Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽ ...

27.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2011  -ից մինչեւ   27.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 09.07.15 թիվ 698-Ն և 12.05.15 թիվ 832-Ն հրամաններ)

i

104.1837.180311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10411138

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ      ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    28 դեկտեմբերի 2010 թ. թիվ 24-Ն     23 դեկտեմբերի 2010 թ. թիվ 1/1837-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ» չափորոշիչով (այսուհետ` արտաքին կապերի ոլորտում) Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 32-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1/1280-Ն «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը» համատեղ հրամանը:

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 24-Ն

և ՀՀ արտաքին գործերի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 1/1837-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

I. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:

2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` ծրագիր) կատարողականի հիման վրա:

3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը) համաձայնությանն է ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա ծրագրերի նախագծերը` Աղյուսակ 1-ի տեսքով:

4. Մարզպետարաններն իրենց ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

 

II. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

7. Աղյուսակ 1-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 1-ին կետ) նշանակում է Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների (այդ թվում` ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում) կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի կատարումը` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության շրջանակներում:

Աղյուսակի 2-րդ սյունակի 1-ին կետում (Միջոցառման անվանումը) թվարկվում են բոլոր միջոցառումները, որոնք պետք է կատարվեն տարվա ընթացքում մարզպետարանների կողմից` նշված պայմանագրերի և ծրագրերի կատարման նպատակով:

Աղյուսակի 3-րդ սյունակի 1-ին կետում լրացվում են 2-րդ սյունակի 1-ին կետում նշված միջոցառումների կատարման նախատեսվող ժամկետները:

8. Աղյուսակ 1-ի «Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում և կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 2-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում, ինչպես նաև` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների արդեն իսկ կնքված համաձայնագրերի և այլ փաստաթղթերի կատարում:

Աղյուսակի 2-րդ սյունակի 2-րդ կետում նշվում են կոնկրետ համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստորագրել, ինչպես նաև` արդեն իսկ կնքված փաստաթղթերի կատարման նպատակով նախատեսվող միջոցառումները:

Աղյուսակի 3-րդ սյունակի 2-րդ կետում լրացվում են ինչպես 2-րդ սյունակի 1-ին կետում նշված համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի ստորագրման նախատեսվող ժամկետները, այնպես էլ կնքված փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների նախատեսվող ժամկետները:

9. Աղյուսակ 1-ի «Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 3-րդ կետ) նշանակում է ինչպես օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ մարզպետի կամ մարզպետարանի պաշտոնյաների կողմից կատարվող աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցերի, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզ կատարվող աշխատանքային այցերը և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Աղյուսակի 2-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող փոխադարձ այցերը, նախկինում տեղի ունեցած այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ տվյալ տարում ձեռնարկվելիք քայլերը:

Աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող այցերի ժամկետները:

10. Աղյուսակ 1-ի «Բազմակողմ և այլ միջոցառումներ» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 4-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող` պետությունների տարածքային միավորների մասնակցությամբ բազմակողմ հավաքներին (համաժողով, խորհրդաժողով, սեմինար, հանդիպում և այլն) մասնակցությունը:

Աղյուսակի 2-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումները:

Աղյուսակի 3-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումների ժամկետները:

11. Աղյուսակի 4-րդ սյունակում (Միջոցառման կատարման մասնակից/պատասխանատու այլ մարմիններ) նշվում են կոնկրետ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները:

 

III. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

12. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` Աղյուսակ 2-ի տեսքով:

13. Աղյուսակի 1, 2ա և 3ա սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նույնությամբ նշվում են ծրագրի (Աղյուսակ 1) 1, 2 և 3 սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նշված տվյալները:

14. Աղյուսակի 2բ սյունակում նշվում են չնախատեսված միջոցառումների անվանումները, իսկ 3բ սյունակում` միջոցառումների կատարման փաստացի ժամկետները:

15. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում են, թե ինչպիսի արդյունքներ է տվել միջոցառումների կատարումը, ձեռք բերված պայմանավորվածություններին ինչ ընթացք է տրվել, իսկ եթե նախատեսված միջոցառումները չեն կատարվել, ապա նշվում են պատճառները:

 

IV. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

16. Արտաքին կապերի ոլորտում մարզպետների աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ`

1) տարեկան ծրագրի առաջին աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 7-րդ կետ)` առավելագույնը 0,75 միավոր.

