Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ...

 

 

040.0177.090311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 177-Ն

 

i

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը` համաձայն հավելվածի:

2. Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման նպատակով հողամասերի և ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն իրականացնել սույն որոշմամբ հաստատված փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի առափնյա առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 1788-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 3-ի

N 177-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Սևանա լճի առափնյա տարածքների ծրագրային փաստաթղթերի մշակում

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    ԳԻՐՔ I                                                               6

    Տեքստային մաս                                                        6

    1.       ՆԱԽԱԲԱՆ                                                     6

    2.       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ                                         7

    2.1.     Նախագծի մշակման հիմքերը                                     7

    2.2.     Նախագծում օգտագործված քարտեզագրական ելակետային նյութերը     9

    3.       ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ                     9

    4.       ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ                           10

    5.       ՆԱԽԱԳԾԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ                                  12

    6.       ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ           14

    6.1.     «Սևան»  ազգային պարկ. ընդհանուր տեղեկություններ            14

    6.1.1.   «Սևան»  ազգային պարկի տարածագործառնական գոտիները           15

    6.1.2.   Կլիման                                                     18

    6.1.3.   Ջրագրությունը                                              18

    6.1.4.   Կենսաբազմազանությունը                                      19

    6.1.5.   Երկրաբանական կառուցվածքը, հիդրոերկրաբանական ու սեյսմիկ     20

             պայմանները

    6.1.6.   Լանդշաֆտը                                                  21

    6.2.     Քաղաքաշինական գոտիավորման հայեցակարգը                      23

    6.3.     Բնական և  ուրբանիզացված միջավայրի փոխկապակցվածությունը     25

    6.3.1.   «Լանդշաֆտի պահպանման գոտու» տարածքները                     30

    6.4.     Կառուցապատվող լանդշաֆտների ռեկրեացիոն բեռնվածությունը      32

    6.5.     Կենտրոնական գոտու կառուցապատման հատակագծային և             35

             ծավալատարածական լուծումները

    7.       ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ              37

    7.1.     Տարածքների փաստացի օգտագործման և  նախագծային               38

             հաշվեկշիռները

    8.       Տրանսպորտային ենթակառուցվածքը                              39

    9.       Ինժեներական ենթակառուցվածքները                             47

    9.1.     Ջրամատակարարում                                            50

    9.2.     Ջրամատակարարման ենթակառուցվածքի կատարելագործման            53

             միջոցառումներ

    9.3.     Ջրահեռացում                                                59

    9.3.1.   Ջրահեռացման ենթակառուցվածքի կատարելագործման                60

             միջոցառումներ  

    9.3.2.   Կենցաղային կեղտաջրերի հավաքման, մաքրման և  թողարկի         62

             համար անհրաժեշտ կառուցվածքները` ըստ տարածքային բաժանման

    9.4.     Հեղեղատար կոյուղի                                          65

    9.5.     Ոռոգման համակարգ                                           66

    9.6.     Ջերմամատակարարում և  գազամատակարարում                      67

    9.6.1.   Ջեռուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի պահանջարկը    68

    9.6.2.   Տաք ջրամատակարարման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի     70

             պահանջարկը       

9.6.3.   Ջերմամատակարարման համար անհրաժեշտ բնական գազի պահանջարկը   72

    9.7.     Էլեկտրամատակարարում                                        74

    10.      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ           76

             ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

    10.1.    «Սևան»  տարածքային հատված                                  77

    10.1.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             78

    10.1.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 79

    10.2.    «Ծովագյուղ» տարածքային հատված                              82

    10.2.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             83

    10.2.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 84

    10.3.    «Կալավան» տարածքային հատված                                86

    10.3.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             87

    10.3.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 88

    10.4.    «Դրախտիկ» տարածքային հատված                                89

    10.4.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             90

    10.4.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 91

    10.5.    «Աղբերք» տարածքային հատված                                 93

    10.5.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             94

    10.5.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 95

    10.6.    «Շորժա» տարածքային հատված                                  96

    10.6.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                             97

    10.6.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                 98

    10.7.    «Արտանիշ» տարածքային հատված                               100

    10.7.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                            101

    10.7.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                102

    10.8.    «Ջիլ» տարածքային հատված                                   103

    10.8.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                            104

