Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2011  -ից մինչեւ   11.07.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 17.04.15 թիվ 303-Ն հրաման)

i

110.1729.280211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        02            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011108

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ         ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ              ՆԱԽԱՐԱՐ

 

    28 դեկտեմբերի 2010 թ. N 26-Ն    23 դեկտեմբերի 2010 թ. N 1729-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 786-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 25-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 786-Ն համատեղ հրամանը:

 

Հավելված

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 26-Ն

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 1729-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կրթության բնագավառում կատարած աշխատանքների գնահատման ընթացակարգը:

2. Կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում կրթության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:

4. Աշխատանքների գնահատման առավելագույն միավորներն ըստ չափորոշիչների դասակարգվում են հետևյալ կերպ.

1) 1-4-րդ ենթակետերում նշված աշխատանքները գնահատվում են 1-ական միավոր,

2) 5-րդ կետով նախատեսված աշխատանքները` 0.6 միավոր,

3) 6-րդ կետով նախատեսված աշխատանքները` 0.4 միավոր:

5. Մարզպետների կրթության բնագավառում կատարած աշխատանքների գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն հավելվածի:

6. Հավելվածում ներկայացված ենթակետերից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթակետը գնահատվում է 0:

7. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է համաձայն հետևյալ աղյուսակի և բանաձևի.

 

.___________________________________________________________________.

|Կատարման որակ /     |Կատարված է  |Կատարված է ոչ|Կատարված է  |Կատար-|

|/ Կատարման ժամկետ   |առանց թերու-|էական թերու- |էական թերու-|ված չէ|

|                    |թյունների   |թյուններով   |թյուններով  |      |

|____________________|____________|_____________|____________|______|

|Սահմանված ժամկետին  |      100   |     85      |    70      | 0    |

|____________________|____________|_____________|____________|______|

|Սահմանված ժամկետի ոչ|      90    |     75      |    60      | 0    |

|էական բացթողումներով|            |             |            |      |

|____________________|____________|_____________|____________|______|

|Սահմանված ժամկետի   |      70    |     60      |    50      | 0    |

|էական բացթողումներով|            |             |            |      |

.___________________________________________________________________.

 

X = Y * Z / 100

Y-ը ենթաչափորոշչի առավելագույն գնահատականն է,

Z -ը ենթաչափորոշչին համապատասխան կատարած աշխատանքի գնահատականն է,

X-ը մարզպետի կողմից կատարած յուրաքանչյուր ենթաչափորոշչի գնահատականն է,

*-ը բազմապատկման նշան է:

Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ գնահատվում է տարվա ընթացքում տվյալ ենթաչափորոշչի շրջանակներում կատարած աշխատանքների միջինով:

8. Ենթակետերում նշված այն աշխատանքի, որը տարվա ընթացքում չի իրականացվել օբյեկտիվ պատճառներով, գնահատականը վերաբաշխվում է տվյալ կետի մյուս ենթակետերի միջև:

9. Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար կազմված աշխատանքների գնահատականի հանրագումարից:

 

Գնահատման չափորոշիչներ

 

.______________________________________________________________.

