Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱ ...

27.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2011  -ից մինչեւ   27.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 08.07.15 թիվ 694-Ն և 17.06.15 թիվ 273-Ն հրամաններ)

i

116.0801.240311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611156

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ     ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2010 թվականի N 32-Ն 29 դեկտեմբերի 2010 թվականի N 801-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 31-Ն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 490-Ն «Տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանը:

 

Հավելված

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ,տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 32-Ն

և Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 29-ի

թիվ 801-Ն համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից գնահատման մեթոդական ուղեցույցը:

2. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները բնութագրվում են հետևյալ ենթաչափորոշիչներով և գնահատման միավորներով:

1) Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն (առավելագույնը` 1,5 միավոր) .

2) ՈՒղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն (առավելագույնը` 1,5 միավոր) .

3) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առավելագույնը` 0,5 միավոր) .

4) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում, և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առընչվող հարցերի ներկայացում (առավելագույնը` 0,5 միավոր) .

5) Ոչ պետական միջոցներով հաշվետու տարում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ (առավելագույնը` 1,0 միավոր):

3. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքի ընդհանուր գնահատականը որոշվում է բոլոր ենթաչափորոշիչներով հաշվարկված գնահատականների հանրագումարով:

4. Գնահատման նվազագույն միավորը 0-ն է:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԸՍՏ ԵՆԹԱՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

4. Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն (ԱՃ)

 

1) Ենթաչափորոշիչը գնահատվում է ելնելով`

 

ա. Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմաբիլային ճանապարհների վիճակից գարուն, ամառ, աշուն ժամանակահատվածում և ձմեռ ժամանակահատվածում

բ. այդ ճանապարհների վրա ծախսված ֆինանսական միջոցներից

2) Ենթաչափորոշիչի գնահատման համար հիմք են ընդունվում.

ա. Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկանք (Ձև 1)

բ. ավտոմոբիլային ճանապարհի վիճակի համար սահմանված կշիռներ (Ձև 2)

գ. հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ծախսված պետական ֆինանսական միջոցները (Ձև 3)

դ. հաշվետու տարվա ձմեռային ժամանակահատվածում ճանապարհների սահմանափակ անցանելիության և անանցանելիության դեպքերի վերաբերյալ տեղեկանք (Ձև 4)

ե. ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակից (Ձև 5):

3) Ենթաչափորոշիչի հաշվարկման ձևը բերված է Ձև 6-ում:

 

5. ՈՒղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն (Աուղ):

 

1) Ենթաչափորոշիչի գնահատման համար հիմք է ընդունվում`

 

Հայաստանի Հանրապետության մարզերում առկա համայնքների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ապահովված համայնքների թվի վերաբերյալ տեղեկանք (Ձև 7):

2) Ենթաչափորոշիչի հաշվարկը բերված է Ձև 8-ում:

 

6. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (Իակտ):

(Աջակցություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ միջպետական ևՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և(կամ) պաշտպանական գոտում գովազդների, հաղորդակցուղիների,սպասարկման օբյեկտների և այլ կառույցների տեղադրման համաձայնեցումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկության համաձայնեցումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպման համաձայնեցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ներմարզային ավտոբուսային /միկրոավտոբուսային/ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպման մրցութային հանձնաժողովների կազմում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ապահովում և այլն):

1) Ենթաչափորոշիչի գնահատման առավելագույն 0,5 միավոր տրվում է այն մարզերին, որոնք տվյալ ենթաչափորոշիչին առընչվող գործառույթներից ոչ մեկում չեն թերացել:

2) Յուրաքանչյուր մեկ դեպքի չկատարման համար առավելագույն գնահատականը (0,5) նվազեցվում է 0,1 միավորով:

 

7. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում, և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առընչվող հարցերի ներկայացում (Գհամ):

(ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող սողանքների,քարաթափերի կանխարգելման, ճանապարհների օտարման շերտի սանիտարական պատշաճ վիճակի ապահովման միջոցառումների փոխհամաձայնեցված իրականացում և այլն:

1) Ենթաչափորոշիչի առավելագույն 0,5 միավոր տրվում է այն մարզերին, որոնք տվյալ ենթաչափորոշիչին առընչվող գործառույթներից ոչ մեկում չեն թերացել:

2) Յուրաքանչյուր մեկ դեպքի չկատարման համար առավելագույն գնահատականը (0,5) նվազեցվում է 0,1 միավորով:

 

8. Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ (Ճոչպետ)

 

1) Ենթաչափորոշիչի մասով առավելագույն 1,0 միավորը տրվում է այն մարզին, որը հաշվետու տարում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում ճանապարհային գործունեություն իրականացնելու համար ներգրավել է ամենաշատ ոչ պետական (բարեգործական) ֆինանսական միջոցները:

2) Մնացած մարզերը գնահատվում են այդ մարզի գնահատականի հետ համեմատական կարգով հետևյալ կերպ.

Ֆհաշx1

Ճոչ. պետ=------

Ֆշատ

 

ա. Ֆ հաշ- հաշվարկվող Հայաստանի Հանրապետության մարզի ոչ պետական ֆինանսական միջոցներ ներգրավման չափն է /մլն. դրամ/ (Ձև 9) .

բ. Ֆ շատ- Հայաստանի Հանրապետության մարզերից հաշվետու տարում ոչ պետական միջոցների ամենաշատ ներգրավում ունեցող մարզի ցուցանիշն է, որը արժեքը ընդունվում է Հայաստանի Հանրապետության մարզերի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա (Ձև 9) ` համեմատության միջոցով:

9. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից կատարված աշխատանքները գնահատում է հետևյալ կերպ`

 

ՏՃ= Աճ+Աուղ+Իակտ+Գհամ+Ճոչպետ

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության ---------------------------- մարզի

ենթականության տակ գտնվող գտնվող ընդհանուր օգտագործման պետական

ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ 20---- թ -------

դրությամբ

 

.__________________________________________________________.

|Ճանապարհի     |         Ճանապարհի երկարությունը (կմ)      |

|նշանակությունը|___________________________________________|

|              |ընդամենը |                ըստ վիճակի       |

|              |         |_________________________________|

|              |         |երաշխիքային |լավ |բավարար  | վատ |

|______________|_________|____________|____|_________|_____|

|     1        |    2    |    3       | 4  |   5     |  6  |

|______________|_________|____________|____|_________|_____|

|Հանրապետական  |         |            |    |         |     |

|______________|_________|____________|____|_________|_____|

|Տեղական       |         |            |    |         |     |

|______________|_________|____________|____|_________|_____|

|Ընդհանուրը    |         |            |    |         |     |

.__________________________________________________________.

 

Ճանապարհի վիճակի վերաբերյալ տեղեկանքը կազմվում և ներկայացվում է մարզպետարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4 -ի N 1419-ն որոշման հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն/ 2010 թվականի համար` 2004թ դեկտեմբերի 9-ի N 1942-ն որոշման հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն/

 

Ձև 2

 

Ավտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատման համար

սահմանված կշիռներ

.___________________________________________.

|Ճանապարհի վիճակի գնահատականը      |  կշիռը |

|__________________________________|________|

|    երաշխիքային                   |    5   |

|__________________________________|________|

|    լավ                           |    4   |

|__________________________________|________|

|    բավարար                       |    2   |

|__________________________________|________|

|    վատ                           |    1   |

.___________________________________________.

2010 թվականի համար ճանապարհների վիճակի գնահատականները համապատասխանաբար կլինեն` լավ, բավարար, վատ և շատ վատ:

 

Ձև 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության -------------- մարզի

ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական

ավտոմոբիլային ճանապարհների վրա ծախսված պետական ֆինանսական

միջոցների վերաբերյալ (մլն. դրամ)

.________________________________________________________.

| Ավտոմոբիլային ճանապարհները | Ֆինանսական միջոցների չափը |

| ըստ նշանակության           |                           |

|____________________________|___________________________|

|                1           |          2                |

|____________________________|___________________________|

| Հանրապետական               |                           |

| Տեղական                    |                           |

| Ընդամենը                   |                           |

.________________________________________________________.