    10.8.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                105

    10.9.    «Ծափաթաղ» տարածքային հատված                               106

    10.9.1.  Հատվածի համառոտ նկարագրություն                            107

    10.9.2.  Կառուցապատման չափորոշիչներ                                108

    10.10.   «Փամբակ» տարածքային հատված                                109

    10.10.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            110

    10.10.2. Կառուցապատման չափորոշիչներ                                110

    10.11.   «Դարանակ» տարածքային հատված                               111

    10.11.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            112

    10.11.2. Կառուցապատման չափորոշիչներ                                113

    10.12.   «Արեգունի» տարածքային հատված                              114

    10.12.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            115

    10.12.2. Կառուցապատման չափորոշիչներ                                115

    10.13.   «Գեղամասար» տարածքային հատված                             117

    10.13.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            118

    10.13.2. Կառուցապատման չափորոշիչներ                                119

    10.14.   «Նորակերտ» տարածքային հատված                              120

    10.14.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            121

    10.14.2. Կառուցապատման չափորոշիչներ                                121

    10.15.   «Ծովակ» տարածքային հատված                                 122

    10.15.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            123

    10.15.2. Կառուցապատման չափորոշիչներ                                124

    10.16.   «Լճավան» տարածքային հատված                                125

    10.16.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            126

    10.16.2. Կառուցապատման չափորոշիչներ                                126

    10.17.   «Կարճաղբյուր» տարածքային հատված                           127

    10.17.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            128

    10.17.2. Կառուցապատման չափորոշիչներ                                129

    10.18.   «Արծվանիստ» տարածքային հատված                             130

    10.18.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            131

    10.18.2. Կառուցապատման չափորոշիչներ                                132

    10.19.   «Ծովինար» տարածքային հատված                               133

    10.19.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            134

    10.19.2. Կառուցապատման չափորոշիչներ                                135

    10.20.   «Վարդենիկ» տարածքային հատված                              136

    10.20.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            137

    10.20.2. Կառուցապատման չափորոշիչներ                                138

    10.21.   «Զոլաքար» տարածքային հատված                               139

    10.21.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            141

    10.21.2. Կառուցապատման չափորոշիչներ                                141

    10.22.   «Աստղաձոր» տարածքային հատված                              142

    10.22.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            143

    10.22.2. Կառուցապատման չափորոշիչներ                                144

    10.23.   «Վաղաշեն» տարածքային հատված                               145

    10.23.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            146

    10.23.2. Կառուցապատման չափորոշիչներ                                147

    10.24.   «ք. Մարտունի» տարածքային հատված                           148

    10.24.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            149

    10.24.2. Կառուցապատման չափորոշիչներ                                150

    10.25.   «Ներքին Գետաշեն» տարածքային հատված                        151

    10.25.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            152

    10.25.2. Կառուցապատման չափորոշիչներ                                153

    10.26.   «Լիճք» տարածքային հատված                                  154

    10.26.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            155

    10.27.   «Ծակքար» տարածքային հատված                                156

    10.27.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            157

    10.27.2. Կառուցապատման չափորոշիչներ                                157

    10.28.   «Ձորագյուղ» տարածքային հատված                             158

    10.28.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            159

    10.28.2. Կառուցապատման չափորոշիչներ                                160

    10.29.   «Վարդաձոր» տարածքային հատված                              161

    10.29.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            162

    10.29.2. Կառուցապատման չափորոշիչներ                                162

    10.30.   «Երանոս» տարածքային հատված                                163

    10.30.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            164

    10.30.2. Կառուցապատման չափորոշիչներ                                164

    10.31.   «Գեղարքունիք» տարածքային հատված                           165

    10.31.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            166

    10.31.2. Կառուցապատման չափորոշիչներ                                166

    10.32.   «Կարմիր գյուղ» տարածքային հատված                          167

    10.32.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            168

    10.32.2. Կառուցապատման չափորոշիչներ                                169

    10.33.   «Գավառ» տարածքային հատված                                 170

    10.33.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            171

    10.33.2. Կառուցապատման չափորոշիչներ                                172

    10.34.   «Նորատուս» տարածքային հատված                              173

    10.34.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            174

    10.34.2. Կառուցապատման չափորոշիչներ                                174

    10.35.   «Հայրավանք» տարածքային հատված                             175

    10.35.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            176

    10.35.2. Կառուցապատման չափորոշիչներ                                177

    10.36.   «Բերդկունք» տարածքային հատված                             178

    10.36.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            179

    10.36.2. Կառուցապատման չափորոշիչներ                                180

    10.37.   «Լճափ» տարածքային հատված                                  181

    10.37.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            182

    10.37.2. Կառուցապատման չափորոշիչներ                                183

    10.38.   «Ծովազարդ» տարածքային հատված                              184

    10.38.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            185

    10.38.2. Կառուցապատման չափորոշիչներ                                186

    10.39.   «Նորաշեն» տարածքային հատված                               187

    10.39.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            188

    10.39.2. Կառուցապատման չափորոշիչներ                                189

    10.40.   «Չկալովկա» տարածքային հատված                              190

    10.40.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            191

    10.40.2. Կառուցապատման չափորոշիչներ                                192

    10.41.   «Լճաշեն» տարածքային հատված                                193

    10.41.1. Հատվածի համառոտ նկարագրություն                            194

    10.41.2. Կառուցապատման չափորոշիչներ                                195

    11.      ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ                 196

             ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    N 1.     Հավելված                                                  197

    Սևանա  լճի ջրահավաք ավազանի երկրաբանական կառուցվածքը և             197

հիդրոերկրաբանական պայմանները

    ԳԻՐՔ II                                                            205

    Գծագրական մաս                                                      205

 

ԳԻՐՔ I

Տեքստային մաս

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագծի մշակման աշխատանքները կատարվել են «Սևանա լճի առափնյա տարածքների ծրագրային փաստաթղթերի մշակում» ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով, պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման` N ՄԲԱՇՁԲ-09/27 և N ԱՇՁԲ-07/207 պետական պայմանագրերին համապատասխան և ներառում են.

 

1) Սևանա լճի ջրհավաք ավազանի կենտրոնական գոտու «Հայրիվան-Նորատուս-Գավառ-Մարտունի-Վարդենիս-Շորժա» հատվածի (Մեծ Սևան) կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծի մշակման աշխատանքները,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1788-Ն որոշմամբ հաստատված` «Շորժա-թերակղզի-Հայրիվան» հատվածի (Փոքր Սևան) գոտիավորման նախագծի լրամշակման աշխատանքները,

3) քաղաքաշինական և լանդշաֆտային պլանավորման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեցող տարածքային հատվածների կառուցապատման սխեմաները ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան,

4) ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված Սևանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի լրամշակման աշխատանքները` լճի ափամերձ տարածքների մասով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ սահմանված երրորդ ենթագոտին ընդգրկող տիրույթում):

Վերը նշված կետերով ներառված բաղադրիչները միավորվել են մեկ ընդհանուր` Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագծի կազմում` «Սևան» ազգային պարկի սահմաններում ընդգրկված տարածքների մասով: Սևանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծի լրամշակված փաստաթղթերը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն «ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով:

Աշխատանքները կատարվել են «Արխիտոն» ՍՊԸ լիցենզավորված նախագծային կազմակերպության կողմից, հետևյալ հեղինակային խմբով`

Լևոն Ղալումյան - Գլխավոր Ճարտարապետ

Տիգրան Սահակյան - Ճարտարապետ

Կարեն Առաքելյան - Ճարտարապետ

Ռազմիկ Բաբայան - Ճարտարապետ

Սարգիս Գալստյան - Ճարտարագետ

Հենրիկ Քրիշյան - Ճարտարագետ

Արամ Կարագաշյան - Ճարտարագետ

Ռոբերտ Մակարյան - Ճանապարհաշինարար

Միխայիլ Վերմիշև - Բնապահպան

 

Առկա են քաղաքաշինական համալիր (06.10.2008 թ., N 7/պփ-416 և 11.11.2008 թ., N 7/պփ-457) և շրջակա միջավայրի վրա ազդեցության

(20.11.2008 թ., N ԲՓ-148 և 05.03.2010 թ., ԲՓ - 24) փորձաքննությունների դրական եզրակացությունները, ինչպես նաև սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզները և ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերը (կցվում են):

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Նախագծի մշակման հիմքերը

 

Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագծի (այսուհետև` Նախագիծ) մշակման համար հիմք են հանդիսացել`

. «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

. ՀՀ հողային օրենսգիրքը,

. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը,

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշումը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Սևանա լճի ափամերձ տարածքներում քաղաքաշինական գործունեության կանոնակարգման միջոցառումների մասին» N 1386-Ն որոշումը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման) հաստատելու մասին» N 205-Ն որոշումը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը.

