Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

07.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.2010  -ից մինչեւ   07.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-139-Ն օրենք)

010.0135.291010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2007 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում «վարչական դատարանում և վճռաբեկ դատարանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատարանում վարչական գործերով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 9. ԳՈՐԾԵՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր քննվում են կոլեգիալ:

2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

3. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

4. Կոլեգիալ կարգով դատական ակտ կայացնելիս որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

5. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին: Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և դա կցվում է գործին: Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: Հատուկ կարծիքը տրամադրվում է դատավարության մասնակիցներին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը կրում է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը` դատական ծախսերի եռապատիկի չափով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 99-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Քննարկման ենթակա չէ այն միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված միջնորդության հիմնավորումները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 112-րդ հոդվածում «առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի» բառերը փոխարինել «դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ գլխով.

 

i

«ԳԼՈՒԽ 19.1 ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 117.1. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 117.2. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարել է դատարանը:

 

ՀՈԴՎԱԾ 117.3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը ուղարկվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատշաճ ձևով ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան:

2. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 117.4. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

 

ՀՈԴՎԱԾ 117.5. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանը այդ որոշումը, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան, ուղարկում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ պատասխանողին տեղեկացնելով բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին:

4. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ կարող է կասեցնել բողոքարկվող դատական ակտի կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 117.6. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջները.

2) բողոքի շրջանակում առերևույթ բացառվում է դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

3) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին.

4) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

5) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

6) բողոքը ներկայացրել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, կամ

7) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

2. Վերաքննիչ դատարանը գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է պատճառաբանված որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացման օրը:

 

ՀՈԴՎԱԾ 117.7. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և դատավարության այլ մասնակիցների:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:

3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները:

4. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

 

ՀՈԴՎԱԾ 117.8. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

 

1. Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչև դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին:

2. Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, եթե լրացել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, և վճիռը չեն բողոքարկել այլ անձինք:

4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 117.9. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 117.10. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

1. Գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով:

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են միանձնյա:

3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:

4. Բողոքը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է նաև գործը գրավոր կամ բանավոր ընթացակարգով քննելու մասին:

5. Գրավոր դատաքննություն կիրառվում է սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված գործերով, ինչպես նաև կարող է կիրառվել այն դեպքում, երբ անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, և կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:

6. Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

 

ՀՈԴՎԱԾ 117.11. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը: Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների և դատավարությունում այլ անձանց` նիստին ներկա լինելու, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու մասին:

3. Նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների և այլ անձանց ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները: Այնուհետև դատական նիստի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչև դատաքննության սկիզբը:

4. Բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի կամ կոլեգիալ կազմի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է բողոքի և բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատաքննությանը ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքով գործի դատաքննությունը համարվում է ավարտված, և հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը:

 

ՀՈԴՎԱԾ 117.12. ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն: Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված չափով կրում է այդ դատավարության մասնակիցը:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում չի վիճարկվում այդ փաստը, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն:

 

ՀՈԴՎԱԾ 117.13. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ: Բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

3) այն դեպքում, երբ վարչական դատարանը թույլ է տվել գործի լուծման վրա ազդող էական խախտումներ, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը:

Բեկանված մասով գործն ուղարկում է վարչական դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը: Բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարելով բողոքը` վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը: Հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտը վերացնելիս վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 117.14. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվն ու դատարանի կազմը.

2) վարչական դատարանի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը և դատավորի անունը, ազգանունը.

3) դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

3. Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:

4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 117.15. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ

 

1. Սույն օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը վարչական մարմինն է կամ պաշտոնատար անձը, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է լրացուցիչ դատական ակտ` սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 117.16. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 117.17. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 20-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 20 ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 118. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է նաև վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:

 

ՀՈԴՎԱԾ 118.1. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

 

ՀՈԴՎԱԾ 118.2. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

 

ՀՈԴՎԱԾ 118.3. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում վերաքննիչ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

 

ՀՈԴՎԱԾ 118.4. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մասնակիցներին:

2. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 118.5. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վճռաբեկ բողոքում նշվում են`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:

3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները:

 

ՀՈԴՎԱԾ 118.6. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչև դատաքննության ավարտը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 118.7. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 118.5-րդ հոդվածի պահանջներին.

2) վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը.

3) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

4) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի.

5) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը սույն օրենսգրքի 118.6-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին.

6) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ

7) բացակայում են սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձվելու դեպքում բողոք ներկայացրած անձն իրավունք ունի կրկին բողոք ներկայացնելու վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե բողոքի թերությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն վերացվել, կամ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 118.8. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին.

3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի առերևույթ էական խախտում, կամ

4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերած անձին և դատավարության մասնակիցներին:

 

ՀՈԴՎԱԾ 118.9. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանաբար 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 118.10. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

1. Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և դատավարությանը մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

 

ՀՈԴՎԱԾ 118.11. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 118.12. ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել վճռաբեկ դատարանի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:

 

ՀՈԴՎԱԾ 118.13. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մասնակիցներին:

2. Բողոք բերած անձը և դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու վճռաբեկ դատարանի նիստին:

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

 

ՀՈԴՎԱԾ 118.14. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

1. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 118.15. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բացառությամբ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի` բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

3) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը: Բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

 

ՀՈԴՎԱԾ 118.16. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում:

 

ՀՈԴՎԱԾ 118.17. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Գործի քննության արդյունքներով կայացված` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը.

6) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

7) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը:

4. Վճռաբեկ դատարանի դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 118.18. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

ՀՈԴՎԱԾ 118.19. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

1. Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության մասնակիցներին և համապատասխան դատարան այն հրապարակելու օրվանից հետո` 7-օրյա ժամկետում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 21-րդ գլխի վերնագրում «ՎՃՌԱԲԵԿ» բառը փոխարինել «ՎԵՐԱԴԱՍ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 119-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «Վարչական» բառը փոխարինել «Ստորադաս» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական դատարանի կամ վերաքննության կարգով գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:»:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասում`

i

1) 1-ին կետը «նստավայրի» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ դատարանի» բառերով.

2) 2-րդ և 3-րդ կետերը «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «վերաքննիչ կամ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 125-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացրած հետևյալ միջանկյալ դատական ակտերը`».

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.».

3) 1-ին մասի 7-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին սույն օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.

9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումը.».

4) 4-րդ մասում «Միջանկյալ» բառը փոխարինել «Վարչական դատարանի միջանկյալ» բառերով, իսկ «վարչական» բառը` «վերաքննիչ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 126-133-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 4-րդ բաժնի և 23-րդ գլխի վերնագրում «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 134-րդ հոդվածում`

i

1) «վարչական» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:»:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 141-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:».

2) 2-րդ մասի «Վճռաբեկ դատարանը» բառերը փոխարինել «Վերադաս դատարանը» բառերով, «վարչական» բառը` «ստորադաս» բառով, «վճռաբեկ բողոքը» բառերը` «բողոքը» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «վճռաբեկ» բառը փոխարինել «վերաքննիչ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Այն վարչական գործերը, որոնցով սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ներկայացված են եղել վճռաբեկ բողոքներ, սակայն վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, տասնօրյա ժամկետում փոխանցվում են վերաքննիչ դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաև վճռաբեկ դատարանի կողմից բեկանված և վարչական դատարանում նոր քննության վերադարձրած գործերը շարունակում է քննել վարչական դատարանը, և արդյունքում կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան:

4. Սույն օրենքի նորմերը չեն տարածվում այն վարչական գործերի վրա, որոնցով բերված վճռաբեկ բողոքների վերաբերյալ վճռաբեկ դատարանը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:

 

29 հոկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-135-Ն

 

 

pin
ՀՀ 28.10.2010
N ՀՕ-135-Ն օրենք