Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2011  -ից մինչեւ   11.07.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 10.04.15 թիվ 106-Ն հրաման)

i

106.0260.170311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10611137

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ      ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    28 դեկտեմբերի 2010 թ. N 23-Ն       24 դեկտեմբերի 2010 թ. N 260-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 8-րդ կետի` գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել «Գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 9-ի N 23-Ն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 9-ի N 218-Ն համատեղ հրամանը:

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 23-Ն

և ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 260-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է գյուղատնտեսության բնագավառում մարզպետների գնահատման հիմնական չափորոշիչները:

 

Հիմնական չափորոշիչները սահմանող մոտեցումները

 

2. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և նորմատիվ այլ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 1), որի գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ պայմանները.

1) «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-209-Ն, 27.11.2006թ.) պահանջների կատարում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

2) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-202-Ն, 24.10.2005թ.) պահանջների կատարում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

(ՀՕ-337, 07.05.2002թ.) պահանջների (44-րդ հոդված) կատարմանն աջակցություն (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

4) Տվյալ տարում բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

5) 1), 2), 3), 4) բնագավառների համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նշված ուղղությամբ աշխատանք ընդհանրապես չի իրականացվել կամ իրականացվել է պահանջվող աշխատանքի մինչև 10 տոկոսը,

բ. «0.125» միավոր, եթե նշված ուղղությամբ իրականացվել է պահանջվող աշխատանքի 10-60 տոկոսը,

գ. «0.25» միավոր, եթե նշված ուղղությամբ իրականացվել է պահանջվող աշխատանքի 60-100 տոկոսը:

3. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցություն և քննարկվող հարցերին ըստ իրավասության մասնակցության ապահովում (գնահատման առավելագույն միավորը` 1), որի գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.

1) Համագործակցություն սերմնաբուծության զարգացման բնագավառում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

2) Համագործակցություն տոհմաբուծության զարգացման բնագավառում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

3) Համագործակցություն բուսասանիտարիայի բնագավառում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

4) Համագործակցություն անասնաբուժության և մարդկանց ու գյուղատնտեսական կենդանիների համար առավել վտանգավոր հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումների իրականացման բնագավառում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25):

5) 1), 2), 3), 4) բնագավառների համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նշված ուղղությամբ աշխատանք ընդհանրապես չի իրականացվել կամ իրականացվել է պահանջվող աշխատանքի մինչև 10 տոկոսը,

բ. «0.125» միավոր, եթե նշված ուղղությամբ իրականացվել է պահանջվող աշխատանքի 10-60 տոկոսը,

գ. «0.25» միավոր, եթե նշված ուղղությամբ իրականացվել է պահանջվող աշխատանքի 60-100 տոկոսը:

4. Գյուղատնտեսական մթերքների իրացման աջակցություն (գնահատման առավելագույն միավորը` 1), որի գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.

1) Նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական հիմնական մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացում (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական հիմնական մթերքների (հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստան, պտուղ և հատապտուղ, խաղող, միս, կաթ, ձու) ապրանքայնության ամփոփ մակարդակը նվազել է,

բ. «0.125» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական հիմնական մթերքների (հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստան, պտուղ և հատապտուղ, խաղող, միս, կաթ, ձու) ապրանքայնության ամփոփ մակարդակը պահպանվել է կամ ավելացել է մինչև 5 տոկոսով,

գ. «0.25» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական հիմնական մթերքների (հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստան, պտուղ և հատապտուղ, խաղող, միս, կաթ, ձու) ապրանքայնության ամփոփ մակարդակը ավելացել է 5-ից ավելի տոկոսով:

2) Գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցության ծրագրերի առկայությունը և դրանց իրականացման ընթացք (հնարավոր գնահատականը` 0, 0.25), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նշված ուղղությամբ ծրագրեր ընդհանրապես չեն իրականացվել,

բ. «0.25» միավոր, եթե նշված ուղղությամբ ծրագրեր իրականացվել են:

3) Նոր ստեղծվող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների հզորությունների աճ (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների հզորությունները նվազել է,

բ. «0.125» միավոր, եթե գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների հզորությունները պահպանվել են կամ ավելացել են մինչև 5 տոկոսով,

գ. «0.25» միավոր, եթե գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների հզորություններն ավելացել են 5-ից ավելի տոկոսով:

4) Նախորդ տարվա համեմատությամբ գյուղմթերքների մթերումների ծավալի փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.125, 0.25), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե գյուղմթերքների մթերումների ծավալը նվազել է,

բ. «0.125» միավոր, եթե գյուղմթերքների մթերումների ծավալը պահպանվել է կամ ավելացել է մինչև 2 տոկոսով,

գ. «0.25» միավոր, եթե գյուղմթերքների մթերումների ծավալը ավելացել է 2-ից ավելի տոկոսով:

5. Մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի տարածության փոփոխություն (գնահատման առավելագույն միավորը` 1), որի գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.