. ՀՀ կառավարության «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» 19.09.2002 թ. N1 622-Ն որոշումը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 143-Ն որոշմամբ հաստատված «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը».

. ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված Սևանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը.

. գործող շինարարական նորմերը և կանոնները, մասնավորապես` ՍՆիՊ 2.07.01-89 «Գռադօստռօիտելյստվօ. Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելյսկիխ պօսելենիյ ՍՆիՊ III-10-75 «Բլագօուստռօյստվօ տերիտօրրիյ» և այլն.

. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, մասնավորապես` «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան» (ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի մարտի 23-ին), Ֆլորենցիա, 2000 թվական.

. Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների «Ափամերձ գոտիների կառավարման մոդելային օրենքը և ափամերձ գոտիների կառավարման եվրոպական նորմերը», (Eսrօpean Cօde of Cօndսct fօr Cօastal Zօnes, CO-DBP (99) 11, Geneva, 19 April 1999).

. «Եվրոպայի մայրցամաքի կայուն տարածական զարգացման գերակա սկզբունքները», (ընդունվել է Եվրախորհրդի Անդամ Պետությունների Նախարարների Կոնֆերանսի (CEMAT) կողմից և հաստատվել ԵԽ Նախարարների Կոմիտեի Հանձնարարականով Rec1, 2002 թ.):

Նախագծի մշակման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված` Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քաղաքաշինության ոլորտին առնչվող առաջարկությունները և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշումներն ու հանձնարարականները:

 

2.2. Նախագծում օգտագործված քարտեզագրական ելակետային նյութերը.

 

Նախագծում որպես ելակետային գծագրական նյութեր օգտագործվել են Մ1:10000 կադաստրային քարտեզներն ու տեղագրական հանույթները, որոնք ճշգրտվել են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 123-Ն որոշման համաձայն կազմված` մինչև 1905.0 բացարձակ նիշը Մ 1:1000 քարտեզագրական նյութերի հիման վրա, 2007-2011 թվականների «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի շերտերը, Սևան քաղաքի գլխավոր հատակագծի նյութերը:

 

3. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Նախագծի մշակման հիմնական նպատակը` տարածական պլանավորման գործիքների կիրառման միջոցով Սևանա լճի առափնյա տարածքներում բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Քաղաքաշինական միջավայրի ձևավորման խնդիրները դիտարկվում են որպես Uևանա լճի էկոհամակարգի կարևոր բաղկացուցիչ մասեր, որոնք կոչված են ապահովելու, մի կողմից` հանրության կողմից երկրի եզակի ռեկրեացիոն ռեսուրսի օգտագործումը, և մյուս կողմից` ներդաշնակորեն շաղկապվելու լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման հիմնահարցերին:

Այդ նպատակին հասնելու համար` կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և տարածքային ռեսուրսների համալիր գնահատականի արդյունքներով ամրագրվել են Նախագծի մշակման հետևյալ հիմնական սկզբունքները.

1) Սևանա լճի կենտրոնական գոտու տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացումը` էկոլոգիական հավասարակշռության ապահովման գերակայության պարտադիր պայմանով.

2) բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիության ու կայունության ապահովումը` սեյսմիկ, արտածին ինժեներաերկրաբանական, տեխնածին վտանգների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված Սևանա լճի հայելու բացարձակ նիշի բարձրացման և լճի էկոտոնի սահմանների փոփոխությունների պայմաններում.

3) տարբեր գործառնական նշանակության քաղաքաշինական օբյեկտների կառուցապատման հնարավորությունների բացահայտումը` «Սևան» ազգային պարկի տարածա-գործառնական գոտիների օգտագործման ռեժիմներին և դրանց նշանակությանը համապատասխան.

4) քաղաքաշինական սահմանափակումների ամրագրումը` պետական, հասարակական և մասնավոր շահերի հավասարակշռման և փոխհամաձայնեցման ապահովմամբ` հիմք ընդունելով տարածքի ռեսուրսային ներուժն ու թույլատրելի ռեկրեացիոն բեռնվածությունը.

5) տարածական պլանավորման փաստաթղթերով սահմանված պահանջների ու պայմանների հաջորդականության և զարգացման ապահովումը` նախագծվող տարածքին առնչվող մասով:

 

4. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սևանա լճի ջրհավաք ավազանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, առանձնացված են Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիները: Նախագծով դիտարկվող տարածքը` կենտրոնական էկոլոգիական գոտին, ըստ կառուցապատման ռեժիմի, տարանջատվում է երկու հիմնական ենթագոտիների.

. առաջինը` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որոնք ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը,

. երկրորդը` առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված «Սևան» ազգային պարկի սահման:

Հիմք ընդունելով վերը նշված կառուցապատման ռեժիմները, նախագծահետազոտական աշխատանքներն իրականացվել են հետևյալ կառուցվածքային ուղղություններով` նախագծի մշակման հիմնական սկզբունքներին համապատասխան.

1) գոյություն ունեցող կառուցապատման, ինժեներա-տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև տարածքի հատակագծային կառուցվածքի հիմնական էլեմենտների հաշվառումը, ինչպես նաև փաստացի քաղաքաշինական իրադրության բարելավման և զարգացման հնարավորությունների վերլուծությունը` ելնելով բնական ռեսուրսների խնայող օգտագործման և պահպանման անհրաժեշտությունից (հենակետային հատակագիծ).

2) սեյսմիկ պայմանների, բնածին ինժեներաերկրաբանական և տեխնածին երևույթներից պաշտպանության, պատմամշակութային սահմանափակումների, տեղանքի ֆիզիկա-աշխարհագրական, ինսոլյացիոն ու կլիմայական առանձնահատկությունների, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի հաշվառմամբ` կառուցապատման համար բարենպաստ տարածքների առանձնացումը (համալիր գնահատման հատակագիծ).