|N|Գնահատման հիմնական             |Առավե-|Գնահա-|Գնահատող      |

| |ենթաչափորոշիչներ               |լա-   |տականը|մարմիններ     |

| |                               |գույն |      |              |

| |                               |միա-  |      |              |

| |                               |վորը  |      |              |

|_|_______________________________|______|______|______________|

| |Կրթության բնագավառում մարզպետի |  5   |      |Հայաստանի     |

| |կողմից կատարված աշխատանքների   |      |      |Հանրապետության|

| |լիարժեքության                  |      |      |տարածքային    |

| |                               |      |      |կառավարման    |

| |                               |      |      |նախարարություն|

| |                               |      |      |Հայաստանի     |

| |                               |      |      |Հանրապետության|

| |                               |      |      |կրթության և   |

| |                               |      |      |գիտության     |

| |                               |      |      |նախարարություն|

|_|_______________________________|______|______|______________|

|1|Հայաստանի Հանրապետության       | 1    |      |              |

| |օրենքների, Հայաստանի           |      |      |              |

| |Հանրապետության Նախագահի        |      |      |              |

| |հրամանագրերի,                  |      |      |              |

| |կարգադրությունների,            |      |      |              |

| |կառավարության և  վարչապետի     |      |      |              |

| |որոշումների և  այլ նորմատիվ    |      |      |              |

| |ակտերի կատարման ապահովում,     |      |      |              |

| |ինչպես նաև`  օրենսդրության     |      |      |              |

| |կատարելագործման վերաբերյալ     |      |      |              |

| |առաջարկությունների ներկայացում:|      |      |              |

| |                               |      |      |              |

| |1) Պետական ուսումնական         |      |      |              |

| |հաստատության կանոնադրությամբ և |      |      |              |

| |«Հայաստանի Հանրապետության      |      |      |              |

| |կրթության և  գիտության նախարարի|      |      |              |

| |2010 թվականի մարտի 18-ի թիվ    |      |      |              |

| |113-Ն հրամանով հաստատված`      | 0,2  |      |              |

| |«Պետական ուսումնական           |      |      |              |

| |հաստատություն» պետական ոչ      |      |      |              |

| |առևտրային  կազմակերպության     |      |      |              |

| |կոլեգիալ կառավարման մարմնի`    |      |      |              |

| |խորհրդի ձևավորման»  կարգի      |      |      |              |

| |համաձայն իրականացնում է        |      |      |              |

| |կոլեգիալ կառավարման մարմնի     |      |      |              |

| |ձևավորումը,                    |      |      |              |

| |                               |      |      |              |

| |2) համակարգում և  վերահսկում է |      |      |              |

| |դպրոցական տարիքի և  կրթության  |      |      |              |

| |առանձնահատուկ պայմանների կարիք | 0,1  |      |              |

| |ունեցող երեխաների հաշվառումը,  |      |      |              |

| |ապահովում է նրանց ընդգրկումը   |      |      |              |

| |ուսումնական                    |      |      |              |

| |հաստատություններում,           |      |      |              |

| |                               |      |      |              |

| |3) ապահովում է`                |      |      |              |

| |պետական ուսումնական            |      |      |              |

| |հաստատություններին օգտագործման |      |      |              |

| |իրավունքով հանձնված շենքերի    | 0,1  |      |              |

| |շահագործումը, պահպանումը,      |      |      |              |

| |համայնքային սեփականություն     |      |      |              |

| |հանդիսացող նախադպրոցական       |      |      |              |

| |հաստատությունների շենքերի      |      |      |              |

| |ծառայողական նշանակությամբ      |      |      |              |

| |օգտագործումը, ինչպես նաև`      |      |      |              |

| |համակարգում է գույքի օտարման   |      |      |              |

| |կամ վարձակալության հանձնման    |      |      |              |

| |գործընթացը,                    |      |      |              |

| |                               |      |      |              |

| |4) կրթության պետական կառավարման|      |      |              |

| |լիազորված մարմնի ընդունած      |      |      |              |

| |նորմատիվ ակտերի կատարումը և    |      |      |              |

| |կրթության պետական տեսչության   |      |      |              |

| |կողմից տրված պարտադիր կատարման |      |      |              |

| |հանձնարարականների պատշաճ       |      |      |              |

| |կատարումը հաստատության տնօրենի |      |      |              |

| |և  մարզպետարանի աշխատակազմի    | 0,3  |      |              |

| |կողմից, ինչպես նաև`            |      |      |              |

| |հանրակրթական ուսումնական       |      |      |              |

| |հաստատության խորհրդի, տնօրենի` |      |      |              |

| |Հայաստանի Հանրապետության       |      |      |              |