2) տարեկան ծրագրի երկրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 8-րդ կետ)` առավելագույնը 1,5 միավոր.

3) տարեկան ծրագրի երրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 9-րդ կետ)` առավելագույնը 0.5 միավոր.

4) տարեկան ծրագրի չորրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 10-րդ կետ)` առավելագույնը 0,25 միավոր:

17. Ծրագրերի կատարողականը յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ գնահատելիս հաշվի են առնվում ինչպես քանակական և որակական/բովանդակային ցուցանիշները, այնպես էլ այն գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա:

18. Քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա ազդող գործոններն են.

1) յուրաքանչյուր միջոցառման կատարման նախատեսված ժամկետը չպահպանելու օբյեկտիվ պատճառները.

2) նախատեսված միջոցառման չկատարման օբյեկտիվ պատճառները, այդ թվում` այդ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքային միավորի և միջազգային կազմակերպության դերակատարության գործոնը.

3) յուրաքանչյուր մարզի տեղային սոցիալ-տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունները, որոնք օբյեկտիվորեն այլ մարզի/մարզերի համեմատությամբ առավել նպաստավոր կամ աննպաստ պայմաններ են ստեղծում որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառում նախատեսելու կամ կատարելու առումով:

19. Քանակական ցուցանիշները ձևավորվում են յուրաքանչյուր ուղղությամբ նախատեսված և կատարված միջոցառումների քանակով:

Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ մարզպետը չի նախատեսել միջոցառում, ապա այդ ուղղություններով գնահատականը զրո է:

Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ որևէ կոնկրետ միջոցառում չի կատարվել, ապա այդ միջոցառման համար կատարվում է գնահատականի նվազեցում սույն ուղեցույցի 22-րդ կետում նշված կարգով և չափով:

Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառման չկատարումը, ելնելով սույն ուղեցույցի 18-րդ կետում նշված գործոններից, համարվում են օբյեկտիվ, ապա այն չի հաշվարկվում ընդհանուր գնահատականի քանակական ցուցանիշների մեջ:

20. Որակական/բովանդակային ցուցանիշներն են.

1) 1-ին աշխատանքային ուղղության համար`

մարզում Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի և այլ փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը, ստացված գործնական արդյունքները.

2) 2-րդ աշխատանքային ուղղության համար`

- սկզբնական փուլում, օտարերկրյա պետության տարածքային միավորի/միավորների հետ համաձայնագրի/համաձայնագրերի բացակայության պայմաններում, համաձայնագրերի ստորագրումը.

- հետագայում կնքված համաձայնագրի/համաձայնագրերի կատարումը և կատարման շնորհիվ արձանագրված արդյունքները.

3) 3-րդ աշխատանքային ուղղության համար`

փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը և ձեռնարկված քայլերի հետևանքով ստացված արդյունքները.

4) 4-րդ աշխատանքային ուղղության համար`

համապատասխան բազմակողմ և այլ միջոցառումներում մասնակցության արդյունքում ձեռք բերած օգտակար փորձի, գիտելիքների մարզում կիրառման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և ստացված արդյունքները:

21. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ կատարված միջոցառման որակական ցուցանիշները գնահատվում են տոկոսներով:

22. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղության համար գնահատականը այդ ուղղությամբ կատարված բոլոր միջոցառումների քանակական և որակական ցուցանիշներից ստացված գործակցի (տոկոսներով) և այդ ուղղության համար նախատեսված առավելագույն գնահատականի արտադրյալն է, որը կարող է պակասել տվյալ ուղղությամբ առավելագույն գնահատականի 5 տոկոսի չափով նախատեսված և չկատարված միջոցառման համար:

Օրինակ, եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումները կատարվել են և դրանցից յուրաքանչյուրին տրվել են համապատասխանաբար 90, 80, 75, 60 և 85 տոկոս, ապա տվյալ դրա միջինը` 78 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:

Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ի չկատարումը համարվել է օբյեկտիվ, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականներով: Ենթադրենք, յուրաքանչյուր կատարված միջոցառմանը տրվել են համապատասխանաբար 90, 80, 75 և 85 տոկոս, ապա դրա միջինը` 82.5 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:

Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ը չի կատարվել, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականների հանրագումարը բաժանելով 4-ի: Ընդհանուր գնահատականն այս դեպքում ձևավորվում է ինչպես նախորդ դեպքում (միջին տոկոսային ցուցանիշը բազմապատկված 1.5-ով), սակայն ուղղության վերջնական գնահատականը ստանալու նպատակով` չկատարված ամեն միջոցառման համար հանվում է 0,075 միավոր (առավելագույն 1.5 միավորի 5 տոկոսը):

Եթե նույն աշխատանքային ուղղությամբ նախատեսված 5 միջոցառումներից բոլորը կատարվել են, և բացի այդ կատարվել է 1 չնախատեսված միջոցառում, ապա միջինը ձևավորվում է կատարված 5 նախատեսված միջոցառումների միջին տոկոսային ցուցանիշի, իսկ չնախատեսված և կատարված միջոցառման որակական տոկոսային ցուցանիշի` ընդհանուր ձևավորված միջին ցուցանիշից բարձր լինելու դեպքում, տոկոսային միջինը կազմում է բոլոր կատարված միջոցառումների (նախատեսված և չնախատեսված) որակական տոկոսային ցուցանիշների միջինը: (Գնահատման մանրամասն մեխանիզմը և գնահատման օրինակները նկարագրված են Աղյուսակ 3-ում)

 

Աղյուսակ 1

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի սխեմա

.____________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը              |Միջո- |Միջոցառ-|Միջոցառման |

|   |                                    |ցառման|ման     |կատարման   |

|   |                                    |անվա- |կատարման|մասնակից / |

|   |                                    |նումը |նախա-   |պատաս-     |

|   |                                    |      |տեսվող  |խանատու այլ|

|   |                                    |      |ժամկետ- |մարմիններ  |

|   |                                    |      |ները    |           |

|___|____________________________________|______|________|___________|

|   |                 1                  |  2   |   3    |    4      |

|___|____________________________________|______|________|___________|

|1. |Հայաստանի Հանրապետության միջազգային |      |        |           |

|   |պայմանագրերով կամ օտարերկրյա        |      |        |           |

|   |պետությունների և  միջազգային        |      |        |           |

|   |կազմակերպությունների հետ համատեղ    |      |        |           |

|   |իրականացվող ծրագրերով` մարզպետարանի |      |        |           |

|   |իրավասության ոլորտներին վերաբերող   |      |        |           |

|   |դրույթների և/կամ  այլ փաստաթղթերի   |      |        |           |

|   |կատարում                            |      |        |           |

|___|____________________________________|______|________|___________|

|2. |Օտարերկրյա պետությունների տարածքային|      |        |           |

|   |միավորների հետ համաձայնագրերի կամ   |      |        |           |

|   |այլ փաստաթղթերի /ծրագրերի կնքում և  |      |        |           |

|   |կատարում                            |      |        |           |

|___|____________________________________|______|________|___________|

|3. |Աշխատանքային, ուսուցողական,         |      |        |           |

|   |ճանաչողական այցեր օտարերկրյա        |      |        |           |

|   |պետությունների տարածքային միավորներ |      |        |           |

|   |և  միջազգային կազմակերպություններ,  |      |        |           |

|   |մարզ այցելող օտարերկրյա             |      |        |           |

|   |պետությունների տարածքային           |      |        |           |

|   |միավորների, միջազգային              |      |        |           |

|   |կազմակերպությունների պաշտոնատար     |      |        |           |

|   |անձանց ընդունում և  ձեռք բերված     |      |        |           |

|   |պայմանավորվածությունների իրականացում|      |        |           |

|___|____________________________________|______|________|___________|

|4. |Բազմակողմ և  այլ միջոցառումներ      |      |        |           |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի սխեմա

