Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻ ՍԻ ԷՅ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԻ ՍԻ ԷՅ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱ ...

23.11.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.1998  -ից մինչեւ   23.11.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 23.11.98 թիվ 676 որոշում)

i

041.0627.101198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 1998 թ. թիվ 627

 

«ԴԻ ՍԻ ԷՅ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«ԴԻ ՍԻ ԷՅ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նպատակով`

1. Ստեղծել «ԴԻ ՍԻ ԷՅ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման միջոցառումների իրականացման հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` ելնելով ճյուղի առանձնահատկություններից` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ «ԴԻ ՍԻ ԷՅ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ձևի, մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման, գործարքի պայմանների, ինչպես նաև հիմնավորումներ` դրանցից առավել օպտիմալ լուծումների ընտրության վերաբերյալ` այդ աշխատանքներում ընդգրկելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված աուդիտորական կամ խորհրդատվական ձեռնարկություն:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 627 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

«ԴԻ ՍԻ ԷՅ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

         Գ. Նանագուլյան       -   ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

                                  (հանձնաժողովի նախագահ)

 

         Մ. Ձավարյան          -   ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                                  առաջին տեղակալ

 

         Է. Մուրադյան         -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                  տեղակալ

 

         Ա. Մարկոսյան         -   ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

 

         Գ. Մկրտչյան          -   ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                                  նախարարի  խորհրդական, «ԴԻ ՍԻ ԷՅ» ՊՓԲԸ-ի

                                  պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչ

 

         Ն. Պետրոսյան         -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                  նախարարության թանկարժեք մետաղների,

                                  քարերի և դրանցից պատրաստված իրերի

                                  պահպանության պետական գանձարանի պետ

 

         Գ. Աբրահամյան        -   «ԴԻ ՍԻ ԷՅ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.11.1998
N 627
Որոշում