 

Ներկայացվում է մարզպետարանի կողմից

 

Ձև 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հաշվետու տարվա ձմեռային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության

------------------ մարզի ենթակայության տակ գտնվող ավտոմոբիլային

ճանապարհների սահմանափակ անցանելիության և անանցանելիության դեպքերի

վերաբերյալ

.________________________________________________________________.

| Ավտոմոբիլային ճանապարհները  |        Դեպքերի քանակը            |

| ըստ նշանակության            |__________________________________|

|                             | Սահմանափակ     |Անանցանելիության |

|                             | անցանելիության |                 |

|_____________________________|________________|_________________|

|            1                |        2       |       3         |

|_____________________________|________________|_________________|

| Հանրապետական                |                |                 |

|_____________________________|________________|_________________|

| Տեղական                     |                |                 |

|_____________________________|________________|_________________|

| Ընդամենը                    |                |                 |

.________________________________________________________________.

 

Ներկայացվում է մարզպետարանի կողմից:

 

Դեպքը համարվում է սահմանափակ անցանելի եթե ձմեռային ժամանակահատվածում ճանապարհը փակ է`

Հանրապետական նշանակության ճանապարհի համար` մինչև 1-օր

Տեղական նշանակության ճանապարհի համար` մինչև 2-օր

 

Դեպքը համարվում է անանցանելի, եթե ձմեռային ժամանակահատվածում ճանապարհը փակ է`

Հանրապետական նշանակության ճանապարհի համար` 1-օրից ավելի

Տեղական նշանակության ճանապարհի համար` 2-օրից ավելի

 

Սահմանափակ անցանելիության յուրաքանչյուր դեպքի համար արդյունավետության գնահատականը նվազեցվում է 0,05 միավորով, իսկ անանցանելիության յուրաքանչյուր դեպքի համար 0,1 միավորով

 

Ձև 5

 

Ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակից /Գխ/

._______________________________________________________.

|N  | Մարզի անվանումը |   Ձմեռային պայմանների խստության |

|   |                 |          գործակից               |

|___|_________________|_________________________________|

|   |        1        |               2                 |

|___|_________________|_________________________________|

|1  |  Արագածոտն      |                                 |

|2  |  Արարատ         |                                 |

|3  |  Արմավիր        |                                 |

|4  |  Գեղարքունիք    |                                 |

|5  |  Լոռի           |                                 |

|6  |  Կոտայք         |                                 |

|7  |  Շիրակ          |                                 |

|8  |  Սյունիք        |                                 |

|9  |  Վայոց Ձոր      |                                 |

|10 |  Տավուշ         |                                 |

._______________________________________________________.

 

Սահմանվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից գնահատման գործընթացում

 

Գխ-ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակցի արժեքը սահմանվում է 0,5 -ից մինչև 1,0 միավորի սահմաններում

 

0,5 -ը տրվում է հաշվետու տարում ձմեռային ավելի խիստ պայմաններ ունեցող մարզերին մնացած մարզերին համեմատական կարգով տրվում է ավելի բարձր արժեք/ 0,6, 07,.... 1,0/ Այսինքն հաշվետու տարում ավելի խիստ պայմաններ ունեցող մարզի գնահատականը նվազեցվում է ավելի քիչ

 

