Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ...

 

 

040.1177.150910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1177-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 209 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «Գորիսի» բառից հետո լրացնել «, Վայքի» բառով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր` N 9.1 հավելվածով` համաձայն հավելվածի.

i

4) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

._________________________________________________________________________.

|10.|քաղ. Վայք |ներառում է`        |   7.8|բնակավայրի      |գոտևորման  և  |

|   |          |. Պասկևիչի  կամրջին|      |կայուն          |կառուցապատման |

|   |          |հարակից տարածքը    |      |զարգացում,      |նախագծեր,     |

|   |          |. Երևան-Մեղրի      |      |պատմամշակութային|ներդրումային  |

|   |          |միջպետական         |      |հուշարձանի      |ծրագրեր       |

|   |          |ավտոմայրուղուց     |      |վերականգնում,   |              |

|   |          |դեպի Արփայի կիրճ   |      |լանդշաֆտի       |              |

|   |          |և  կիրճին հարող    |      |պահպանություն,  |              |

|   |          |բարձրադիր գոտին    |      |զբոսաշրջային    |              |

|   |          |                   |      |կենտրոնի        |              |

|   |          |                   |      |ստեղծում,       |              |

|   |          |                   |      |կառուցապատման   |              |

|   |          |                   |      |կանոնակարգում   |              |

._________________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1177-Ն որոշման

 

«Հավելված N 9.1

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

_______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1177-Ն
Որոշում