3) կառուցապատման համար նախատեսված տարածքներում, փաստացի քաղաքաշինական իրադրության և հեռանկարային կառուցապատման կանոնակարգումը` «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով:

Նախագծով ներառվել են հետևյալ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, այդ թվում` լճի մակարդակի մինչև 1905.0 նիշը (ներառյալ ալիքի ազդեցությունը) բարձրացման պայմաններում.

1) ռեկրեացիոն համակարգերի (առողջարարական, հանգստի, սպորտի, ժամանցի և այլ օբյեկտներ) տարածքային կազմակերպումն ու զարգացումը.

2) տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կարգավորումն ու կատարելագործումը,

3) պատմամշակութային հուշարձանների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու բարելավումը.

4) բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանությունը.

5) զբոսաշրջության հնարավորությունների խրախուսումը.

6) լանդշաֆտների բարելավումն ու նոր լանդշաֆտների ստեղծումը.

7) կազմավորվող քաղաքաշինական միջավայրին անհարիր կառույցների աստիճանական ձևափոխումը կամ վերացումը.

 

Վերը նշված խնդիրները, ելնելով դրանց ընդգրկման տիրույթից և կանոնակարգման բնույթից, արտացոլվել են ինչպես` առանձին ուրվագծերով և հատակագծերով (տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծեր և այլն), այնպես էլ` կառուցապատման համար նպաստավոր տարածքներում առանձին գոտիների տարանջատման ու դրանց օգտագործման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման միջոցով: Գոտիների տարանջատումը կատարվել է տարածքային հատվածների ռեսուրսային հնարավորությունների, դրանց օգտագործման ինտենսիվության աստիճանի, թույլատրելի ռեկրեացիոն բեռնվածության, քաղաքաշինական և այլ սահմանափակումների հաշվառմամբ:

Յուրաքանչյուր գոտու (ենթագոտու) համար սահմանված քաղաքաշինական ռեգլամենտը հավասարապես տարածվում է տվյալ գոտում ընդգրկված բոլոր հողամասերի և անշարժ գույքի այլ օբյեկտների վրա և փոփոխվում է մի գոտուց` մյուսն անցնելիս: Գոտիների սահմաններն ամրագրվել են, ապահովելով դրանց փոխկապակցվածությունը կառուցապատման կանոնակարգման գծերի հետ (կարմիր գծեր, ավտոճանապարհների և երկաթգծի օտարման շերտեր և այլն) և հնարավորինս հաշվի առնելով կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված պետական գրանցում ունեցող հողամասերի սահմանները:

Օրենսդրության պահանջներին համապատասխան կառուցապատված և կառուցապատման համար նախատեսված տարածքային հատվածների գոտիավորումը կատարվել է`

. ըստ գործառնական օգտագործման թույլատրելի տեսակների (գործառնական գոտիավորում)` գոտու ընդհանուր տարածքի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների սահմանմամբ,

. ըստ կառուցապատման մանրամասն չափորոշիչների (ծավալատարածական գոտիավորում), մասնավորապես` կառուցապատման խտության գործակցի, շենքերի ու շինությունների բարձրության, կառուցապատված, կանաչապատ և անջրդի մակերեսների հարաբերության տոկոսի և այլ պայմանների սահմանմամբ.

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները կատարվել են հաշվի առնելով Սևանա լճի ափամերձ տարածքների վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, համայնքների վարչական սահմանների փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոր պահանջները:

 

5. ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների /ընդունված 2010 թվականի հունիսի 24-ին/ շրջանակներում «Սևան» ազգային պարկի տարածքը /Սևանա լճի կենտրոնական գոտին/ բաժանվել է թվով 41 հատվածի, որոնք համապատասխանաբար ներառվել են պարկին անմիջապես հարող Սևան, Ծովագյուղ, Կալավան, Դրախտիկ, Աղբերք, Շորժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Նորակերտ, Ծովակ, Լճավան, Կարճաղբյուր, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, ք. Մարտունի, Ն. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Գեղարքունիք, Կարմիրգյուղ, Գավառ, Նորատուս, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն համայնքների վարչական սահմաններում:

Ելնելով վերոգրյալից, նախագծվող` կենտրոնական էկոլոգիական գոտու տարածքը ևս բաժանվել է պայմանական հատվածների` ըստ համապատասխան համայնքների վարչական սահմաններում դրանց ընդգրկվածության:

Նախագծի կիրառումն առավելագույնս պարզ և ընթեռնելի դարձնելու համար առանձին բաժնով ներկայացված են կենտրոնական գոտու ողջ տարածքին առնչվող ընդհանուր խնդիրները և 41 առանձին բաժիններով` գոտիավորման նախագիծը, ըստ համապատասխան հարակից համայնքների առանձնացված տարածքային հատվածների:

 

Աղյուսակ 5-1. «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն, տնտեսական և արգելոցային գոտիների տարածքների բաշխումն ըստ 41 տարածքային հատվածների

 

._____________________________________________________________________.

|  |ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ       |ՄԱԿԵՐԵՍ  |ՄԱԿԵՐԵՍ |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ|ՏՆՏԵՍԱԿԱՆ|ԱՐԳԵԼՈ-|