Ձև 6

Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետության հաշվարկ

ըստ ճանապարհների նշանակության և ըստ մարզերի

.______________________________________________________________

|N |Մարզի      |Ճանապ.   |Ճանապ.  |Հաշվետ.   |1կմ-ի  |Միջին  |

|  |անվանումը  |ընդհան.  |վիճակի  |տարում    |վրա    |կշռված |

|  |           |երկարութ.|միջին   |ծախսված   |ծախսված|1կմ-ի  |

|  |           |/աղ. 1/  |կշռված  |ֆինան-    |ֆինանս.|վրա    |

|  |           |         |գնահա-  |սական     |միջոց. |ծախսված|

|  |           |         |տականը  |միջոցն.   |չափը   |գումարը|

|  |           |         |Ս4=5xԼե+|/մլն.դրամ/|   Ս5  |   Ս6  |

|  |           |         |4xLլ+2x |(աղ. 3)   |Ս6=--  |Ս7=--  |

|  |           |         |Lբ+     |          |   Ս3  |   Ս4  |

|  |           |         |Lվ/Lընդ |          |       |       |

|__|___________|_________|________|__________|_______|_______|_

|1 |   2       |   3     |   4    |    5     |   6   |   7   |

|__|___________|_________|________|__________|_______|_______|_

|1 |Արագածոտն  |         |        |          |       |       |

|2 |Արարատ     |         |        |          |       |       |

|3 |Արմավիր    |         |        |          |       |       |

|4 |Գեղարքունիք|         |        |          |       |       |

|5 |Լոռի       |         |        |          |       |       |

|6 |Կոտայք     |         |        |          |       |       |

|7 |Շիրակ      |         |        |          |       |       |

|8 |Սյունիք    |         |        |          |       |       |

|9 |Վայոց Ձոր  |         |        |          |       |       |

|10|Տավուշ     |         |        |          |       |       |

|11|Նվազագույնը|         |        |          |       |       |

|  |բայց ոչ    |         |        |          |       |       |

|  |0-ն        |         |        |          |       |       |

.______________________________________________________________

._______________  ______________________________________.

|N |Մարզի      |   |Սահմանափակ |Անանցանե- |Արդյունավե-  |

|  |անվանումը  |   |անցանե-    |լիության  |տության      |

|  |           |   |լիության   |համար     |գնահա-       |

|  |           |   |համար      |նվազեցման |տականը       |

|  |           |   |նվազեցման  |չափը      |   Ս7Տ11x1,5-|

|  |           |   |չափը       |Ս9=Nաաx0,1|Ան=--------- |

|  |           |   |Ս8=Nսաx0,05|          |      Ս7     |

|  |           |   |           |          |- Գխx(Ս8+Ս9) |

|  |           |   |           |          |             |

|__|___________|  _|___________|__________|_____________|

|1 |   2       |   |     8     |     9    |      10     |

|__|___________|  _|___________|__________|_____________|

|1 |Արագածոտն  |   |           |          |             |

|2 |Արարատ     |   |           |          |             |

|3 |Արմավիր    |   |           |          |             |

|4 |Գեղարքունիք|   |           |          |             |

|5 |Լոռի       |   |           |          |             |

|6 |Կոտայք     |   |           |          |             |

|7 |Շիրակ      |   |           |          |             |

|8 |Սյունիք    |   |           |          |             |

|9 |Վայոց Ձոր  |   |           |          |             |

|10|Տավուշ     |   |           |          |             |

|11|Նվազագույնը|   |           |          |             |

|  |բայց ոչ    |   |           |          |             |

|  |0-ն        |   |           |          |             |

._______________  ______________________________________.

 

Որտեղ` Ս1- Ս10 Ձև 6-ի համապատասխան սյունակների տվյալներն են:

Եթե աղյուսակ 7-ի սյունակ 5- ը հավասար է 0-ի ապա` տվյալ մարզի համար Ս 10-ը հաշվարկվում է հետևյալ կերպ`

Ս4X1,5

Ս10=------

5

Որտեղ «5» թիվը ճանապարհի /երաշխիքային / լավ/ վիճակին տրված կշիռն է:

 

Սյունակ 3-ի տվյալները վերցվում են աղյուսակ 1-ի համապատասխան նշանակության ճանապարհների 2-րդ սյունակի «ընդհանուրը» տողից:

Սյունակ 4-ի 5, 4, 2, և 1 թվերը վերցվում են ձև 2-ից:

Լե, Lլ, Lբ, և Lվ -տվյալ նշանակության (հանրապետական, տեղական) համապատասխանաբար երաշխիքային, լավ, բավարար, և վատ վիճակ ունեցող ճանապարհների երկարություններն են, որոնք վերցվում են ձև 1-ից:

Lընդ- տվյալ նշանակության (հանրապետական, տեղական) Լե, Lլ, Lբ, և Lվ ճանապարհների ընդհանուր գումարն է:

Սյունակ 5-ի արժեքները վերցվում են ձև 3-ից:

Սյունակ 8-ի Nսա և Սյունակ 9-ի Nաա արժեքները վերցվում են ձև 4-ի համապատասխան սյունակից:

Սյունակ 10-ի Գխ գործակիցը վերցվում է աղյուսակ 5-ից:

Սյունակ 10-ի Ս7Տ11-ը 7-րդ սյունակի 11-րդ տողի ցուցանիշն է: Այն 7-րդ սյունակի ամենափոքր ցուցանիշն է (միջին կշռված վիճակի 1 միավորի համար ամենաքիչ ֆինանսական միջոցներ ծախսած մարզի ցուցանիշն է:

Տվյալ մարզում տարբեր նշանակության (հանրապետական, տեղական) ճանապարհների համար արդյունավետությունը հաշվարկվում է առանձին- առանձին, իսկ մարզի միջին ընդհանուր արդյունավետությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

ԱհxLհ+ԱտxLտ

Աճ=-----------

Lհ+Lտ

 

Որտեղ` Ահ, Ատ -համապատասխանաբար հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների արդյունավետություներն են:

 

Ձև 7

ՏԵՂԵԿԱՆՔ

 

20 ------- թվականի -------- դրությամբ Հայաստանի Հանրապետության

__________ մարզում առկա համայնքների և ընդհանուր օգտագործման

ավտոմոբիլային տրանսպորտով ապահոված համայնքների թվի վերաբերյալ

 

._______________________________________________________________.

|N | Մարզում առկա համայնքների թիվը | Մարզի ընդհանուր օգտագործման|

|  |                               | ավտոմոբիլային տրանսպորտով  |

|  |                               | ապահովված համայնքների թիվը |

|__|_______________________________|____________________________|

|1 |               2               |            3               |

|__|_______________________________|____________________________|

._______________________________________________________________.

Ներկայացվում է մարզպետարանի կողմից:

 

Ձև 8

 

Հայաստանի Հանրապետության մարզերում ուղևորափոխադրումների

կազմակերպման արդյունավետության գնահատում

 

.__________________________________________________________________.

|N |Մարզի      |Մարզում    |Մարզի ընդհանուր|Արդյունավետության      |

|  |անվանումը  |առկա       |օգտագործման    |գնահատականը հավասար է  |

|  |           |համայնքների|տրանսպորտով    |մարզի ընդհանուր        |

|  |           |թիվը       |ապահովված      |օգտագործման տրանսպորտով|

|  |           |           |համայնքների    |ապահովված համայնքների  |

|  |           |           |թիվը           |թվի և  մարզի ընդհանուր |

|  |           |           |               |օգտագործման տրանսպորտով|

|  |           |           |               |ապահովված համայնքների  |

|  |           |           |               |թվի հարաբերության և    |

|  |           |           |               |1,5 գործակցի           |

|  |           |           |               |արտադրյալին            |

|  |           |           |               |                       |

|  |           | (Հ)       |   (Տ)         |Ա=1,5xՏ/Հ              |

|__|___________|___________|_______________|_______________________|

|1 |   2       |     3     |       4       |          5            |

|__|___________|___________|_______________|_______________________|

|1 |Արագածոտն  |           |               |                       |

|2 |Արարատ     |           |               |                       |

|3 |Արմավիր    |           |               |                       |

|4 |Գեղարքունիք|           |               |                       |

|5 |Լոռի       |           |               |                       |

|6 |Կոտայք     |           |               |                       |

|7 |Շիրակ      |           |               |                       |

|8 |Սյունիք    |           |               |                       |

|9 |Վայոց Ձոր  |           |               |                       |

|10|Տավուշ     |           |               |                       |

.__________________________________________________________________.

 

Ձև 9

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության --------------------- մարզի կողմից

հաշվետու տարում ոչ պետական միջոցներով իրականացված

ճանապարհաշինարարական աշխատանքների վերաբերյալ

.___________________________________________________.

|N |Ավտոմոբիլային ճանապարհի    |Ֆինանսական միջոցների|

|  |անվանումը` ըստ անվանացանկի |ներդրումների չափը   |

|  |և  կիլոմետրը               |/մլն. դրամ/         |

|__|___________________________|____________________|

|  |            1              |       2            |

|__|___________________________|____________________|

|__|___________________________|____________________|

.___________________________________________________.

Ներկայացվում է մարզպետարանների կողմից

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
29.12.2010
N 801-Ն
Հրաման