| |օրենսդրության պահանջներին      |      |      |              |

| |հակասող որոշումների,           |      |      |              |

| |հրամանների, հրահանգների,       |      |      |              |

| |կարգադրությունների և           |      |      |              |

| |ցուցումների կասեցումը կամ ուժը |      |      |              |

| |կորցրած ճանաչումը,             |      |      |              |

| |                               |      |      |              |

| |վերահսկում է`                  |      |      |              |

| |5) նախադպրոցական ուսումնական   |      |      |              |

| |հաստատությունների կողմից       | 0,2  |      |              |

| |Հայաստանի Հանրապետության       |      |      |              |

| |կրթության մասին օրենսդրության  |      |      |              |

| |և  կրթության պետական կառավարման|      |      |              |

| |լիազորված մարմնի ընդունած      |      |      |              |

| |նորմատիվ ակտերի կատարումը,     |      |      |              |

| |նախադպրոցական կրթության ոլորտի |      |      |              |

| |պետական քաղաքականության        |      |      |              |

| |իրականացման ապահովումը,        |      |      |              |

| |նախադպրոցական կրթություն       |      |      |              |

| |ստանալու համար պայմանների      |      |      |              |

| |ապահովումը,                    |      |      |              |

| |                               |      |      |              |

| |աջակցում է`                    |      |      |              |

| |6) մարզային ենթակայության      | 0,1  |      |              |

| |հանրակրթական հաստատությունների |      |      |              |

| |լիցենզավորման գործընթացին:     |      |      |              |

|_|_______________________________|______|______|______________|

|2|Հանրապետական գործադիր          |  1   |      |              |

| | մարմինների հետ                |      |      |              |

| |համագործակցության ապահովում և  |      |      |              |

| |դրանց քննարկմանը վերջիններիս   |      |      |              |

| |իրավասությանը վերաբերող մարզին |      |      |              |

| |առնչվող հարցերի ներկայացում:   |      |      |              |

| |                               |      |      |              |

| |1) Ուսումնասիրության և         |      |      |              |

| |վերլուծության միջոցով          | 0,2  |      |              |

| |ձևավորում  է մարզի տարածքում   |      |      |              |

| |գործող նախնական մասնագիտական   |      |      |              |

| |(արհեստագործական) և  միջին     |      |      |              |

| |մասնագիտական կրթության ոլորտում|      |      |              |

| |մարզի սոցիալ-տնտեսական         |      |      |              |

| |զարգացման համար կադրերի        |      |      |              |

| |պահանջարկը,                    |      |      |              |

| |                               |      |      |              |

| |2) համակարգում է մարզի         | 0,2  |      |              |

| |տարածքում հանրապետական         |      |      |              |

| |մասշտաբով սպորտային,           |      |      |              |

| |գեղագիտական, մշակութային,      |      |      |              |

| |ստեղծագործական միջոցառումների  |      |      |              |

| |և  ռազմահայրենասիրական         |      |      |              |

| |դաստիարակության գործընթացը,    |      |      |              |

| |                               |      |      |              |

| |3) աջակցում է դասագրքերի       | 0,2  |      |              |

| |շրջանառու հիմնադրամի և         |      |      |              |

| |դպրոցներն անհրաժեշտ            |      |      |              |

| |գրականությամբ, գույքով ու      |      |      |              |

| |սարքավորումներով ապահովման     |      |      |              |

| |գործին, դրանց                  |      |      |              |

| |ուսումնանյութատեխնիկական բազայի|      |      |              |

| |հարստացման աշխատանքների        |      |      |              |

| |կազմակերպմանը,                 |      |      |              |

| |                               |      |      |              |

| |4) համագործակցում է Հայաստանի  |      |      |              |

| |Հանրապետության կրթության և     |      |      |              |

| |գիտության նախարարության        | 0,2  |      |              |

| |կրթության ազգային ինստիտուտի   |      |      |              |

| |մարզային մասնաճյուղերի հետ`    |      |      |              |

| |նպաստելով նրանց նպատակային     |      |      |              |

| |գործունեության                 |      |      |              |

| |արդյունավետության բարձրացմանը  |      |      |              |

| |տեղերում,                      |      |      |              |

| |                               |      |      |              |

| |5) համագործակցում է Հայաստանի  |      |      |              |

| |Հանրապետության կրթության և     |      |      |              |

| |գիտության նախարարության հետ    | 0,2  |      |              |

| |նախակրթարանների և  ավագ        |      |      |              |

| |դպրոցների ցանցերի ձևավորման  և |      |      |              |

| |զարգացման գործում:             |      |      |              |

