Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0197.110311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 197-Ն

 

i

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 3-ի

N 197-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու ընդհանուր պայմանները:

i

2. Շրջանավարտների` ըստ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բակալավր և մագիստրոս) և մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվում է 2011 թվականից մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը:

(2-րդ կետը փոփ. 06.11.14 թիվ 1218-Ն որոշում)

3. Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:

4. Շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն ստեղծում է ընդունող հանձնաժողով և հաստատում քննությունների կազմակերպման ընթացակարգը:

i

5. Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում`

1) քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ.

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

(5-րդ կետը փոփ. 06.11.14 թիվ 1218-Ն որոշում)

6. Շրջանավարտն ամփոփիչ ատեստավորման քննությունները` ըստ մասնագիտությունների և նախարարության սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի, տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ժամանակահատվածում հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված բարձրագույն ուսումնական հաստատությունները քննությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով շրջանավարտից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններից օգտվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) կարող են գանձել ծառայության վճար:

8. Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների ավարտական թեզի պաշտպանության ժամկետը, ընդունող հանձնաժողովի առաջարկությամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

9. Տվյալ բուհի համապատասխան մասնագիտության գծով ձևավորվում է մեկ միասնական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով: Հանձնաժողովները յուրաքանչյուր տարի կազմվում են ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների` ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետներում:

10. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին (ոչ տվյալ բուհի աշխատող) և անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` գիտական կազմակերպությունների, պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան և կոչում ունեցող` տվյալ բուհի հաստիքային աշխատողների կազմից:

11. Ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են բանավոր (համապատասխան հարցման թերթում շրջանավարտը պարտադիր գրի է առնում իր պատասխանը):

12. Յուրաքանչյուր առարկայից ամփոփիչ ատեստավորման քննության, ինչպես նաև ավարտական թեզի (դիպլոմային նախագծի) պաշտպանության տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն: Քննությունների արդյունքները գնահատվում (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրության կազմումից հետո:

13. Ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած (ավարտական թեզը պաշտպանած) շրջանավարտին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` վերջինիս կողմից տվյալների ամփոփման և համապատասխան բուհերի պետական նմուշի դիպլոմի շնորհման համար (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները):

14. Ամփոփիչ ատեստավորման քննություններից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին նույն ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 197-Ն
Որոշում