Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆ ...

01.09.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2011  -ից մինչեւ   01.09.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.12 թիվ 997-Ն որոշում)

i

040.0120.240211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 120-Ն

 

ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5.2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական գրանցման և պետական հաշվառման փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը և պետական գրանցման (հաշվառման) առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 120-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը և պետական գրանցման (հաշվառման) առանձնահատկությունները (այսուհետ` կարգ):

2. Սույն կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ դիմողը ներկայացնելու է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ֆիրմային անվանման գրանցման հայտ:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` պետական ռեգիստր) ինտերնետային կայքի (www.e-register.am) միջոցով:

4. Դիմողն իրավաբանական անձի գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել պետական ռեգիստրի ինտերնետային կայքում գրանցվելուց հետո:

5. Դիմողը լրացնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) պահանջվող փաստաթղթերում ներառման ենթակա տեղեկությունները, որից հետո համակարգի կողմից գեներացվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք դիմողը հանձնում է պետական ռեգիստր` էլեկտրոնային եղանակով:

6. Հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգն ստուգում է դիմողի մուտքագրած տվյալները: Մուտքագրված տվյալների համապատասխանությունն ստուգվում է համապատասխան պետական մարմինների տվյալների էլեկտրոնային շտեմարանների հետ: Տվյալների անհամապատասխանության դեպքում դիմողը համակարգի կողմից անմիջապես համապատասխան հաղորդագրության միջոցով ծանուցվում է դրա մասին:

7. Գրանցման համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված տեղեկատվությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու այն, մինչև դիմումը հանձնելը:

8. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար կիրառվում են սույն կարգի 3-րդ գլխով սահմանված դրույթներն այնքանով, որքանով այլ բան չի բխում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման առանձնահատկություններից:

9. Պետական ռեգիստրն ապահովում է իրավաբանական անձի գրանցման էլեկտրոնային հայտերի ընդունումն օրվա ցանկացած ժամի: Ոչ աշխատանքային օրերին ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրանց հաջորդող աշխատանքային օրը: Ժամը 18.00-ից հետո ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրան հաջորդող աշխատանքային օրը:

10. Պետական ռեգիստրը պետական գրանցման վկայական տրամադրելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից էլեկտրոնային հարցման միջոցով ստանում է իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, որը տրամադրում է պետական գրանցման վկայականի հետ:

 

ԳԼՈՒԽ 3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ

 

11. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցելու դեպքում դիմողն օրենքով սահմանված փաստաթղթերը և դիմումը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

12. Պետական տուրքն էլեկտրոնային եղանակով վճարվում է, կամ վճարումը հավաստվում է գրանցման համակարգում հասանելի որևէ վճարահաշվարկային համակարգի միջոցով:

13. Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դիմումը և իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար պահանջվող բոլոր տեղեկությունները հանձնելուց հետո գրանցման համակարգի կողմից անմիջապես ստանում է 12-նիշանոց համար, որը նրան հնարավորություն է տալիս հետևելու և տեղեկանալու գրանցման ամբողջ ընթացքի մասին:

14. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման դեպքում, երբ դիմողը լրացնում է պետական ռեգիստրի ինտերնետային կայքում դրված տիպային կանոնադրությունը, ապա պետական գրանցման համար սահմանված բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ստացումից անմիջապես հետո պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումն իրավաբանական անձանց պետական գրանցման փաստաթղթերը պատրաստ լինելու մասին էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում է ուղարկում դիմողին:

15. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման դեպքում, երբ դիմողը ներկայացնում է պետական ռեգիստրի ինտերնետային կայքում դրված տիպային կանոնադրությունից տարբերվող այլ կանոնադրություն, ապա էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ստացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումը պատրաստում է գրանցման փաստաթղթերը և էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում դիմողին`

1) դրանց պատրաստ լինելու մասին.

