

տեղանշմամբ.

 

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կամ անշարժ գույքը

փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կառուցապատող ___________________________________

 

Կ.Տ.

 

(իրավաբանական անձի համար)  ___ ____________ 199 թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________ մարզ

 

__________________________________ համայնք

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԹԻՎ

 

___ ____________ 199 թ.

 

______________________________________________________________ մշակման

(նախագծման փուլը)

 

Օբյեկտ _______________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող,

 

______________________________________________________________________

                    արդիականացվող օբյեկտի անվանումը)

 

Հասցեն _______________________________________________________________

(շինարարության կամ փոստային հասցեն)

 

Կառուցապատող _________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը,

 

______________________________________________________________________

                    ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Նախագծման հիմքը ______________________________________________________

(կառուցապատողի հայտը կից անհրաժեշտ փաստաթղթերով, նոր

հողամասի հատկացման, ինչպես նաև օբյեկտի գործառնական նշանակության

փոփոխության դեպքում համայնքի ղեկավարի, մարզպետի (Երևան քաղաքում

Երևանի քաղաքապետի) որոշումը)

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՏԵՂԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Տեղանքի չափսերը ______________________________________________________

(հողամասի մակերեսը հեկտար)

 

Տեղանքի օգտագործման

ներկայիս վիճակը _____________________________________________________

(ռելիեֆի բնութագրումը, շենքերի առկայությունը

(օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը, պատերի

նյութը և այլն), կանաչապատումը, բարեկարգումը և այլն

կից ուրվագծով)

 

Ինժեներական

սարքավորումները ______________________________________________________

(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական

հաղորդակցուղիները)

 

Կից հողամասեր ________________________________________________________

(կից հողօգտագործողների անվանումը և նրանց սահմանները`

համաձայն ներկայացված ուրվագծի)

 

Բնության և մշակույթի

պահպանվող հուշարձաններ _______________________________________________

(հուշարձանի անվանումը, վիճակը և այլն)

 

Հատակագծային

սահմանափակումներ _____________________________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների,

ինժեներական հաղորդակցուղիների և այլ գործող

օբյեկտների նկատմամբ սահմանափակումները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ճարտարապետահատակագծային

պահանջները __________________________________________________________

(կառուցապատվող օբյեկտի մակերեսը, հեռավորությունը հարևան

հողակտորներից (օբյեկտներից), հեռավորությունը կարմիր գծից,

թույլատրելի բարձրությունը)

 

Երրորդ անձանց իրավունքների

ապահովման պահանջները _________________________________________________

(անհրաժեշտ պայմաններ և համաձայնեցումներ, երրորդ

անձանց իրավունքների պահպանման ապահովում)

 

Ստորգետնյա, կիսանկուղի

և առաջին հարկի տարածքների

օգտագործում __________________________________________________________

(համաձայն նախնական պայմանավորվածության կամ որոշվում է

նախագծման ընթացքում)

 

Ինժեներական

սարքավորումներ, ցանցեր _______________________________________________

 

ջրամատակարարում ________________________________ |

|

կոյուղի ________________________________________ |

|

հեռախոսացանց ___________________________________ |

|        նշել

տաք ջրամատակարարում ____________________________ |     ինժեներական

|     սպասարկում

էլեկտրամատակարարում ____________________________ |     իրականացնող

|   ծառայությունները

գազամատակարարում _______________________________ |

|

թուլացված ցանցեր _______________________________ |

|

աղբահանում _____________________________________ |

 

________________________________________________

 

Տարածքի ինժեներական

նախապատրաստումը _____________________________________________________

(ռելիեֆի կազմակերպման պահանջները, ջրահեռացումը,

պաշտպանական կառույցները)

 

Բարեկարգումը _________________________________________________________

(լանդշաֆտային ճարտարապետության նկատմամբ ներկայացվող

պահանջները, կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր,

ցանկապատում, գովազդ և այլն)

 

Շինարարական նյութերը _________________________________________________

(տեղական շինարարական նյութերի և կոնստրուկցիաների

օգտագործման առաջարկություն)

 

Պաշտպանական կառույցները ______________________________________________

(արտակարգ պայմաններում հատուկ կառույցներ

մարդկանց և գործող օբյեկտների պաշտպանության համար)

 

Հակահրդեհային պահանջներ ______________________________________________

(նախնական պայմաններ համաձայն տեղանքի ընտրության

ակտի, առանձնահատուկ պահանջներ)

 

Շրջակա միջավայրի պահպանում ___________________________________________

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցություններից

պահպանելու միջոցառումներ)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Միջանկյալ համաձայնեցում ______________________________________________

(նյութերի նախնական համաձայնեցում քաղաքաշինական

խորհրդում կամ ճարտարապետության և

քաղաքաշինության մարմիններում)

 

Համաձայնեցում և հաստատում ___________________________________________

(տվյալ օբյեկտի համար պարտադիր են

փորձաքննության անցկացումը, համաձայնեցումը

հուշարձանների, բնության պահպանության

մարմիններում

 

(ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ,

    ՄԱՐԶՊԵՏ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ)     _____________________________________

                                     (ազգանունը, անունը, ստորագրությունը)

               Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.1998
N 667
Որոշում