|  |ԱՆՎԱՆՈՒՄ          |հա       |հա      |ԳՈՏԻ      |ԳՈՏԻ     |ՑԱՅԻՆ  |

|  |                  |1899.23  |1903.5  |1903.5    |1903.5   |ԳՈՏԻ   |

|  |                  |         |        |          |         |1903.5 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|1 |«ՍԵՎԱՆ»           |  575.48 | 339.22 |  279.00  |  60.22  |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|2 |«ԾՈՎԱԳՅՈՒՂ»       | 1364.03 |1226.67 |  131.46  | 1095.21 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|3 |«ԿԱԼԱՎԱՆ»         |  878.54 | 872.63 |   17.11  |  855.52 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|4 |«ԴՐԱԽՏԻԿ»         | 1982.81 |1898.19 |  145.01  | 1753.18 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|5 |«ԱՂԲԵՐՔ»          |  144.42 | 92.23  |   92.23  |    0    |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|6 |«ՇՈՐԺԱ»           | 1702.63 |1622.38 |  182.01  |    0    |1440.37|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|7 |«ԱՐՏԱՆԻՇ»         |  975.97 | 819.06 |  138.80  |    0    | 680.26|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|8 |«ՋԻԼ»             |  558.46 | 511.32 |   71.69  |    0    | 439.63|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|9 |«ԾԱՓԱԹԱՂ»         |  831.94 | 749.09 |  117.93  |    0    | 631.16|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|10|«ՓԱՄԲԱԿ»          |  489.68 | 396.91 |  116.70  |    0    | 280.21|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|11|«ԴԱՐԱՆԱԿ»         |  671.07 | 576.80 |  120.75  |    0    | 456.05|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|12|«ԱՐԵԳՈՒՆԻ»        |  328.55 | 185.31 |  185.31  |    0    |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|13|«ԳԵՂԱՄԱՍԱՐ»       |  255.53 | 146.99 |   54.80  |    0    | 92.19 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|14|«ՆՈՐԱԿԵՐՏ»        |  414.5  | 236.53 |    0.00  |    0    | 236.53|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|15|«ԾՈՎԱԿ»           | 1013.28 | 565.46 |    3.57  |  191.9  | 369.99|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|16|«ԼՃԱՎԱՆ»          |  535.54 | 235.89 |  - 39.39 |  275.28 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|17|«ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ»     |   83.14 |  63.10 |   11.67  |  51.43  |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|18|«ԱՐԾՎԱՆԻՍՏ»       |  285.93 | 193.68 |   51.36  |  142.32 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|19|«ԾՈՎԻՆԱՐ»         |  820.25 | 729.39 |  132.25  |  597.14 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|20|«ՎԱՐԴԵՆԻԿ»        |  370.39 | 289.78 |   69.27  |  220.51 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|21|«ԶՈԼԱՔԱՐ»         |  211.02 | 173.51 |   27.25  |  146.26 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|22|«ԱՍՏՂԱՁՈՐ»        |  101.06 |  66.02 |   10.99  |   55.03 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|23|«ՎԱՂԱՇԵՆ»         |  149.68 | 117.20 |   24.14  |   93.06 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|24|«ք. ՄԱՐՏՈՒՆԻ»     |  285.96 | 241.01 |   62.07  |  178.94 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|25|«ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ»  |  631.46 | 499.53 |   1.68   |  171.49 | 326.36|

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|26|«ԼԻՃՔ»            |  659.89 | 422.87 |   0.00   |   61.77 | 361.1 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|27|«ԾԱԿՔԱՐ»          |  97.21  |  64.58 |   0.00   |   1.73  | 62.85 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|28|«ՁՈՐԱԳՅՈՒՂ»       |  232.1  | 160.94 | - 20.32  |  130.12 | 51.14 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|29|«ՎԱՐԴԱՁՈՐ»        | 237.83  | 195.67 |   25.38  |  170.29 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|30|«ԵՐԱՆՈՍ»          | 550.65  | 423.84 |   4.15   |  419.69 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|31|«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ»     | 312.63  | 208.71 |   3.94   |  204.77 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|32|«ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ»     |  263.3  | 167.40 |   44.53  |  122.87 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|33|«ԳԱՎԱՌ»           | 249.54  | 170.36 |   13.85  |  156.51 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|34|«ՆՈՐԱՏՈՒՍ»        | 2623.09 |1819.75 |   21.20  | 1694.08 |104.47 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|35|«ՀԱՅՐԱՎԱՆՔ»       | 669.61  | 274.90 |   18.57  |  256.33 |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|36|«ԲԵՐԴԿՈՒՆՔ»       |  58.78  |  50.41 |   20.62  |  29.79  |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|37|«ԼՃԱՓ»            |  84.47  |  81.38 |   39.63  |  41.75  |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|38|«ԾՈՎԱԶԱՐԴ»        | 231.52  | 109.74 |   43.15  |  55.84  | 10.75 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|39|«ՆՈՐԱՇԵՆ»         | 344.67  |  80.47 |   27.33  |  32.03  | 21.11 |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|40|«ՉԿԱԼՈՎԿԱ»        |  87.26  |  55.18 |   49.28  |   5.9   |   0   |

|__|__________________|_________|________|__________|_________|_______|

|41|«ԼՃԱՇԵՆ»          | 220.38  | 116.19 |   28.78  |  87.41  |   0   |

|_____________________|_________|________|__________|_________|_______|

|   ԸՆԴՀԱՆՈՒՐ         | 22584.25|17250.32|  2327.78 | 9358.37 |5564.17|

._____________________________________________________________________.

 

Տարածքային հատվածների անվանումները համապատասխանում են այն համայնքների անվանումներին, որոնց սահմաններում դրանք ընդգրկված են: Հերթականությունն ընդունվել է «Սևան» համայնքային հատվածից սկսած` ժամացույցի սլաքի ուղղությամբ:

 

6. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6.1. «Սևան» ազգային պարկ. ընդհանուր տեղեկություններ.

 

«Սևան» ազգային պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային պարկ ստեղծելու մասին» N 125 որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպել է համանուն պետական ոչ առևտրային կազմակերպության, հաստատվել են պարկի և կազմակերպության կանոնադրությունները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1185-Ն որոշմամբ ստեղծվել է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդը, ամրագրվել վերջինիս գործառույթների շրջանակը, կազմն ու գործունեության կարգը:

«Սևան» ազգային պարկի» (այսուհետև` պարկ) գործունեության նպատակը` պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

Պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է: Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են, որոնք ներառում են բնապահպանական, պատմական ու մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակներին հակասող գործունեություն: Պարկի սահմաններում վարձակալության կամ կառուցապատման իրավունք ունեցող հողօգտագործողները, հողամասերի վրա կառուցված շենքերն ու կառույցները պետք է օգտագործվեն իրենց նշանակությանը համապատասխան` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:

Պարկի սահմանները փոփոխություն են կրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման) հաստատելու մասին» N 205-Ն որոշմամբ (այսուհետև` կառավարման պլան) ամրագրված սահմանների մանրամասն նկարագրության հիման վրա (բաժին 3, կետ 3.2): Համաձայն կառավարման պլանի` «Սևան» ազգային պարկի տարածքը Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147 456 հա, իսկ առանց լճի հայելու` 22 697 հա: Պահպանական գոտու տարածքը ընդգրկում է Սևանա լճի ողջ ջրհավաք ավազանը և կազմում է 342 775 հա:

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Սևան» ԱՊ-ի տարածքը կազմում է 22584.25 հա, որը տարբերվում է 2007 թվականի հունվարին հաստատված կառավարման պլանով բերված տվյալներից` պայմանավորված նշված ժամանակահատվածում լճի մակարդակի բարձրացմամբ:

Փոխվել են նաև պարկի տարածագործառնական գոտիները: Կառավարման պլանով պարկի սահմանում առանձնացված են չորս տարածագործառնական գոտի` պահպանության ռեժիմների համապատասխան առանձնահատկությունների ամրագրմամբ (տես` գծագիր Տարածքների բաժանում):

 

6.1.1. «Սևան» ազգային պարկի տարածագործառնական գոտիները

 

«Սևան» ազգային պարկի տարածագործառնական գոտիներն են`

 

1. Արգելոցային,

2. Արգելավայրային,

3. Ռեկրեացիոն,

4. Տնտեսական.