2) իսկ թերությունների առկայության դեպքում` թերությունների մասին:

16. Համապատասխանաբար սույն կարգի 14-րդ կետի կամ 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը, ինչպես նաև բոլոր այն անձինք, որոնց ստորագրությունը պահանջվում է պետական գրանցման` օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի վրա, անձնագրով պետք է ներկայանան պետական ռեգիստր` նույնականացման և ստորագրման համար: 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստր չներկայանալու դեպքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման հայտը համարվում է չեղարկված:

17. Այն դեպքում, երբ դիմողն օրենքով սահմանված փաստաթղթերը և դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացրել է էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ, ապա սույն կարգի 14-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու հետ միաժամանակ ստանում է նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման վկայականը` էլեկտրոնային ստորագրված: Դիմողը սույն կարգի 14-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալուց հետո կարող է պետական ռեգիստր ներկայացնել անձնագիր և սույն կարգի 13-րդ կետով սահմանված 12-նիշանոց համարը և ստանալ պետական գրանցման վկայականի` պետական ռեգիստրի կողմից կնքված տարբերակը:

18. Այն դեպքում, երբ դիմողն օրենքով սահմանված փաստաթղթերը և դիմումը պետական ռեգիստր է ներկայացնում անձամբ, և`

1) եթե ներկայանում է պետական ռեգիստր և ընտրում է պետական ռեգիստրի ինտերնետային կայքում դրված տիպային կանոնադրությունը, ապա պետական ռեգիստրի լիազորված աշխատողը մուտք է անում անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային համակարգ, որի գեներացվելուց հետո տպում է տիպային կանոնադրությունը`

ա. դիմողը, ինչպես նաև բոլոր այն անձինք, որոնց ստորագրությունը պահանջվում է պետական գրանցման (հաշվառման)` օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի վրա պետք է ներկա լինեն պետական ռեգիստրում` նույնականացման և ստորագրման համար`

բ. օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը սույն ենթակետի «ա» պարբերության համապատասխան ստորագրվելուց հետո, պետական ռեգիստրի լիազորված աշխատողի կողմից ստորագրվում է տիպային կանոնադրությունը, կնքվում և հանձնում է դիմողին: Տիպային կանոնադրության հետ միաժամանակ հանձնվում է նաև ստորագրված և կնքված գրանցման վկայականը.

2) եթե ներկայացնում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրություն, ապա պետական ռեգիստրի լիազորված աշխատողը մուտք է անում անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային համակարգ, որի գեներացվելուց հետո դիմողին է հանձնում 12-նիշանոց համար`

ա. պետական ռեգիստրի լիազորված աշխատողը սույն ենթակետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքին և թերությունների բացակայության դեպքում դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին, իսկ թերությունների առկայության դեպքում դիմումի մերժման կամ թերությունների վերացման մասին էլեկտրոնային ծանուցում է ուղարկում:

19. Անձի նույնականացումը և էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի ստորագրումն իրականացվում են պետական ռեգիստր ներկայանալու, անձը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստորագրելու միջոցով: Պետական ռեգիստրի լիազորված աշխատողը դիմողի անձը հաստատող փաստաթուղթը սքան է անում և կցում դիմողի ներկայացրած փաստաթղթերին: Սույն կետի պահանջները չպահպանելու դեպքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման հայտը համարվում է չեղարկված:

 

ԳԼՈՒԽ 4. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ

 

20. Դիմողն այլ իրավաբանական անձի պետական գրանցման համար օրենքով սահմանված փաստաթղթերը և դիմումը կարող է ներկայացնել սույն կարգի 3-րդ գլխով սահմանված ցանկացած եղանակով: Այլ իրավաբանական անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն կարգի բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են պետական ռեգիստրի ինտերնետային կայքում դրված տիպային կանոնադրությանը:

21. Այլ իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և դիմումն ստանալուց հետո պետական ռեգիստրի համապատասխան աշխատողի կողմից քննարկվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 120-Ն
Որոշում