.___________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը        |Միջոցառման    |Միջոցա-   |Աշխա- |

|   |                              |անվանումը     |ռումների  |տանքի |

|   |                              |              |ժամկետները|կատար-|

|   |                              |______________|__________|ման   |

|   |                              |նախա- |չնախա- |նախա-|փաս-|արդ-  |

|   |                              |տեսված|տեսված,|տես- |տացի|յունք-|

|   |                              |      |սակայն |ված  |    |ները  |

|   |                              |      |փաստացի|     |    |      |

|   |                              |      |կատար- |     |    |      |

|   |                              |      |ված    |     |    |      |

|   |                              |      |       |     |    |      |

|___|______________________________|______|_______|_____|____|______|

|   |              1               | 2ա   |   2բ  |  3ա | 3բ |   4  |

|___|______________________________|______|_______|_____|____|______|

|1. |Հայաստանի Հանրապետության      |      |       |     |    |      |

|   |միջազգային պայմանագրերով կամ  |      |       |     |    |      |

|   |օտարերկրյա պետությունների և   |      |       |     |    |      |

|   |միջազգային                    |      |       |     |    |      |

|   |կազմակերպությունների հետ      |      |       |     |    |      |

|   |համատեղ իրականացվող ծրագրերով`|      |       |     |    |      |

|   |մարզպետարանի իրավասության     |      |       |     |    |      |

|   |ոլորտներին վերաբերող          |      |       |     |    |      |

|   |դրույթների և/կամ  այլ         |      |       |     |    |      |

|   |փաստաթղթերի կատարում          |      |       |     |    |      |

|___|______________________________|______|_______|_____|____|______|

|2. |Օտարերկրյա պետությունների     |      |       |     |    |      |

|   |տարածքային միավորների հետ     |      |       |     |    |      |

|   |համաձայնագրերի կամ այլ        |      |       |     |    |      |

|   |փաստաթղթերի /ծրագրերի կնքում  |      |       |     |    |      |

|   |և  կատարում                   |      |       |     |    |      |

|___|______________________________|______|_______|_____|____|______|

|3. |Աշխատանքային, ուսուցողական,   |      |       |     |    |      |

|   |ճանաչողական այցեր օտարերկրյա  |      |       |     |    |      |

|   |պետությունների տարածքային     |      |       |     |    |      |

|   |միավորներ և  միջազգային       |      |       |     |    |      |

|   |կազմակերպություններ, մարզ     |      |       |     |    |      |

|   |այցելող օտարերկրյա            |      |       |     |    |      |

|   |պետությունների տարածքային     |      |       |     |    |      |

|   |միավորների, միջազգային        |      |       |     |    |      |

|   |կազմակերպությունների          |      |       |     |    |      |

|   |պաշտոնատար անձանց ընդունում և |      |       |     |    |      |

|   |ձեռք բերված                   |      |       |     |    |      |

|   |պայմանավորվածությունների      |      |       |     |    |      |

|   |իրականացում                   |      |       |     |    |      |

|___|______________________________|______|_______|_____|____|______|

|4. |Բազմակողմ և  այլ միջոցառումներ|      |       |     |    |      |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի որևէ կոնկրետ