|_|_______________________________|______|______|______________|

|3|Ոչ պետական միջոցներով կրթական  |  1   |      |              |

| |օբյեկտների և  նախադպրոցական    |      |      |              |

| |հաստատությունների մասով        |      |      |              |

| |իրականացրած ներդրումներ:       |      |      |              |

| |                               |      |      |              |

| |Համագործակցում է`              |      |      |              |

| |1) միջազգային                  |      |      |              |

| |կազմակերպությունների հետ       | 0,4  |      |              |

| |հանրակրթության, այդ թվում`     |      |      |              |

| |նախադպրոցական կրթության        |      |      |              |

| |զարգացման ուղղությամբ,         |      |      |              |

| |                               |      |      |              |

| |2) հասարակական                 |      |      |              |

| |կազմակերպությունների հետ       |      |      |              |

| |հանրակրթության, այդ թվում`     | 0,2  |      |              |

| |նախադպրոցական կրթության        |      |      |              |

| |զարգացման ուղղությամբ,         |      |      |              |

| |                               |      |      |              |

| |3) ֆիզիկական, իրավաբանական     |      |      |              |

| |անձանց, բարեգործական           |      |      |              |

| |կազմակերպությունների հետ       | 0.4  |      |              |

| |հանրակրթության, այդ թվում`     |      |      |              |

| |նախադպրոցական կրթության        |      |      |              |

| |զարգացման ուղղությամբ:         |      |      |              |

|_|_______________________________|______|______|______________|

|4|Դպրոցներում և  իրենց           |  1   |      |              |

| |ենթակայությամբ գործող          |      |      |              |

| |արհեստագործական                |      |      |              |

| |ուսումնարաններում ինտերնետ     |      |      |              |

| |կապով ապահովվածության          |      |      |              |

| |ուղղությամբ ձեռնարկած          |      |      |              |

| |միջոցները:                     |      |      |              |

| | Աջակցում է`                   |      |      |              |

| |1) մարզի համադպրոցական         | 0,5  |      |              |

| |ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ)    |      |      |              |

| |դեռևս  չընդգրկված դպրոցներին և |      |      |              |

| |իր ենթակայությամբ գործող       |      |      |              |

| |արհեստագործական                |      |      |              |

| |ուսումնարաններին` ինտերնետային |      |      |              |

| |կապով ապահովելու հարցում,      |      |      |              |

| | 2) կրթական տեխնոլոգիաների     | 0,5  |      |              |

| |ազգային կենտրոնին (ԿՏԱԿ)       |      |      |              |

| |մարզում ուսումնական            |      |      |              |

| |հաստատությունների              |      |      |              |

| |գործունեության մասին           |      |      |              |

| |վիճակագրական տվյալների հավաքման|      |      |              |

| |և  շարժական ինտերնետային       |      |      |              |

| |համակարգչային կայանի           |      |      |              |

| |շահագործման հարցերում:         |      |      |              |

|_|_______________________________|______|______|______________|

|5|Կրթական հաստատություններում    | 0,6  |      |              |

| |աշխատավարձի ժամանակին վճարում: |      |      |              |

| |                               |      |      |              |

| |1) Աշխատավարձի վճարման         |      |      |              |

| |ժամկետների վերաբերյալ տեղեկանքի|      |      |              |

| |առկայություն` ըստ ամիսների և   |      |      |              |

| |հաստատությունների:             |      |      |              |

|6|Մարզպետարանի և  մարզային       | 0,4  |      |              |

| |ենթակայության                  |      |      |              |

| |կազմակերպությունների կրթության |      |      |              |

| |բնագավառում իրականացրած        |      |      |              |

| |գործունեության թափանցիկությունը|      |      |              |

| |և  հրապարակայնությունը:        |      |      |              |

| |                               |      |      |              |

| |Ապահովում է`                   |      |      |              |

| |1) կրթության բնագավառում       | 0,2  |      |              |

| |մարզպետարանի գործունեության    |      |      |              |

| |մասին հաշվետվության տեղադրումը |      |      |              |

| |մարզպետարանի կայքում,          |      |      |              |

| |2) կրթության բնագավառում       | 0,2  |      |              |

| |մարզպետարանի գործունեության    |      |      |              |

| |մասին հրապարակայնությունը մարզի|      |      |              |

| |զանգվածային լրատվական          |      |      |              |

| |միջոցներում (տպագիր մամուլում` |      |      |              |

| |պարտադիր):                     |      |      |              |

.______________________________________________________________.

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
23.12.2010
N 1729-Ն
Հրաման