 

1) Արգելոցային գոտի.

Կառավարման պլանով ստեղծվել է 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7 464 հա, որից ցամաքային տարածքը` 4 289 հա, իսկ ջրայինը` 3 175 հա:

Այդ արգելոցներն են.

ա) «Նորաշենի» արգելոց. Այն զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, ջրայինը` 498 հա:

բ) «Լիճք-Արգիչի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքայինը կազմում է 482 հա, ջրայինը` 693 հա: Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600 հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիչի» արգելավայրերի գետաբերանային տարածքները:

գ) «Գիլլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1 810 հա մակերես, որից ցամաքայինը կազմում է 1 325 հա, իսկ ջրայինը` 485 հա: Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1 000 հա միայն ցամաքային տարածք) տարածքը:

դ) «Արտանիշի» արգելոց. Սևան ազգային պարկի տարածքում այն զբաղեցնում է 3 640 հա մակերես, որից ցամաքայինը կազմում է 2 142 հա, ջրայինը` 1 498 հա: Ընդգրկում է ամբողջ «Արտանիշի» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 6 420 հա, որից ցամաքայինը` 2 220 հա, ջրայինը` 4 200 հա) մեծ մասը:

Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը` 200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս» (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների ընթացքում դրանք, ըստ էության, որպես արգելոցային գոտիներ չեն գործել:

 

2) Արգելավայրային գոտի.

Երկու արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը` 2359 հա, ջրայինը` 293 հա:

Այդ արգելավայրերն են.

ա) «Գավառագետ» արգելավայր. Տարածքը զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը - 552 հա, ջրայինը` 293 հա: Ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3 450 հա) մի մասը:

բ) «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայր: Տարածքը զբաղեցնում է 1807 հա մակերես:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը, արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

 

3) Ռեկրեացիոն գոտի.

Ռեկրեացիոն գոտու ընդհանուր մակերեսը 4 753 հա է, որն ընդգրկում է միայն ցամաքային տարածք:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` պարկի ռեկրեացիոն գոտու տարածքներում թույլատրվում են զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը, բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը, ինչպես նաև 1905 նիշից բարձր տարածքներում կապիտալ և ոչ հիմնական կառուցապատումը` քաղաքաշինական նորմերի և սահմանափակումներին համապատասխան:

 

4) Տնտեսական գոտի.

Տնտեսական գոտու տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 11266 հա:

Վերը բերված տվյալները բերված են ըստ կառավարման պլանի, իսկ ջրի բարձրացման հետևանքով գոտիների և տարածքային հատվածների փոփոխությունները ներկայացված են նախագծով` ըստ համապատասխան բաժինների:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` պարկի տնտեսական գոտու տարածքներում թույլատրվում են խախտված էկոհամակարգերի վերականգնման, ինչպես նաև էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումները կազմակերպության կողմից սահմանված վայրերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունագործական նպատակներով ձկնորսությունը և խեցգետնաորսությունը, կողմնակի անտառօգտագործումը և անտառշահագործումը, այդ թվում` հատապտուղների, սերմերի, տնտեսական արժեք ներկայացնող բուսատեսակների, թափուկի հավաքը, խոտհունձը, ինչպես նաև մեղվապահության նպատակով տարածքները վարձակալության տրամադրումը, կառավարման պլանում անտառային ֆոնդի գույքագրման տվյալների հիման վրա տարեկան կտրվածքով սանիտարական և խնամքի հատումների հատատեղերի հատկացումը, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները, ինչպես նաև առանձնացված վայրերում` տրանսպորտային միջոցների կայանումը և կանգառը, վրանների տեղադրումը և խարույկ վառելը, սիրողական և մարզական ձկնորսությունը:

Ռեկրեացիոն և տնտեսական գոտիների 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտիավորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան: Ռեկրեացիոն և տնտեսական գոտիների վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

 

6.1.2. Կլիման

 

Սևանա լճի ջրհավաք ավազանում կլիմայի ձևավորման հիմնական գործոններն են արևի ճառագայթումը և մթնոլորտային շրջապտույտը: Արևային ժամերի քանակը տարեկան տատանվում է 2600-2800-ի միջև:

Սևանա լճի կենտրոնական գոտու տարբեր հատվածներ աչքի են ընկնում տարբեր կլիմայական պայմաններով: Ամենաաննպաստ կլիմայական պայմանները դիտվում են լճի արևմտյան ափին, որտեղ օդի ջերմաստիճանի կարող է իջնել մինչև -36oC: Լճի հակադիր` Արեգունու ափին ձմեռը համեմատաբար մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հասնում է - 25oC-ի:

Բարձրադիր շրջաններում 0oC-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը հասնում է 200-ի, ցածրադիր գոտիներում` 260 օր: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է հուլիս-օգոստոս ամիսներին (+28oC), նվազագույնը` հունվար-փետրվարին: Տարվա միջին ջերմաստիճանը տատանվում է 5-6oC-ի միջև:

Օդի հարաբերական խոնավությունը ենթակա է օրեկան և սեզոնային տատանումների: Ձմռանը միջին հարաբերական խոնավությունը Փոքր Սևանում կազմում է 70-75%, Մեծ Սևանում` 80-85%, ամռանը` համապատասխանաբար Փոքր Սևանում` 65%, Մեծ Սևանում` 75%:

Ռելիեֆի բազմազանությամբ և ջրի հարևանությամբ է պայմանավորված քամիների գերակշռությունը այս տարածքում: Քամիների միջին տարեկան արագությունը տատանվում է 1.5-6.0 մ/վրկ: Ձնածածկը ձևավորվում է նոյեմբերի կեսերին, կայուն ծածկը` դեկտեմբերի սկզբին, իսկ հալոցքը սկսվում է մարտի սկզբից և վերջանում ապրիլի վերջին:

 

6.1.3. Ջրագրությունը

 

Սևանը Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճն է, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը` 1238 կմ2: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի` հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը` 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:

Սևանա լիճ են թափվում 28 գետեր և գետակներ, որոնցից 4-ը` Փոքր Սևան, 24-ը` Մեծ Սևան: Գետերի ավազանների մակերեսների գումարը կազմում է 2780 կմ2, իսկ միջավազանային տարածությունը` 696.0 կմ2:

Գետերի մեծ մասի առավելագույն ելքերը, սովորաբար, դիտվում են գարնանային վարարումների ժամանակ: Սակայն կարող են դիտվել նաև ամառ-աշնանային սակավաջուր փուլի ընթացքում, որի պատճառը այս սեզոնում հաճախակի տեղացող տեղատարափ անձրևներն են: Գետերի մեծ մասն ունի լավ արտահայտված սակավաջրության երկու փուլ` ամառ-աշնանային և ձմեռային:

Լճից դուրս է գալիս մեկ գետ` Հրազդանը, որի բնական հոսքը մինչև լճի մակարդակի իջեցումը եղել է 110 մլն.մ3 տարեկան: Ներկայումս այս գետը վերածվել է ջրանցքների և ջրատարների մի համակարգի, որով հոսում է Սևանա լճից ոռոգման նպատակներով վերցվող ջուրը:

 

._________________________________________.

|Հաշվեկշռի տարրերը              |Ցուցանիշը|

|_______________________________|_________|

|Մուտք                          |         |

|_______________________________|_________|

|Լիճ թափվող գետերով             |  804.1  |

|_______________________________|_________|

|Արփա-Սևան  թունելով            | 177.54  |

|_______________________________|_________|

|Տեղումները լճի մակերևույթի  վրա|  742.9  |

|_______________________________|_________|

|Ստորերկրյա հոսք                |   94.2  |

|_______________________________|_________|

|Ընդամենը                       | 1818.74 |

|_______________________________|_________|

|Ելք                            |         |

|_______________________________|_________|

|Հրազդան գետով                  |  154.56 |

|_______________________________|_________|

|Գոլորշիացում ջրի մակերևույթից  |  1092.8 |

|_______________________________|_________|

|Ստորերկրյա հոսք                |   14.4  |

|_______________________________|_________|

|Ընդամենը                       | 1261.96 |

|_______________________________|_________|

|Կուտակում                      |  556.78 |

._________________________________________.

 

Գծագիր 2.2.5. 1. Սևանա լճի ջրային ռեսուրսների ջրագրություն

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գծագիրը չի բերվում

 

6.1.4. Կենսաբազմազանությունը

 

Սևանա լճի ավազանի բնական մնացորդային անտառները տեղակայված են կենտրոնական գոտուց դուրս` զգալի չափով ավելի բարձր նիշերի վրա: Բնական անտառները կազմավորված են եղել հիմնականում գիհու և կաղնու ծառատեսակներից, որոնք և պահպանվել են մինչ օրս:

Կենտրոնական գոտում բուսականության հիմնական կանաչ զանգվածներն ունեն արհեստական ծագում` դրանք ջրի իջեցման արդյունքում բացված գրունտների վրա տնկարկներ են: Հիմնական անտառկազմող ծառատեսակներն են` սոճին, բարդին, ուռենին, թեղին, հացենին, ակացիան և այլն: Թփատեսակներից ամենամեծ մակերեսները զբաղեցնում է չիչխանը: Տնկարքների միջին տարիքը կազմում է 37 տարի:

Անտառային զանգվածների ջրասուզման պատճառով ակնհայտ է ճահճացման, կենսաբազմազանության էկոլոգիական հաշվեկշռի խախտման և այլ բացասական երևույթների զարգացումը:

Սևանի ավազանի բուսական աշխարհը ներկայացված է մոտ 1600 տեսակի բարձրակարգ բույսերով, որոնց քանակը կազմում է Հայաստանում գրանցված նմանատիպ բույսերի կեսից ավելին, այդ թվում` 55 հազվագյուտ ու անհետացող, 20 էնդեմիկ` որոնք աճում են միայն Սևանի ավազանում: Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է ու բազմազան: Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 330 տեսակներով, Սևանի իշխանը գրանցված է Կարմիր գրքում: Սևանի ավազանի կենսաբազմազանության պահպանման նպատակով կենտրոնական գոտում առանձնացված են բնության հատուկ պահպանվող տարածքներ` արգելոցներ և արգելավայրեր:

 

6.1.5. Երկրաբանական կառուցվածքը, հիդրոերկրաբանական ու սեյսմիկ

պայմանները

 

Սևանա լճի ավազանը ունի ոչ միայն բարդ գեոմորֆոլոգիական կառուցվածք, այլ նաև բարդ հետերոգեն տեկտոնական կառուցվածք:

Սևանի ավազանի ամենահին առաջացումներն են համարվում բյուրեղային թերթաքարերը, որոնք երկրի մակերևույթին մերկանում են Սևանի ավազանից դուրս: Կրաքարերի, կվարցիտների և կավային թերթաքարերի ելքեր են հայտնաբերված Գեղամա լեռնաշղթայի հարավային ծայրամասերում` Արգիչի գետի վերին հոսանքներում:

Սևանի և Արեգունու լեռնաշղթաները ներկայացված են հզոր հրաբխա-նստվածքային ապարներով: Սևանի լեռնաշղթայի կտրվածքում մեծ տարածում ունեն տուֆոկոնգլոմերատները, տուֆոբրեկչիաները, պորֆիրիտները և դրանք հատող ինտրուզիաները: Բարձրադիր լանջերը և ջրբաժանները ներկայացված են մերգելներով և կրաքարերով, որոնք աններդաշնակ կերպով տարածված են հրաբխա-նստվածքային կոմպլեքսի վրա:

Փամբակի լեռնաշղթայի արևելյան վերջավորությունը նույնպես կազմված է պորֆիրիտներից և տուֆոգեններից, որոնք Սևան քաղաքի շրջանում ծածկված են նորագույն լավային ծածկոցներով: Նմանատիպ ապարներից է կազմված նաև Վարդենիսի լեռնաշղթայի լավային ծածկոցի հիմքը: Այդ ապարները մերկանում են խոր ձորերի հովիտներում:

Պորֆիրիտները և տուֆոբրեկչիաները Գեղամա լեռնաշղթայում ունեն սահմանափակ տարածում, բայց Վարդենիսի լեռնաշղթայում զբաղեցնում են զգալի տարածքներ, տեղ-տեղ հասնելով մինչև ջրբաժաններ:

Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի նախալեռնային մասերում մինչև ափամերձ տարածքները զգալի տարածում ունեն նստվածքային առաջացումները` կավերը, մերգելները և ավազաքարերը: Վերջիններս ծածկված են տուֆոբրեկչիաների, կոնգլոմերատների և միջֆորմացիոն լավաների հոսքերի հաստաշերտերով: Վերը նշված հաստաշերտերը զբաղեցնում են զգալի տարածքներ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասերում:

Վերը նշված բոլոր ապարները ջրամերժ են: Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմաններում ծածկված են լավաներով: Միջլավային հոսքերի արտավիժման ժամանակահատվածները բնորոշվում են հողմնահարման երևույթներով` առաջացնելով խորը ձորակներ դեպի Սևանա լիճը, որոնցում կուտակված առաջացումները ներկայացված ավազաքարերով, կավերով, տուֆոավազաքարերով, գլաքարա-կոնգլոմերատային, լճային գոյացումներով:

Հիդրոերկրաբանական տեսակետից վերը նշված նստվածքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ իրենց մեջ պարունակում են ճալաքարերի ջրատար շերտեր: Այս ճալաքարային շերտերի հետ են կապված Սևանի ավազանի արտեզիան և ճնշունային ջրերը:

Սևանի ավազանի հիդրոերկրաբանական պայմանները բնորոշվում են երկրաբանա-կառուցվածքային, գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններով: Երկրաբանա-հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Սևանի ավազանի տարբեր տեղամասեր ունեն ինքնատիպ երկրաբանական կառուցվածք և դրա հետ կապված տարբեր հիդրոերկրաբանական պայմաններ: Այդ տարբերությունները հիմնականում արտահայտվում են երկրաբանական կառուցվածքով, լիթոլոգիական կազմով, ծագմամբ, նստվածքառաջացման պայմաններով և առանձին տեղամասերի գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով: Դրա շնորհիվ, որոշ տեղամասերում տարածված են միայն գրունտային ջրեր, իսկ այլ տեղամասերում` բացի գրունտային ջրերից, տարածված են նաև ածխաթթու գազով հարուստ ճնշումային և հանքային ջրեր:

Ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքները առավել մանրամասնորեն ներկայացված են նախագծի N 1 հավելվածում:

 

6.1.6. Լանդշաֆտը

 

Կենտրոնական գոտու լանդշաֆտները առաջացել են Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման արդյունքում: Մինչև իջեցումը լճի մակարդակը 1916.0 մ էր: 2010թ. հունվար ամսվա դրությամբ լճի մակարդակը գրանցվել է 1899.23 մ` 16.77 մետրով ցածր սկզբնական նիշից: Ներկայիս կենտրոնական գոտու լանդշաֆտները ձևավորվել են բացված հատակային գրունտների և դրանց վրա անտառաշերտերի ստեղծման արդյունքում, որոնց ցամաքային տարածք լինելն այսօր չի գերազանցում 60 տարին: Այսպիսով կենտրոնական գոտու լանդշաֆտների էկոլոգիական համակարգերը չեն կարող պարունակել առաջնային բնական, էնդեմիկ կենսատեսակներ: Նշված լանդշաֆտները` մարդկային գործոնների ազդեցության ներքո բնական պայմանների փոփոխության և միջամտության արդյունք են:

Դրա հետ մեկտեղ, կենտրոնական գոտու լանդշաֆտները այն տարածքներն են, որոնց կազմում է գտնվում ջրային ափամերձ և ցամաքային ջրամերձ գոտիների էկոհամակարգերի անմիջական փոխազդեցության անցումային շերտը: Համապատասխանաբար, կենտրոնական գոտու տարածքների օգտագործման ռեժիմի հաստատումն ու կիրառումը կարևոր խնդիր է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող, քաղցրահամ ջրերի ռազմավարական նշանակության շտեմարանի և էկոհամակարգի բնական զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրականացման համար:

«Սևան» ազգային պարկի տարածքի մեծ մասը կազմում են ջրից ազատված հողագրունտները: Դրանք ավազային են, թեթև, հումուսի աննշան պարունակությամբ: Հիմնականում ձևավորվել են հողագրունտի 3 խմբեր, որոնք ունեն հողագոյացման տարբեր ուղղություններ` խոնավ մարգագետնային ավազային, սապրոպելիտային տափաստանացված, ինչպես նաև զգալի տարածքներ զբաղեցնող թերի զարգացած ավազակոպճային հողագրունտները:

Գետերի հովիտներում և դրանց դարավանդներում ձևավորվել են գետահովտադարավանդային հողերը:

«Սևան» ազգային պարկի Գիհի-կաղնուտային ռելիկտային, Սևանա թերակղզու արևելյան և Արտանիշ թերակղզու կենտրոնական ու արևելյան բլրապատ և լեռնոտ հատվածներում առկա են լեռնատափաստանային չոր, իսկ 2400.0 մ և ավելի բարձրություններում` լեռնամարգագետնային հողերի տիպերը:

Համաձայն Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի` «Լանդշաֆտը - մարդու կողմից ընկալվող տարածք է, որի հատկությունները` բնական կամ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք են»:

Նախագիծը մշակվել է հետևելով Կոնվենցիայով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, նախագիծն և պլանավորման յուրաքանչյուր միջոցառումն ուղղված են լանդշաֆտի նպատակահարմար որակի ձևավորմանը: Նախագծային լուծումները ընտրվել են լանդշաֆտների որակի բարելավման կամ, առնվազն չվատթարացման նկատառումներից: Փորձ է արվել կանխատեսել և վերլուծել լանդշաֆտների այն փոփոխությունները և հնարավոր ձևափոխումները, որոնք կլինեն նախագծի իրականացման դեպքում, որից հետո ճշգրտվել են նախագծային առաջարկությունները: Պլանավորման միջոցառումները համապատասխանեցված են տարածքների առանձնահատկություններին:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 177-Ն
Որոշում