ուղղության գնահատման օրինակ

._____________________________________________________________________

|Մարզը|Նախա-|Կատար-|Նախատեսված    |Նախատեսված   |Նախատեսված|Չնախա-  |

|     |տես- |ված   |միջոցառումների|կատարված     |չկատարված |տեսված  |

|     |ված  |միջո- |կատարման      |միջոցա-      |միջոցա-   |կատարված|

|     |միջո-|ցա-   |որակական      |ռումների     |ռումների  |միջոցա- |

|     |ցա-  |ռում- |ցուցանիշ      |գնահատական   |քանակ     |ռումների|

|     |ռում-|ների  |              |(օր. 1,5     |          |քանակ   |

|     |ների |քանակ |              |ընդհանուրից) |          |        |

|     |քանակ|      |              |             |          |        |

|_____|_____|______|______________|_____________|__________|________|_

|  A  |  4  |  4   | 1) 70%       |1,5*80%=1,20 |          |        |

|     |     |      | 2) 90%       |             |          |        |

|     |     |      | 3) 80%       |             |          |        |

|     |     |      | 4) 80%       |             |          |        |

|     |     |      | Միջ - 80%    |             |          |        |

|_____|_____|______|______________|_____________|__________|________|_

|  B  |  5  |  4   | 1) 70%       |1,5*75%=1,125|   1      |        |

|     |     |      | 2) 80%       |             |(հանվում է|        |

|     |     |      | 3) 80%       |             |1*0,075)  |        |

|     |     |      | 4) 70%       |             |          |        |

|     |     |      | Միջ - 75%    |             |          |        |

|_____|_____|______|______________|_____________|__________|________|_

|  C  |  4  |  5   | 1) 70%       |1,5*75%=1,125|          |    1   |

|     |     |      | 2) 80%       |             |          |        |

|     |     |      | 3) 70%       |             |          |        |

|     |     |      | 4) 80%       |             |          |        |

|     |     |      | Միջ - 75%    |             |          |        |

|_____|_____|______|______________|_____________|__________|________|_

|  D  |  5  |  3   | 1) 80%       |1,5*85%=1,275|    3     |    1   |

|     |     |      | 2) 90%       |             |(հանվում է|        |

|     |     |      | Միջ - 85%    |             |3*0,075)  |        |

|_____|_____|______|______________|_____________|__________|________|_

|  E  |  2  |  5   | 1) 80%       |1,5*75%=1,125|    3     |        |

|     |     |      | 2) 70%       |             |          |        |

|     |     |      | Միջ - 75%    |             |          |        |

._____________________________________________________________________

 

._______  _____________________________.

|Մարզը|    |Չնախատեսված   |Վերջնական   |

|     |    |կատարված      |գնահատական  |

|     |    |միջոցառումների|(1,5        |

|     |    |կատարման      |ընդհանուրից)|

|     |    |որակական      |            |

|     |    |ցուցանիշ      |            |

|_____|_  _|______________|____________|

|A    |    |              |1,20 միավոր |

|_____|_  _|______________|____________|

|B    |    |              |1,125-0,075=|

|     |    |              |1,05 միավոր |

|_____|_  _|______________|____________|

|C    |    |5) 70%        |1,125 միավոր|

|     |    |(չի           |            |

|     |    |հաշվարկվում,  |            |

|     |    |քանի որ փոքր է|            |

|     |    |միջինից)      |            |

|_____|_  _|______________|____________|

|D    |    |3) 90%        |1,5*86,67-3*|

|     |    |Ընդ. միջ -    |0,075=1,075 |

|     |    |86,67% (բոլոր |միավոր      |

|     |    |աշխատանքների  |            |

|     |    |որակական      |            |

|     |    |տոկոսային     |            |

|     |    |միջին         |            |

|     |    |ցուցանիշը)    |            |

|_____|_  _|______________|____________|

|E    |    |3) 80%        |1,5*84%=1,26|

|     |    |4) 100%       |միավոր      |

|     |    |5) 90%        |            |

|     |    |Միջ - 90%     |            |

|     |    |Ընդ. միջ - 84%|            |

|     |    |(բոլոր        |            |

|     |    |աշխատանքների  |            |

|     |    |որակական      |            |

|     |    |տոկոսային     |            |

|     |    |միջին         |            |

|     |    |ցուցանիշը)    |            |

._______ ______________________________.

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
23.12.2010
N 1837-Ն
Հրաման