Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 202 Ո ...

 

 

040.0760.301198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 760

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրված պարենային ցորենի աճուրդային կարգով իրացումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրած գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» թիվ 202 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 23-ի թիվ 256 և օգոստոսի 13-ի թիվ 511 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը պարբերաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ելնելով շուկայական գների մակարդակից և պարենային ցորենի պահանջարկի ձևավորումից` դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պարենային ցորենի` բաց աճուրդով վաճառքը կազմակերպելու և անցկացնելու կարգի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ` նախատեսելով գնորդի կողմից բանկային երաշխիք ներկայացվելու դեպքում գնված պարենային ցորենի արժեքի մուծումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին` 3-ամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.1998
N 760
Որոշում