Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄ ...

11.12.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2011  -ից մինչեւ   11.12.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.15 թիվ 1167-Ն հրաման)

i

326.0007.040311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32611115

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ              ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

    ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ                   ՆԱԽԱՐԱՐ

 

    28 դեկտեմբերի 2010 թ. N 14-Ն         13 հունվարի 2011 թ. N 07-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 23.11.2009 Թ. ԹԻՎ 40-Ն ԵՎ 23.10.2009 Թ. ԹԻՎ 160-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ` հավելված) 14-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` արտակարգ իրավիճակների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 40-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի թիվ 160-Ն համատեղ հրամանը:

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 14-Ն և

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հունվարի 13-ի

թիվ 07-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 1-ին ենթաչափորոշիչը` «Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0.7 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`

ա) քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների ստեղծումը, նրանց պատրաստականության ապահովման ուղղությամբ գործունեության իրականացումը և ծառայությունների անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը - 0.3 միավոր

բ) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված մարզային բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող պլանների առկայությունը - 0.3 միավոր

գ) տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ներգրավումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների իրականացմանը - 0.1 միավոր

2) 0.7 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով:

2. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 2-րդ ենթաչափորոշիչը` «Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0.3 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`

ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմաներով հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժությունների կազմակերպում, անցկացում և մասնակցություն - 0.1 միավոր

բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը հանրապետական գործադիր մարմիններին - 0.1 միավոր

գ) արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինարներին, խորհրդակցություններին, ուսումնամեթոդական հավաքներին և ուսումնական պարապմունքներին մասնակցության ապահովումը - 0.1 միավոր

2) 0.3 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով:

3. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 3-րդ ենթաչափորոշիչը` «Մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակման կազմակերպում ու այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգում» գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`

ա) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերի առկայությունը - 0.2 միավոր

բ) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը - 0.3 միավոր

2) 0.5 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով:

4. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 4-րդ ենթաչափորոշիչը` «Պետական հանրապետական և մարզային պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում» գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`

ա) մարզի տարահանման ճշգրտված պլանների առկայությունը - 0.2 միավոր

բ) մարզի պատսպարման ճշգրտված պլանների առկայությունը - 0.2 միավոր

գ) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի նախապատրաստման և գործունեության աշխատանքների կազմակերպումը - 0.1 միավոր

2) 0.5 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
13.01.2011
N 07-Ն
Հրաման