1) Մարզում նախորդ տարվա համեմատությամբ մշակովի հողատարածքի (վարելահող և բազմամյա տնկարկ) ավելացում (հնարավոր գնահատականը` 0, 0.1, 0.2, 0.3), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ մշակովի հողատարածքը նվազել է,

բ. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ մշակովի հողատարածքը պահպանվել է կամ ավելացել է մինչև 1 տոկոսով,

գ. «0.2» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ մշակովի հողատարածքը ավելացել է 1-2 տոկոսով,

դ. «0.3» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ մշակովի հողատարածքը ավելացել է 2-ից ավելի տոկոսով:

2) Նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների ավելացում (հնարավոր գնահատականը` 0, 0.1, 0.2, 0.3, 0.4), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունները նվազել են,

բ. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունները պահպանվել են,

գ. «0.2» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածություններն ավելացել են մինչև 1 տոկոսով,

դ. «0.3» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածություններն ավելացել են մինչև 1-2 տոկոսով,

ե. «0.4» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածություններն ավելացել են 2-ից ավելի տոկոսով:

3) Նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքի բարելավում (ինտենսիվ մշակաբույսերի (բանջարեղեն, բոստան, տեխնիկական մշակաբույսեր, կարտոֆիլ) տեսակարար կշռի ավելացում) (հնարավոր գնահատականը` 0, 0.1, 0.2, 0.3), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքը վատթարացել է (ինտենսիվ մշակաբույսերի տեսակարար կշիռը նվազել է),

բ. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքում ինտենսիվ մշակաբույսերի տեսակարար կշիռը պահպանվել է,

գ. «0.2» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքում ինտենսիվ մշակաբույսերի տեսակարար կշիռն ավելացել է մինչև 2 տոկոսով,

դ. «0.3» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքում ինտենսիվ մշակաբույսերի տեսակարար կշիռն ավելացել է 2-ից ավելի տոկոսով:

6. Հիմնական գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ծավալների փոփոխություն (գնահատման առավելագույն միավորը` 1), որի գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները.

1) Նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.025, 0.05, 0.075, 0.1), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները նվազել են,

բ. «0.025» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները պահպանվել են,

գ. «0.05» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներն ավելացել են մինչև 5 տոկոսով,

դ. «0.075» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներն ավելացել են 5-7 տոկոսով,

ե. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներն ավելացել են 7-ից ավելի տոկոսով:

2) Նախորդ տարվա համեմատությամբ կարտոֆիլի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.02, 0.04, 0.06, 0.08):

3) Նախորդ տարվա համեմատությամբ բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.02, 0.04, 0.06, 0.08):

4) Նախորդ տարվա համեմատությամբ կերային մշակաբույսերի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.02, 0.04, 0.06, 0.08):

5) Նախորդ տարվա համեմատությամբ պտղի և հատապտղի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.02, 0.04, 0.06, 0.08):

6) Նախորդ տարվա համեմատությամբ խաղողի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.02, 0.04, 0.06, 0.08):

7) 2), 3), 4), 5), 6) ցուցանիշների համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալները նվազել են,

բ. «0.02» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալները պահպանվել են,

գ. «0.04» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են մինչև 2 տոկոսով,

դ. «0.06» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են 2-4 տոկոսով,

ե. «0.08» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են 4-ից ավելի տոկոսով:

8) Բնական աղետների հետևանքով տվյալ մշակաբույսի բերքի կորստի դեպքում հնարավոր գնահատականը սահմանվում է միջին մակարդակին համապատասխան` հացահատիկային մշակաբույսերի համար` 0.05, մնացած մշակաբույսերի համար` 0.06 միավոր:

9) Նախորդ տարվա համեմատությամբ մսի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.025, 0.05, 0.075, 0.1):

10) Նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.025, 0.05, 0.075, 0.1):

11) Նախորդ տարվա համեմատությամբ ձվի արտադրության ծավալների փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.025, 0.05, 0.075, 0.1):

12) 7), 8), 9) ցուցանիշների համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալները նվազել են,

բ. «0.025» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալները պահպանվել են,

գ. «0.05» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են մինչև 2 տոկոսով,

դ. «0.075» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են 2-4 տոկոսով,

ե. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալներն ավելացել են 4-ից ավելի տոկոսով:

13) Պայմանական անասնագլխաքանակի փոփոխություն (հնարավոր գնահատականը` 0, 0.05, 0.1, 0.15, 0.2), որի համար դրվում է`

ա. «0» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ պայմանական անասնագլխաքանակը նվազել է,

բ. «0.05» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ պայմանական անասնագլխաքանակը պահպանվել կամ ավելացել է մինչև 2 տոկոսով,

գ. «0.1» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ պայմանական անասնագլխաքանակն ավելացել է 2-4 տոկոսով,

դ. «0.15» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ պայմանական անասնագլխաքանակն ավելացել է 4-7 տոկոսով,

ե. «0.2» միավոր, եթե նախորդ տարվա համեմատությամբ պայմանական անասնագլխաքանակն ավելացել է 7-ից ավելի տոկոսով:

14) Պայմանական անասնագլխաքանակի վերածման գործակիցներն են.

 

    ա. խոշոր եղջերավոր անասուններ        0.68,

    բ. կովեր                             1.0,

    գ. խոշորի մատղաշ                     0.5-0.6,

    դ. ոչխարներ և  այծեր                 0.1,

    ե. խոզեր                             0.3,

    զ. թռչուններ                         0.01:

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
24.12.2010
N 260-Ն
Հրաման