Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔ ...

 

 

040.1411.091110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1411-Ն

 

i

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2647793, տրված` 02.09.2010 թ.), որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/8 հասցեում գտնվող` 8.793318 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) նվիրել Գյումրու քաղաքային համայնքին` նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվելու են Գյումրու քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

2. Գյումրի քաղաքի «Մուշ-2» բնակելի թաղամասի տարածքն առանձնացնել` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) որոշման N 10 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|1. |քաղ.      |Ներառում է`        |7888.0|բնակավայրի      |գոտեվորման և  |

|   |Գյումրի   |1.2.3-»Կումայրի»   |որից` |կայուն          |կառուցապատման |

|   |          |արգելոցի պահպանման |______|զարգացում,      |նախագծեր և    |

|   |          |գոտիները           |3894.0|պատմամշակութային|քաղաքաշինական |

|   |          |4.5.6-համաքաղաքային|      |և  քաղաքաշինական|հայեցակարգեր, |

|   |          |կանաչ գոտիները     |2976.0|միջավայրի       |քաղաքաշինական |

|   |          |7-տեխնոպարկի գոտին |  50.0|վերականգնում,   |կանոնադրու-   |

|   |          |8-ազատ տնտեսական   |      |պահպանում և     |թյուն,        |

|   |          |գոտին              | 548.0|զարգացում       |ներդրումային  |

|   |          |9-շրջանցող         |      |                |ծրագրեր       |

|   |          |ավտոմայրուղու գոտին| 420.0|                |              |

|   |          |10-»Մուշ-2» բնակելի|      |                |              |

|   |          |թաղամասը           |  49.3|                |              |

._________________________________________________________________________.

«:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 728-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Որոշման հավելվածում «N 1411-Ն» համարի փոխարեն գրված է «N 728-Ն»

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1411-Ն
Որոշում